Նախագահների ուսմունքները
Գլուխ 27: Զգուշացեք ուրացության դառը պտուղներից


Գլուխ 27

Զգուշացեք ուրացության դառը պտուղներից

«Ձեր բոլոր փորձություններում, դժբախտություններում և հիվանդությունում, ձեր բոլոր տառապանքներում, նույնիսկ ի մահ, զգուշ եղեք չդավաճանեք Աստծուն.… զգուշ եղեք չուրանաք»:

Ջոզեֆ Սմիթի կյանքից

կիրթլենդի Տաճարի ավարտին նախորդող շաբաթների ընթացքում և հետո, 1836 թվականի գարնանը Սրբերն ապրում էին ներդաշնակության ժամանակաշրջան և վայելում Հոգու պարգևների առատ զեղում: Բայց Մարգարե Ջոզեֆ Սմիթը նախազգուշացրեց Սրբերին, որ եթե նրանք չշարունակեն արդարակյաց կյանք վարել, նրանց ուրախությունն ու միասնությունը երկար չի տևի: Դանիել Թայլերն ասել է այս ժամանակի մասին. «Բոլորը զգում էին, որ իրենք ունեցել էին երկնքի կանխաճաշակումը: Փաստորեն մի քանի շաբաթ էր, որ մենք չէինք փորձվել դևից, և մտածում էինք, թե արդյո՞ք հազարամյակն էր սկսվել: [Քահանայության եղբայրների ժողովում] Մարգարե Ջոզեֆ Սմիթը դիմեց մեզ: Այլ բաների շարքում նա ասաց. «Եղբայրներ, որոշ ժամանակ սատանան զորություն չուներ ձեզ փորձելու: Ոմանք մտածում են, որ այլևս չեն լինի փորձություններ: Բայց հակադրությունը կգա և եթե դուք Տիրոջը մոտ չգաք, դուք կպարտվեք և կուրանաք»1:

Այդ տարվա ընթացքում ուրացության ոգին սկսեց աճել Կիրթլենդի Սրբերից մի քանիսի մեջ: Որոշ անդամներ դարձան հպարտ, ագահ և պատվիրաններին անհնազանդ: Ոմանք մեղադրում էին Եկեղեցու ղեկավարներին տնտեսական խնդիրների համար, որն առաջացել էր Կիրթլենդի մի ֆինանսական հաստատության սնանկացման պատճառով, որը հիմնադրվել էր Եկեղեցու անդամների կողմից: Այս սնանկացումը տեղի ունեցավ 1837 թվականին, այն նույն տարում, երբ բանկային տագնապը համակեց ողջ Միացյալ Նահանգները` բարդացնելով Սրբերի տնտեսական խնդիրները: Մոտավորապես երկու կամ երեք հարյուր անդամներ շեղվեցին Կիրթլենդի Եկեղեցուց, երբեմն միանալով նրանց հետ, ովքեր հակառակ էին Եկեղեցուն` տան – ջելով կամ նույնիսկ ֆիզիկապես սպառնալով Սրբերին: Որոշ ուրացածներ բացեիբաց մեղադրում էին, որ Մարգարեն մոլորյալ է և փորձում էին ուրիշ մարդիկ դնել նրա տեղում: Քույր էլայզա Ո. Սնոուն վերհիշում է. «Շատերը, ովքեր խոնարհ էին եղել և հավատարմորեն կատարել ամեն պարտականություն, պատրաստ էին եղել գնալու և գալու քահանայության յուրաքանչյուր կոչով, դառնում էին մեծամիտ իրենց հոգով և բարձրամտացած իրենց սրտերի հպարտությունից: Երբ Սրբերը խմեցին սերն ու ոգին աշխարհի, Տիրոջ Հոգին ետ քաշվեց նրանց սրտերից»2:

1837 թվականի մայիսի Եկեղեցու իրավիճակի առթիվ, Մարգարեն սգում էր. «Կարծես երկրի բոլոր զորությունները և դժոխքը միավորել էին իրենց ազդեցությունն առանձնահատուկ մի ձևով միանգամից տապալելու Եկեղեցին… Թշնամին դրսից իսկ ուրացածները մեր միջից միավորել էին իրենց բանսարկությունները… և շատերը թշնամական էին դարձել իմ հանդեպ, կարծես թե ես էի միակ պատճառը հենց այն չարիքների, որոնց դեմ ամենաեռանդուն ձևով ձգտում էի պայքարել»3:

Չնայած այս դժվարություններին Եկեղեցու ղեկավարների և անդամների լայն մեծամասնությունը մնացին հավատարիմ: Բրիգամ Յանգը` Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ, հիշում էր այս անկայուն ժամանակահատվածի մի ժողով, որի ընթացքում որոշ Եկեղեցու անդամներ քննարկում էին, թե ինչպես պաշտոնից հեռացնեն Մարգարե Ջոզեֆին. «Ես ոտքի կանգնեցի ու հստակ ու համոզիչ ձևով ասացի նրանց, որ Ջոզեֆը Մարգարե էր և ես գիտեի այդ և որ նրանք կարող են հայհոյել և զրպարտել նրան որքան կամենան, [բայց] նրանք չէին կարող Աստծո Մարգարեի նշանակումը խափանել, նրանք կկարողանային խափանել միայն իրենց իշխանությունը, կտրել թելը, որը կապում է նրանց Մարգարեի և Աստծո հետ և սուզվել դժոխք: Շատերը խիստ կատաղեցին նրանց ձեռք առած միջոցների դեմ իմ վճռական դիմադրության համար…

Այս ժողովն ընդհատվեց, ուրացածներն անկարող լինելով ընդդիմության միաբանման համար որևէ վճռական միջոց ձեռնարկել: Սա ճգնաժամ էր, երբ երկիրն ու դժոխքը թվում էր միացել էին ոչնչացնելու Մարգարեին և Աստծո Եկեղեցին: Եկեղեցու բազմաթիվ ուժեղագույն տղամարդկանց ծնկերը դողացին: Խավարի այս շրջափակման ընթացքում ես կանգնած էի Ջոզեֆի կողքին և ողջ իմաստությամբ և զորությամբ, որ Աստված շնորհնլ էր ինձ, գործի ղրնցի իմ ողջ Եռանդը հաստատելու Աստծո ծառային և միավորելու Եկեղեցու քվորումները»4:

Ջոզեֆ Սմիթի ուսմունքները

Եկեղեցու առաջնորդների հանդեպ վստահությունը կորցնելը, նրանց քննադատելը ն Աստծո կողմից պահանջվող որնէ պարտականության անտեսումը տանում են դեպի ուրացություն:

«Ես ձեզ կտամ Արքայության գաղտնիքների Բանալիներից մեկը: Սա հավերժական սկզբունք է, որը գոյություն է ունեցել Աստծո հետ ողջ հավերժությունից: Այն մարդը, որը վեր է կենում դատապարտելու ուրիշներին, մեղքը Եկեղեցու վրա դնելով, ասելով, որ նրանք ուղուց դուրս են եկել, միչդեռ ինքն արդար է, ապա իմացեք հաստատ, որ այդ մարդն ուրացության ճանապարհի վրա է և եթե նա չապաշխարի, կուրանա, ինչպես կենդանի է Աստված»5:

Հեբեր Չ. քիմբալը, մինչ ծառայում էր որպես Նախագահ Բրի–գամ Յանգի խորհրդական, հաղորդել է. «Ես ձեզ մի բանալի կտամ, որը Եղբայր Ջոզեֆ Սմիթն էր սովորաբար տալիս Նավուում: Նա ասաց, որ ուրացության քայլը հենց սկսվում է այս Եկեղեցու ղեկավարների և արքայության հանդեպ վստահությունը կորցնելուց, և երբ որ տեսնում եք այս ոգին, դուք կարող եք իմանալ, որ այն կտանի դրա տիրոջը դեպի ուրացության ճանապարհը»6:

Վիլֆորդ Վուդրուֆը, մինչ ծառայում էր Տասներկուսի քվորումում, ասաց. «Եղբայր Ջոզեֆը սովորություն ուներ այս ձևով մեզ խորհուրդ տալ. Այն պահին, երբ դուք թույլ եք տալիս ձեզ մի կողմ դնել որևէ պարտականություն, որ Աստված կանչել է ձեզ կատարել, բավարարելու ձեր սեփական ցանկությունները, այն պահին, երբ դուք թույլ եք տալիս ձեզ լինել անհոգ, դուք հիմք եք դնում ուրացության համար: Զգույշ եղեք, հասկացեք, որ դուք կանչվել եք աշխատանքի և երբ Աստված պահանջում է ձեզանից կատարել այդ աշխատանքը, կատարեք այն: Ձեր բոլոր փորձություններում, դժբախտություններում և հիվանդությունում, ձեր բոլոր տառապանքներում, նույնիսկ ի մահ, զգույշ եղեք չդավաճանեք Աստծուն, զգույշ եղեք չդավաճանեք քահանայությանը, զգույշ եղեք չուրանաք»7:

Վիլֆորդ Վուդրուֆը նույնպես ասել է. «Հիշում եմ Եղբայր Ջոզեֆ Սմիթն այցելեց ինձ Եղբայր [Զոն] Թեյլորի, եղբայր Բրիգամ Յանգի և մի քանի այլ միսիոներների հետ, երբ մենք պատրաստվում էինք ուղևորվել դեպի Անգլիա մեր միսիային: Սենք և մեզանից շատերը հիվանդ էին և չարչարված: Միևնույն ժամանակ մենթ զգում էինք, որ պիտի գնանք: Մարգարեն օրհնեց մեզ, ինչպես նաև մեր կանանց և ընտանիքներին… Նա սովորեցրեց մեզ մի քանի կարեոր սկզբունքներ, որոնցից մի քանիսն այստեղ ես կնշեմ: եղբայր Թեյլորը, ես, Ջորջ Ա. Սմիթը, Զոն Ի. Փեյջը և ուրիշներ կանչվել էին զբաղեցնելու նրանց [առաքյալների] տեղերը, ովքեր հեռացել էին: եղբայր Ջոզեֆը բացատրեց մեզ Աստծո պատվիրաններից այդ մարդկանց հեռանալու պատճառը: Նա հուսով էր, որ մենք իմաստություն կսովորենք նրանից, ինչ աչքով տեսանք և ականջով լսեցինք և որ մենք կկարողանայինք զատորոշել մյուս մարդկանց հոգիները, առանց հարկադրված լինելու սովորել տխուր փորձառությամբ:

Այնուհետև, նա կրկին նշեց, որ եթե որևէ մարդ, որևէ երեց այս եկեղեցում և արքայությունում, որ հետեում է մի ուղղության, որով նա կամենում է անտեսել կամ այլ խոսքով ասած, հրաժարվում հնազանդվել որևէ հայտնի օրենքի կամ պատվիրանի կամ պարտականության, երբ որ որևէ մարդ անում է այս, անուշադրության մատնում որևէ պարտականություն, որ Աստված պաևանջում է նրա ձեռքից` ժողովներ հաճախել, միսիայի գնալ կամ հնազանդվել խորհրդի, նա դնում է դեպի ուրացություն տանող հիմք և այս էր պատճառը, որ այն մարդիկ հեռացան: Նրանք չարաշահել էին նրանց գլխին կնքված քահանայությունը: Նրանք անփույթ էին գտնվել որպես առաքյալներ, որպես երեցներ մեծարելու իրենց կոչումները: Նրանք օգտագործել էին այդ քահանայությունը` փորձելով իրենց կայացնել և կատարել որեէ այլ աշխատանք, բացի Աստծո արքայությունը կառուցելուց8:

1840 թվականին Եկեղեցու անդամենրի մի փոքրիկ կազմակերպված խումբ շարունակում էր ապրել Կիրթլենդում Օհայո, չնայած Սրբերի մեծամասնաթյունը հավաքվել էր Նավուում Իլինոյս: Ի պատասխան այն նորությանը, որ Եկեղեցու մի անդամ Կիրթլենդում փորձում էր խախտել Սրբերի վստահությունը Առա – ջին Նախագահության և Եկեղեցու մյուս իշխանավորների հանդեպ, Մարգարեն գրեց Եկեղեցու մի ղեկավարի Կիրթլենդում. «Որպեսզի արքայության գործերը կառավարվեն արդարությամբ, շատ կարեոր է, որ ամենակատարյալ ներդաշնակություն, բարյացակամություն, լավ հասկացողություն և վստահություն լինի բոլոր եղբայրների սրտերում և որ ճշմարիտ գթությունը, մեկը մյուսի հանդեպ սերը բնորոշի բոլոր նրանց արարքները: Եթե կան որևէ անգութ զգացումներ, վստահության որևէ բացակայություն, ապա շուտով կդրսևորվեն հպարտություն, գոռոզություն և նախանձություն, անխուսափելորեն կգերիշխի խառնաշփոթ, իսկ Եկեղեցու իշխանավորներին ոչինչ կհամարեն.…

Եթե Կիրթլենդի Սրբերն ինձ անարժան են համարում իրենց աղոթքներին, երբ հավաքվում են միասին և ուշք չեն դարձնում նեցուկ լինելու ինձ երկնային շնորհի գահի մոտ, դա ուժեղ և համոզիչ ապացույց է ինձ համար, որ նրանք չունեն Աստծո Հոգին: Եթե հայտնությունները, որոնք մենք ստացել ենթ ճիշտ են, ո՞վ պիտի առաջնորդի ժողովրդին: Եթե Արքայության բանալիները հանձնվել են իմ ձեռքը, ով պիտի բացահայտի այնտեղի խորհուրդները:

Քանի դեռ իմ եղբայրները կանգնած են իմ կողքին և քաջալերում են ինձ, ես կարող եմ մարտնչել աշխարհի նախապաշարմունքների դեմ և կարող եմ ուրախությամբ տանել անարգանք [վատ վերաբերմունք] և վիրավորանք, բայց երբ իմ եղբայրները կանգնում են հեռու, երբ նրանք սկսում են թուլանալ և ձգտում կասեցնել իմ առաջընթացը և նախաձեռնությունը, այդ ժամանակ ես ուզում եմ սգալ, բայց ես ոչ պակաս տրամադրված եմ կատարել իմ առաջադրանքը, լինելով վստահ, որ չնայած իմ երկրային ընկերները կարող են դավաճանել, և նույնիսկ իմ դեմ շրջվել, այնուամենայնիվ իմ երկնային Հայրն ինձ կտա հաղթանակը:

Ինչևէ, հուսով եմ, որ նույնիսկ Կիրթլենդում կան ոմանք, ովքեր մարդուն ինչ-որ խոսքի համար հանցավոր չեն դարձնում [տես Եսայիա ԻԹ.21] այլ տրամադրված են առաջ գալ ի պաշտպանություն արդարության և ճշմարտության ու կատարել յուրաքան – չյուր առաջադրանք, որ դրված է իրենց վրա, և որոնք կունենան իմաստություն` նրանց ուղղություն տալու որևէ շարժման կամ ազդեցության դեմ, որը նախատեսված է խառնաշփոթ առաջացնել և անհամաձայնություն Իսրայելի ճամբարում և կկարողանան զատորոշել ճշմարտության ոգու և մոլորության ոգու միջև:

Ինչ վերաբերում է ինձ, երախտապարտ կլինեի տեսնել Կիրթլենդի Սրբերին ծաղկելիս, բայց կարծում եմ դեռ չի եկել ժամանակը, և ձեզ հավաստիացնում եմ երբեթ չի գա, մինչև մի ուրիշ իրավիճակ հաստատվի և մի ուրիշ ոգի դրսևորվի: Երբ վստահությունը վերականգվի, երբ հպարտությունն անկում ապրի, և յուրաքանչյուր վեր սլացող միտթ ծածկվի համեստությամբ, ինչպես հանդերձով և եսասիրությունը տեղի տա բարեգործությանն ու գթությանը և նշմարվի Տիրոջ բերանից գութս եկող յուրաքանչյուր խոսքով ապրելու միասնական վճռականություն, այգ ժամանակ և ոչ նախքան այգ, կաթող է խաղաղություն, բարեկարգություն և սեր տիրել:

Ցանկասեր մարդկանց պատճառով էր, որ Կիրթլենդը լքվեց: Որքան հաճախ է ճեր խոնարհ ծառան նախանձի առարկա եղել իր պաշտոնում այնպիսի անձանց կողմից, ովքեր ջանում էին իրենց բարձրացնել դեպի իշխանություն նրա հաշվին և տեսնելով որ անհնարին է դա անել, դիմում էին կեղտոտ բամբասանքների ու անարգանքի և այլ միջոցների` հասնելու նրա պաշտոնազրկմանը: Այդպիսի անձինք միշտ էլ առաջինն են բացականչել Նախագահության րեմ և հրապարակել նրանց մեղքերն ու թուլությունները երկնքի չորս հողմերին9:

Նրանք ովքեր ուրանում են, կորցնում են Աստծո Հոգին, խախտում նն իրենց ուխտերը, և հաճախ հալածում հն Եկեղեցու անդամներին:

Տարօրինակ կարող է թվալ առաջին հայացքից, սակայն ավհլի սակավ տարօրինակ է քան ճշմարիտ, որ չնայած աստվածապաշտ ապրելու հրապարակավ հայտնած ողջ վճռականությանը, ուրացածները Քրիստոսի հավատքից հեռանալուց հետո, եթե արագ չեն ապաշխարում, ուշ, թե շուտ ընկնում են չարի ծուղակները և մնում են զուրկ Աստծո Հոգուց, ցույց տալով իրենց ամբարշտությունը բազմությունների առջև: Հավատարիմները ենթարկվում են ուրացածների կողմից ամենադաժան հալածանքին: Հուգան նախատվեց և անմիջապես դավաճանեց իր Տիրոջը` հանձնելով Նրան Իր թշնամիների ձեռքը, որովհետև սատանան մտավ նրա մեջ:

Բարձրագույն բանականություն է շնորհվում այնպիսիներին, ովքեր Ավետարանին հնազանդվում են սրտի ողջ նվիրվածությամբ, որի դեմ, եթե մեղանչում են, ուրացողը թողնվում է մերկ և զուրկ Աստծո Հոգուց և նա իսկապես, մոտ է անեծքին և նրա վերջն այրվելն է: Երբ մի անգամ այն լույսը, որը նրանցում էր, վերցվում է նրանցից, նրանք դառնում են նույնքան խավարված, որքան նախկինում լուսավորված էին, և այդ ժամանակ զարմանալի չէ, որ ողջ նրանց զորությունն ուղղվում է ճշմարտության դեմ և նրանք Հուդայի նման, ձգտում են կործանել նրանց, ովքեր եղել էին նրանց ամենամեծ բարերարները:

Փրկչից բացի երկրի վրա կամ երկնքում ի՞նչ ավելի մոտիկ ընկեր ուներ Հուդան: եվ նրա առաջին նպատակն էր կործանել Նրան: Բոլոր Սրբերի մեջ այս վերջին օրերում ո՞վ կարող է իրեն համարել այնքան բարի ինչպես մեր Տերը: Ո՞վ է Նրա պես կատարյալ: Ո՞վ է Նրա պես անբիծ: Ո՞վ է Նրա պես սուրբ ինչպես Նա էր: Կարո՞ղ Են գտնվել այդպիսիք: Նա երբեք չօրինազանցեց որևէ պատվիրան կամ խախտեց Երկնքի օրենք, Նրա բերանում չկար խաբեություն, ոչ էլ Նրա սրտում նենգություն: Եվ այնուամենայնիվ մեկը, որն ուտում էր Նրա հետ, որը հաճախ խմել էր նույն գավաթից, առաջինը բարճրացրեց իր կրունկը Նրա դեմ: Ո՞ւր է Քրիստոսի նման մեկը: Երկրի վրա հնարավոր չէ գտնել այդպիսի մԵկին: Ուրեմն ինչո՞ւ պիտի Նրա հետևորդները բողոքեն, եթե նրանցից, ում նրանք մի ժամանակ ընկերներ էին կոչում և համա–րում որպես հավերժական ուխտին ամենամոտ կանգնածներ, իրենք պիտի ստանան հալածանք:

Ինչպիսի՞ աղբյուրից է բխում այս սկզբունքը, որը միշտ դրսևորվԵլ է ճշմարիտ ԵկԵղԵցուն ուրացածնԵրի կողմից` հալածԵլ կրկնապատկված ջանասիրությամբ և ճգտԵլ կրկնապատկված համառությամբ` կործանելու նրանց, ում մի ժամանակ նրանք սեր էին խոստովանում, ում հետ նրանք մի ժամանակ շփվում էին և ում հետ նրանք մի ժամանակ ուխտում էին ամբողջ ուժով արդարությամբ պայքարել` Աստծո հանգիստը ձեռք բերելու համար: Հավանաբար, մեր եղբայրները կասեն նույնը, ինչ սատանային ստիպեց ձգտել տապալել Աստծո արքայությունը, որովհետև նա ինքը չար էր, իսկ Աստծո արքայությունը սուրբ է»10:

Եկեղեցու յուրաքանչյուր դարում միշտ էլ եղել են այնպիսիք, ովքեր հակադրվել են առաքինության սկզբունքներին և ովքեր սիրել են այս ներկա աշխարհի շահը, հետևել անարդար սկզբունքների և եղել ճշմարտության թշնամիներ.… Նրանք ովքեր ընկերակցել են մեզ և ընկերասիրության մեծագույն խոստովանություններ կատարել, հաճախ եղել են մեր մեծագույն թշնամիները և մեր ամենավճռական հակառակորդները, եթե նրանք դարձել են ժողովրդի համակրանքը չվայելող, եթե նրանց շահին ու արժանապատվությանն են դիպչել կամ եթե հայտնաբերվել է նրանց անօրինությունը, նրանք առաջինն են միշտ ձեռք բարձրացրել հալածանքի, զրպարտության [կեղծ մեղադրանքներ սարքել] և վատաբանել իրենց եղբայրներին և ձգտել տապալել և կործանել իրենց ընկերներին»11:

Ուրացած «Մորմոն» հերձվածողները վազում են ողջ աշխարհով և տարածում տարբեր կեղծիքներ և հերյուրանքներ մեր դեմ` մտածելով դրա միջոցով ձեռք բերել աշխարհի բարեկամությունը, որովհետև նրանք գիտեն, որ մենք աշխարհից չենք և որ աշխարհն ատում է մեզ, այդ պատճառով նրանք [աշխարհը] գործիք են դարձնում այս մարդկանց [հերձվածողներին] և նրանց միջոցով փորձում հասցնել այն ողջ վնասը, որ կարող են, և դրանից հետո նրանց ավելի շատ են ատում, քան մեզ, որովհետև նրանց համարում են ստոր դավաճաններ և պնակալեզներ [կեղծավորներ]12:

Վիլֆորդ Վուդրուֆը հաղորդելլ է. «Ես մասնակցեցի [մի] ժողովի [Կիրթլենդի] Տաճարում [փետրվարի 19-ին, 1837թ.]: Նախագահ Ջոզեֆ Սմիթը Եկեղեցուց բացակայում էր գործով, բայց ոչ կիսով չափ այնքան երկար, որքան մովսեսը Իսրայելից հեռու մնաց սարում [տես Ելից ԼԲ.1–2], այնուամենայնիվ Կիրթլենդի ժողովրդից շատերը, եթե հորթ չսարքեցին պաշտելու ինչպես Իսրայելցիները, բայց իրենց սրտերը հեռացրեցին Տիրոջից և Նրա ծառա Ջոզեֆից և զբաղվեցին չարաշահումներով և տեղի տվեցին կեղծ ոգիների, մինչև որ նրանց մտքերը խավարեցին և շատերը հակառակվեցին Ջոզեֆ Սմիթին և ոմանք կամեցան նշանակել Դեյվիդ Ուիթմերին` Եկեղեցին նրա փոխարեն առաջնորդելու համար: Այս խավարած հոգիների ամպի թեժ պահին Ջոզեֆը վերադարձավ Կիրթլենդ և այս առավոտ բարձրացավ ամբիոն: Նա շատ վհատված տեսք ուներ, բալց շուտով Աստծո Հոգին հանգչեց նրա վրա, և նա հավաքվածներին դիմեց մեծ հստակությամբ մոտ երեք ժամվա ընթացքում և լռեցրեց իր թշնամիներին:

Երբ նա բարձրացավ, նա ասաց. «Ես դեռ Նախագահը, Մարգարեն, Տեսանողը, Հայտնողը և Հիսուս Քրիստոսի Եկեղեցու Ղեկավարն եմ: Աստված և ոչ թե մարդն է նշանակել և դրել ինձ այս պաշտոնում և ոչ մի մարդ կամ մարդկանց խումբ զորություն չունեն հեռացնել ինձ կամ նշանակել մեկ ուրիշին իմ փոխարեն և նրանք ովքեր ձեռնարկում են այս, եթե նրանք արագ չապաշխարեն, կայրեն իրենց մատները և կգնան դժոխք»: Նա նախատեց ժողովրդին խստորեն իրենց մեղքերի, խավարամտության և անհավատության համար, Աստծո զորությունը նրա վրա էր և վկայում էր, որ նրա ասածները ճշմարիտ էին»13:

Վիլֆորդ Վուդրուֆը զեկուցել է. «Նախագահ Սմիթը խոսեց կեսօրին [9 ապրիլի,1837թ.] և ասաց Տիրոջ անունով, որ Աստծո դատաստանները կհանգչեն այն մարդկանց վրա, որոնք ձևացրել են, որ իր ընկերներն են և մարդկության բարեկամներ և կառուցելով Կիրթլենդը` մի ցից Սիոնում, դավաճանեցին իրեն և Աստծո արքայության շահերին և իշխանություն տվեցին մեր թշնամիների ձեռքը մեր դեմ, նրանք ճնշեցին խեղճ Սրբերին և դժբախտություն բերեցին նրանց վրա ու դարձան ուխտադրուժներ, որի համար նրանք կզգան Աստծո ցասումը»14:

Դանիել Թայլերը վերհիշում է. «Միսսուրիի բանտից Կոմերս (հետագայում Նավու) վերադառնալուց հետո, շուտով Եղբայր Իսահակ Բեհունինը և ես այցելեցինք նրան իր բնակավայրում: Զրույցի թեման նրա հալածանքներն էին: Նա կրկնեց ուրացածների, Եկեղեցու վախեցած անդամների և դրսի մարդկանց կողմից ասված մի քանի կեղծ, անհամատեղելի և հակասական դրույթներ: Նա նաև ասաց, թե ինչպես պաշտոնյաների մեծ մասը, ովքեր ուրախ կլինեին խլել նրա կյանքը, երբ նա ձերբակալվեց, իր հետ ծանոթանալուց հետո շրջվեցին իր կողմը: Մեղքի բեռը նա դրեց կեղծ եղբայրների վրա…

Երբ Մարգարեն վերջացրեց պատմելը, թե ինչպես էին իրեն վերաբերվել, եղբայր Բեհունինը նշեց. «Եթե ես թողնեմ այս եկե ղեցին, ես չէի անի, ինչպես այդ մարդիկ արեցին. ես կգնայի մի հեռու վայր, որտեղ մորմոնիզմի մասին երբեք չեն լսել, գործ կՃեռնարկեի, և ոչ ոք Երբևէ չէր իմանա, որ ես որևէ բան գիտեմ այդ մասին»:

Սեծ տեսանողն անմիջապես պատասխանեց. «Եղբայր Բեհունին, դուք չգիտեք, թե ինչ կանեիք: Կասկած չկա, որ այս մարդիկ մի ժամանակ մտածում էին ինչպես դուք: Նախքան այս եկեղեցուն միանալը դուք կանգանծ էիք չեզոք գոտում: Երբ ավետարանը քարոզվեց, բարին ու չարը դրվեցին ձեր առջև: Դուք կարող էիք ընտրել կամ այս կամ այն: Կային երկու հակադիր տերեր, որոնք հրավիրում էին ձեզ ծառայել իրենց: Երբ միացաք այս եկեղեցուն դուք կամավոր մտաք Աստծո ծառայության մեջ: Երբ դուք դա արեցիք դուք թողեցիք չեզոք գոտին և երբեք այլևս չեք կարող ետ գնալ այնտեղ: եթե հեռանաք այն Տիրոջից, որին կամավոր ընտրել էիք ծառայել, դա կլինի չարի դրդմամբ և դուք կհետևեք նրա թելադրանքին և կլինեք նրա ծառան»15:

Եթե մենք հետևենք մարգարեներին և առաքյալներին և Եկեղեցու հայտնություններին, մենք չենք շեղվի:

Օրսոն Հայդը` Տասներկուսի Քվորումի անդամ, հաղորդել է. «Ջոզեֆ Մարգարեն. … ասաց. Եղբայրներ, հիշեք, որ այս ժողովրդի մեծամասնությունը երբեք չի շեղվի և քանի դեռ դուք կմնաք մեծամասնության ևետ, դուք հաստատ կմտնեք սելեստիալ արքայություն»16:

Վիլյամ Գ. Նելսոնը հաղորդել է. «Ես շատ առիթներով եմ լսել Մարգարեին հասարակության մեջ խոսելիս: մի հանդիպման ժամանակ ես լսեցի նրան ասելիս. «Ես կտամ ձեզ բանալի, որը երբեք չի ժանգոտվի, եթե դուք մնաք Տասներկու Առաքյալների մեծամասնության և Եկեղեցու արձանագրությունների հետ, դուք երբեք չեք շեղվի»: Եկեղեցու պատմությունը ցույց է տվել, որ սա ճիշտ է»17

էզրա Թ. Կլարկը հիշում է. «Ես լսեցի Մարգարե Ջոզեֆին ասելիս, որ նա տալու էր Սրբերին մի բանալի, որի միջոցով նրանք երբեք չեն շեղվի կամ խաբվի և դա հետևյալն է. Տերը երբեք չի թողնի, որ այս ժողովրդի մեծամասնությունը շեղվի կամ խաբվի ինքնակոչների կողմից, ոչ էլ թույլ կտա, որ այս եկեղեցու արձանագրություններն ընկնեն թշնամու ձեռքը»18:

Առաջարկներ ուսումնասիրելու և ուսուցանելու համար

Օգտագործեք այս մտքերը թե՛ գլուխն ուսումնասիրելու և թե՛ ուսուցանելու համար: Որպես լրացուցիչ օգնություն` տես vii-xii էջերը:

  • Վերընթերցեք պատմվածքը 337–339 էջերում: Ինչո՞ւ եք կարծում, որ մարդիկ կարող են արդարությունից փոխվել ուրացության այդպիսի կարճ ժամանակահատվածում: Որո՞նք են այն ազդեցությունները, որոնք ստիպում են մարդկանց ուրանալ այսօր: Ի՞նչ կարող ենք անել պաշտպանվելու այդպիսի ազդեցությունների դեմ:

  • Որո՞նք են Եկեղեցու առաջնորդների հանդեպ վստահությունը կորցնելու և նրանց քննադատելու որոշ վտանգները: (Որոշ օրինակների համար տես 339–342 էջերը): Ի՞նչ կարող ենք անել պահպանելու համար հարգանքի և երախտագիտության զգացումները մեր առաջնորդների հանդեպ: Ինչպե՞ս կարող են ծնողները քաջալերել իրենց երեխաներին հարգել Եկեղեցու առաջնորդներին:

  • Մարգարեն սովորեցրել է. «Այն պահին, երբ դուք թույլ եք տալիս մի կողմ դնել որևէ պարտականություն, որն Աստված կանչում է ձեզ կատարել` բավարարելու ձեր սեփական ցանկությունները… դուք հիմք եք դնում ուրացության համար» (էջ 339): Ի՞նչ է նշանակում այս միտքը ձեզ համար:

  • Կարդացեք Դանիել Թայլորի պատմած պատմվածքը (էջ 345): Ի՞նչ եք կարծում նրանք ովքեր ուրացել են Եկեղեցուն, ինչո՞ւ են հաճախ այդքան ուժեղ պայքարում դրա դեմ: (Մի քանի օրինակների համար, տես 342–346 էջեր): Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս պետք է պատասխանենք այդպիսի մարդկանց խոսքերին և գործերին:

  • Կարդացեք գլխի վերջին երեք պարբերությունները (346 էջ): Ինչո՞ւ է կարևոր մեզ համար հասկանալ և օգտագործել Ջոզեֆ Սմիթի կողմից տրված այս «բանալին»:

Թեմային առնչվող սուրբ գրություններ. 1 Նեփի 8.10–33, Հելաման 3.33–35, ՎևՈԻ 82.3, 21, 121.11–22

Հղումներ

  1. Daniel Tyler, “Incidents of Experience,” in Scraps of Biography (1883), pp. 32–33.

  2. Eliza R. Snow, Biography and Family Record of Lorenzo Snow (1884), p. 20; punctuation modernized.

  3. History of the Church, 2:487–88; from “History of the Church” (manuscript), book B-1, p. 761, Church Archives, The Church of Jesus Christ of Latter-day Saints, Salt Lake City, Utah.

  4. Brigham Young, in Historian’s Office, Manuscript History of Brigham Young, 1844–46, vol. 1, p. 16, Church Archives.

  5. History of the Church, 3:385; from a discourse given by Joseph Smith on July 2, 1839, in Montrose, Iowa; reported by Wilford Woodruff and Willard Richards.

  6. Heber C. Kimball, Deseret News, Apr. 2, 1856, p. 26; spelling and capitalization modernized.

  7. Wilford Woodruff, Deseret News, Dec. 22, 1880, p. 738.

  8. Wilford Woodruff, Deseret News: Semi-Weekly, Sept. 7, 1880, p. 1; punctuation modernized; paragraph divisions altered.

  9. History of the Church, 4:165–66; from a letter from Joseph Smith to Oliver Granger, July 1840, Nauvoo, Illinois.

  10. History of the Church, 2:23; spelling, punctuation, and grammar modernized; paragraph divisions altered; from “The Elders of the Church in Kirtland, to Their Brethren Abroad,” Jan. 22, 1834, published in Evening and Morning Star, Apr. 1834, p. 152.

  11. “John C. Bennett,” an editorial published in Times and Seasons, Aug. 1, 1842, p. 868; punctuation and grammar modernized; Joseph Smith was the editor of the periodical.

  12. History of the Church, 3:230; first and second sets of bracketed words in original; from a letter from Joseph Smith to Church members in Caldwell County, Missouri, Dec. 16, 1838, Liberty Jail, Liberty, Missouri.

  13. Wilford Woodruff, reporting a discourse given by Joseph Smith on Feb. 19, 1837, in Kirtland, Ohio; “History of Wilford Woodruff,” Deseret News, July 14, 1858, p. 85; capitalization and grammar modernized; paragraph divisions altered.

  14. Wilford Woodruff, reporting a discourse given by Joseph Smith on Apr. 9, 1837, in Kirtland, Ohio; “History of Wilford Woodruff,” Deseret News, July 14, 1858, p. 86.

  15. Daniel Tyler, in “Recollections of the Prophet Joseph Smith,” Juvenile Instructor, Aug. 15, 1892, pp. 491–92; punctuation and grammar modernized.

  16. Orson Hyde, Deseret News: Semi-Weekly, June 21, 1870, p. 3.

  17. William G. Nelson, in “Joseph Smith, the Prophet,” Young Woman’s Journal, Dec. 1906, p. 543; paragraph divisions altered.

  18. Ezra T. Clark, “The Testimony of Ezra T. Clark,” July 24, 1901, Farmington, Utah; in Heber Don Carlos Clark, Papers, ca. 1901–74, typescript, Church Archives.

Նկար
sacrament meeting

Ջոզեֆ Սմիթը սովորեցրել է մեր Եկեղեցու առաջնորդներին աջակցելու կարնորության մասին.«Այն մարդը, որը վեր է կենում դատապարտելու ուրիշներին, մեղթը Եկեղեցու վրա դնելով, ասելով, որ նրանք ուղուց դուրս են եկել, միչդեռ ինքն արդար է.… այդ մարդն ուրացության ճանապարհի վրա է»:

Նկար
Judas betraying Jesus

Փրկչից բացի երկրի վրա կամ երկնքում ի՞նչ ավելի մոտիկ ընկեր ուներ Հուդան: Եվ նրա աոաջին նպատակն էր կործանել Նրան: