Նախագահների ուսմունքները
Գլուխ 18: Վարագույրից այն կողմ. Կյանքը հավերժության մեջ


Գլուխ 18:

Վարագույրից այն կողմ. Կյանքը հավերժության մեջ

«[Արդարները, որոնք մահացել են], կրկին կբարձրանան, որպեսզի կրկին բնակվեն անմահության փառքի հավիտենական բոցերում, որ չվշտանան, չտառապեն ոչ էլ մահանան այլևս, այլ նրանք պետք է լինեն Աստծո ժառանգները և Հիսուս Քրիստոսի ժառանգակիցները»:

Ջոզեֆ Սմիթի կյանքից

Աստվածաշնչի թարգմանության վրա Ջոզեֆ Սմիթի աշխատանքը հավերժության մեջ ապրելու մասին ամենաուշագրավ տեսիլքի պատճառը դարձավ: 1832 թվականի փետրվարի 16-ին Մարգարեն աշխատում էր Ջոն Ջոնսոնի տանը, Հայրամում՝ Օհայո, Սիդնի Ռիգդոնի հետ որպես իր դպիր: Նա թարգմանում էր Հովհաննեսի Ավետարանը: «Տարբեր հայտնություններից, որոնք ստացվել էին,– ավելի ուշ ասել է Մարգարեն,– ակնհայտ էր, որ մարդու փրկությանը վերաբերող շատ կարևոր կետեր Աստվածաշնչից հանվել կամ կորսվել էին, նախքան նրա ժողովածուն կազմելը: Մնացած ճշմարտություններից պարզ երևում էր, որ, եթե Աստված ամեն մարդու հատուցում է՝ համաձայն մարմնում կատարած արարքների, ապա «Երկինք» հասկացությունը, որպես սրբերի հավերժական բնակավայր, պետք է որ ընդգրկեր մեկից ավելի արքայություններ»1:

Մարգարեն թարգմանեց Հովհաննես Ե.29 հատվածը, որը նկարագրում է, թե ինչպես բոլորը «դուրս պիտի գան» հարության մեջ՝ «նրանք, ովքեր բարի են գործել՝ դեպի կյանքի հարությունը. իսկ նրանք, ովքեր չար են արել՝ դեպի դատաստանի հարությունը»: Երբ նա և Սիդնին խորհում էին այս սուրբ գրության մասին, մի զարմանալի տեսիլք բացվեց նրանց համար: Ինչպես արձանագրել է Մարգարեն. «Հոգու զորությամբ մեր աչքերը բացվեցին և մեր հասկացողությունը լուսավորվեց, այնպես որ մենք կարողացանք տեսնել ու հասկանալ Աստծո բաները,– նույնիսկ այն բաները, որոնք եղել են ի սկզբանե՝ աշխարհի լինելուց առաջ, որոնք կարգվել էին Հոր կողմից, նրա Սիածին Որդու միջոցով, որը Հոր ծոցում էր, նույնիսկ ի սկզբանե» (ՎևՈւ 76.12–13):

Այս փառավոր տեսիլքում Մարգարեն և Սիդնի Ռիգդոնը աեսան Աստծո Որդուն Հոր աջ կողմում ն «ստացան նրա լիությունից» (ՎնՈւ 76.20): Նրանք տեսան փառքի երեք թագավորությունները, որն Աստված պատրաստել էր Իր զավակների համար և իմացան, թե ովքեր կժառանգեն այդ թագավորությունները: Նրանք տեսան նաև Սատանային Աստծո ներկայությունից դուրս գցված և տառապանքները նրանց, ովքեր թույլ են տալիս, որ Սատանան հաղթի իրենց:

Այս տեսիլքը հետագայում դարձավ Վարդապետություն և Ուխտնր 76 բաժինը: Մարգարեն բացատրել է. «Տիրոջ թագավորության կարգի մեջ Սրբերի համար ոչինչ նույնքան հաճելի չէ, որքան այն լույսը, որը բռնկվեց երկրի վրա նշված տեսիլքի միջոցով: Ամեն օրենք, ամեն պատվիրան, ամեն խոստում, ամեն ճշմարտություն և ամեն կետ, որը վերաբերում է մարդու ճակատագրին՝ Ծննդոցից մինչև Հայտնություն, որտեղ սուրբ գրությունների մաքրությունը մնում է անմիտ մարդկանց կողմից անարատ.… վկայում է այն փաստը, որ այդ փաստաթուղթը վերծանում է հավերժական աշխարհների արձանագրություններից: Մտքերի վսեմությունը, լեզվի մաքրությունը, գործունեության շրջանակը, շարունակվող ընթացքն ավարտման համար, որպեսզի փրկության ժառանգները դավանեն Տիրոջը և ծունր դնեն, հավատարմության վարձքն ու մեղքի դատապարտությունն այնքան վեր են մարդկային նեղ մտածելակերպից, որ ամեն ազնիվ մարդ պարտադրվում է բացականչելու. «Սա տրվել է Աստծուց»»2:

Ջոզեֆ Սմիթի ուսմունքները

Աստված փառքի երեք աստիճան է պատրաստել Իր զավակների համար:

«Իմ տեքստը մեռելների հարության վերաբերյալ է, որը կգտնեք Հովհաննեսի ԺԴ գլխում.– «Իմ Հոր տանը շատ բնակարաններ կան» [Հովնաննես ԺԴ.2]: Պետք է լինի.– «Իմ Հոր տանը շատ թագավորություններ կան», որպեսզի դուք լինեք Աստծո ժառանգները և իմ ժառանգակիցները. … Կան բնակարաններ նրանց համար, ովքեր հնազանդվում են սելեստիալ օրենքին, և կան այլ բնակարանննր նրանց համար, ովքեր չեն համապատասխանում օրենքին՝ ամեն մարդ ըստ իր կարգի»3:

«Սակայն,– կասի մեկը,– ես հավատում եմ մեկ ընդհանուր երկնքին և դժոխքին, որտեղ բոլորը գնում են և բոլորն իրար նման են՝ հավասարապես թշվառ կամ հավասարապես երջանիկ»:

Ինչպե՜ս. որտեղ բոլորը խառնվում են միասի՞ն՝ և՛ ազնիվը, և՛առաքինին, և՛ մարդասպանը, և՛ պոռնիկը, այն դեպքում, երբ գրված է, որ նրանք պետք է դատվեն մարմնում արված գործերի համեմատ: Բայց սուրբ Պողոսը մեզ տեղեկացնում է փառքի երեք աստիճանների և երեք երկինքների մասին: Նա գիտեր մի մարդու, որը հափշտակվել էր երրորդ երկինք [տես Ա Կորնթացիս ԺԵ.40–41, Բ Կորնթացիս ԺԲ.2–4]… Հիսուսն ասաց իր աշակերտներին. «Իմ Հոր տանը շատ բնակարաններ կան. ապա թե ոչ ձեզ կասեի. Գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու.… և դարձյալ կգամ և ձեզ ինձ մոտ կառնեմ, որ ուր ես եմ, դուք էլ լինեք» [տես Հովհաննես ԺԴ.2–3] »»4:

Գնացեք և կարդացեք տեսիլքը [Վարդապետություն և Ուխտեր 76-ում]: Այնտեղ պարզորոշ լուսաբանված է փառքը փառքի վրա՝ մեկ է արևի փառքը, ուրիշ է լուսնի փառքը և աստղերի փառքը, և ինչպես մի աստղ փառքով տարբերվում է մյուսից, այնպես էլ նրանք, ովքեր թելեստիալ աշխարհում են, տարբերվում են փառքով և ամեն մարդ, ով թագավորում է սելեստիալ փառքում՝Աստ ված է իր տիրապետությունների վրա.…

Պողոսն ասում է. «Ուրիշ է արեգակի փառքը, և ուրիշ է լուսնի փառքը, և ուրիշ է աստղերի փառքը. որովհետև մի աստղ մյուսից զանազանվում է փառքով: Այդպես էլ մեռելների հարությունը»: [Ա Կորնթացիս ԺԵ.41–42] »5:

Նրանք, ովքեր ձեռք են բերում Հիսուսի վկայությունը, ստանում են ավետարանի արարողությունները և հաղթում են հավատքով, կժառանգեն սելեսաիալ արքայությունը:

Մարգարե Ջոզեֆ Սմիթը տեսիլքում տեսավ հետևյալը, որն ավելի ուշ արձանագրվեց Վարդապետություն և Ուխտեր 76.50–59, 62, 68–70 հատվածներում. «Եվ կրկին մենք վկայություն ենք բերում,– քանզի մենք տեսանք և լսեցինք, և սա է Քրիստոսի ավետարանի վկայությունը նրանց վերաբերյալ, ովքեր առաջ պիտի գան արդարների հարության մեջ,– այդ նրանք են, ովքեր ընդունեցին Հիսուսի մասին վկայությունը և հավատացին նրա անվանը, և մկրտվեցին նրա թաղվելու ձևով, թաղվելով ջրի մեջ՝ նրա անունով, և դա՝ այն պատվիրանի համաձայն, որ տվել է նա,– որպեսզի պատվիրանը պահելով՝ նրանք կարողանան լվացվել և մաքրվել իրենց բոլոր մեղքերից, և ձեռնադրմամբ ստանան Սուրբ Հոգին, նրա միջոցով, ով կարգված և կնքված է այս զորությանը. և ովքեր հաղթում են հավատքով, և կնքվում են խոստումի Սուրբ Հոգով, որը Հայրը թափում է բոլոր նրանց վրա, ովքեր արդար են մ ճշմարիտ:

Այդ նրանք են, ովքեր Անդրանիկի եկեղեցին են: Այդ նրանք են, ում ձեռքն է դրել Հայրը բոլոր բաները,– այդ նրանք են, ովքեր քահանաներ ու թագավորներ են, ովքեր ստացել են նրա լիությունից և նրա փառքից. և Բարձրյալի քահանաներ են, ըստ Մել քիսեդեկի կարգի, որն ըստ Ենովքի կարգի էր, որն ըստ Միածին Որդու կարգի էր:

Ուստի, ինչպես գրված է՝ նրանք աստվածներ են, այսինքն՝ Աստծո որդիներ,– ուստի, բոլոր բաները նրանցն են, լինի կյանքը, թե մահը, թե ներկա բաները, թե գալիք բաները, բոլորը նրանցն է, և նրանք՝ Քրիստոսինը, և Քրիստոսը՝ Աստծունը.…

Նրանք պիտի բնակվեն Աստծո և իր Քրիստոսի ներկայության մեջ հավիտյանս հավիտենից.… Այդ նրանք են, որոնց անունները գրված են երկնքում, որտեղ Աստված և Քրիստոսն են դատավորը բոլորի: Այդ նրանք են, ովքեր արդար մարդիկ են, Հիսուսի՝ նոր ուխտի միջնորդի միջոցով կատարյալ դարձված, որն իր արյունը հեղելով իրագործեց այս կատարյալ քավությունը: Այդ նրանք են, որոնց մարմինները սելեստիալ են, որոնց փառքը նույնն է, իեչ արեգակինը, նույնիսկ Աստծո փառքը, ամենաբարձրյալինը, ում փառքը, ինչպես գրված է, նման է երկնակամարի արեգակին»6:

Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է հետևյալը 1843թ. մայիսին, որը հետագայում արձանագրվել է Վարդապեաաթյուե և Ուխտեր 131:1–4 հատվածներում. «Սելեստիալ փառքի մեջ կա երեք երկինք կամ աստիճան. Եվ ամենաբարձրին հասնելու համար մարդ պետք է մտնի քահանայության այս կարգի մեջ [որն է՝ ամուսնության նոր և հավիտենական ուխտը]. Եվ եթե նա չմտնի, չի կարող հասնել դրան: Նա կարող է մտնել մեկ ուրիշը, բայց դա նրա թագավորության վերջն է. նրա աճը չի շարունակվի»7:

«Սրանում է, ուրեմն, հավերժական կյանքը՝ ճանաչել միակ իմաստուն և ճշմարիտ Աստծուն, և դուք պետք է սովորեք, թե ինչպես ինքներդ աստվածներ դառնաք, և թագավորներ ու քահանաներ Աստծո համար.… գնալով մի փոքր աստիճանից մյուսը և մի փոքր կարողությունից դեպի ավելի բարձրը, շնորհից շնորհ՝ վեհացումից վեհացում, մինչև որ հասնեք մեռելների հարությանը և կարողանանք բնակվել հավիտենական բոցերում և նստենք փառքի մեջ, ինչպես նրանք, ովքեր նստած են գահերի վրա հավիտենական զորությամբ.…

.… [Արդարները, որոնք մահացել են], կրկին կբարձրանան, որպեսզի կրկին ապրեն անմահության փառքի հավիտենական բոցերում, որ չվշտանան, չտառապեն ոչ էլ մահանան այլևս, այլ նրանք պետք է լինեն Աստծո ժառանգները և Հիսուս Քրիստոսի ժառանգակիցները»: Ի՞նչ է դա: ժառանգել միևնույն զորությունը, միևնույն փառքը և միևնույն վեհացումը, մինչև որ հասնենք աստծո կայարանին և բարձրանանք հավերժական իշխանության գահին, միևնույն ձևով, ինչպես նրանք, ովքեր գնացել են նախկինում»8:

«Նրանք, ովքեր փառավոր հարություն են ձեռք բերում մվռելներից, ավելի բարձր վեհացում են ստանում, քան իշխանությունները, զորությունները, գահերը, տիրապետությունները և հրեշտակները և հայտնապես հռչակվում են Աստծո ժառանգներ և Հիսուս Քրիստոսի ժառանգակիցներ, բոլորն ունենալով հավերժական զորություն [տես Հռովմայեցիս Ը.179:

«Երկրի պատվավոր մարդիկ», նրանք, ովքեր անվեհեր չեն Հիսուսի վկայության մեջ, կժառանգեն թերեսարիալ արքայությունը:

Մարգարե Ջոզեֆ Սմիթը տեսիլքում տեսավ հետևյալը, որն ավելի ուշ արձանագրվեց Վարդապետություն և Ուխտեր 76.71–79 հատվածներում.

«Եվ բացի այդ, մենք տեսանք թերեստրիալ աշխարհը, և ահա, տես, այդ նրանք են, ովքեր թերեստրիալից են, որոնց փառքը տարբերվում է նրանից, որն Անդրանիկի եկեղեցունն է, որն ստացել է Հոր լիությունից, ճիշտ ինչպես լուսնինը տարբերվում է արեգակից, որ երկնակամարում է:

Ահա, այդ նրանք են, ովքեր մահացել են առանց օրենքի. Եվ նաև նրանք, որոնք բանտում պահված մարդկանց ոգիներն են, որոնց այցելեց Որդին և քարոզեց ավետարանը, որ նրանք կարողանան դատվել մարմնում գտնվող մարդկանց պես. Որոնք չընդունեցին Հիսուսի մասին վկայությունը մարմնում, բայց հետո ընդունեցին այն:

Այդ նրանք են, ովքեր երկրի վրա պատվավոր մարդիկ են, ովքեր կուրացել են մարդկանց խորամանկության պատճառով: Այդ նրանք են, ովքեր ստանում են նրա փառքից, բայց ոչ նրա լիությունից: Այդ նրանք են, ովքեր ստանում են Որդու ներկայությունից, բայց ոչ Հոր լիությունից:

Ուստի, նրանք թերեստրիալ մարմիններ են, և ոչ սելեստիալ մարմիններ, և տարբերվում են փառքով, ինչպես լուսինն է տարբերվում արեգակից: Այդ նրանք են, ովքեր անվեհեր չեն Հիսուսի վկայության մեջ. ուստի, նրանք չեն ստանում մեր Աստծո արքայության թագը»10:

Ամբարիշտները, ովքեր չեն ընդունում ո՜չ ավետարանը, ո՜չ էլ Հիսուսի վկայությունը, կժառանգեն թելեսաիալ արքայությունը:

Մարգարե Ջոզեֆ Սմիթը տեսիլքում տեսավ հետևյալը, որև ավելի ուշ արձանագրվեց Վարդապետություև և Ուխաեր 76.81–85, 100–106, 110–12 հատվածներում.«Եվ բացի այդ, մենք տեսանք թելեստիալի փառքը, որն ավելի ցածրի փառքն է, ճիշտ ինչպես աստղերի փառքն է տարբերվում այն փառքից, որը լուսնինն է երկնակամարում:

Այդ նրանք են, ովքեր չընդունեցին Քրիստոսի ավետարանը, ոչ էլ Հիսուսի վկայությունը: Այդ նրանք են, ովքեր չեն ուրանում Սուրբ Հոգին: Այդ նրանք են, որոնք ցած են գցվել դժոխք: Այդ նրանք են, որոնք դևից չեն փրկագնվի, մինչև վերջին հարությունը, մինչև որ Տերը, այսինքն՝ Քրիստոս Գառը, չավարտի իր գործը.…

Այդ նրանք են, ովքեր ասում են, որ իրենցից ոմանք մեկինն են, իսկ ոմանք մյուսինը,– ոմանք քրիստոսական են և ոմանք հովհաննեսական, և ոմանք մովսիսական, և ոմանք եղիասական, և ոմանք եսայական են, և ոմանք եսայիական, և ոմանք ենովքական. սակայն չընդունեցին ոչ ավետարանը, ոչ Հիսուսի վկայությունը, ոչ մարգարեներին, ոչ էլ հավիտենական ուխտը:

Ի վերջո, այդ բոլորը նրանք են, ովքեր հավաքված չեն լինի սրբերի հետ, որպեսզի հափշտակվեն վեր, Անդրանիկի եկեղեցին, և առնվեն ամպերի մեջ:

Այդ նրանք են, ովքեր ստախոսներ են, և կախարդներ, և շնացողներ, և անառակներ, և ովքեր սուտն են սիրում և գործում: Այդ նրանք են, ովքեր կրում են Աստծո ցասումը երկրի վրա: Այդ նրանք են, ովքեր կրում են հավերժական կրակի վրեժը: Այդ նրանք են, ովքեր ցած են գցված դժոխք և կրում են Ամենազոր Աստծո ցասումը, մինչև ժամանակների լրությունը, երբ Քրիստոսը հպատակեցրած կլինի բոլոր թշնամիներին՝ իր ոտքերի տակ, և ավարտած կլինի իր գործը.…

Եվ լսեցինք Տիրոջ ձայնն՝ ասելիս. Սրանք բոլորը պիտի ծունկ ծալեն և ամեն լեզու պիտի խոստովանի նրան, ով նստած է գահին հավիտյանս հավիտենից. քանզի նրանք կդատվեն, համաձայն իրենց գործերի, և ամեն մարդ, իր իսկ գործերի համաձայն, իր տիրապետությունը կստանա ապարանքներում, որոնք պատրաստված են. և նրանք կլինեն Բարձրյալի ծառաները. բայց որտեղ որ Աստված և Քրիստոսն են ապրում, նրանք չեն կարողանա գալ՝ աշխարհներ անվերջ»11:

Ամբարիշտների չարչարանքներն իմանալն է, որ կարվել են այն փառքից, որը կարող էին վայելել:

Աստված հրամանագրել է, որ բոլոր նրանք, ովքեր չեն հնազանդվի իր ձայնին, խույս չեն տա դժոխքի նզովքից: Ո՞րն է դժոխքի նզովքը: Ապրել այն հասարակության հետ, որը չի հնազանդվել Նրա պատվիրաններին.… Ես գիտեմ, որ բոլոր մարդիկ պետք է նզովվեն, եթե չգան այն ճանապարհով, որը նա բացել է, և սա է այն ճանապարհը, որը նշվել է Տիրոջ խոսքով»12:

Հեռացած հոգիների մեծ դժբախտությունը հոգիների աշխարհում, որտեղ նրանք գնում են մահից հետո, իմանալն է, որ նրանք կտրվել են ալն փառքից, որը վայելում են ուրիշները, որը կարող էին իրենք վայելել, և իրենք իրենց մեղադրողներն են»13:

Ոչինչ ավելի սոսկալի ցավ չի պատճառում, քան անորոշությունը: Սա է ամբարիշտների պատիժը՝ նրանց կասկածները, անհանգստությունը և անորոշությունը բերում են լաց, կոծ և ատամների կրճտոց»14:

«Մարդ ինքն է իրեն տանջողն ու իրեն դատապարտողը: Դրա համար էլ ասվել է՝ նրանք կգցվեն կրակով և ծծմբով վառվող լիճը [տես Հայտնություն ԻԱ.8]: Վրդովմունքի տանջանքը մարդու մտքում նույնքան սուր է, որքան կրակով և ծծմբով վառվող լիճը: Ասում եմ ես՝ այսպիսին է մարդու տանջանքը.…

.… Ոմանք կբարձրանան Աստծո հավիտենական բոցերի մեջ, քանի որ Աստված բնակվում է հավիտենական բոցերում, ոմանք էլ կբարձրանան իրենց սեփական կեղտոտության նզովքի մեջ, որն այնքան սուր տանջանք է, որ նման է կրակի և ծծմբի լճին»15:

Առաջարկներ ուսումնասիրելու և ուսուցանելու համար

Օգտագործեք այս մտքերը թե՛ գլուխն ուսումնասիրելու և թե՛ուսուցանելու համար: Որպես լրացուցիչ օգնություն՝ տե՛ս vii–xii էջերը :

  • Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը խորհում էին սուրբ գրության մի հատվածի շուրջ, երբ ստացան այն հայտնությունը, որ արձանագրված է Վարդապետություն և Ուխտեր 76 բաժնում (231–233 էջեր. տես նաև ՎևՈւ 76.15–19): Ինչպիսի՞ անձնական փորձ է ձեզ օգնել հասկանալ, որ խորհելը կարող է բերել ավելի մեծ հասկացողության: Սինչ դուք ուսումնասիրում կամ քննարկում եք այս գլուխը, ինչպես նաև մյուս գլուխները, ժամանակ տրամադրեք խորհելու ձեր կարդացած ճշմարտությունների վերաբերյալ:

  • Կարդացեք Հովհաննես ԺԴ.2–3 և Ա Կորնթացիս ԺԵ.40–41: Ինչպե՞ս են այս գլխի ուսմունքներն օգնում ձեզ հասկանալ այս հատվածները:

  • Սելեստիալ, թերեստրիալ և թելեստիալ փառքը ժառանգողներին նկարագրելիս, հինգ անգամ օգտագործվել է «Հիսուսի վկայությունը» արտահայտությունը (տես 234–238 էջերը): Որո՞նք են այն մարդկանց բնորոշ գծերը, որոնր «անվեհեր են Հիսուսի վկայության մեջ»: Ի՞նչ օրհնություններ են խոստացվում նրանց, ովքեր անվեհեր են Հիսուսի վկայության մեջ:

  • Կարդացեր 234 Էջի վերջին պարբերությունը, հատուկ ուշադրություն դարձնելով «հաղթում են հավատրով» արտահայտությանը: Թվարկեք մի քանի բաներ, որոնք մենր պետք Է հաղթահարենք: Ինչպե՞ս Է Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը օգնում մեզ հաղթահարել այս կյանքի դժվարությունները:

  • Կարդացեք 235 Էջի վերջին պարբերությունը: Ձեր կարծիքով հավերժական զարգացման մեր ճանապարհին ինչո՞ւ պետք Է մենք զարգանանք «մի փոքր աստիճանից մյուսը»: Կիսվեր մի քանի փորձառություններով, որոնք դուր ունեցել եք, որոնք ցույց են տալիս նման ձևով սովորելու և աճելու մեր կարիքը:

  • Վերընթերցեք 237 էջի չորրորդ պարբերությունը, որը նկարագրում է այն մարդկանցից մի քանիսին, որոնք կժառանգեն թերեստրիալ արքայությունը: Ինչպե՞ս կարող ենք խուսափել «մարդկանց խորամանկության պատճառով կուրանալուց»: Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի օգնենք ուրիշներին խուսափել կուրանալուց:

  • 238–239 էջերում գտեք բառեր և արտահայտություններ, որոնք Ջոզեֆ Սմիթն օգտագործել է, որպեսզի նկարագրի ամբարիշտների վիճակը հաջորդ կյանքում: Ի՞նչ են ձեզ հուշում այդ բառերը և արտահայտությունները: Ինչպե՞ս կարող է մարդ լինել «ինքն իրեն տանջողն ու իրեն դատապարտողը»:

Թեմային առնչվող սուրբ գրություններ. Ալմա 41.2–8, ՎևՈւ 14.7, 76.20–49, 88.15–39

Հղումներ

  1. History of the Church, 1:245; punctuation modernized; from “History of the Church” (manuscript), book A-1, p. 183, Church Archives, The Church of Jesus Christ of Latter-day Saints, Salt Lake City, Utah.

  2. History of the Church, 1:252–53; from “History of the Church” (manuscript), book A-1, p. 192, Church Archives.

  3. History of the Church, 6:365; paragraph divisions altered; from a discourse given by Joseph Smith on May 12, 1844, in Nauvoo, Illinois; reported by Thomas Bullock.

  4. History of the Church, 5:425–26; punctuation modernized; from a discourse given by Joseph Smith on June 11, 1843, in Nauvoo, Illinois; reported by Wilford Woodruff and Willard Richards; see also appendix, page 562, item 3.

  5. History of the Church, 6:477–78; from a discourse given by Joseph Smith on June 16, 1844, in Nauvoo, Illinois; reported by Thomas Bullock; see also appendix, page 562, item 3.

  6. Doctrine and Covenants 76:50–59, 62, 68–70; vision given to Joseph Smith and Sidney Rigdon on Feb. 16, 1832, in Hiram, Ohio.

  7. Doctrine and Covenants 131:1–4; bracketed words in original; instructions given by Joseph Smith on May 16 and 17, 1843, in Ramus, Illinois.

  8. History of the Church, 6:306; from a discourse given by Joseph Smith on Apr. 7, 1844, in Nauvoo, Illinois; reported by Wilford Woodruff, Willard Richards, Thomas Bullock, and William Clayton.

  9. History of the Church, 6:478; from a discourse given by Joseph Smith on June 16, 1844, in Nauvoo, Illinois; reported by Thomas Bullock; see also appendix, page 562, item 3.

  10. Doctrine and Covenants 76:71–79; vision given to Joseph Smith and Sidney Rigdon on Feb. 16, 1832, in Hiram, Ohio.

  11. Doctrine and Covenants 76:81–85, 100–106, 110–12; vision given to Joseph Smith and Sidney Rigdon on Feb. 16, 1832, in Hiram, Ohio.

  12. History of the Church, 4:554–55; paragraph divisions altered; from a discourse given by Joseph Smith on Mar. 20, 1842, in Nauvoo, Illinois; reported by Wilford Woodruff; see also appendix, page 562, item 3.

  13. History of the Church, 5:425; from a discourse given by Joseph Smith on June 11, 1843, in Nauvoo, Illinois; reported by Wilford Woodruff and Willard Richards; see also appendix, page 562, item 3.

  14. History of the Church, 5:340; from a discourse given by Joseph Smith on Apr. 8, 1843, in Nauvoo, Illinois; reported by Willard Richards and William Clayton.

  15. History of the Church, 6:314, 317; punctuation modernized; from a discourse given by Joseph Smith on Apr. 7, 1844, in Nauvoo, Illinois; reported by Wilford Woodruff, Willard Richards, Thomas Bullock, and William Clayton.

Նկար
John Johnson home

Ջոն Ջոնսոնի վերականգնված տունը Հայրամում Օհայո: Ջոնսոնների տանը՝ 1832 թվականի փետրվարին, Մարգարե Ջոզեֆ Սմիթը տեսիլք տեսավ փառքի երեթ աստիճանների մասին, որն Աստված պատրաստել է Իր զավակների համար:

Նկար
clouds

Նրանք, ովքեր ժառանգում են սելեստիալ արքայությունը, «նրանք են, որոնց մարմինները սելեստիալ են, որոնց փառքը նույնն է ինչ արեգակինը, նույնիսկ Աստծո փառքը, ամենաբարձրյալինը»: