Նախագահների ուսմունքները
Գլուխ 28: Միսիոներական ծառայություն. սուրբ կոչում, փառահեղ աշխաաանք


Գլուխ 28

Միսիոներական ծառայություն. սուրբ կոչում, փառահեղ աշխատանք

«Այն ամենից հետո ինչ ասվել է, մեծագույն և ամենակարևոր պարտականությունն է քարոզել Ավետարանը»:

Չոզնֆ ՍԱիթի կյանքից

Վերջին Սի քանի տարիների ընթացքում, երբ Սրբերն ապրում էին Կիրթլենդում, շատ անդամներ և նույնիսկ որոշ Եկեղեցու անդամներ ուրացան: Եկեղեցին կարծես անցնում էր ճգնաժամային մի ժամանակաշրջան: «Այսպիսի իրավիճակում,– գրում է մարգարեն,– Աստված ինձ հայտնեց, որ ինչ-որ նոր բան պիտի արվի Իր Եկեղեցու փրկության համար»1: «Ինչ որ նոր բանը» հայտնություն էր որ միսիոներներ ուղարկվեն Անգլիա՝ քարոզելու ավետարանը:

Հեբեր Չ. Քիմբալը, Տասներկուսի Քվորումի անդամ, հիշում է. «Մոտավորապես 1837 թվականի հունիսի առաջին օրը Մարգարե Ջոզեֆը եկավ ինձ մոտ, մինչ ես նստած էի.… Կիրթլենդի Տաճարում և շշուկով ասաց ինձ. «Եղբայր Հեբեր Տիրոջ Հոգին շշնջաց ինձ, «Թող իմ ծառա Հեբերը գնա Անգլիա և հրապարակի իմ ավետարանը և փրկության դուռ բացի այդ ազգի համար»2: Երեց Քիմբալը ցնցված էր այդպիսի ձեռնակման մտքից. «Ես ինձ զգում էի Աստծո ծառաներից ամենաթույլը: Ես հարցրեցի Ջոզեֆին, թե ինչ պիտի ասեի, երբ այնտեղ հասնեի: Նա ասաց ինձ, որ դիմեմ Տիրոջը և Նա կառաջնորդի ինձ և կխոսի իմ միջոցով այն նույն հոգով, որ [ուղղություն էր տալիս] իրեն3:

Մարգարեն կանչեց նաև Օրսոն Հայդին, Վիլլարդ Ռիչարդսին և Ջոզեֆ Ֆիլդինգին Կիրթլենդում և Իսահակ Ռասսելին, Զոն Սնայդերին և Զոն Գուդսոնին Տորոնտո, Կանադա: Այս եղբայրները պետք է միանային Երեց Քիմբալին դեպի Անգլիա նրա միսիայի ժամանակ: Հավաքվելով Նյու Յորք քաղաքում՝ 1837թվականի հուլիսի 1-ին, նրանք «Garrick» նավով նավարկեցին դեպի Մեծ Բրիտանիա: Հյուսիսային Ամերիկայից դուրս այս առաջին միսիան մոտ 2000 նորադարձներ բերեց Եկեղեցի Անգլիայում միսիոներների առաջին տարում: Երեց Քիմբալն ուրախությամբ գրեց Մարգարնին. «Փառք Աստծո, Ջոզեֆ, Տերը մեզ հետ է ազգերի մեջ»4:

Առաքյալների մի երկրորդ միսիա դեպի Բրիտանիա, ներառյալ Տասներկուսի անդամների մեծ մասին Բրիգամ Յանգի առաջնորդությամբ, ղեկավարվում էին Մարգարեի կողմից Նավուից: Մեկնելով 1839թվականի աշնանը Տասնեկուսը Անգլիա ժամանեց 1840 թվականին: Այնտեղ նրանք սկսեցին մի աշխատանք, որը մինչև 1841 թվականը Եկեղեցի կբերեր ավելի քան 6,000 նորադարձներ, իրականացնելով Տիրոջ խոստումը, որ Նա անելու էր «ինչ-որ նոր բան» Իր Եկեղեցու փրկության համար:

Նավուից Ջոզեֆ Սմիթը շարունակում էր միսիոներներ ուղարկել ողջ աշխարհով մեկ: Երեց Օրսոն Հայդն ափ իջավ Անգլիա 1841 թվականին և հետագայում շարունակեց իրեն հանձնարարված միսիան Երուսաղեմում: Նա իր հետ ուներ երաշխավորական նամակ Ջոզեֆ Սմիթի կողմից՝ ճանաչելով «երաշխավորական նամակը ներկայացնողին որպես Հիսուս Քրիստոսի հավատարիմ և արժանի ծառա, լինելու մեր գործակալը և ներկայացուցիչը օտար երկրներում.… խոսելու քահանաների, կառավարիչների և հրեաների Երեցների հետ»5: 1841 թվականի հոկտեմբերի 24-ին Երեց Հայդը ծնկի իջավ Երուսաղեմի Ձիթենաց սարի վրա և խնդրեց Երկնային Հորը նվիրագործել և սրբագործել երկիրը «Հուդայի ցրված մնացորդներին ի մի հավաքելու համար, համաձայն սուրբ մարգարեների կանխագուշակումների»6: Այնուհետև, Երեց Հայդը ճանապարհ ընկավ դեպի Գերմանիա, որտեղ նա մի սկզբնական հիմք դրեց Եկեղեցու աճի համար այնտեղ:

1843 թվականի մայիսի 11-ին Մարգարեն կանչեց Երեցներ Ադիսոն Պրատին, Նոյ Ռոջերսին, Բենջամին Ֆ. Գրոուարդին և Նոլթոն Ֆ. Հենկսին միսիաներ կատարել դեպի Հարավային Խաղաղօվկիանոսյան կղզիներ: Սա Եկեղեցու առաջին միսիան էր դեպի այդ լայնածավալ տարածաշրջանի որևէ վայր: Երեց Հենկսը մահացավ ծովում, Բայց Երեց Պրատը ճամփորդեց դեպի Ավստրալիական կղզիներ, որտեղ նա ուսուցանեց ավետարանը Տուբուայի կղզում: Երեցներ Ռոջերսն ու Գրոուարդը շարունակեցին դեպի Թաիթի, որտեղ հարյուրավոր մարդիկ մկրտվեցին, ի շնորհիվ նրանց աշխատանքների:

Ջոզեֆ Սմիթի ղեկավարությամբ Սրբերն առաջ էին շարժվում կատարելու Տիրոջ հրամանը. «Գնացեք ողջ աշխարհը. իսկ այն տեղերը, որտեղ դուք չեք կարող գնալ, դուք պիտի ուղարկեք ձեր վկայությունը, որպեսզի այն ձեզանից անցնի ողջ աշխարհին՝ ամեն մի արարածի» (ՎևԱԻ 84.62):

Ջոզեֆ Սմիթի ուսմունքները

Սիսիոննրական ծառայությունը սուրբ աշխատանք է, հավատքը, առաքինությունը, ջանասիրությունը և սնրն ունակ նն դարձնում մհզ աննլ այս գործը:

«Այն ամենից հհտո ինչ ասվել է, մեծագույն և ամենակարևոր պարտականությունն է՝ քարոզել Ավետարանը»7:

1840 թվականի դեկտեմբերին ԶոզԱֆ Սմիթը դրեց Տասներկուսի Քվորոէմիե և մյուս քահանայության առաջնորդներին, ովթեր Մեծ Բրիտանիայում ծառայում Էին միսիայում. «Սիրելի եղբայրներ, համոզված եղեք, որ ես անտարբեր դիտորդ չեմ այն բաների, որոնք տեղի են ունենում ողջ երկրի երեսին և գլխավոր շարժումների եռուզեռում, որոնք զարգանում են, ոչ մեկն այնքան կարևոր չէ, որքան այն փառահեղ աշխատանքը, որով զբաղված եք դուք այժմ: Հետևաբար, ես որոշ չափով անհանգստացած եմ ձեզ համար, որ դուք կարողանաք ձեր առաքինությամբ, հավատքով, ջանասիրությամբ և գթությամբ սատարեք մեկդ մյուսին և Քրիստոսի Եկեղեցուն և ձեր Հորը, որը երկնքում է, որի շնորհով դուք կանչվել եք այսպիսի սուրբ աշխատանքի և կարողացել եք կատարել մեծ և պատասխանատու պարտականություններ, որոնք դրված են ձեզ վրա: Եվ ես կարող եմ հավաստիացնել ձեզ, որ այն տեղեկություններից, որոնք ես եմ ստացել, ես գոհ եմ զգում, որ դուք անփույթ չեք գտնվել ձեր պարտականության մեջ, այլ ձեր ջանասիրությունն ու հավատարմությունն այնպիսին է եղել, որ պիտի ապահովի ձեզ այն Աստծո ժպիտները, որի ծառաներն եք դուք և նաև բարի կամքը Սրբերի ողջ աշխարհում:

Ավետարանի տարածումը ողջ Անգլիայում իհարկե ուրախալի է, որի մտորումները չեն կարող չառաջացնել արտասովոր զգացումներ այն մարդկանց սրտերում, ովքեր տարել են օրվա տապն ու բեռը, և որոնք նրա ամուր աջակիցներն էին և եռանդուն պաշտպանները վաղ շրջանում, չնայած շրջապատված էին ամենաանբարենպաստ պայմաններով և կործանում էր սպառնամ բոլորի ձեռքից, հոյաշուք առագաստանավի [նավի] նման, որը խիզախել է փոթորիկի դեմ անվնաս, տարածում է իր առագաստները քամուն համընթաց և համարձակորեն կտրում է իր ճանապարհը դյուրընթաց ալիքի միջով, ավելի քան երբևէ համոզված իր հհծաննհրի ամրության և իր նավապետի, լոցմանի և նավակազմի վրա.…

Սերն Աստվածության գլխավոր հատկանիշներից մեկն է և այն պարտավոր է իր դրսևորումն ունենալ նրանց կողմից, ովքեր ձգտում են լինել Աստծո որդիները: Աստծո սիրով լցված մարդը չի ձգտում օրհնել միայն իր ընտանիքը, այլ տարածում է այն ողջ աշխարհի վրա, ցանկանալով օրհնել ողջ մարդկային ցեղը: Սա է եղել ձեր զգացումը և ստիպել ձեզ հրաժարվել ընտանեկան զվարճություններից, որպեսզի դուք օրհնություն լինեք ուրիշների համար, ովքեր թեկնածուներ են անմահության համար, բայց օտարականներ ճշմարտության մեջ և այսպես անելով ես աղոթում եմ, որ երկնքի լավագույն օրհնությունները հանգչեն ձեզ վրա»8:

Մենք ուսուցանում ննք ավետարանի պարզ ճշմարտությունները համեստությամբ ն հեզությամբ ն խուսափում ուրիշներին հակաճառել նրանց հավատքի վերաբերյալ:

«Ականջ դրեք իմ ձայնին, ով դուք, Իսրայելի երեցներ և երբ դուք ուղարկվեք աշխարհ քարոզելու, ասեք այն բաները, որ դուք ուղարկվել եք ասելու, քարոզեք և աղաղակեք բարձր. «Ապաշխարե՜ք, քանզի երկնքի արքայությունը մոտ է, ապաշխարեք և հավատացեք Ավետարանին»: Հրապարակեք առաջին սկզբունքները և հանգիստ թողեք խորհուրդները, որ չլինի թե տապալվեք.… Քարոզեք այն բաները, որոնց մասին Տերն ասել է ձեզ քարոզել՝ ապաշխարություն և մկրտություն մեղքերի թողության համար»9:

«Ես խոսեցի և բացատրեցի աշխարհին մեծ դատաստանների մասին քարոզելու անօգտակարության վերաբերյալ, այլ ավելի շուտ քարոզել պարզ Ավետարանը10:

Երեցները [պիտի] գնան առաջ.… ողջ հեզությամբ, լրջությամբ և քարոզեն Հիսուս Քրիստոսին և Նրա խաչելությունը, չվիճեն ուրիշների հետ նրանց հավատքի կամ կրոնի համակարգերի վերաբերյալ, այլ հետևեն հաստատուն ուղուն: Սա ես հաղորդեցի պատվիրանի ձևով և բոլորն ովքեր չեն հետևի դրան, վար կբերեն հալածանք իրենց գլխին, իսկ նրանք ովքեր անեն, միշտ լցված կլինեն Սուրբ Հոգով, այս ես արտասանեցի որպես մարգարեություն»11:

Եթե որևէ դռներ կան բացված Երնցննրի համար քարոզհլու ավետարանի առաջին սկզբունքները, թող նրանք լուռ չմնան: Սի հայհոյեք աղանդներին, ոչ էլ խոսեք նրանց վարդապետությունների դեմ: Այլ քարոզեք Քրիստոսին և նրա խաչվելը, սեր Աստծո հանդեպ և սեր մարդկանց հանդեպ.… այսպիսով, եթե հնարավոր լինի, մենք կարող ենք վերացնել մարդկանց նախապաշարմունքները: Եղեք հեզ և սրտով խոնարհ և մեր հայրերի Տեր Աստվածը կլինի ձեզ հետ ընդմիշտ»12

Ուշադրություն դարձրե՛ք այս Բանաշուն, և եղե ք իմաստուն ի սեր Քրիստոսի և ի սեր ձեր իսկ հոգիների: Դուք չեք ուղարկվել ուսուցանվելու, այլ ուսուցանելու: Թող յուրաքանչյուր խոսք համեմված լինի շնորհով: Եղե՛ք զգոն, եղե՛ք լուրջ: Սա զգուշաց–ման օր է, և ոչ թե շատ խոսքերի օր: Ազնվորեն գործեք Աստծո և մարդկանց առջև.… Եղեք ազնիվ, սրտաբաց ու անկեղծ մարդկանց հետ ձեր բոլոր [հարաբերություններում]: [Տես ՎևՈԻ 43.15, 63:5813:

1835 թվականին նախքան միսիայի մեկնեշը Զորջ Ա. Սմիթն այցեշեց Մարգարե Զոզեֆ Սմիթին, որը նրա հորեղբոր որդին էր: Ջորջ Ա. Սմիթը գրեշ է. «Ես գնացի տեսնելու զարմիկ Զոզեֆին: Նա տվեց ինձ մի Մորմոնի Գիրք, սնղմնց ձեռքս, և ասաց.«Քարոզիր կարճ քարոզննր, ասա կարճ աղոթքննր և հաղորդիր քո քարոզներն աղոթալից սրտով»14:

Մենք քարոզում ենք ավետարանը, ինչպես որ Հոգին ուղղություն է տալիս:

«Բոլորը պիտի քարոզեն Ավետարանը Սուրբ Հոգու զորությամբ և ազդեցությամբ և ոչ ոք չի կարող քարոզել ավետարանն առանց Սուրբ Հոգու»15:

«Ինչպես Պողոսն է ասել նա ստիպված էր ամեն բան դառնալ ամեն մարդկանց համար, որպեսզի կարողանար այդպիսով մի քանիսին փրկել [տես Ա Կորնթացիս Թ.22], այդպես պետք է անեն երեցները վերջին օրերին և ուղարկվելով դուրս՝ քարոզելու Ավետարանը և նախազգուշացնելու աշխարհին գալիք դատաստանների մասին, մենք համոզված ենք, որ նրանք երբ սովորեցնեն, Հոգու առաջնորդությամբ՝ համաձայն Հիսուս Քրիստոսի հայտնությունների, որ նրանք կքարոզեն ճշմարտությունը և կբարգավաճեն անտրտունջ: Այսպիսով, մենք չունենք նոր պատվիրաններ տալու, այլ հորդորում ենք երեցներին և անդամներին ապրել յուրաքանչյուր խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից [տես Մատթեոս Դ.4], որ չզրկվեն փառքից, որը պահված է հավատարիմների համար»16:

Մարգարեն խոսեց համաժողովու՛մ, որը տեղի ունեցավ 1839 թվականի հոկտեմբերին. «Նախագահ [Ջոզեֆ Սմիթը] սկսեց հրահանգներ տալ Երեցներին Ավետարանը քարոզելու վերաբերյալ և նրանց համար շեշտեց Հոգին ստանալու անհրաժեշտությունը, որպեսզի նրանք կարողանային քարոզել Սուրբ Հոգով, որը ցած է ուղարկվում երկնքից, զգույշ լինել այն թեմաների մասին խոսելիս, որոնք հստակորեն չեն նշված Աստծո խոսքում, որը տանում է ենթադրությունների և վեճի»17:

1840 թվականի մայիսի 14-ին Ջոզեֆ Սմիթը ցրեց Նավոփց Երեցներ Օրսոն Հայդին ն Զոն Ի. Փեջին, ովքեր դեպի Սուրբ Երկիր իրենց միսիայի ճանապարհին էին. «Մի՛ վհատվեք աշխատանքի վիթխարիության համար, եղեք միայն խոնարհ և հավատարիմ և այդ դեպքում դուք կարող եք ասել. Դու ո՞վ ես ով մեծ սար. դու Ջորաբաբելի առաջին մի դաշտ ես» [Տես Ջաքարիա Դ.7]: Նա, ով ցրել է Իսրայելը, խոստացել է հավաքել նրանց, ուստի քանի դեռ դուք գործիքներ պիտի լինեք այս մեծ աշխատանքում, Նա կօժտի ձեզ, ուժով, իմաստությամբ, զորությամբ և բանականությամբ և ամեն անհրաժեշտ որակավորմամբ, մինչև ձեր մաթերը կբացվեն ավելի ու ավելի լայն, միչև որ դուր կկարողանար հասկանալ երկիրն ու երկինքները, կհասներ միչև հավերժություն և կըմբռներ Եհովայի հզոր գործերը ողջ իրենց բազմազանությամբ ու փառքով»18:

Մենք առիթներ ենք որոնում ուսուցանելու ավետարանը ն վկայություն բերելու նրա ճշմարտության մասին:

1832 թվականի աշնանը Ջոզեֆ Սմիթը Եպիսկոպոս Նյուել Ք. Ռւիթնիի հետ Կիրթլենդից՝ Օհայո, ճամփորդեց դեպի Միացյալ Նահանգների արնելք: Հոկտեմբերի 13-ին Մարգարեն Նյու Յորք քաղաքից գրեց էմմա Սմիթին. «Երբ մտածում եմ Նինվեի նման այս մեծ քաղաքի մասին, որոնր չեն տարբերում իրենց աջ ձեռքը ձախից, այո, ավելի րան երկուհարյուր հազար հոգի, աղիներս կարեկցանքով են լցվում նրանց հանդեպ, և ես վճռել եմ բարձրացնել իմ ձայնն այս քաղաքում և թողնել իրադարձությունն Աստո հետ, որը բոլոր բաները պահում է իր ձեռքում և թույլ չի տա, որ մի մազ մեր գլխից աննկատ ընկնի գետնին.…

Ես որոշ զրույցներ եմ ունեցել մի քանիսի հետ, որոնցից բավականություն եմ ստացել և Սի շատ գեղեցիկ երիտասարդ պարոնի հետ Ջերսիից, որի դեմքի արտահայտությունը շատ լուրջ էր: Նա եկավ և սկսեց ինձ հետ զրուցել խոլերայի մասին և Ես իմացա, որ նա վարակվել էր դրանով և գրեթե մահվան շեմին էր հասել:Նա ասաց, որ Տերը խնայել էր նրան ինչ-որ մի իմաստուն նպատակի համար: Ես օգտագործեցի առիթը և մի երկար խոսակցություն բացեցի նրա հետ: Նա ընդունեց իմ ուսուցումն ակնհայտորեն մեծ հաճույքով և շատ ուժեղ կապվեց ինձ հետ: Սենք խոսեցինք մինչև ուշ գիշեր և եզրափակեցինք խոսակցությունը թողնելով մինչե հաջորդ օրը: Բայց ինչ-որ գործով նա ուշացավ, միչև նավը պատրաստ էր մեկնելու և պետք է հեռանար: Նա եկավ ինձ մոտ և մնաս բարով ասաց և մենք բաժանվեցինք խիստ դժկամությամբ»19:

Նյուել Ք. Ուիթնիի կինը՝ էլիզաբեթ էննը վերհիշում էր իր ամուսնու 1832 թվականի ճամփորդո՛ւթյունը Ջոզեֆ Սմիթի հետ դեպի Միացյալ Նահանգների արևելյան մասը. «Ամուսինս ժանապար հորդում էր Ջոզեֆ Սմիթի հետ բազմաթիվ արևելյան քաղաքների միջով բերելով իրենց վկայությունը և հավաքելով միջոցներ Կիրթ լենդի Տաճարը կառուցելու համար և նաև գնելու հողեր Միսսուրիում.… Նա ասել էր ամուսնուս. «Եթե նրանք մերժեն մեզ նրանք կունենան մեր վկայությունը, քանզի մենթ կգրենք այն և կդնենք նրանց դռների շեմին և պատուհանների գոգին»20:

1834 թվականին Ջոզեֆ Սմիթը քարոգեց Պոնտիաքի մի դպրոցի շենքում, Միչիգան: էդվարդ Սթիվենսոնը ներկա էր ն վերհիշում է այդ փորձառությունը. «Այս դպրոցի շենքում էր, որ երկու Սորմոն Երեցներ ներկայացրեցին վերականգված Ավետարանը 1833 թվականին և 1834 թվականին Ջոզեֆ Սմիթ Սարգարեն քարոզեց այնպիսի զորությամբ, որ նախկինում երբեէ չէր տեսնված տասնիններոդ դարում.… Ես շատ լավ կարողանում եմ հիշել պատանի Սարգարեի խոսքերից շատերը, որոնք նա խոսեց հստակորԵն, բայց այնպիսի մի զորությամբ, որն անդիմադրելի էր բոլոր ներկաների համար.…

«Ձեռքը բարձրացրած նա ասաց. «Ես ականատես եմ, որ կա Աստված, քանգի ես տեսա Նրան օրը ցերեկով երբ աղոթում էի մի խաղաղ պուրակում, 1820 թվականի գարնանը»: Այնուհետև, նա վկայեց, որ Աստված՝ Հավերժական Հայրը, մատնացույց անելով Իր նմանությամբ մի առանձին անձնավորության, ասաց. Սա է իմ Սիրելի Որդին, լսիր Նրան».… Օ՜, ինչպես հուզեցին այդ խոսթերն իմ ողջ էությունը և լցրեցին ինձ անասելի ուրախությամբ՝ այնպիսի մեկին տեսնելու համար, որ հին ժամանակների Պողոս առաթյալի նման, կարող էր համարձակությամբ վկայել, որ նա եղել էր Հիսուս Քրիստոսի ներկայության մեջ.… Մի շարք ժողովներ կազմակերպվեցին, որոնց մասնակցեց Մարգարեն և նաև շատ զարամանալիորեն Մորմոնի Գրքի երեք վկաները: Այս ճյուղ կատարած իր այցելության ժամանակ Մարգարեն վկայեց, որ նրան հրահանգված էր կազմակերպել Եկեղեցի այն Եկեղեցու օրինակով, որը կազմակերպեց Հիսուսը, Տասներկու Առաքյալներով, Յոթանասունականներով, Երեցներով, պարգևներով և օրհնություններով, դրանց հետվող նշաններով, ինչպես արձանագրված է Մարկոսի տասնվեցերորդ գլխում.… «Որպես Աստծո ծառա,– ասաց Ջոզեֆ Սմիթը,– ես խոստանում եմ ձեզ, երբ որ դուք ապաշխարեք և մկրտվեք ձեր մեղքերի թողության համար, դուք կստանաք Սուրբ Հոգին»21:1838 թվականի նոյեմբերին, երբ նրան տարան հեռու արևմուտք՝ Միսսուրի, Մարգարեն նորից ուսուցանեց ավետարանը. «Մեզ այցելեցին մի քանի տիկնայք և պարոնայք: Կանանցից մեկը մոտեցավ և շատ անկեղծորեն հարցրեց բանտապահներին, թե բանտարկյալներից, որն էր Տերը, ում «Մորմոնները» պաշտում էին: Հսկիչներից մեկը մատնացույց արեց ինձ բազմանշանակալից ժպտալով և ասաց. «Ահա նա»: Կինն այնուհետև ինձ դիմելով հարցրեց, թե ե՞ս եմ հայտարարել, որ Տերն եմ ու Փրկիչը: Ես պատասխանեցի, որ չեմ հայտարարել որևէ բան բացի նրանից, որ մարդ եմ, փրկության ծառա, ուղարկված Հիսուս Քրիստոսի կողմից՝ քարոզելու Ավետարանը:

Այս պատասխանն այնպես զարմացրեց նրան, որ նա սկսեց հետաքրքրվել մեր վարդապետությամբ, և ես մի քարոզ կարդացի ինչպես նրա այնպես էլ նրա ընկերակցների ու զարմացած զինվորների համար, ովքեր լսում էին գրեթե շունչները պահած ուշադրությամբ, երբ ես բացատրեցի նրանց առ Հիսուս Քրիստոս հավատքի և ապաշխարության ու մեղքերի թողության համար մկրտության՝ Սուրբ Հոգու խոստումի մասին], ինչպես գրված է Գործք Առաքելոցի երկրորդ գլխում [տես Գործք Բ.38–39]:

Կինը բավարարված էր և գովաբանեց Աստծուն զինվորների առջև և հեռացավ, աղոթելով, որ Աստված պահպանի և ազատի մեզ»22:

Դան Ջոնսը վերհիշում է որ այն երեկոյան, երբ Մարգարեն նահատակվեց Քարթրիջի բանտում, տեղի ունեցավ հետևյալը. «Ջոզեֆը բերեց հզոր վկայություն պահակախմբին Մորմոնի Գրքի աստվածայնության ճշմարտության, Ավետարանի վերականգ-ման, հրեշտակների սպասավորման մասին և որ Աստծո արքայությունը կրկին հաստատվել է երկրի վրա, հանուն որի նա այդ ժամանակ բանտարկված էր այդ բանտում, և ոչ թե այն պատճառով, որ խախտել էր Աստծո կամ մարդու որևէ օրենք»23:

Առաջարկներ ուսումնասիրելու ն ուսուցանելու համար

Օգտագործեք այս մտքերը թե՛ գլուխն ուսումնասիրելու և թե՛ ուսուցանելու համար: Որպես լրացուցիչ օգնություն՝ տե՛ս vii–xii էջերը:

  • Վերընթերցեք 349–352 էջերը, նշելով միսիոներական ջանքերը, որոնք կազմակերպվեցին Մարգարե Ջոզեֆ Սմիթի ղեկավարության ներքո: Ձեզ վրա ինչ-որ ձևով ազդեցություն գործե՞լ է այդ վաղ միսիոներների աշխատանքը: Եթե այդպես է ինչպե՞ս:

  • Կարդացե՛ ք 353 էջի առաջին պարբերությունը և մտածե ք, թե ինչո՞ւ է սերն ազդում մեզ վրա այն ձևով, ինչպես Մարգարեն նկարագրում է: Որոնք են մի քանի այլ հատկանիշներ, որոնց անհրաժեշտությունը մենք ունենք, որպեսզի արդյունավետ միսիոներներ լինենք: (Որոշ օրինակների համար տես 352–353 էջերը):

  • Վերընթերցեք Մարգարե Զոզեֆ Սմիթի խոսքերն այն մասին, թե միսիոներներն ինչ պիտի ուսուցանեն և ինչպես պիտի ուսուցանեն (353–354 էջեր): Ինչո՞ւ պետք է մենք քարոզենք ավետարանի «առաջին սկզբունքները»: Ինչպիսի՞ն կարող են լինել կրոնի թեմայի շուրջ վիճաբանությունների հետևանքները: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է նշանակում ավետարանը քարոզելիս «թող ամեն խոսք համեմված լինի շնորհով» արտահայտությունը:

  • Վերընթերցեք 355 էջի առաջին լրիվ պարբերությունը: Ինչպե՞ս է Սուրբ Հոգին առաջնորդել ավետարանով կիսվելու ձեր ջանքերը: Ինչո՞ւ մենք չենք կարող քարոզել ավետարանն առանց Սուրբ Հոգու:

  • Վերընթերցեք 356–358 էջերում պատմվող Ջոզեֆ Սմիթի փորձառությունները: Ի՞նչ կարող ենք մենք սովորել ավետարանով կիսվելու այս փորձառություններից:

  • Ինչպիսի՞ ուղիներով կարող ենք մենք առիթներ որոնել ուրիշների հետ ավետարանով կիսվելու համար: Ինչպե՞ս կարող ենք ինքներս մեզ նախապատրաստել այդպիսի առիթների համար: Ինչպե՞ս կարող ենք ներգրավել մեր ընտանիքներին միսիոներական աշխատանքի մեջ:

Թեմային առնչվող սուրբ գրություններ. Մատթեոս ԻԸ. 19–20, 2 Նեփի 2.8, Ալմա 26.26–37, ՎևՈԻ 4.1–7, 31:3–5

Հղումներ

  1. History of the Church, 2:489; from “History of the Church” (manuscript), book B-1, p. 761, Church Archives, The Church of Jesus Christ of Latter-day Saints, Salt Lake City, Utah.

  2. Heber C. Kimball, “Synopsis of the History of Heber Chase Kimball,” Deseret News, Apr. 14, 1858, p. 33; punctuation and capitalization modernized.

  3. Heber C. Kimball, Deseret News, May 21, 1862, p. 370; capitalization modernized.

  4. Quoted by Orson F. Whitney, in Conference Report, Oct. 1920, p. 33.

  5. Letter of recommendation issued by Joseph Smith and others to Orson Hyde, Apr. 6, 1840, Nauvoo, Illinois, published in Times and Seasons, Apr. 1840, p. 86.

  6. Orson Hyde, A Voice from Jerusalem, or a Sketch of the Travels and Ministry of Elder Orson Hyde (1842), p. 29.

  7. History of the Church, 2:478; from a discourse given by Joseph Smith on Apr. 6, 1837, in Kirtland, Ohio; reported by Messenger and Advocate, Apr. 1837, p. 487.

  8. History of the Church, 4:226–27; punctuation and grammar modernized; from a letter from Joseph Smith to the Twelve, Dec. 15, 1840, Nauvoo, Illinois, published in Times and Seasons, Jan. 1, 1841, p. 258; this letter is incorrectly dated Oct. 19, 1840, in History of the Church.

  9. History of the Church, 5:344; spelling modernized; from a discourse given by Joseph Smith on Apr. 8, 1843, in Nauvoo, Illinois; reported by Willard Richards and William Clayton.

  10. History of the Church, 4:11; from instructions given by Joseph Smith on Sept. 29, 1839, in Commerce, Illinois; reported by James Mulholland.

  11. History of the Church, 2:431; from instructions given by Joseph Smith on Mar. 30, 1836, in Kirtland, Ohio.

  12. Letter from Joseph Smith and others to Hezekiah Peck, Aug. 31, 1835, Kirtland, Ohio; in “The Book of John Whitmer,” p. 80, Community of Christ Archives, Independence, Missouri; copy of “The Book of John Whitmer” in Church Archives.

  13. History of the Church, 3:384; from a discourse given by Joseph Smith on July 2, 1839, in Montrose, Iowa; reported by Wilford Woodruff and Willard Richards.

  14. George A. Smith, “History of George Albert Smith by Himself,” p. 36, George Albert Smith, Papers, 1834–75, Church Archives.

  15. History of the Church, 2:477; from a discourse given by Joseph Smith on Apr. 6, 1837, in Kirtland, Ohio; reported by Messenger and Advocate, Apr. 1837, p. 487.

  16. History of the Church, 5:404; from a letter from Joseph Smith to the editor of the Times and Seasons, May 22, 1843, Nauvoo, Illinois, published in Times and Seasons, May 15, 1843, p. 199; this issue of the Times and Seasons was published late.

  17. History of the Church, 4:13; from a discourse given by Joseph Smith on Oct. 6, 1839, in Commerce, Illinois; reported by Times and Seasons, Dec. 1839, p. 31.

  18. History of the Church, 4:128–29; from a letter from Joseph Smith to Orson Hyde and John E. Page, May 14, 1840, Nauvoo, Illinois. Although Elder Hyde completed his mission to the Holy Land, Elder Page remained in the United States.

  19. Letter from Joseph Smith to Emma Smith, Oct. 13, 1832, New York City, New York; Community of Christ Archives, Independence, Missouri.

  20. Elizabeth Ann Whitney, “A Leaf from an Autobiography,” Woman’s Exponent, Oct. 1, 1878, p. 71; spelling, punctuation, and capitalization modernized.

  21. Edward Stevenson, “The Home of My Boyhood,” Juvenile Instructor, July 15, 1894, pp. 443–45; punctuation and grammar modernized; paragraph divisions altered.

  22. History of the Church, 3:200–201; an account of a discourse given by Joseph Smith on Nov. 4, 1838, near the Missouri River, while being taken as a prisoner from Far West to Independence, Missouri; reported by Parley P. Pratt.

  23. History of the Church, 6:600; an account of instructions given by Joseph Smith on June 26, 1844, in Carthage Jail, Carthage, Illinois; reported by Dan Jones.

Նկար
men shaking hands

Հեբեր Չ. Քիմբալը և Ջոզեֆ Ֆիլդինգը Անգլիայում ընդունեցին նրանց ողջույնները, ովքեր միացել էին Եկեղեցուն նրանց միսիոներական աշխատանքի շնորհիվ: «Փառք Աստծո, Ջոզեֆ,– գրել էր Երեց Քիմբալը Մարգարեին.– Տերը մեզ հետ է ազգերի մեջ»:

Նկար
missionaries

Քարոզեք Քրիստոսին և նրա խաչվելը, սեր Աստծո հանդեպ և սեր մարդկանց հանդեպ.… Եղեք հեզ և սրաով խոնարհ և մեր հայրերի Տեր Աստվածը կլինի ձեզ հետ ընդմիշտ»:

Նկար
sister missionaries teaching

Եկեղեցու յուրաքանչյուր անդամ ավետարանով կիսվելտ պարտականություն ունի: «Բոլորը պետք է քարոզեն Ավետարանը Սուրբ Հոգու զորությամբ և ազդեցությամբ»,— հայտարարել է Մարգարե Ջոգեֆ Սմիթը: