Նախագահների ուսմունքները
Գլուխ 32: Հեաապնդումներին հավաաքով և քաջությամբ արձագանքելը


Գլուխ 32

Հեաապնդումներին հավաաքով և քաջությամբ արձագանքելը

«Մի վախեցեք, այլ եղեք ուժեղ Տիրոջում և նրա զորության կարողությունում»:

Ջոզեֆ Սմիթի կյանքից

1838–1839 թվականների ձմռանը Սիսսուրիի նահանգային ոստիկանությունը Վերջին Օրերի Սրբերին այդ նահանգից դուրս քշելու նահանգապետից ուղարկված հրամանների ներքո էր, իսկ Սարգարե Ջոզեֆ Սմիթը բանտարկված էր Լիբերթիի բանտում: Այդ ձմեռ և հաջորդ գարնանը մի սոսկալի տառապանքի տեսարան բացվեց, քանի որ հազարավոր Սրբեր հարկադրված էին փախչել իրենց տներից Սիսսուրիում, ետևում թողնելով իրենց ունեցվածքի մեծ մասը, նրանք սկսեցին իրենց ճամփորդությունն արևմտյան Իլինոյսից 200 մղոն դեպի արևելք, Բրիգամ Յանգի և Եկեղեցու այլ առաջնորդների ղեկավարությամբ: Սրբերից քչերն էին, որ ունեին լավ սայլեր ու ձիեր և շատերը քնում էին անապաստան` անձրևի և ձյան տակ: Ոմանք, ովքեր կոշիկներ չունեին, փաթաթում էին իրենց ոտքերը ցնցոտիներով, քանի որ քայլում էին ձյան վրայով:

1839 թվականի փետրվարին Սի բարի հարևան օգնեց էմմա Սմիթին դնել իր չորս երեխաներին և իր մի քանի անձնական իրերը ծղոտով ծածկված սայլի մեջ: Երբ նրանց խումբը հասավ սառցակալած Սիսսիսիպի գետը, էմման անցավ սառույցի վրայով իր երեխաների հետ, տանելով Սարգարեի Աստվածաշնչի թարգմանության ձեռագրերը կտորից կարված երկու պարկերում, որոնք կիսաշրջազգեստի տակից կապված էին նրա գոտկատեղին: Նա և շատ ուրիշ անտուն Սրբեր ապաստան գտան Իլինոյսի Քուինսի համայնքում, որտեղ նրանք շարունակեցին տառապել սովից, ցրտից և հիվանդությունից, չնայած այդ տառապանքները թեթևանում էին հոգատար համայնքի բազում բարի գործերով:

Չնայած Սարգարե Ջոզեֆ Սմիթը շատ էր ուզում օգնել Սրբերին, նա գրեթե ոչինչ չէր կարող անել, բացի աղոթելուց և նամակներով Բրիգամ Յանգին և մյուս եղբայրներին ուղղություն տալուց, ովքեր առաջնորդում էին Սրբերին նրա բացակայության ժամանակ: Այս հուսահատական պայմաններում, նա գրեց քաջալերանքի և խաղաղության խոսքեր Եկեղեցու անդամներին. «Շատ սիրելի եղբայրներ, եկեք ուրախությամբ անենք ամեն բան, որ մեր ուժի սահմաններում է. և հետո թող մենք կանգնենք հանգիստ, ամենայն համոզվածությամբ` տեսնելու Աստծո փրկությունը և նրա բացահայտվող բազուկը» (ՎևՈՒ 123.17):

1839 թվականի ապրիլի 6-ին Մարգարեն և նրա բանտարկյալ ընկերները դատավարության վայրի փոփոխության պատճառով տեղափոխվեցին Լիբերթիի բանտից Գալատին բանտը, Դեյվիես գավառ` Սիսսուրի: Դատարանում ներկայանալուց հետո, նրանց տրվեց դատավարության վայրի մեկ այլ փոփոխություն Գալատինից` Կոլումբիա, դեպի Բուն գավառ` Սիսսուրի: Բայց ապրիլի կեսին, երբ Մարգարեին և մյուս բանտարկյալներին տանում էին Կոլումբիա, պահակախումբը թույլատրեց նրանց փախչել: Մեկ շաբաթվա ընթացքում եղբայրները միացան Քուինսիի Սրբերի խմբին` Իլինոյսում: Երեց Վիլֆորդ Վուդրուֆը գրել է իր օրագրում Մարգարեի հետ իրենց հանդիպման մասին. «Մեզ.… կրկին բախտ վիճակվեց բռնել Եղբայր Ջոզեֆի ձեռքը.… Նա ողջունեց մեզ մեծ ուրախությամբ: Նա հենց նոր էր ազատում ստացել բանտից ու իր թշնամիների ձեռքից և վերադարձել իր ընտանիքի ու ընկերների գիրկը.… Ջոզեֆն անկեղծ էր սրտաբաց և մտերմական ինչպես միշտ: Քույր էմման իսկապես երջանիկ էր»:1

Մարգարեն հետագայում իր հարգանքի երախտիքը հայտնեց իր ընկեր Սրբերին, ովքեր իր հետ քաջաբար այնքան շատ բաների դիմացան Հիսուս Քրիստոսի վերականգված Ավետարանի հանդեպ իրենց հավատքի համար: «Սրբերի վարքը կուտակված անարդարությունների ու տառապանքների նրանց պայմաններում, արժանի էր գովասանքի, նրանց քաջությունն իրենց եղբայրներին խաժամուժի ավերածություններից պաշտպանելիս, նրանց նվիրվածությունը ճշմարտության գործին, այնպիսի պայմաններում, որոնք ամենաանտանելին էին և մտահոգիչ, որ մարդկությունը կարող էր հնարավորինս համբերել, նրանց սերը միմյանց հանդեպ, ինձ և մյուս եղբայրներին զնդանում բանտարկված ժամանակ օգնություն ցույց տալիս նրանց պատրաստակամությունը, նրանց զոհաբերությունները Միսսուրին թողնելիս, և աղքատ այրիներին ու որբերին աջակցելիս և նրանց տներով ապահովելիս մի ավելի հյուրընկալ երկրամասում, բոլոր այս բաները գործակցում են նրանց բարձրացմանը` նրանց բոլորին գնահատելով որպես բարի և առաքինի մարդիկ և ապահովելով նրանց Եհովայի հավանությունն ու հիացմունքը և մի անուն, այնպես հարատև ինչպես հավերժությունը»2

Ջոզեֆ Սմիթի ուսմունքները

ճշմարտության թշնամին հակադրվում է Տիրոջ ծառաներին, հատկապես, երբ նրանք ավելի են մոտենում Տիրոջը:

«Որոտի ճայթյունների նման ժամանակ առ ժամանակ հալածանք էր թափվում մեր գլխին.… մեր կրոնի պատճառով»:3

«Սեր կրոնի սկզբունքներն աշխարհի առջև են` պատրաստ բոլոր մարդկանց ուսումնասիրության համար, սակայն մենք տեղյակ ենք, որ մեր ընկերների դեմ ողջ հալածանքը սկսվել է առանց ճշմարտության հիմքի ու արդարության, զրպարտությունների [կեղծ մեղադրանքների] և թյուրըմբռնման հետևանքով: Սա մենք տարել ենք, ինչպես բոլոր այլ կրոնական հասարակությունները` իրենց սկզբնավորման առաջին ժամանակահատվածում:4

Սի զարմացեք, ուրեմն, եթե դուք հալածվում եք, այլ հիշեք Փրկչի խոսքերը «Ծառան իր Տերիցը մեծ չէ. եթե ինձ հալածեցին, ձեզ էլ են հալածելու» [տես Հովհաննես ԺԵ.20], և որ բոլոր չարչարանքները, որոնցով Սրբերը պիտի անցնեն, Սարգարեների խոսքերի իրականացումն է, որոնք խոսվել են աշխարհի սկզբից ի վեր»:5.

Երբ ես անում եմ լավագույնը, ինչ կարող եմ, երբ իրականացնում եմ մեծագույն բարիք, այդ ժամանակ ամենամեծ չարիքներն ու ամբարիշտ գաղափարներն իմ դեմ են շարվում… Այս ժողովրդի թշնամիները երբեք չեն հոգնի Եկեղեցու դեմ իրենց հալածանքներից, մինչև որ պարտվեն: Ես սպասում եմ, որ նրանք կպատրաստեն ամեն ինչ իմ դեմ, որ նրանց իշխանության տակ է, որպեսզի վերահսկեն և մենք պիտի ունենանք երկար և զարհուրելի պատերազմ: Նա, ով կպատերազմի ճշմարիտ քրիստոնեական պատերազմ այս վերջին օրերի այլասերվածությունների դեմ, կունենա ամբարիշտ մարդկանց, և դևի հրեշտակներին և խավարի բոլոր դժոխային զորություններն անընդհատ շարված իր դեմ: Երբ ամբարիշտ մարդիկ հակադրվում են, դա չափանիշ է դատելու, թե մարդը պատերազմո՞ւմ է քրիստոնեական պատերազմ: Եթե բոլոր մարդիկ չար բան սուտ տեղը կասեն ձեր վրա, երանի ձեզ, և այլն: [տես Սատթեոս Ե.11 ]: Արդյո՞ք մարդը պիտի վատը համարվի, եթե մադիկ նրա մասին չար են խոսում: Ոչ: Եթե մարդը կանգնում է և հակադրվում մեղքի աշխարհին, նա կարող է սպասել, որ բոլոր ամբարիշտ և այլասերված ոգիները շարք են կազմելու նրա դԵմ:

Բայց դա կլինի, միայն մի փոքր ժամանակով և բոլոր այս չարչարանքնԵրը մեզանից կվերանան, քանի դեռ մենք հավատարիմ ենք և չենք հաղթվում այս չարիքներից: Տեսնելով օժտման օրհնություններն առաջ գլորվելիս և արքայությունը մեծանալիս և տարածվելիս ծովից ծով, մենք պիտի հրճվենք, որ մենք չպարտվեցինք այս հիմար բաներից»:6

«Ոմանք մտածում են, որ մեր թշնամինԵրը կբավարարվեն իմ կործանմամբ, բայց ես ասում Եմ ձեզ, հենց որ նրանք թափեն իմ արյունը. նրանք ծարավի կլինեն յուրաքանչյուր մարդու արյանը, որի սրտում ապրում է Ավետարանի լրիվության ոգու գեթ փոքրիկ մի կայծ: Այդ մարդկանց հակադրությունը շարժվում է բոլոր արդարության հակառակորդի ոգով: Դա միայն ինձ կործանելը չէ, այլ յուրաքանչյուր տղամարդու և կնոջ, ով համարձակվում է հավատալ այն վարդապետություններին, որ Աստված ոգեշնչել է ինձ սովորեցնել այս սերդին»:7

«Ես իմ փորձով եմ համոզվել, որ ճշմարտության թշնամին չի քնում, ոչ էլ դադարում ճիգ գործադրել` տրամադրելու համայնքներին Տիրոջ ծառաների դԵմ, հրահրելով մարդկանց զայրույթը բոլոր կարԵոր կամ հետաքրքրություն նԵրկայացնող հարցերի վերաբերյալ»:8

Նրանք, ովքեր սիրում են Աստծուն կհամբերեն հալածանքին քաջությամբ և հավատքով:

«Բոլոր սրբերը շահում են այս կարեոր Բահաշուց, որ բոլոր ձեր փորձություններում, դժվարություններում, գայթակղություններում, չարչարանքներում, կապանքներում, բանտարկություններում և մահվան մեջ, տեսեք, որ դուք չդավաճանեք Հիսուս Քրիստոսին, որ դուք չդավաճանեք եղբայրներին, որ դուք չդավաճանեք Աստծո հայտնություններին, լինի դա Աստվածաշնչում, Աորմոնի Գրքում, թե Վարդապետություն և Ուխտերում, կամ որեէ ուրիշ մեկում, որ երբեէ տրվել է կամ երբեէ կտրվի մարդուն այս աշխարհում կամ այն, որ պիտի գա: Այո, ձեր բոլոր ապստամբությունների և սայթաքումների ժամանակ, տեսեք որ դուք չանեք այս բանը, որպեսզի անմեղ արյուն չգտնվի ձեր քղանցքներին և դուք վար գնաք դժոխք»:9

1830 թվականի գարնանը Սրբերը հալածվում էին Մորմոնի Գրքի հրատարակման պատճառով. «Մորմոնի Գիրքը (Հովսեփի փայտը Եփրեմի ձեռքում) այժմ հրատարակվել էր որոշ ժամանակով և ինչպես այդ մասին կանխագուշակել էր հնադարյան մարգարեն «նրանք օտարոտի բանի պես համարվեցան»: [Տես Ովսէէ Ը.12] Ոչ սակավ խառնաշփոթ ստեղծվեց նրա հայտնվելու կապակցությամբ: Մեծ ընդդիմություն և շատ հալածանք հետևեց նրա իսկությանը հավատացողներին: Սակայն ահա դա տեղի էր ունեցել, որ ճշմարտությունն ի հայտ էր եկել հողի միջից և արդարությունը վայր նայել երկնքից [տես Սաղմոս ՁԵ.11, Մովսես 7.62], այսպիսով, մենք չէինք վախենում ընդդիմախոսներից, գիտենալով, որ մենք ունեինք և՛ ճշմարտությունը, և՛ արդարությունը մեր կողմում, որ մենք ունեինք և Հորը և Որդուն, որովհետև մենք ունեինք Քրիստոսի վարդապետությունները և մնում էինք նրանցում, ուստի մենք շարունակեցինք քարոզել և տալ տեղեկություններ բոլորին, ովքեր կամենում էին լսել»:10

1839 թվականի հուլիսին Վիլֆորդ Վուդրոֆն արձանագրել է. «Ջոզեֆը դիմեց մեզ մի քանի խոսքով և ասաց. «Հիշե՛ք, եղբայրներ, որ եթե դուք բանտարկվեք, Եղբայր Ջոզեֆը բանտարկվել է ձեզանից առաջ: Եթե դուք դրվեք մի տեղում, որտեղից կարողանաք տեսնել ձեր եղբայրներին միայն պատուհանի երկաթյա ցանցափեղկերի միջից` լինելով ձեռնաշղթաների մեջ` Հիսուս Քրիստոսի ավետարանի պատճառով, հիշե՛ք Եղբար Ջոզեֆը եղել է նմանատիպ պայմաններում»:11

1841 թվականին Ջոզեֆ Սմիթը և Աոաջին Նախագահության Նրա խորհրդականները գրԱ Ան. «ճշմարտությունը, ամրակազմ կաղնու նման, կանգնած էր անվնաս փոթորկող տարերքի մեջտեղում, որոնք հարվածում էին նրան սոսկալի ուժով: Հեղեղները հարվածեցին` ալիք ալիքի ետևից, արագ հաջորդելով միմյանց և չկարողացան կուլ տալ նրան. «Գետերը բարձրացնում են, Տեր, գետերը բարձրացնում են իրանց ձայնը, գետերը բարձրացնում են իրանց գոռոցը, բայց շատ ջրերի ձայնիցն ավելի զորավոր են ծովի ալիքները. ավելի զորավոր է [Զորաց] Տերը բարձրության մեջ» [Սաղմոս ՂԳ.3–4], ոչ էլ հալածանքի բոցերը, խաժամուժների ողջ ազդեցությամբ կարողացան կործանել այն, այլ Մովսեսի մորենու նման, այն անսպառ կանգնած մնաց և այժմ, այս պահին ներկայացնում է կարևոր տեսարան և՛ մարդու և՛ հրեշտակների համար:

Ո՞ւր կարող ենք շրջել մեր աչքերն այդպիսի մեկ ուրիշը տեսնելու համար: Մենք խոսում ենք մի ժողովրդի մասին, որն ընդունել է մի ոչ ժողովրդական կրոնական համակարգ, որին հարելը նրանց վրա բերել է անընդհատ հալածանքներ: Մի ժողովուրդ, որն Աստծո հանդեպ իր սիրո և Նրա գործին իր նվիրվածության համար տարել է սով, մերկություն, վտանգներ և գրեթե ամեն տեսակի զրկանքներ: ժողովուրդ, ովքեր իրենց կրոնի համար ստիպված են եղել սգալ ծնողների, ամուսինների, կանանց և երեխաների վաղաժամ մահը: ժողովուրդ ովքեր գերադասել են մահը` ստրկությանն ու փարիսեցիությանը և պատվով պահապնել են իրենց արժանիքները և ամուր ու անսասան կանգնել այնպիսի ժամանակներում, որոնք փորձել են մարդկանց հոգիները»:12

Աստծո հզոր ուժը կհաստատի նրանց, ովքեր հալածվում են արդարության համար:

Ուստի, Աստված լայնացրել է մեր ուսերն այդ բեռի համար: Մենք հրճվում ենք մեր փորձության մեջ, որովհետև մենք գիտենք, որ Աստված մեզ հետ է, որ Նա մեր ընկերն է և որ Նա կփրկի մեր հոգիները: Մենք չենք վախենում նրանցից, ովքեր կարող են սպանել մարմինը, նրանք չեն կարող վնասել մեր հոգիները [տես Մատթեոս Ժ.28]: Մենք չենք խնդրում բարեհաճություն խաժամուժի ձեռքից, ոչ էլ աշխարհից, ոչ էլ դևից, ոչ էլ նրա գաղտնի գործակալներից` հերձվածողներից, և նրանցից, ովքեր սիրում են ու հորինում և ստությամբ երդվում` մեր կյանքը խլելու համար: Մենք երբեք չենք ծպտվել, ոչ էլ կանենք դա մեր կյանքի համար.… Մենք գիտենք, որ մենք ջանացել ենք ողջ մեր մտքով, զորությամբ, և ուժով` Աստծո կամքը և բոլոր բաները կատարելու համար, ինչ որ Նա պատվիրել է մեզ.…

Փրկիչն ասել է. «Պետք է որ գայթակղությունները գան, սակայն վա՛յ այն մարդին, որի ձեռովր կգա գայթակղությունը»: [Տես Մատթեոս ԺԸ.7]: Եվ կրկին «Երանի է ձեզ, երբոր կնախատեն ձեզ և կհալածեն և ամեն չար բան սուտ տեղը կասեն ձեր վրա իմ պատճառովը: Ուրախացեք և ցնծացեք, որ ձեր վարձքը շատ է երկնքումը. որովհետև այսպես հալածեցին մարգարեներին, որ ձեզանից առաջ էին» [Մատթեոս Ե.11–12]:

Այժմ սիրելի եղբայրներ, եթե որևէ մարդ երբևէ պատճառ է ունեցել հայց ներկայացնելու այս խոստման համար, մենք ենք այդ մարդիկ, քանզի մենք գիտենք, որ աշխարհը ոչ միայն ատում է մեզ, այլ ամեն ձևի չար բան խոսում մեր մասին անտեղի տեղը, չկա ուրիշ ոչ մի պատճառ, բացի նրանից, որ համարձակվում ենք ուսուցանել Հիսուս Քրիստոսի Ավետարանը:

Եվ այժմ, թանկագին և շատ սիրելի եղբայրներ, իսկ երբ ասում ենք եղբայրներ, մենք ի նկատի ունենք նրանց, ովքեր շարունակել են հավատքով առ Քրիստոս, տղամարդիկ, կանայք և երեխաներ, մենք զգում ենք, որ պիտի հորդորենք ձեզ Տեր Հիսուսի անունով, ուժեղ լինել հավատքով դեպի նոր և հավերժական ուխտը և երբեք չվախենալ ձեր թշնամիներից.… Շարունակել նույնիսկ մինչև մահ, քանզի «ով որ կամենա իր անձն ապրեցնել` կկորցնի նրան. և ով որ իր անձն ինձ համար և Ավետարանի համար կորցնի, նա կապրեցնի նրան»,– ասել է Հիսուս Քրիստոսը [տես Մարկոս Ո.35]»:13

Լիբերթիի բանտից ևս, Մարգարեն և Աոաջին Նախագահության նրա խորհրդականները գրեցին Եկեղեցու առաջնորդներին. «Եղբայրներ, մի վախեցեք, այլ եղեք ուժեղ Տիրոջում և նրա զորության կարողությունում: Ով է մարդը, որ Աստծո ծառան վախենա նրանից կամ մարդու որդին, որ նրանից դողա: Ոչ էլ օտար բան համարեք այն բորբոքված նեղությունները, որ մեզ փորձելու համար լինում է, իբր թե մի օտար բան է պատահում մեզ: Հիշե՛ք, որ բոլորն այսպիսի չարչարանքների մասնակից են եղել: [Տես Պետրոս Դ.12–13]: Ուստի, ուրախացեք ձեր նեղություններում, որոնց միջոցով դուք կատարելագործվում եք և որի միջոցով մեր փրկության առաջնորդն էլ կատարելագործվեց: [Տես Եբրայեցիս Բ. 10]: Թող ձեր սրտերը և բոլոր Սրբերի սրտերը մխիթարվեն ձեզանով և թող նրանք շատ ուրախանան, քանզի մեր վարձքը շատ է երկնքումը. որովհետև այդպես հալածեցին մարգարեներին, որ մեզանից առաջ կային [տես Սատթեոս Ե.11–12]»:14

Առաջարկներ ուսումնասիրելու ն ուսուցանելու համար

Օգտագործեք այս մտքերը թե՛ գլուխն ուսումնասիրելու և թե՛ ուսուցանելու համար: Որպես լրացուցիչ օգնություն` տես vii–xii էջերը:.

  • Վերընթերցեք 395–396 էջերում գտնվող պատմությունը: Ի՞նչն է մեծ տպավորություն թողել ձեր վրա Ջոզեֆ Սմիթի և նրա ընկեր Սրբերի հալածանքին պատասխանելու ձևի մեջ: Ի՞նչու եք կարծում, որ նրանք կամենում էին համբերել հալածանքի:

  • Կարդացեք 397–398 էջերը, որոնց մեջ Մարգարե Ջոզեֆը սովորեցնում է, որ արդար մարդիկ հաճախ կհանդիպեն հալածանքի: Ի՞նչ եք դուք կարծում, ի՞նչու է դա այդպես: Ինչպե՞ս է այսօրվա հալածանքը նման Ջոզեֆ Սմիթի օրերի հալածանքին: Ինչո՞վ է տարբերվում այսօր:

  • 398 էջում Ջոզեֆ Սմիթը կիսվեց մի բանալիով` Սրբերին օգնելու համար: Ի՞նչ փորձառություններ են ցույց տվել ձեզ այդ բանալու կարևորությունը: Ուրիշ ի՞նչ խորհուրդ կկարողամայիք տալ որևէ մեկին, որը դիմակայում է հալածանքի իր հավատքի պատճառով: (Մի քանի օրինակների համար տես 398–400 էջերը):

  • Վերընթերցեք 400–402 էջերը, որոնցում Ջոզեֆ Սմիթը հավաստիացնում է մեզ, որ Տերը կհաստատի մեզ, երբ մենք հալածանքին պատասխանենք հավատքով և քաջությամբ: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ ի նկատի ունի, երբ ասվում է Աստված «լայնացրել է մեր ուսերն այդ բեռի համար»: Ինչպե՞ս կարող ենք «հրճվել մեր փորձության մեջ» և «ուրախանալ մեր նեղությունների մեջ: Ի՞նչ եք կարծում ինչպե՞ս մեր նեղությունները կարող են օգնել մեզ կատարելագործվել»:

Թեմային աոեչվող սուրբ գրություններ. Մատթեոս Ե.43–44, Հռովմայեցիս Ը.35–39, 2 Նեփի 26.8, Մոսիա 24.8–16, 3 Նեփի 6.13

Հղումներ

  1. Wilford Woodruff, Journals, 1833–98, entry for May 3, 1839, Church Archives, The Church of Jesus Christ of Latter-day Saints, Salt Lake City, Utah.

  2. History of the Church, 3:329–30; from “Extract, from the Private Journal of Joseph Smith Jr.,” Times and Seasons, Nov. 1839, p. 8.

  3. History of the Church, 6:210; from a discourse given by Joseph Smith on Feb. 8, 1844, in Nauvoo, Illinois; reported by Wilford Woodruff.

  4. History of the Church, 2:460; from a letter from Joseph Smith and others to John Thornton and others, July 25, 1836, Kirtland, Ohio, published in Messenger and Advocate, Aug. 1836, p. 358.

  5. History of the Church, 3:331; punctuation modernized; from “Extract, from the Private Journal of Joseph Smith Jr.,” Times and Seasons, Nov. 1839, pp. 8–9.

  6. History of the Church, 5:140–41; paragraph divisions altered; from a discourse given by Joseph Smith on Aug. 31, 1842, in Nauvoo, Illinois; reported by Eliza R. Snow; see also appendix, page 562, item 3.

  7. History of the Church, 6:498; from a discourse given by Joseph Smith on June 18, 1844, in Nauvoo, Illinois. The compilers of History of the Church combined verbal reports by several eyewitnesses into a single account of the discourse.

  8. History of the Church, 2:437; from a letter from Joseph Smith to Oliver Cowdery, Apr. 1836, Kirtland, Ohio, published in Messenger and Advocate, Apr. 1836, p. 289.

  9. History of the Church, 3:385; from a discourse given by Joseph Smith on July 2, 1839, in Montrose, Iowa; reported by Wilford Woodruff and Willard Richards.

  10. History of the Church, 1:84; from “History of the Church” (manuscript), book A-1, p. 41, Church Archives.

  11. Wilford Woodruff, reporting a statement made by Joseph Smith on July 7, 1839, in Commerce, Illinois; Wilford Woodruff, Journals, 1833–98, Church Archives.

  12. History of the Church, 4:337; punctuation modernized; paragraph divisions altered; from a report from Joseph Smith and his counselors in the First Presidency, Apr. 7, 1841, Nauvoo, Illinois, published in Times and Seasons, Apr. 15, 1841, pp. 384–85.

  13. History of the Church, 3:227–29, 232–33; punctuation modernized; paragraph divisions altered; from a letter from Joseph Smith to Church members in Caldwell County, Missouri, Dec. 16, 1838, Liberty Jail, Liberty, Missouri.

  14. Letter from Joseph Smith and his counselors in the First Presidency to Heber C. Kimball and Brigham Young, Jan. 16, 1839, Liberty Jail, Liberty, Missouri, Church Archives.

Նկար
Emma fleeing Missouri

1839 թվականին մինչ Ջոզեֆ Սմիթը բանտարկված էր Լիբերթիի բանտում, էմմա Սմիթը ն նրա երեխաները քայլեցին սառցակալած Սիսսիսիպի գետի վրայով, փախչելով իրենց Սիսսուրիի հալածողներից:

Նկար
Saints fleeing Missouri

1838–1839 թվականներին հազարավոր վե՛րջին օ՛րե՛րի Սրբեր ս՛տիպ՛ված էին փախչեջ Սիսսուրիիիրենց տներից` ճամփորդեջով 200 մղոն դեպի Իփնոյս: