Նախագահների ուսմունքները
Գլուխ 41: Փրկիչներ դառնալով Սիոն սարի վրա


Գլուխ 41

Փրկիչներ դառնալով Սիոն սարի վրա

«Ինչպե՞ս պետք է նրանք փրկիչներ դառնան Սիոն սարի վրա: Կառուցելով իրենց տաճարները, սարքելով իրենց մկրտության ավազանները և առաջ գնալով և ստանալով բոլոր արարողությունները.… բոլոր իրենց նախնիների համար, ովքեր մահացած են»:

Ջոզեֆ Սմիթի կյանքից

Նավուում ապրող եկեղեցու անդամների համար 1840-ական թվականներին փոխարինաբար աշխատանք կատարելն իրենց տոհմի մահացածների համար կարևոր նպատակ էր: Այս ժամանակաշրջանում 1840 թվականին փոխարինաբար առաջին մկրտությունները կատարելուց ի վեր Սրբերը ծագումնաբանական տեղեկություններ են որոնել իրենց նախնիների մասին և շատերն են փոխարինաբար մտել մկրտության ջրերն այս մահացած սիրելիների համար:

Առաջին մկրտությունները մահացածների համար կատարվել է Միսսիսիպի գետում կամ տեղական վտակներում: Բայց 1841 թվականի հունվարին, երբ Սրբերը ծրագրեր էին կազմում Նավուի Տաճարի համար, Տերը հայտարարեց. «Քանզի երկրի վրա մկրտության ավազան չկա, որ նրանք՝ իմ սրբերը, կարողանան մկրտվել նրանց համար, ովքեր մահացել են,– Քանզի այդ արարողությունը պատկանում է իմ տանը և չի կարող ընդունելի լինել ինձ համար, բացի միայն ձեր աղքատության օրերից, երբ դուք ի վիճակի չեք տուն կառուցել ինձ համար» (ՎևՈԻ 124:29–30):

Փոխարինաբար մկրտությունները գետում դադարեցվեցին 1841 թվականի հոկտենբերի 3-ին, երբ Մարգարեն հայտարարեց. «Այլևս մահացածների համար մկրտություններ չեն լինելու, մինչև արարողությունները կարողանան կատարվել Տիրոջ տանը.… Քանզի այսպես է ասոոմ Տերը»1 Սրբերը սկսեցին արագ ժամանակվոր փայտե ավազան կառուցել Նավուի Տաճարի նոր փորված նկուղային հարկում: Վիսկոնսինի սոճուց սարքված ավազանը դրված էր 12 փայտյա ցլերի վրա: Այն նվիրագործվել էր նոյեմբերի 8-ին, օգտագործման համար «մինչև Տաճարն ավարտվեր, երբ մի ավելի հարմարը կդրվեր դրա փոխարեն»:21841 թվականի նոյեմբերի 21-ին Տասներկուսի Քվորումից վեց անդամներ կատարեցին մկրտություններ 40 մահացած մարդկանց համար, առաջին մկրտությունները մահացածների համար, որոնք կատարվեցին ավազանում:

Մահացածների համար սրբերի առաջին փորձառությունները սովորեցրեցին նրանց Տիրոջ եկեղեցում արձանագրություններ պահելու կարևորությունը:Չնայած փոխարինաբար մկրտությունները տեղական գետերում կատարվեել էին պատշաճ քահանայության իշխանությամբ, դրանք պաշտոնապես արձանագրված չէին: Հետևաբար, այդ մկրտությունները պետք է նորից կատարվեին: Մի ելույթում, որը նա ունեցավ 1842 թվականի օգոստոսի 31-ին, Մարգարեն բացատրեց. «Մահացածների համար մկրտված բոլոր անձնավորությունները պետք է ներկա արձանագրող ունենան, որպեսզի նա ականատես լինի արձանագրելու և վկայելու մահացածների իր արձանագրության ճշմարտության և հավաստիության մասին… Ուստի, թող մահացածների համար մկրտությունների արձանագրումն ու վկայումը սրանից հետո զգուշությամբ կատարվի»:3 Մարգարեն այս հարցն ավելի մանրամասն քննարկեց մի նամակում, որ նա գրեց Սրբերին հաջորդ օրը և մեկ ուրիշ նամակում, որը գրվեց սեպտեմբերի 6-ին: Այս երկու նամակներն այժմ Վարդապետություն և Ուխտերի 127 և 128 բաժիններն են:

127 բաժնում Մարգարեն արձանագրեց հետևյալ հրահանգները Տիրոջից. Երբ որ ձեզանից մեկը մկրտվում է ձեր մահացածների համար, թող մի արձանագրող ներկա լինի, և թող նա ձեր մկրտությունների ականատեսը լինի. թող նա իր ականջով լսի, որ կարողանա վկայել ճշմարտության մասին, ասում է Տերը. Որպեսզի բոլոր ձեր արձանագրությունները գրանցվեն երկնքում. ինչ-որ դուք կապեք երկրի վրա, կապված լինի երկնքում. ինչ-որ արձակեք երկրի վրա, արձակված լինի երկնքում.… Եվ բացի այդ, թող բոլոր գրանցումները կարգի բերվեն, որպեսզի դրվեն իմ սուրբ տաճարի հնադարաններում, որպեսզի պահվեն հիշողության մեջ սերնդե-սերունդ» (ՎևՈԻ 127:6–7, 9).

Երբ Սրբերն առաջ էին շարժվում այս սրբազան աշխատանքում «շուտով ակնհատ դարձավ, որ մի քանիսն իրենց մահացածների վերաբերյալ երկար արձանագրություններ ունեին, որոնց համար նրանք ցանկանում էին ծառայել,– հիշել է Տասներկուսի Քվորումի անդամ Երնց Զորջ Ա. Սմիթը:– Պարզվեց, որ դա վիթխարի աշխատանրի միայն սկիզբն էր և որ Ավնտարանի արարողությունները մահացածների բազմություններին սպասավորելը հեշտ խնդիր չէր: Տասներկուսից մի րանիսը հարցրեցին Զոզեֆին, թե կարող էր լինել ինչ-որ ավելի կարճ մեթոդ այդրան շատերին սպասավորելու համար: Զոզեֆը պատասխանեց ըստ էության. «Տիրոջ օրենրներն անփոփոխ են, մենր պետր է գործենր կատարելապես համաձայն նրա, ինչ մեզ հայտնի է դարձվել: Սենր չպետր է սպասենր, որ մահացածների համար այս հսկայական աշխատանրը կարճ ժամանակում կկատարվի»»:4

Ջոզեֆ Սմիթի ուսմունքները

Մահացածների համար փրկության վարդապետությունը ցույց է տա;լիս Աստծո մեծությունը, իմաստությունն ու կարեկցանքը:

«Բոլոր նրանր, ովրեր չեն ունեցել հնարավորություն լսելու Ավետարանը և լինելով սպասավորված մի ոգեշնչված մարդու կողմից՝ մարմնում, պետր է ունենան դա հանդերձյալ աշխարհում, նախրան նրանր կկարողանան վերջնականորեն դատվել»:5

«Ավելի աներևակայելի է, որ Աստված պետր է փրկի մեռելներին, րան, որ նա պետր է բարձրացնի մեռելներին»:

Չկա երբեր մի ժամանակ, երբ հոգին չափից ավելի ծեր լինի Աստծուն մոտենալու համար: Բոլորին հասանելի է ներող ողորմածությունը, ովքեր չեն գործել աններելի մեղրը, որը ներում չունի, ոչ այս աշխարհում, ոչ էլ գալիր աշխարհում: Մեռածների հոգիներն ազատելու համար կա ուղի, դա Քահանայության զորության և իշխանության միջոցով է՝ երկրի վրա կապելու և արձակելու միջոցով: Այս վարդապետությունը փառահեղ է թվում, այնքանով, որ այն ցույց է տալիս աստվածային կարեկցանքի և բարյացակամության մեծությունը մարդկության փրկության ծրագրի սահմաններում:

Այս փառահեղ ճշմարտությունը լավ հաշվարկված է հասկացողությունը լայնացնելու և հոգին հաստատելու համար անհանգստությունների, դժվարությունների և դժբախտությունների ժամանակ: Օրինակի համար պատկերացրեր երկու տղամարդկանց դեպր, ովրեր եղբայրներ են, հավասարապես խելամիտ, կրթված, առարինի և հաճելի՝ րալելով ուղղամտորեն և ողջ բարեխղճությամբ, րանի որ նրանր կարողացել են զանազանել պարտականությունն ավանդույթի ցնխոտ վտակից կամ բնական մաթի սահմանափակությունից:

Մեկը մահանում է և թաղվում՝ երբեք լսած չլինելով հաշտության ավետարանը, մյուսին ուղարկվում է փրկության ուղերձը, նա լսում է և ընդունում այն և դառնում հավերժական կյանքի ժառանգորդ: Սի՞թե մեկը դառնում է փրկության ճաշակող իսկ մյուսը մատնվում անհույս վիճակի: Չկա՞ հնարավորություն ազատման: Աղանդավորականությունը չի պատասխանում «ոչ մեկին».…

Այս վարդապետությունը մաքուր լույսով ներկայացնում է Աստծո իմաստությունն ու ողորմածությունը՝ պատրաստելով արարողություն մահացածների փրկության համար, լինելով փոխարինաբար մկրտված, նրանց անուններն արձանագրվում են երկնքում և դատվում են համաձայն այն գործերի, որոնք արվել են մարմնում: Այս վարդապետությունը սուրբ գրությունների առանցթն է: Այն Սրբերը, ովքեր անտեսում են այն՝ իրենց մահացած բարեկամների համար, անում են դա ի վնաս իրենց իսկ փրկության:6

1840 թվականի դեկտեմբերին Ջոզեֆ Սմիթը գրեց Տասներկուսի քվորումի անդամներին և քահանայության մյուս անդամներին, ովքեր ծառայում էին Մեծ Բրիտանիայի միսիայում. «Ենթադրում եմ «մահացածների մկրտության» վարդապետությունն արդեն հասել է ձեր ականջին և հավանաբար դրանց վերաբերյալ որոշ հարցեր առաջացրել ձեր մտքում; Ես չեմ կարող այս նամակում տալ բոլոր տեղեկությունները, որ դուք կկամենայիք այդ նյութի վերաբերյալ, բայց.… ես կասեի, որ այն իհարկե կիրառվել է հնադարյան եկեղեցիների կողմից և Սրբ. Պողոսը ջանում է ապացուցել հարության վարդապետությունն այդ նույնից ելնելով, և ասում է. «Ապա եթե ոչ, ի՞նչ կանեն մեռելների համար մկրտվողները եթե արդարև մեռելները հարություն չառնեն. էլ ինչո՞ւ են նրանց համար մկրտվում»: [Ա Կորնթացիս ԺԵ.29]

Ես առաջին անգամ նշեցի հասարակության առջև այդ վարդապետությունը, երբ քարոզում էի Եղբայր Սեյմուր Բրանսոնի թաղման քարոզը և այդ ժամանակից ընդհանուր հրահանգներ եմ տվել Եկեղեցում այդ նյութի վերաբերյալ: Սրբերն արտոնություն ունեն մկրտվելու իրենց այն ազգականների համար, ովքեր մահացած են.… Առանց այդ նյութի շուրջ ընդարձակվելու, դութ անկասկած կտեսնեք դրա հետևողականությունն ու խելամտությունը, և այն ներկայացնում է Քրիստոսի Ավետարանը հավանաբար ավելի ընդարձակված չափով, թան ոմանթ կարող են պատկերացնել»:7

Սենք դառնում ենք փրկիչներ Սիոն սարի վրա՝ կատարել ով սրբազան արարողություններ մահացածների համար:

«Եթե մենք կարողանանք Աստծո Որդու Քահանյության իշխանության միջոցով մկրտել որևէ մարդու՝ Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով՝ մեղքերի թողության համար, դա ճիշտ նույնքանով մեր արտոնությունն է գործել որպես կատարող և մկրտվել ի սեր մեր մահացած ազգականների համար, ովքեր չեն լսել Ավետարանը կամ նրա լրիվությունը»:8

«Աստվածաշունչն ասում է. «Ես կուղարկեմ ձեզ համար Եղիա մարգարեն, Տիրոջ մեծ և ահեղ օրը գալուց առաջ. Եվ նա պիտի դարձնի հայրերի սիրտը դեպի որդիքը և որդկանց սիրտը՝ դեպի իրենց հայրերը. ըր միգուցե գամ և երկիրը զարկեմ անեծքով»: [Աաղաքիա Դ.5–6]:

Այժմ, դարձնել բառն այստեղ պետք է թարգմանվի կապել կամ կնքել: Բայց ո՞րն է այս կարևոր առաքելության նպատակը, կամ ինչպե՞ս այն պետք է կատարվի: Բանալիները պիտի հանձնվեն, Եղիայի հոգին պիտի գա, Ավետարանը հաստատվի, Աստծո Սրբերը հավաքվեն, Սիոնը կառուցվի և Սրբերը գան որպես Սիոն սարի փրկիչներ [տես Աբդիա Ա. 21]:

Բայց ինչպե՞ս պետք է նրանք Սիոն սարի փրկիչներ դառնան: Կառուցելով իրենց տաճարները, պատրաստելով իրենց մկրտության ավազանները և առաջ գնալով և ստանալով բոլոր արարողությունները՝ մկրտությունները, հաստատումները, լվացումները, օծումները, կարգումներն ու կնքող զորություններն իրենց գլուխների վրա՝ բոլոր իրենց նախնիների համար, ովքեր մահացած են և փրկագնել նրանց, որպեսզի նրանք կարողանան առաջ գալ առաջին հարության մեջ և բարձարացվեն՝ փառքի գահեր իրենց հետ,– և սրանում է շղթան, որը կապում է հայրերի սիրտը զավակներին և զավակների սիրտը հայրերին, որն իրականացնում է Եղիայի առաքելությունը.…

Սրբերը խիստ շատ ժամանակ չունեն՝ փրկելու և ազատելու իրենց մահացածներին և միասին հավաքելու իրենց ապրող ազգականներին, որպեսզի նրանք նույնպես կարողանան փրկվել, նախքան երկիրը կզարկվի և սահմանված այրումը կընկնի աշխարհի վրա:

Ես խորհուրդ կտայի բոլոր Սրբերին իրենց զորությամբ գնալու և հավաքելու միասին բոլոր իրենց ապրող ազգականներին [տաճարում], որպեսզի նրանք կարողանան կնքվել և փրկվել, որ նրանք կարողանան պատրաստվել այն օրվանը, երբ կործանիչ հրեշտակն առաջ կգա և եթե ողջ Եկեղեցին գնա ողջ իր զորությամբ փրկելու իրենց մահացածներին, կնքելու իրենց հետնորդներին և հավաքելու իրենց ապրող ընկերներին և իրենց ժամանակը չծախսի աշխարհի վրա, նրանք հազիվ հասցնեն, նախքան գիշերվա գալը, երբ ոչ մի մարդ չի կարողանա աշխատել»:9

Կա մկրտությունը և այլն կատարելու նրանց համար, ովքեր կենդանի են և մկրտություն մահացածների համար, ովքեր մահանում են առանց Ավետարանի գիտելիքի … Անհրաժեշտ է, որ դուք ոչ միայն մկրտվեք ձեր մահացածների համար, այլ կատարեք բոլոր արարողությունները նրանց համար, նույնն ինչ դուք կատարել եք ինքներդ ձեզ փրկելու համար:

Պետք է լինի մի տեղ, որտեղ բոլոր ազգերը պիտի գան ժամանակ առ ժամանակ ստանալու իրենց օժտումները և Տերն ասել է, որ սա պիտի լինի մահացածների համար մկրտությունների տեղը: Յուրաքանչյուր մարդ, որը մկրտվել է և պատկանում է արքայությանը, իրավունք ունի մկրտվելու նրանց համար, ովքեր իրենցից առաջ են գնացել և քանի որ այստեղ հնազանդվում ենք Ավետարանի օրենքին նրանց ընկերների միջոցով, ովքեր գործում են որպես նրանց համար փոխարինողներ, Տերը կառավա րիչներ ունի այնտեղ՝ նրանց ազատելու համար: Մարդը կարող է գործել որպես փոխարինող իր սեփական ազգականների համար, Ավետարանի արարողությունները, որոնք դրվել էին նախքան աշխարհի հիմնադրումն այսպիսով կատարվում են նրանց կողմից, և մենք կարող ենք մկրտվել նրանց համար, ում հանդեպ շատ ընկերասիրություն ունենք»:10

«Բոլոր նրանք, ովքեր մահանում են հավատքի մեջ գնում են քարոզելու հոգիների բանտ՝ մարմնի մեջ մահացածներին, բայց նրանք կենդանի են հոգով և այդ հոգիները քարոզում են հոգիներին [ովքեր բանտում են], որպեսզի նրանք կարողանան ապրել հոգով՝ համաձայն Աստծո և մարդիկ ծառայում են նրանց մարմնում.… և նրանք դարձվում են երջանիկ այս միջոցներով [տես Ա Պետրոս Դ.6]: Ուստի, նրանք, ովքեր մկրտվում են իրենց մահացածների համար, փրկիչներ են Սիոն սարի վրա, և նրանք պետք է ստանան իրենց լվացումներն ու օծումները՝ իրենց մահացածների համար նույն ձևով ինչպես իրենց համար»:11

Աստված մեծ պատասխանատվություն է դրել մեզ վրա՝ որոնելու մեր մահացածներին:

«Ես կբացեմ ձեր աչքերը մահացածների կապակցությամբ: Բոլոր բաները, ինչ Աստված իր անսահման իմաստությամբ հարմար և պատշաճ է տեսել հայտնելու մեզ, երբ մենք ապրում ենք մահկանացու կյանքում՝ մեր մահկանացու մարմինների վերաբերյալ, մեզ հայտնի է դարձվել վերացականորեն և անկախ մեր այս մահկանացու տաղավարի գրավչությունից, այլ բացահայտվել է ճիշտ այնպես կարծես մենք ընդհանրապես մարմիններ չունենայինք, և այդ հայտնությունները, որոնք կփրկեն մեր հոգիները, կփրկեն մեր մարմինները: Աստված դրանք հայտնում է մեզ, ի նկատի ունենալով, որ հավերժական մարմինը, կամ տաղավարը չի մահանալու: Այստեղից էլ պատասխանատվությունը, սարսափելի պատասխանատվությունը, որը դրված է մեզ վրա կապված մեր մահացածների հետ, քանզի բոլոր նրանք, ովքեր չեն հնազանդվել Ավետարանին մարմնի մեջ, կամ պետք է հնազանդվեն դրան հոգով կամ անիծվեն: Սողոմոնը մտածեց՝ սոսկանի միտք: Չկա՞ ոչինչ անելու, ոչ մի նախապատրաստություն, ոչ մի փրկություն մեր հայրերի և ընկերների համար, ովքեր մահացել են առանց հնարավորություն ունենալու հնազանդվել Մարդու Որդու հրամանագրերին.…

Ինչպիսի՞ խոստումներ են տրված մահացածների փրկության նյութի հետ կապված և ինչպիսի մարդիկ են նրանք, ովքեր կկա րողանան փրկվել, չնայած նրանց մարմինները որդնում Են և քայքայվում գերեզմանում: Երբ Նրա պատվիրանները սովորեցնում են մեզ, դա հավերժության տեսանկյունից է, քանզի Աստված նայում է մեզ, կարծես մենք հավերժությունում ենք, Աստված բնակվում է հավերժության մեջ և չի նայում իրերի վրա այնպես ինչպես մենք:

Մեծագույն պատասխանատվությունն այս աշխարհում, որ Աստված դրել է մեզ վրա, մեր մահացածներին որոնելն է: Առաքյալն ասում է. «Նրանք առանց մեզ չեն կարող կատարյալ դառնալ» [Եբրայեցիս ԺԱ.40], քանզի անհրաժեշտ է որ կնքող զորությունը լինի մեր ձեռքում կնքելու մեր երեխաներին և մեր մահացածներին ժամանակների լրության տնտեսության համար՝ մի տնտեսություն, որը Հիսուս Քրիստոսի կողմից նախքան աշխարհի հիմնադրումը մարդու փրկության համար տրված խոստումները կատարելու համար է:

.…Անհրաժեշտ է, որ նրանք, ովքեր մեզանից առաջ են գնացել և նրանք ովքեր մեզանից հետո են գալիս պետք է փրկություն ունենան մեզ հետ հավասար և այսպիսով Աստված պարտադիր է դարձրել այն մարդու համար: Ուստի, Աստված ասել է.«Ես կուղարկեմ ձեզ համար Եղիա մարգարեն, Տիրոջ մեծ և ահեղ օրը գալուց առաջ. Եվ նա պիտի դարձնի հայրերի սիրտը դեպի որդիքը և որդկանց սիրտը՝ դեպի իրենց հայրերը. ըր միգուցե գամ և երկիրը զարկեմ անեծքով [Սաղաքիա Դ.5–6.]12»:

Մարգարե Ջոզեֆ Սմիթը գրեց հետևյալը մի համակում Սրբերին, հետագայում արձանագրվեց Վարդապետություն և Ուխտերում 128:15–18, 22, 24 հատվածներում. «Եվ արդ, իմ շատ սիրելի եղբայրներ և քույրեր, թույլ տվեք հավաստիացնել ձեզ, որ սրանք սկզբունքներ են, մահացածների և ապրողների հետ կապված, որոնք չի կարելի անուշադրության մատնել, ինչ վերաբերում է մեր փրկությանը: Քանզի նրանց փրկությունն անհրաժեշտ և էական է մեր փրկության համար, ինչպես Պողոսն է ասում հայրերի մասին,– որ առանց մեզ նրանք չեն կարող կատարյալ դառնալ,– ոչ էլ մենք կարող ենք կատարյալ դառնալ առանց մեր մահացածների:

Եվ արդ, մահացածների համար մկրտության հետ կապված, ես կտամ ձեզ մեկ այլ քաղվածք Պողոսից՝ Ա Կորնթացիս ԺԵ.29. Ապա եթե ոչ, ինչ են անում մահացածների համար մկրտվողները, եթե մահացածներն ամենևին հարություն չեն առնում: Էլ ինչու են մահացածների համար մկրտվում:

Եվ բացի այդ, այս քաղվածքի առնչությամբ Ես ձեզ կտամ մեկ այլ վկայակոչում մարգարեներից մեկից, որն իր հայացքը սևեռել էր դեպի քահանայության վերականգնումը՝ փառքերի, որոնք պիտի հայտնի դարձվեին վերջին օրերին և, մի հատուկ ձևով, այս՝ ամենափառավոր թեմային, որը պատկանում է հավիտենական ավետարանին, որն է՝ մահացածների համար մկրտությունը. քանզի Մաղաքիան ասում է, վերջին գլխի 5-րդ և 6-րդ հատվածներում. Ահա, ես կուղարկեմ ձեզ համար Եղիա մարգարեին, Տիրոջ մեծ և ահեղ օրը գալուց աոաջ. Եվ նա պիտի դարձնի հայրերի սրտերը դեպի զավակները, և զավակների սրտերը՝ դեպի իրենց հայրերը, չլինի թե ես գամ և երկիրը զարկեմ անեծքով:

Ես կարող էի տալ դրա ավելի պարզ թարգմանությունը, բայց ինչպիսին որ այն կա, բավական պարզ է իմ նպատակի համար: Այս դեպքում բավական է իմանալ, որ երկիրը կզարկվի անեծքով, եթե ինչ-որ ձևի մի կապակցող օղակ չլինի հայրերի և զավակների միջև, ինչ-որ մի նյութի շուրջ,– և ահա, որն է այդ նյութը: Դա մկրտությունն է մահացածների համար: Քանզի առանց նրանց, մենք չենք կարող կատարյալ դառնալ. ոչ էլ նրանք կարող են առանց մեզ կատարյալ դառնալ…

.…Թող ձեր սրտերը ցնծան և մեծապես ուրախանան: Թող երկիրը երգով բռնկվի: Թող մահացածները հավերժական գովքի օրհներգ ասեն էմմանուել Թագավորին, որը, նախքան աշխարհի լինելը, կարգել է այն, ինչը մեզ հնարավորություն կտա բանտից փրկագնելու նրանց. քանզի բանտարկյալները պիտի ազատվեն.…

.…Եկեք, ուրեմն, որպես եկեղեցի և ժողովուրդ, և որպես Վերջին Օրերի Սրբեր, արդարությամբ ընծա մատուցենք Տիրոջը. և եկեք նրա սուրբ տաճարում, երբ այն կառուցվի, ներկայացնենք մի գիրք, որը կպարունակի մեր մահացածների գրանցումները, որն արժանի կլինի ամեն ընդունելության»:13

Առաջարկներ ուսումնասիրելու ն ուսուցանելու համար

Օգտագործեք այս մտքերը թե՛ գլուխն ուսումնասիրելու և թե՛ ուսուցանելու համար: Որպես լրացուցիչ օգնություն՝ տե՛ս vii–xii էջերը:

  • Վերընթերցեք 497–500 էջերը, նշելով, թե ինչպես էին Զոզեֆ Սմիթը և առաջին Սրբերն աճում մահացածների մկրտության իրենց հասկացողության մեջ: Մտածեք, թե ինչ կարող էին զգալ Սրբերը, Երբ նրանք առաջին անգամ իմացան մահացածների փրկության մասին: Ինչպիսի՞ն էին ձեր զգացումները, երբ առաջին անգամ դուք մասնակցեցիք մահացածների համար արարողություններին:

  • Ընթերցեք երրորդ և չորրորդ պարբերությունները 500 էջում: Ինչպե՞ս է մահացածների համար փրկության վարդապետությունը ցույց տալիս Աստծո կարեկցանքն ու ողորմածությունը: Ինչպե՞ս կարող է այս վարդապետությունը «լայնացնել հասկացողությունը» և «հաստատել հոգին»:

  • Ի՞նչ է նշանկաում լինել փրկիչ Սիոն սարի վրա: (Մի քանի օրինակների համար տես 502–504 էջերը ): Ինչո՞ւ եք կարծում, որ մեր մահացած նախնիները չեն կարող կատարյալ դառնալ առանց մեզ: Ինչո՞ւ եք կարծում, որ անհնար է մեզ համար կատարյալ դառնալ առանց նրանց

  • Վերընթերցեք Մարգարե Ջոզեֆ Սմիթի մի քանի ուսմունքները մեր «մահացածներին որոնելու» պատասխանատվության մասին 504–506 էջեր: Ինչպիսի՞ փորձառություններ եք ունեցել, երբ իմացել եք ձեր նախնիների մասին: Ինչպե՞ս է ձեր նախնիների համար տաճարային արարողությունների կատարումն ազդել նրանց հանդեպ ձեր զգացումների վրա:

  • Ի՞նչ կարող ենք անել օգնելու երեխաներին գնահատել իրենց ընտանեկան ժառանգությունը: Ի՞նչ կարող ենք անել օգնելու երեխաներին մասնակցել տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին:

Թեմային աոեչվող սուրբ գրություններ. Հռովմայեցիս ԺԴ.9, ՎևՈԻ 128.8–11

Հղումներ

  1. History of the Church, 4:426; from the minutes of a Church conference held on Oct. 3, 1841, in Nauvoo, Illinois, published in Times and Seasons, Oct. 15, 1841, p. 578.

  2. History of the Church, 4:446–47; from “History of the Church” (manuscript), book C-1, addenda, p. 44, Church Archives, The Church of Jesus Christ of Latter-day Saints, Salt Lake City, Utah.

  3. History of the Church, 5:141; from a discourse given by Joseph Smith on Aug. 31, 1842, in Nauvoo, Illinois; reported by Eliza R. Snow; see also appendix, page 562, item 3.

  4. George A. Smith, discourse given on Dec. 25, 1874, in St. George, Utah; in St. George Stake, General Minutes, vol. 4, Church Archives.

  5. History of the Church, 3:29; from an editorial published in Elders’ Journal, July 1838, p. 43; Joseph Smith was the editor of the periodical.

  6. History of the Church, 4:425–26; from the minutes of a Church conference held on Oct. 3, 1841, in Nauvoo, Illinois, published in Times and Seasons, Oct. 15, 1841, pp. 577–78.

  7. History of the Church, 4:231; paragraph divisions altered; from a letter from Joseph Smith to the Twelve, Dec. 15, 1840, Nauvoo, Illinois; this letter is incorrectly dated Oct. 19, 1840, in History of the Church.

  8. History of the Church, 4:569; from a discourse given by Joseph Smith on Mar. 27, 1842, in Nauvoo, Illinois; reported by Wilford Woodruff; see also appendix, page 562, item 3.

  9. History of the Church, 6:183–84; from a discourse given by Joseph Smith on Jan. 21, 1844, in Nauvoo, Illinois; reported by Wilford Woodruff.

  10. History of the Church, 6:365–66; paragraph divisions altered; from a discourse given by Joseph Smith on May 12, 1844, in Nauvoo, Illinois; reported by Thomas Bullock.

  11. Quoted by George Laub, in compilation of excerpts from Joseph Smith’s discourses, ca. 1845; George Laub, Reminiscences and Journal Jan. 1845–Apr. 1857, p. 21, Church Archives.

  12. History of the Church, 6:312–13; spelling modernized; from a discourse given by Joseph Smith on Apr. 7, 1844, in Nauvoo, Illinois; reported by Wilford Woodruff, Willard Richards, Thomas Bullock, and William Clayton.

  13. Doctrine and Covenants 128:15–18, 22, 24; a letter from Joseph Smith to the Saints, Sept. 6, 1842, Nauvoo, Illinois.

Նկար
Nauvoo Temple baptistry

Նավոփ Տաճարի վերակառուցված մկրտարանը: Այսպիսի մկրտության, ավազաններում Սրբերը ստանում են մահացածների համար մկրտության արարողություն:

Նկար
family doing genealogy

«Մեծագույն պարտականությունն այս աշխարհում, որ Աստված դրել է մեգ վրա մեր մահացածներին որոնելն է»: