Նախագահների ուսմունքները
Գլուխ 13: Հնազանդություն. «Երբ Տերը պատվիրում է, կատարիր նրա խոսքը»


Գլուխ 13

Հնազանդություն. «Երբ Տերը պատվիրում է, կատարիր նրա խոսքը»

«Ապրիր խիստ հնազանդ Աստծո պատվիրաններին և քայլիր խոնարհաբար նրա առաջ»:

Ջոզեֆ Սմիթի կյանքից

1830 թվականի դեկտեմբերին՝ Եկեղեցու կազմավորումից ուղիղ ութ ամիս անց, Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ, որը Նյու Յորքի արևմուտքում ապրող անդամներից մեծ զոհաբերություն էր պահանջում: Նրանք պետք է թողնեին իրենց տները, ագարակները և աշխատանքները և հավաքվեին Կիրթլենդում՛ Օհայո (տես ՎևՈւ 37): Այնտեղ նրանք կմիանային այդ շրջանում ապրող նորադարձներին, որպեսզի կառուցեին Եկեղեցին և, ինչպես խոստացել էր Տերը, «զորությամբ օժտվեին ի վերուստ» (ՎևՈւ 38.32): Ջոզեֆն ու էմման առաջիններից էին, որ հնազանդվեցին Տիրոջ պատվիրանին՝ հեռանալով Նյու Յորքից 1831 թվականի հունվարի վերջին: Նրանք 400 կիլոմետրից ավելի ճանապարհ անցան սահնակի վրա առանձնակի ցրտաշունչ ձմռան կեսին՝ էմման հղի լինելով երկվորյակներով:

Կիրթլենդի բնակիչ Նյուել Ուիթնին առաջիններից մեկն էր, որ հյուրընկալեց Մարգարեին, ինչպես նկարագրել է նրա թոռը՝ Օրսոն Ֆ. Ուիթնին. «1831 թվականի փետրվարի սկզբին մի սահնակ անցավ Կիրթլենդի փողոցներով, որի վրա կային չորս հոգի, և մոտեցավ Գիլբերտի և Ուիթնիի առևտրի հիմնարկությանը.… Տղամարդկանցից մեկը՝ երիտասարդ ու վայելչակազմ մի անձնավորություն, իջավ, և թռչելով աստիճաններով վեր, ներս մտավ վաճառատուն, որտեղ կանգնած էր կրտսեր գործընկերը:

«Նյուե՜լ Ք. Ուիթնի: Ահա՜ տղամարդը», բացականչեց նա, մեկնելով իր ձեռքը ջերմորեն, ինչպես հին և մտերիմ ծանոթին:

«Դուք առավելություն ունեք,– պատասխանեց [խանութպանը], մեխանիկորեն բռնելով առաջարկված ձեռքը, կիսաշփոթված, կիսամուորված հայացքը դեմքին,– ես չեմ կարող ձեզ դիմել անունով, ինչպես դուք ինձ դիմեցիք»:

«Ես Ջոզեֆն եմ Մարգարեն», ասաց անծանոթը ժպտալով: «Դու աղոթել էիր, որ գամ այստեղ. ի՞նչ ես ուզում, որ ես անեմ»:

Պարոն Ուիթնին ապշած, բայց ոչ պակաս հիացած, իր զարմանքն անցնելուն պես, ուղեկցեց խմբին ճանապարհի մյուս կողմի անկյունի իր տունը և ծանոթացրեց նրանց իր տիկնոջ [էլիզաբեթ Աննայի] հետ: Վերջինս նույնպես լիովին կիսեց ամուսնու զարմանքն ու զմայլանքը: Ջոզեֆը պատմել է այդ տեսարանի մասին. «Մեզ բարյացակամորեն ընդունեցին և հյուրընկալեցին եղբայր Ն. Ք. Ուիթնիի տանը: Ես և իմ կինը մի քանի շաբաթ ապրեցինք եղբայր Ուիթնիի ընտանիքում և ստացանք ամեն բարյացակամություն ու ուշադրություն, որ հնարավոր է սպասել»: [Տես History of the Church, 1:145–46.]»1:

Օրսոն Ֆ. Ուիթնին հայտարարել է. «Ի՜նչ զորությամբ այդ զարմանալի մարդը՝ Զոզեֆ Սմիթը, ճանաչեց մեկին, ում երբեք նախկինում չէր տեսել մարմնում: Ինչո՞ւ Նյուել Ք. Ուիթնին չճանաչեց նրան: Դա այն պատճառով էր, որ Ջոզեֆ Սմիթը տեսանող էր, ընտրյալ տեսանող. իրականում նա տեսել էր Նյուել Ք. Ուիթնիին իր ծնկների վրա, հարյուրավոր կիլոմետր հեռու, աղոթելիս, որ մարգարեն գա Կիրթլենդ: Զարմանալի է՝ բայց ճշմարիտ»2:

Մինչև մայիս գրեթե 200 Սրբեր Նյու Յորքից տեղափոխվեցին Կիրթլենդ՝ ոմանք սահնակներով կամ սայլակառքերով, բայց մեծ մասը բեռնանավերով՝ էրի ջրանցքով, և ապա, շոգենավով կամ զբոսանավով անցնելով էրի լիճը: Դեպի Կիրթլենդ այս շարժման ժամանակ, այնպես ինչպես իր կյանքի ուրիշ շատ դժվարությունների ժամանակ, Զոզեֆ Սմիթն առաջնորդեց Սրբերին, հետևելով Աստծո պատվիրաններին, անկախ նրանից, թե որքան դժվար էր խնդիրը:

Չորս տարի անց, Կիրթլենդում աճող Եկեղեցին ղեկավարելու շատ ճնշումների ներքո, Մարգարեն իր կյանքին բնորոշ համոզվածություն արտահայտեց. «Ոչ մի ամիս այսքան զբաղված չի եղել, քան այս նոյեմբեր ամիսը, բայց քանի որ իմ կյանքը բաղկացած է եղել անդադար գործունեությունից և ջանքերից, ես սա կանոն եմ դարձրել ինձ համար. «Երբ Տերը պատվիրում է, կատարիր նրա խոսքը»3:

Ջոզեֆ Սմիթի ուսմունքները

Երբ մենք փնտրում ենք իմանալ Աստծո կամքը և անում ենք ամեն բան, ինչ նա պատվիրում է, երկնքի օրհնությունները հանգչում են մեզ վրա:

«Փրկություն ձեռք բերելու համար մենք ոչ միայն պետք է անենք ինչ-որ բան, այլ ամեն բան, ինչ Աստված պատվիրում է: Մարդիկ կարող է քարոզեն և կատարեն ամեն բան, բացի նրանից, ինչ Աստված մեզ պատվիրում է անել, և վերջում կնզովվեն: Մենք կարող է անանուխի և փեգենայի և ամեն տեսակի բանջարի տասանորդը տանք և դեռևս չհնազանդվենք Աստծո պատվիրաններին [տես Ղուկաս ԺԱ.42]: Իմ նպատակն է հնազանդվել և ուսուցանել ուրիշներին, որ հնազանդվեն Աստծուն արդարությամբ, ինչ որ նա մեզ ասում է անել: Այդ սկզբունքը ժողովրդականություն է վայելում, թե ոչ, նշանակություն չունի. ես միշտ կպահպանեմ ճշմարիտ սկզբունքը, նույնիսկ եթե մենակ մնամ այդ հարցում»4:

Որպես Եկեղեցի և ժողովուրդ, մեզանից պահանջվում է լինել իմաստուն և ջանալ, որ իմանանք Աստծո կամքը, իսկ հետո պատրաստակամ լինենք անելու այն, քանի որ «երանի նրանց, որ Տիրոջ խոսքը լսում են և պահում», ասում են սուրբ գրությունները: «Արթուն կացեք և ամեն ժամանակ աղոթք արեք,– ասում է Փրկիչը,– որ արժանի լինեք ազատվել այն բոլոր բաներից, որ պիտի լինեն երկրի վրա, և կանգնել Մարդու Որդու առաջ»: [Տես Ղուկաս ԺԱ.28, ԻԱ.36]: Եթե Ենովքը, Աբրահամը, Մովսեսը, Իսրայելի զավակները և Աստծո բոլոր ժողովուրդը փրկվել է Աստծո պատվիրանները պահելով, մենք նունպես, եթե փրկվենք, պիտի փրկվենք միևնույն սկզբունքի հիման վրա: Ինչպես որ Աստված ղեկավարեց Աբրահամին, Իսահակին և Հակոբին՝ որպես ընտանիքներ, և Իսրայելի զավակներին՝ որպես ժողովուրդ, այնպես էլ մենք՝ որպես Եկեղեցի, պետք է լինենք նրա ղեկավարության ներքո, եթե ուզում ենք բարգավաճել, պաշտպանվել և պահպանվել: Աստված մեր միակ ապավենը պիտի լինի, մեր իմաստության միակ աղբյուրը և միակ պաշտպանը և թիկունքը՝ թե հոգևոր, թե նյութական, հակառակ դեպքում մենք կընկնենք:

Մինչ այժմ մենք խրատվել ենք Աստծո ձեռքով իր պատվիրաններին չհնազանդվելու համար, չնայած որ չենք խախտել մարդկային ոչ մի օրենք, ոչ էլ օրինազանցել ենք մարդկային որևէ ցուցում, այնուամենայնիվ, մենք թեթև ենք վերաբերվել նրա պատվիրաններին և հեռացել ենք նրա արարողություններից, և Տերը ցավով խրատել է մեզ, և մենք զգացել ենք նրա բազուկը և հպվել ենք նրա գավազանին. եկեք իմաստուն լինենք այսուհետև և միշտ հիշենք, որ «հնազանդությունը զոհից լավ է, և ականջ դնելը, խոյերի ճարպից»: [Ա Թագավորաց ԺԵ.225:

Երբ հրահանգ ենք ստանում, մենք պետք է հնազանդվենք ձայնին, հետևենք Աստծո թագավորության օրենքներին, որ երկնքի օրհնությունները հանգչեն մեզ վրա: Բոլորը պետք է գործեն համաձայն, այլապես ոչինչ չի արվի, և պետք է շարժվեն ըստ հնագույն Քահանայության, ուստի, Սրբերը պետք է լինեն ընտրյալ ժողովուրդ, աշխարհի բոլոր չարիքներից առանձնացած՝ ընտիր, առաքինի և սուրբ: Տերը պատրաստվում է իր Հիսուս Քրիստոսի Եկեղեցին դարձնել Քահանաների թագավորություն, սուրբ ժողովուրդ, ընտիր ազգ [տես Ելից ԺԹ.6, Ա Պետրոս Բ.9], ինչպես Ենովքի օրերում, շնորհելով բոլոր պարգևները, ինչպես ցույց է տրվել Եկեղեցուն Պողոսի թղթերում և ուսմունքներում, որոնք ուղղված էին եկեղեցիներին իր ժամանակ»6:

Ցանկացած մարդ կարող է հավատալ, որ Հիսուսը Աստծո Որդին է և երջանիկ լինել այդ հավատքով, և այնուամենայնիվ, չհնազանդվել նրա պատվիրաններին, և ի վերջո, կտրվել Տիրոջ արդար պահանջներին չհնազանդվելու համար»7:

Եղեք առաքինի և մաքուր, եղեք շիտակ և ճշմարիտ, պահեք Աստծո պատվիրանները, և ապա, դուք ի վիճակի կլինեք ավելի կատարյալ հասկանալ տարբերությունը ճշտի և սխալի միջև՝ Աստծո գործերի և մարդկանց գործերի միջև, և ձեր ճանապարհը կլինի ինպես արդարի ճանապարհը, որ գնալով լուսավորվում է, մինչև որ կատարյալ օր է դառնում [տես Առակաց Դ.188:

Վիլֆորդ Վուդրուֆը, ծաոայելով Տասներկուսի քվորումի անդամ, հադորդել է. «Նախագահ Ջոզեֆը.… կարդաց որթատունկի և ճյուղերի առակը [տես Հովհաննես ԺԵ.1–8] և բացատրեց այն ու ասաց. «Եթե մենք պահենք Աստծո պատվիրանները, մենք պտուղներ կտանք և կլինենք Աստծո բարեկամները և իմանալ, թե ինչ արեց մեր Տերը »»9:

Աստված օրենքներ է տալիս, որոնք մեզ կնախապատրաստեն երկնային հանգստին, եթե հնազանդվենք դրանց:

«Աստված ոչինչ չի պատվիրի, եթե յուրովի հարմարեցած չլինի բարվոք դարձնելու [բարելավելու] ամեն մարդու իրավիճակը, ինչպիսի պայմաններում էլ որ նա գտնվի, անկախ նրանից, թե ինչ թագավորությունում կամ երկրում է նա»10:

«Երկնքի օրենքը ներկայացվել է մարդուն, և որպես այդպիսին երաշխավորում է բոլորին, ովքեր հնազանդվում են դրան, մի պարգև, որը երկրային մտածողությունից շատ վեր է. չնայած դրան, այն չի խոստանում, որ բոլոր դարերի հավատացյալներն ազատված կլինեն չարչարանքներից և հոգսերից, որոնք առաջանում են տարբեր աղբյուրներից՝ երկրի ամբարիշտ մարդկանց գործերի հետևանքով: Այս բոլորի մեջ խոստում կա, այն փաստի հիման վրա, որ այն երկնքի օրենք է, որը գերազանցում է մարդկային օրենքին, ինչ վերաբերում է հավերժական կյանքին, քանի որ հավերժական կյանքը գերազանցում է աշխարհիկին, և քանի որ օրհնությունները, որոնք Աստված կարող է տալ, ավելի մեծ են, քան մարդու տվածները: Ուրեմն, անկասկած, եթե մարդկային օրենքն ընդունվելուց հետո պարտավորեցնում է մարդուն, որքա՜ն մեծ պետք է լինի երկնքի օրենքը: Եվ քանի որ երկնքի օրենքն ավելի կատարյալ է, քան մարդկային օրենքը, նույնքան մեծ պետք է լինի հատուցումը, եթե հնազանդվենք.… Աստծո օրենքը խոստանում է հավերժական կյանք, նույնիսկ ժառանգություն Աստծո աջ կողմում, ամբարիշտի բոլոր ուժերից ապահով.…

Աստված իր կրծքում պահված ժամանակ կամ ժամանակաշրջան ունի նշանակած, երբ իրեն ենթակա բոլոր նրանց, ով հնազանդվել է Իր ձայնին և պահել է Իր պատվիրանները, նա կբերի Իր սելեստիալ հանգիստը: Այդ հանգիստն այնքան կատարյալ և փառավոր է, որ մարդ կարիք ունի նախապատրաստվելու նախքան ներս մտնելը և այդ օրհնությունը վայելելը՝ համաձայն այդ թագավորությունների օրենքների: Այդ փաստի պատճառով Աստված որոշակի օրենքներ է տվել մարդկային ընտանիքին, որոնք բավական են, հնազանդվելու դեպքում, որպեսզի նախապատրաստեն նրանց այդ հանգիստը ժառանգելու համար: Ուրեմն, եզրակացնում ենք, որ սա էր Աստծո նպատակը Իր օրենքները մեզ տալիս.… Տիրոջ օրենքը պարունակող բոլոր պատվիրանները հաստատուն խոստում ունեն ամրագրված՝ հատուցելու բոլորին, ովքեր հնազանդվում են, այն փաստի հիման վրա, որ դրանք իսկապես խոստումներ են մի Էակի, որը չի կարող ստել, Նա, ով լիարժեք կարող է կատարել Իր խոսքի ամեն մասնիկ»11:

Ջոզեֆ Սմիթն ոաուցանել է հետնյաւը, 1843թ. ապրիլին, որը հետագայում արձանագրվել է Վարդապետություն ն Ուխտեր 130.20–21-ում «Կա օրենք, երկնքում անդարձորեն հրամանագրված, այս աշխարհի հիմնադրումից առաջ, որի վրա հիմնված են բոլոր օրհնությունները,– և եթե մենք ինչ-որ օրհնություն ենք ստանում Աստծուց, դա այն օրենքին հնազանդվելով է, որի վրա հիմնված է այն»12:

«Բոլոր օրհնությունները, որոնք կարգվել են մարդու համար Երկնքի Խորհրդով, եղել են համապատասխան օրենքին հնազանդվելով»13:

Նրանք, ովքեր հավատարիմ են մինչև վերջ, կստանան արդարության պսակը:

«Ապրիր խիստ հնազանդ Աստծո պատվիրաններին և քայլիր խոնարհաբար նրա առաջ և, իր ուրույն ժամանակ, նա կբարձրացնի քեզ»14:

«Մարդիկ շատ զգույշ պետք է լինեն, թե ինչ են անում վերջին օրերին, չլինի թե նրանց ակնկալիքներն անկատար մնան, և նրանք, ովքեր կարծում են, թե ամուր կանգնած են, ընկնեն, որովհետև չեն պահում Տիրոջ պատվիրանները. մինչդեռ դուք, որ կատարում եք Տիրոջ կամքը և պահում եք Նրա պատվիրանները, կարիք ունեք ուրախանալու անասելի ուրախությամբ, քանի որ այդպիսինները կբարձրացվեն շատ բարձր և հաղթական վեհացում կստանան այս աշխարհի բոլոր թագավորություններից վեր»15:

«[Մատթեոսի] ԻԲ գլխի Սեսիայի Սասին պատմության մեջ մենք կարդում ենք, որ երկնքի արքայությունը նման է մի թագավորի, որն իր որդուն հարսանիք արեց [տես Մատթեոս ԻԲ.2–14]: Այն, որ այս որդին Մեսիան էր, անվիճելի է, քանի որ առակի մեջ խորհրդանշվում էր երկնքի արքայությունը, և որ Սրբերը կամ նրանք, որ հավատարիմ գտնվեցին Տիրոջը, նրանք են, ովքեր արժանի կգտնվեն տեղ ունենալու հարսանիքի ընթրիքին, ակնհայտ է Հայտնության գրքի Հովհաննեսի խոսքերից, որանդ նա երկնքից լսված ձայնը ներկայացնում է՝ ինչպես ձայնը «մի մեծ բազմության» կամ «ինչպես ձայնը մի մեծ որոտի, որ ասում էր. Ալելո՜ւիա, որովհետև Ամենակալ Տեր Աստվածը թագավորնց: Ուրախանանք և ցնծանք և փառք տանք, քանի որ եկավ Գառի հարսանիքի ժամը, և նրա կինը պատրաստեց իրնն: Եվ նրան տրվեց, որ սպիտակ, սուրբ և լուսափայլ բեհեզ հագնի. որովհետև բեհեզը Սրբերի արդարությունն է» [Հայտնություն ԺԹ.6–8]:

Այն, որ Տիրոջ պատվիրանները պահողները և նրա կանոնննրով մինչև վերջ քայլողները միակ անձինք են, որոնց թույլ կտրվի նստել նրա փառահեղ խնջույքին, ակնհայտ է Տիմոթեոսին ուղղ-ված Պողոսի վերջին նամակից, որը գրվել է իր մահից ոչ շատ առաջ. նա ասել է. «Բարի պատերազմը պատերազմեցի, ընթացքը կատարեցի, հավատքը պահեցի. այսուհետև մնում է ինձ արդարության պսակը, որ Տերը կտա ինձ այն օրում արդար դատավորը. և ոչ միայն ինձ, այլ և ամենին, որ սիրեցին նրա հայտնությունը»: [Բ Տիմոթեոս Դ.7–8]: Սուրբ գրությանը հավատացող ոչ մեկն ակնթարթ անգամ չի կասկածի Պողոսի հավաստիացմանը, որը նա արեց, իմանալով, որ շուտով հեռանում է այս աշխարհից: Չնայած որ նախկինում, ըստ իր իսկ խոսքերի, նա հետապնդում էր Աստծո Եկեղեցին և վնասում էր այն, այնուամենայնիվ հավատքն ընդուննլուց հետո, նա անդադար ջանքեր գործեց տարածելու փառահեղ լուրը. և որպես հավատարիմ զինվոր, երբ կանչվեց իր կյանքը նվիրելու իր ընդունած գործի համար, նա վայր դրեց այն, ինչպես ասում է, ունենալով հավերժական պսակի հավաստիքը:

Հետևեք այս Առաքյալի գործերին իր դարձի գալու ժամանակից մինչև իր մահվան ժամանակը, և դուք Քրիստոսի Ավետարանը հռչակելու աշխատասիրության և համբերատարության հիանալի օրինակ կտնսննք: Ծաղր ու ծանակի ենթարկվելով, խարազանվելով և քարկոծվելով, հենց որ նա դուրս էր պրծնում իրեն հալածողների ձեռքից, նա միևնույն խանդավառությամբ, ինչ նախկինում, հռչակում էր Փրկչի վարդապետությունը: Եվ բոլորը պետք է իմանան, որ նա հավատքը չէր ընդունել այս կյանքում փառք վայելելու համար, ոչ էլ երկրային ստացվածքի համար: Այդ դեպքում, ուրեմն, ի՞նչն էր նրան դրդում կրելու այդ ողջ բեռը: Դա նրա համար էր, ինչպես նա է ասել, որ նա կարողանար Ճեռք բերել արդարության պսակը Աստծո ձեռքից: Կարծում եմ ոչ ոք չի կասկածի, որ Պողոսը հավատարիմ էր մինչև վերջ: Ոչ ոք չի ասի, որ նա չպահեց հավատքը, որ նա չպատերազմեց բարի պատերազմը, որ նա չէր քարոզում ու համոզում մինչև վերջ: եվ ի՞նչ պետք է նա ստանար: Արդարության պսակ.…

Մտածեք մի պահ, եղբայրներ, և քննեք, թե դուք ձեզ արժանավո՞ր եք համարում աթոռ ունենալ հարսանեկան խնջույքին՝ Պողոսի և նրա նման ուրիշների կողքին, եթե դուք հավատարիմ չեք եղել: եթե դուք չեք պատերազմել բարի պատերազմը և պահել հավատքը, կարո՞ղ եք ակնկալել, որ ձեզ կտրվի այնլ Դուք ունե՞ք խոստում ստանալու արդարության պսակը Տիրոջ ձեռքից Անդրանիկի եկեղեցու հետ միասին: Ահա այստեղ մենք հասկանում ենք, որ Պողոսի հույսը Քրիստոսն էր, որովհետև նա պահել էր հավատքը և սիրում էր նրա հայտնությունը, և Նրա ձեռքից խոստում ուներ ստանալու արդարության պսակը.…

.… Սրբերը հնում, չնայած հետապնդվում և հալածվում էին մարդկանց կողմից, Աստծո կողմից այնպիսի ծանրակշիռ և փառահեղ խոստումներ էին ստանում, որ մեր սրտերը հաճախ լցվում են երախտագիտությամբ, այնպես որ մեզ թույլ է տրվում ետ նայել նրանց վրա, չնայած գիտակցում ենք, որ Նա անաչառ է, և որ ամեն ազգի մեջ նա, ով աստվածավախ է և արդար, ընդունվում է Նրա կողմից [տես Գործք ժ.34–35].…

Կարող ենք եզրափակել՝ ասելով, որ կա մի օր, երբ բոլորը դատվելու են ըստ իրենց գործերի և վարձք են ստանալու ըստ իրենց գործերի. որ հավատքը պահողները պիտի պսակվեն արդարության պսակով. հագնեն սպիտակ հանդերձներ. ընդունվեն հարսանեկան խնջույքին. ազատ լինեն ամեն չարչարանքից և Քրիստոսի հետ թագավորեն Երկրի վրա, որտեղ, ըստ հին խոստումի, նրանք կճաշակեն նոր որթատունկի բերքից Նրա հԵտ փառահեղ թագավորության մեջ. համենայն դեպս մենք գտնում ենք, որ հին սրբերին նման խոստումներ էին տրվել: եվ չնայած մենք չենք կարող պահանջել հին սրբերին տրված խոստումները, քանի որ միայն այն պատճառով, որ դրանք տրվել են հին Սրբերին, դրանք մեր սեփականությունը չեն, այնուամենայնիվ, եթե մենք Բարձրյալի զավակներն ենք և կանչված ենք միևնույն կոչմամբ, որով նրանք էին կանչվել, և ընդունում ենք միևնույն ուխտը, որը նրանք էին ընդունել, և հավատարիմ ենք մեր Տիրոջ վկայությանը, ինչպես նրանք էին հավատարիմ, մենք կարող ենք մոտենալ Հորը, Քրիստոսի անունով, ինչպես նրանք էին մոտենում, և ձեռք բերել մեզ համար միևնույն խոստումները:

Այդ խոստումները, եթե երբևէ ձեռք բերվեն մեր կողմից, չեն լինի այն պատճառով, որ Պետրոսը, Հովհաննեսը և մյուս Առաքյալները.… աստվածավախ էին և ուժ ու հավատք ունեին հաղթելու և ձեռք բերելու այն Աստծո կողմից, այլ դա կլինի որովհետև մենք ինքներս հավատք ունենք և մոտենում ենք Աստծուն նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի անունով, ճիշտ ինչպես նրանք, և երբ այս խոստումները ձեռք բերվեն, դրանք կլինեն անմիջապես մեզ տրված խոստումներ, այլապես դրանք մեզ ոչ մի օգուտ չեն տա: Դրանք կտրվեն մեր օգտի համար, լինելով մեր սեփականությունը (Աստծո պարգևով), Նրա պատվիրանները պահելու և Նրա առաջ ուղիղ քայլելու մեր իսկ ջանասիրությամբ վաստակած»16:

«Եթե մեր կարծիքով անհրաժեշտ լիներ կամ եթե դա որևէ չափով կոգևորեր ձեզ Տիրոջ այգում ավելի ջանասիրությամբ աշխատել, մենք կհիշեցնեինք ձեզ, եղբայրներ, այն ջանքերի, փորձությունների, զրկանքների և հալածանքների մասին, որ հին սրբերը տարան միայն մի նպատակի համար, որպեսզի մարդկանց համոզեն Քրիստոսի հավատքի գերազանց և ճշմարիտ լինելը: Սակայն մենք պատճառ ունենք հավատալու (եթե դուք բավական ժամանակ եք հատկացնում սուրբ գրքերն ուսումնասիրելու համար), որ նրանց հաստատակամությունը բոլորիդ հայտնի է, ինչպես նաև այն, որ նրանք պատրաստ էին զոհաբերելու ներկայիս փառքը և այս աշխարհի հաճույքները, որպեսզի երաշխիք ունենան՝ Տիրոջ ձեռքից կյանքի պսակը ստանալու. և օր ըստ օրե դուք ջանում եք ընդօրինակել աշխատանքի նրանց գերազանց օրինակը, որն արտահայտում է նրանց նվիրվածությունն այն գործին, որը նրանք ընդունել էին: Եվ մենք հույս ունենք, որ ոչ միայն այս Սրբերի օրինակները, այլ մեր Տիրոջ պատվիրանները շարունակ ձեր սրտում են, ուսուցանելով ձեզ ոչ միայն նրա կամքը Նրա Ավետարանը հռչակելիս, այլ նաև Նրա հեզությունն ու կատարյալ վարքը բոլորի առաջ, նույնիսկ խիստ հալածանքների և նախատինքի ժամանակ, որոնք դիզվել էին նրա գլխին չար և շնացող սերնդի կողմից:

Հիշեք, եղբայրներ, որ նա ձեզ կանչել է սուրբ լինելու. և կարիք կա՞ ասենք՝ Նրա պես մաքուր լինելու: Ուրեմն, որքա՜ ն իմաստուն, որքա՜ ն սուրբ, որքա՜ ն մաքրաբարո և որքա՜ ն կատարյալ պիտի լինի ձեր վարքը Նրա առաջ. և հիշեք նաև, որ նրա աչքերը շարունակ ձեր վրա են: Նայելով այս փաստերին պատշաճ լույսի ներքո, դուք չեք կարող չզգալ, որ առանց Նրա աստվածային պահանջները խստորեն պահելու, դուք, հնարավոր է, ի վերջո, պակասություն ունենաք. և եթե այդպես է, դուք կընդունեք, որ ձեր բաժինը գցվելու է անպիտան ծառաների մեջ: Ուստի, աղաչում ենք ձեզ, եղբայրներ, լավ հոգացեք այն ամենի մասին, ինչ հանձնված է ձեր խնամքին, որպեսզի չկորցնեք ձեր վարձքը»17:

Առաջարկներ ուսումնասիրելու և ուսուցանելու համար

Օգտագործեք այս մտքերը թե՛ գլուխն ուսումնասիրելու և թե՝ ուսուցանելու համար: Որպես լրացուցիչ օգնություն՝ տե՛ս vii–xii էջերը:

  • Կարդացեք 171 էջի վերջին պարբերությունը՝ կենտրոնանալով ալն կանոնի վրա, որը Զոզեֆ Սմիթը որդեգրել էր իր կյանքի համար: Մտածեք որոշակի մի պատվիրանի մասին, որը վերջերս ստացել եք ապրող մարգարեների խոսքերի միջոցով կամ Սուրբ Հոգու դրդումների միջոցով: Ինչպե՞ս եք դուք օրհնվել, երբ առանց տատանվելու հնազանդվել եք այդ պատվիրանին:

  • Վերընթերցեք 172 էջի առաջին պարբերությունը: Ինչո՞ւ է անհրաժեշտ, որ երբեմն մենք «մենակ մնանք», որպեսզի «պահպանենք ճշմարիտ սկզբունքը»: Նման պարագաներում ինչպես է լինում, որ մենակ չենք թողնվում: (Տես 172–174 էջերը որոշ օրինակների համար): Ինչպե՞ս կարող ենք օգնել երեխաներին և երիտասարդներին, որպեսզի հավատարիմ մնան ավետարանի սկզբունքներին, անգամ եթե այդպես վարվելը համակրանք չի վայելում:

  • Ուսումնասիրեք այն բաժինը, որը սկսվում է 174 էջում: Ի՞նչ նպատակներով է Աստված մեզ պատվիրաններ տալիս: Ինչո՞ւ է անհրաժեշտ, որպեսզի մենք հնազանդվենք Նրա պատվիրաններին:

  • Վերընթերցեք Ջոզեֆ Սմիթի ուսմունքները Մատթեոս ԻԲ.2–14 և Բ Տիմոթեոս Դ.7–8 (176–178 էջերում) գրությունների մասին: Մտածեք, թե ինչպես կզգայիք, եթե ձեզ ընդունեին հարսանեկան խնճույքին: Ինչպիսի՞ մարդիկ պետք է լինենք մենք, որպեսզի ընդունելի լինենք: Ինչ եք կարծում, ի՞նչ է նշանակում բարի պատերազմ պատերազմել և հավատքը պահել: Մտածեք որևէ մեկի մասին, որը պատերազմել է բարի պատերազմը և պահել է հավատքը: Ի՞նչ կարող եք սովորել այդ մարդուց:

  • Մարգարե Զոզեֆը մեզ քաջալերել է հիշել, որ Տերը մեզ «կանչել է սուրբ լինելու» (էջ 179): Ձեզ համար ի՞նչ է նշանակում՝ կանչվել սուրբ լինելու: Ի՞նչ փոփոխություն կարող է բերել այս «կոչումը» մեր կյանքում. մեր ընտանիքի և մեր ընկերների կյանքում:

Թևմային աոնչվող սուրբ գրություննևր. Ելից Ի.1–17, Հովհաննես է.17, 1 Նեփի 3.7, ՎևՈւ 58.26–29, Աբրահամ 3.25

Հղումներ

  1. Orson F. Whitney, “Newel K. Whitney,” Contributor, Jan. 1885, p. 125; punctuation and grammar modernized.

  2. Orson F. Whitney, in Conference Report, Apr. 1912, p. 50.

  3. History of the Church, 2:170; from “History of the Church” (manuscript), book B-1, p. 558, Church Archives, The Church of Jesus Christ of Latter-day Saints, Salt Lake City, Utah.

  4. History of the Church, 6:223; from a discourse given by Joseph Smith on Feb. 21, 1844, in Nauvoo, Illinois; reported by Wilford Woodruff and Willard Richards.

  5. History of the Church, 5:65; from “The Government of God,” an editorial published in Times and Seasons, July 15, 1842, p. 857; Joseph Smith was the editor of the periodical.

  6. History of the Church, 4:570; from a discourse given by Joseph Smith on Mar. 30, 1842, in Nauvoo, Illinois; reported by Eliza R. Snow; see also appendix, page 562, item 3.

  7. History of the Church, 5:426; from a discourse given by Joseph Smith on June 11, 1843, in Nauvoo, Illinois; reported by Wilford Woodruff and Willard Richards; see also appendix, page 562, item 3.

  8. History of the Church, 5:31; from “Gift of the Holy Ghost,” an editorial published in Times and Seasons, June 15, 1842, p. 825; Joseph Smith was the editor of the periodical.

  9. History of the Church, 4:478; capitalization modernized; from a discourse given by Joseph Smith on Dec. 19, 1841, in Nauvoo, Illinois; reported by Wilford Woodruff.

  10. Letter from Joseph Smith to Isaac Galland, Mar. 22, 1839, Liberty Jail, Liberty, Missouri, published in Times and Seasons, Feb. 1840, p. 54.

  11. History of the Church, 2:7–8, 12; from “The Elders of the Church in Kirtland, to Their Brethren Abroad,” Jan. 22, 1834, published in Evening and Morning Star, Feb. 1834, pp. 135–36.

  12. Doctrine and Covenants 130:20–21; instructions given by Joseph Smith on Apr. 2, 1843, in Ramus, Illinois.

  13. Discourse given by Joseph Smith on July 16, 1843, in Nauvoo, Illinois; reported by Franklin D. Richards, in Franklin Dewey Richards, Scriptural Items, ca. 1841–44, Church Archives.

  14. History of the Church, 1:408; from a letter from Joseph Smith to Vienna Jacques, Sept. 4, 1833, Kirtland, Ohio; Sister Jacques’s last name is also sometimes spelled “Jaques,” as in History of the Church.

  15. History of the Church, 1:299; from a letter from Joseph Smith to William W. Phelps, Nov. 27, 1832, Kirtland, Ohio.

  16. History of the Church, 2:19–22; punctuation modernized; paragraph divisions altered; from “The Elders of the Church in Kirtland, to Their Brethren Abroad,” Jan. 22, 1834, published in Evening and Morning Star, Mar. 1834, p. 144.

  17. History of the Church, 2:13; paragraph divisions altered; from “The Elders of the Church in Kirtland, to Their Brethren Abroad,” Jan. 22, 1834, published in Evening and Morning Star, Mar. 1834, p. 142.

Նկար
Joseph and Newel K. Whitney

1831 թվականի փետրվարին Զոզեֆ Սմիթը ժամանեց Կիրթլենղ՝ Օհայո, ներս մտավ Նյուել Ք. Ուիթնիի վաճաոատունը ն ասաց. «Ես Ջոզեֆն եմ Մարգարեն.… դու աղոթել էիր, որ գամ այստեղ. ի՞նչ ես ուզում, որ ես անեմ»:

Նկար
child paying tithing

«Երբ Տերը պատվիրում է, կատարիր նրա խոսքը», հայտարարել է Ջոզեֆ Սմիթը: Տասանորդի օրենքը, ինչպես Տիրոջ տված բոլոր պատվիրանները, մեծ օրհնություններ է պարգևում նրանց, ովքեր հնազանդվում են դրան»:

Նկար
Paul testifying

Պողոսը՝ Ագրիպպաս թագավորի աոաջ վկայելիս: «Ոչ ոք,– ասել է Ջոզեֆ Սմիթը,– չի կասկածի, որ Պողոսը հավատարիմ էր մինչև վերջ.… Եվ ի՞նչ պետք է նա ստանար: Արդարության պսակ»: