Նախագահների ուսմունքները
Գլուխ 36: Տաճարի արարողությունները և օրհնությունները ստանալը


Գլուխ 36

Տաճարի արարողությունները և օրհնությունները ստանալը

Տաճարը մի տեղ է, որտեղ Աստված կարող է «հայտնի դարձնել Ւր ժողովրդին Ւր տան արարողություններն ու Ւր արքայության փառքերը և ուսուցանել ժողովրդին փրկության ճանապարհը»:

Ջոզեֆ Սմիթի կյանքից

Վերականգման ամենավաղ օրերից Տերը սովորեցրել է Մարգարե Ջոզեֆ Սմիթին տաճարներ կառուցելու կարևորությունը: Չնայած Մարգարեն շատ անգամներ հարկադրված էր եղել տեղափոխվել, անընդհատ դիմակայել, լուծելով իր ժամանակի հրատապ խնդիրները, նա երբեք ուշադրությունից,, աչքից բաց չէր թողել Տիրոջ տուն կառուցելու անհրաժեշտությունը: Տաճարի համար տարածք նվիրագործվեց Ինդիփենդենսում՝ Միսսուրի: Մի գեղեցիկ տաճար ավարտի հասցվեց և նվիրագործվեց Կիրթլենդում Օհայո: Ֆար Վեստում՝ Միսսուրի, տաճարի համար անկյունաքարեր դրվեցին անմիջապես հեռանալուց առաջ: Այժմ, երբ Եկեղեցու անդամները սկսեցին կառուցել իրենց կյանքը Նավուում՝ նրանցից շատերը չնայած առանց սննդի, ապաստանի կամ աշխատանքի էին, Ջոզեֆ Սմիթը գիտեր, որ Սրբերի ամենակարևոր աշխատանքը մեկ անգամ ևս տաճար կառուցելն էր:

Ւ պատասխան Տիրոջ հրամանի, Մարգարեն և Սրբերն առաջ շարժվեցին այնքան արագ, որքան հնարավոր էր, Տիրոջ տան կառուցումը սկսելու համար: Բայց Մարգարեն հասկացավ, որ կառուցումը կխլեր տարիներ և նա գիտեր, որ Սրբերին անհրաժեշտ էին տաճարային լրիվ օրհնությունները: Հետևաբար1842 թվականի մայիսի 4-ին, չնայած տաճարն ավարտված չէր, Ջոզեֆ Սմիթը սպասավորեց օժտումը հավատարիմ եղբայրների մի փոքրիկ խմբի համար:

Խումբը հանդիպեց Մարգարեի կարմիր աղյուսից կառուցված վաճառատան վերևի մեծ սենյակում, որը «տաճարի ներսի նմանությամբ էր ձևավորված, այնքանով որքանով հնարավորություններն էին թույլ տվել»:1 Ֆրանկլին Դ. Ռիչարդսը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, գրել է. «Երբ Հոգին հուշեց [Ջոզեֆ Սմի թին], որ նրա կյանքի աշխատանքը մոտենում էր ավարտին և երբ նա տեսավ, որ իր երկրային օրերը կարող են ավարտվել նախքան տաճարի ավարտը, նա կանչեց մի քանի ընտրյալների և շնորհեց նրանց սուրբ օժտումների արարողությունները, որպեսզի իր մտքի աստվածային գանձերն իր մահվան հետ չոչնչանային աշխարհից»2:

Մարգարեի պատմությունն արձանագրում է. «Ես անցկացրեցի օրը վաճառատան վերևի մասում.… խորհրդակցելով գեներալ Ջեյմս Ադամսի հետ, Սփրինգֆիլդսից, հայրապետ Հայրում Սմիթի, եպիսկոպոսներ Նյուել Ք. Ուիթնիի և Ջորջ Միլլերի ու նախագահ Բրիգամ Յանգի ու երեցներ Հեբեր Չ. Քիմբալի և Վիլլարդ Ռիչարդսի հետ՝ հրահանգելով նրանց սկզբունքներում և Քահանայության կարգում՝ նրանց ուշադրությունը հրավիրելով լվացումների, օծումների, օժտումների և Ահարոնյան Քահանայության բանալիների, Մելքիսեդեկյան Քահանյության բարձրագույն կարգի հաղորդման վրա, ներկայացնելով կարգը կապված Հինավուրցի հետ և այն բոլոր ծրագրերն ու սկզբունքները, որոնց միջոցով որևէ մեկին հնարավորություն է տրվում ապահովել այդ օրհնությունների լրիվությունը, որոնք նախապատրաստվել են Անդրանիկի եկեղեցու համար և գալու ու բնակվելու են էլոհիմի ներկայության մեջ հավերժական աշխարհներում: Այս խորհրդում առաջին անգամ հաստատվեց բաների հինավուրց կարգն այս վերջին օրերում»:

Եվ հաղորդումները, որ ես արեցի այս խորհրդում, հոգևոր բաների մասին էին և պիտի ընդունվեին միայն մտքով, հոգևորների կողմից և ոչինչ հայտնի չդարձվեց այս մարդկանց, բացի նրանից, ինչ հայտնի կդարձվի վերջին օրերի բոլոր Սրբերին, հենց որ նրանք պատրաստ լինեն ընդունելու, և համապատասխան տեղ է պատրաստված՝ նրանց հաղորդելու համար՝ նույնիսկ ամենաթույլ Սրբերին, ուստի թող Սրբերը ջանասեր լինեն Տաճարը կառուցելիս և բոլոր շենքերը, որոնք եղել են կամ պիտի այսուհետև լինեն, որոնք հրամայված են Աստծո կողմից կառուցել»3:

Թեև Սրբերի մեծամասնությունը ստանալու էր տաճարային օժտումը Նավուի Տաճարի ավարտից հետո, 1842 թվականի մայիսի ժողովին հաջորդող ամիսների ընթացքում սահմանափակ թվով տղամարդիկ և կանայք ստացան այս օրհնությունը: Մերսի Ֆիլդինգ Թոմսոնը նրանցից մեկն էր: Այն ժամանակ, երբ նա ստացավ իր օժտումը, Մարգարեն նրան ասաց. «Սա քեզ դուրս կբերի խավարից դեպի սքանչելի լույսը»4:

Ջոզեֆ Սմիթի ուսմունքները

Սրբերին պատվիրվում է Աստծո կողմից տաճարնԱր կառուցել:

1833 թվականի հունվարին Կիրթլենդում Օհայո, Մարգարեն գրեց. «Տերը մեզ պատվիրնց Կիրթլենդում Աստծո տուն կառուցել.… Սա Տիրոջ խոսքն է մեզ և մենք պեաք է, այո, Տիրոջ օգնությամբ, մենք կհնազանդվենք, քանի որ մեր հնազանդության պայմանով Նա մեզ մեծ բաննր է խոստացել, այո, նույնիսկ այցելություն երկնքից՝ պատվելու մեզ Ւր սեփական ներկայությամբ: Սենք մեծապես վախենում ենք Տիրոջ առաջ, որ չլինի թե այս մեծ պաավին չարժանանանք, որը մեր Տերն առաջարկում է շնորհել մեզ, մենք ձգտում ենք մեծ խոնարհության և մեծ հավատքի, որ չլինի թե ամաչենք Նրա ներկայությամբ»5

1840 թվականի սեպտեմբերին Մարգարեն ն Աոաջին Նախագահության նրա խորհրդականները հայտարարեցին, որ Նավուր Տաճարի կառուցման ժամանակը եկել էր. «Հավատալով, որ ժամանակն այժմ եկել է, երբ անհրաժեշտ է աղոթքի տուն, կարգ ու կանոնի տուն, մեր Աստծո երկրպագության տուն կառուցել, որտեղ արարողությունները կարելի կլինի կատարել Նրա աստվածային կամքի համաձայն երկրի այս շրջանում, և որն իրականացնելու համար նշանակալի ճիգեր պետք կլինի գործադրել և միջոցներ կպահանջվեն, և քանի որ աշխատանքը պիտի արագացվի արդարությամբ, Սրբերին անհրաժեշտ է կշռադատել այս բաների կարևորությունն իրենց մտքերում, իրենց բոլոր հետևանքներով, և ապա ձեռնարկեն այնպիսի քայլեր, որոնք անհրաժեշտ կլինեն գործի մեջ դնելու համար և զինվեն քաջությամբ, վճռականությամբ անելու այն ամենն, ինչ կարող են, և իրենց զգան այնքան շահագրգռված, կարծես ողջ աշխատանքը կախված էր միայն իրենցից: Այդպես անելով, նրանք կընդօրինակեն հայրերի փառահեղ գործերը և կապահովեն երկնքի օրհնություններն իրենց վրա և իրենց ժառանգների վրա մինչև ամենավերջին սերունդը»6:

1841 թվականի հունվարին Մարգարեն ն նրա խորհրդականները գրեցին.«Տիրոջ Տաճարը կառուցման գործընթացի մեջ է այստեղ՝ [Նավուում], որտեղ սրբերը կգան երկրպագելու իրենց հայրերի Աստծուն, համաձայն Նրա տան կարգի և Սուրբ Քահանայության զորության և այն կկառուցվի այնպես, որպեսզի հնարավոր լինի Քահանայության բոլոր գործերը պատշաճորեն կատարել և որտեղ Ամենաբարձրյալից հրահանգներ կստացվեն և այս վայրից առաջ կգնան դեպի հեռավոր երկրներ: Եկեք ուրեմն կենտրոնացնենք մեր բոլոր ուժերը.… և ընդօրինակենք հնադարյան ուխտի հայրերին և հայրապետներին, այն բաներում, որոնք այնպիսի վիթխարի կարևորություն ունեն, ինչպես այս, այնպես էլ յուրաքանչյուր հաջորդող սերնդի համար»7

1841 թվականի սկզբներին ՋոզԱֆ Սմիթը սովորեցրեց հետևյալը, ինչպես արձանագրված է Վիրամ Պ. Մակինթայրի կողմից. «Ջոզեֆն ասաց, որ Տերն ասել էր, որ մենք պետք է կառուցենք մեր տունն իր անունով, որ մենք կարողանանք մկրտվել մահացածների համար: Բայց եթե մենք չանենք, մենք կմերժվենք, և մեր մահացածներն էլ մեր հետ, և այս Եկեղեցին չպիտի ընդունվի [տես ՎևՈՒ 124.32]»:8

1842 թվականի ապրիլին Մարգարեն ասաց. «Եկեղեցին լիովին կազմակերպված չէ իր պատշաճ կարգով, և չի կարող լինել, մինչե Տաճարը չավարտվի, որտեղ տեղեր կապահովվեն քահանայության արարողությունների սպասավորման համար»:9

1842 թվականի հուլիսին Մարգարեն հայտարարեց. «Տերն ասել է մեզ, որ կառուցենք [Նավուի] Տաճարը.… և այդ հրամանն այնպես պարտավորող է մեզ համար, ինչպես որեէ մեկ ուրիշը և այն մարդը, որը չի զբաղվում այս բաներով, այնպիսի օրինազանց է, ինչպսին է որեէ այլ պատվիրան խախտած մեկը, նա Աստծո կամքի կատարողը չէ, կատարող չէ Նրա օրենքների»10

1843 թվականի հոկտեմբերին, Մարգարեն Սրբերին հորդորեց. «Արագացրեք Տաճարի աշխատանքը, նորոգեք ձեր ճիգերն առաջ տանելու ողջ աշխատանքը վերջին օրերի և քայլեք Տիրոջ առաջ լրջախոհությամբ և արդարությամբ»:11

1844 թվականի մարտին Մարգարեն հանդիպեց Տասներկուսի և Նավոյի Տամարի հանձնաժողովի հետ՝ քննարկելու, թե ինչպես տնօրինեն Եկեղեցու աղքատիկ ռեսուրսները: Այդ ժողովում նա ասաց. «Տաճարն անհրաժեշտ է մեզ ավելի շատ, քան որեէ այլ բան»:12

Տաճարում մենք սովորում ենք հավերժության բաները ն ստանում փրկության արարողություններ մեր և մեր նախնիների համար:

«Ո՞րն էր.… Աստծո ժողովրդի հավաքման նպատակն աշխարհի ցանկացած դարում.… Հիմնական նպատակն էր՝ կառուցել տուն Տիրոջ համար, որտեղ Նա կարող էր հայտնել Ւր ժողովրդին Ւր տան արարողությունները և Ւր արքայության փառքերը, և սովորեցնել ժողովրդին փրկության ճանապարհը, քանզի կան որոշակի արարողություններ և սկզբունքներ, որ երբ դրանք սովորեցվում են, պետք է արվեն կամ կիրառվեն մի տեղում կամ տանը, որը կառուցված է այդ նպատակի համար:

… Աշխարհի հիմնադրումից առաջ երկնքում մարդկանց փրկության համար հաստատված քահանայության արարողությունները չպետք է ձևափոխվեն կամ փոխվեն: Բոլորը պետք է փրկվեն նույն սկզբունքներով:

Նույն նպատակով է Աստված միասին հավաքում Ւր ժողովրդին վերջին օրերում՝ Տիրոջ համար տուն կառուցելու՝ պատրաստելու նրանց արարողությունների և օժտումների, լվացումների ու օծումների համար; Տիրոջ տան արարողություններից մեկը մկրտությունն է մահացածների համար: Աստված աշխարհի հիմնադրումից առաջ սահմանեց, որ այդ արարողությունը պետք է սպասավորվի Տիրոջ տանը՝ մի ավազանում, որը պատրաստված է այդ նպատակի համար …

Մահացածների համար մկրտության վարդապետությունը հստակորեն ցույց է տրված Նոր Կտակարանում.… դա էր պատ ճառը, որ Հիսոան ասաց հրեաներին. «քանի անգան կամեցա քո երեխաները ժողովել, ինչպես հավը ժողովում է իր ձագերը թևերի տակը, և դուք չկամեցաք» [Մատթնոս ԻԳ.37], որպեսզի նրանք կարողանային ուշադիր լինել մահացածների համար մկրտությունների հանդեպ, ինչպես նաև քահանայության մյուս արարողությունների հանդեպ, և ստանային հայտնություններ երկնքից և կատարելագործվեին Աստծո արքայության բաներում, բայց նրանք չկամեցան: Սա էր իրավիճակը Պենտեկոստեի օրը՝ այդ օրհնությունները դուրս թափվեցին աշակերտների վրա այդ առիթով: Աստված կարգեց, որ Նա փրկելու էր մահացածներին և անելու էր դա՝ իր ժողովրդին միասին հավաքելով.…

.…Ինչո՞ւ է ժողովուրդը հավաքվում այս վայրում: Այն նույն նպատակի համար, որ Հիսուսը ցանկանում էր հավաքել հրեաներին՝ ստանալու արարողությունները, օրհնություններն ու փառքերը, որ Աստված պահել է Ւր Սրբերի համար: Այժմ ես կհարցնեմ այս հավաքվածներին և բոլոր Սրբերին, թե դուք այժմ կկամենա՞ք կառուցել այս տունը և կկամենա՞ք ստանալ այն արարողություններն ու օրհնությունները, որոնք Աստված պահել է ձեզ համար, թե դուք չե՞ք կամենում կառուցել Տիրոջ համար այս տունը և թույլ կտաք Նրան կողքով անցնել և պարգևել այս օրհնությունները մեկ այլ ժողովրդի»13

Հենց որ [Նավուի] Տաճարը և մկրտության ավազանը պատրաստ լինեն, մենք կպատրաստենք, Իսրայելի Երեցներին, տալով իրենց լվացումներն ու օծումները և ուշադրություն կդարձնենք այն վերջին և ավելի ազդեցիկ արարողություններին, առանց որոնց մենք չենք կարող ձեռք բերել սելեստիալ գահեր: Բայց պետք է մի սուրբ տեղ պատրաստվի այդ նպատակի համար: Այդ նպատակով եղել է հայտարարություն այն ժամանակաընթացքում, երբ դրվել է Տաճարի հիմքը և նախապատրաստություններ են արվել մինչև աշխատանքն ավարտվելը, որպեսզի մարդիկ կարողանան ստանալ իրենց օժտումներն ու դառնան թագավորներ և քահանաներ Ամենաբարձրյալ Աստծո համար.… Սակայն պետք է մի տեղ կառուցվի հատուկ այդ նպատակի համար և մարդկանց համար, որպեսզի իրենց մեռելների համար մկրտվեն …

Այդ հարցի կապակցությամբ Տերն ունի մի հաստատված օրենք՝ պետք է հատուկ տեղ լինի մեր մահացածների փրկության համար: Ես իսկապես հավատում եմ, որ կլինի մի տեղ և որ մարդիկ, ովքեր ուզում են փրկել իրենց մեռելներին, կարող են գալ և բերել իրենց ընտանիքներին, կատարելու իրենց աշխատանքը՝ մկրտվելով և կատարելով իրենց մահացածների համար մյուս արարողությունները» 14

Հարցը, որը հաճախ տրվում է հետևյալն է. «Արդյոք չե՞նք կարող փրկվել առանց անցնելու բոլոր այդ արարողություններով, և այլն: Ես կպատասխանեի, Ոչ, ոչ փրկության լիակատարությամբ: Հիսուսն ասել է. «Ւմ Հոր տանը շատ ապարանքներ կան, և ես գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու»: [Տես Հովհաննես ԺԴ.2]: Այստեղ ապարանքները բառը պետք է թարգմանել թագավորություն և որևէ մարդ, որը բարձրանում է բարձրագույն բնակարանը, պետք է բնակվի սելեստիալ օրենքով և նաև ողջ օրենքով»15

Եթե մարդ ստանում է Աստծո քահանայության լրիվությունը, նա պիտի ստանա այն նույն ձևով, ինչպես Հիսուս Քրիստոսը ձեռք բերեց այն, և դա բոլոր պատվիրանները պահելու և Տիրոջ տան բոլոր արարողություններին մասնակցելու միջոցով է.…

Բոլոր մարդիկ, ովքեր դառնում են Աստծո ժառանգները և ժառանգակիցները Հիսուս Քրիստոսի հետ, պիտի ստանան նրա արքայության արարողությունների լրիվությունը և նրանք, ովքեր չեն կամենա ստանալ բոլոր արարողությունները, այդ փառքի լրիվությանը չեն արժանանա»16

Կարո՞ղ ենք կարդալ և հասկանալ այն ամենն, ինչ Ադամի օրերից գրվել է Աստծո հետ մարդու և հրեշտակների հարաբերության ապագա վիճակի մասին: Սենք շատ քիչ բան պետք է որ իմանանք այդ մասին: Ուրիշների փորձառությունների մասին կարդալը կամ ևրաևց տրված հայտնությունը երբեք չի կարող տալ մեզ բազմակողմանի հեռանկար մեր վիճակի և Աստծո հետ մեր իսկական հարաբերության մասին: Այս բաների մասին գիտելիքը կարող է ձեռք բերվել միայն փորձառությամբ Աստծո արարողությունների միջոցով, որոնք սահմանված են այդ նպատակի համար: Եթե կարողանայիք նայել երկինք հինգ րոպե, դուք ավելի շատ բան կիմանայիք, քան բոլոր այն բաները կարդալու միջոցով, որ երբևիցե գրվել է այդ թեմայի վերաբերյալ.… Ես հավաստիացնում եմ Սրբերին, որ ճշմարտությունը.… կարող է և հնարավոր է իմանալ Աստծո հայտնությունների միջոցով Նրա արարողությունների ճանապարհով և աղոթքի պատասխանով»17

«Աստծո տան կարգը եղել է և հավերժ կլինի նույնը, նույնիսկ Քրիստոսի գալստից հետո, և այն կլինի նույնը հազար տարվա ավարտից հետո, և մենք ի վերջո կմտնենք Աստծո սելեստիալ արքայությունը և կվայելենք այն հավերժ»18

Տաճարը սրբության, մի տեղ է որտեղ մենք ստանում ենք մեծագույն օրհնությունները, որ Աստված ունի Ւր զավակների համար:

Որպես Կիրթլենդի Տաճարի նվիրագործման աղոթքի մաս, որը տրվել էր Ջոգնֆ Սմիթ Մարգարեին հայտնո՛ւթյամբ, և հեաագայում արձանագրվել էր Վարդապետություն և Ուխտերի 109, բաժնում, մարգարեն աղոթել է. «Եվ արդ, Սո՛ւրբ Հայր, մենք քեզ խնդրում ենք.… որ քո փառքը հանգչի քո ժողովրդի վրա և քո այս տան վրա, որը մենք այժմ նվիրաբերում Ենք քԵզ, որպեսզի այն սրբագործված և նվիրագործված լինի, որ սուրբ լինի, և որ քո սուրբ ներկայությունը մշտապես լինի այս տանը. և որ բոլոր մարդիկ, ովքեր ոտք կդնեն Տիրոջ տան շեմքին, կարողանան զգալ քո զորությունը, և պարտավորված զգան՝ ընդունելու, որ դու ես սրբագործել այն, և որ այն քո տունն է՝ քո սրբության վայրը:

Եվ շնորհ արա, Սո՛ւրբ Հայր, որ բոլոր նրանք, ովքեր կերկրպագեն այս տանը, կարողանան իմաստության խոսքեր ուսուցանվել լավագույն գրքերից, և որ նրանք կարողանան ուսում փնտրել, այսինքն՝ ուսումնասիրելով, և նաե հավատքով, ինչպես որ դու ասել Ես. և որ նրանք կարողանան աճել քեզանում, և ստանան Սուրբ Հոգու լիությունը .և կազմակերպվեն՝ համաձայն քո օրենքների, և պատրաստվեն ստանալու ամեն անհրաժեշտ բան. և որ այս տունը լինի աղոթքի տուն, ծոմապահության տուն, հավատքի տուն, փառքի և Աստծո տուն, այսինքն՝ քո տունը.…

Եվ մենք խնդրում Ենք քեզ, Սո՛ւրբ Հայր, որ քո ծառաները կարողանան դուրս գալ այս տնից քո զորությամբ զինված, և որ քո անունը լինի նրանց վրա, և քո փառքը պարուրի նրանց,և քո հրեշտակները պահպանեն նրանց. և որ այս վայրից նրանք կարողանան չափազանց մեծ և փառավոր ավետիք տանել, ճշմարտությամբ, մինչե երկրի ծայրերը, որ նրանք կարողանան իմանալ, որ սա քո աշխատանքն է, և որ դու առաջ Ես մեկնել քո ձեռքը՝ կատարելու այն, ինչ խոսել Ես մարգարեների բերանով վերջին օրերի վերաբերյալ:

Սենք քեզ խնդրում Ենք, Սուրբ Հայր, հաստատիր այն ժողովրդին, որը կերկրպագի և պատվավոր անուն ու դիրք կունենա քո այս տանը, բոլոր սերունդների և հավերժության մեջ. Որ նրանց դեմ պատրաստված ոչ մի զենք հաջողություն չունենա. որ նրանց համար փոս փորողն ինքն ընկնի դրա մեջ. որ ամբարշտության ոչ մի խմբակցություն զորություն չունենա բարձրանալու և հաղթելու քո ժողովրդին, որի վրա քո անունը պիտի դրվի այս տանը»19:

Առաջարկներ ուսումնասիրելու ն ուսուցանելու համար

Օգտագործեք այս մտքերը թե՛ գլուխն ուսումնասիրելու և թե՛ ուսուցանելու համար: Որպես լրացուցիչ օգնություն՝ տես vii–xii էջերը:

  • Վերընթերցեք վերջին երկու պարբերությունները 441 էջում: Ի՞նչ ձևով է տաճարային աշխատանքը «դուրս բերում [մեզ] խավարից դեպի սքանչելի լույսը»: Ւ՞նչ եք կարծում, ի՞նչ է նշանակում լինել «մտքով հոգևոր», որպեսզի ստանանք լույսը, որը մեզ համար մատչելի է տաճարում:

  • Երբ Սրբերը Նավուում աշխատում էին տաճար կառուցել, Մարգարե Ջոզեֆ Սմիթն ասաց նրանց. «Տաճարն անհրաժեշտ է մեզ ավելի շատ, քան որևէ այլ բան» 443 էջ: Վերընթերցեք 440–443 էջերը, որոնելով պատճառներ, թե ինչո՞ւ է այս միտքը ճշմարիտ: Ւնչպե՞ս է Մարգարեի միտքը ճշմարիտ մեր կյանքում:

  • Ուսումնասիրեք Ջոզեֆ Սմիթի ուսմունքները՝ տաճարներ կառուցելու հրամանի մասին 442–443: Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ եկեղեցին «լիովին կազմակերպված չէր լինի առանց տաճարների և տաճարային արարողությունների: Ւ՞նչ կարող ենք անել այսօր «արագացնելու աշխատանքը տաճարներում»: Ւ՞նչու մենք պետք է «կշռադատենք» տաճարային աշխատանքի «կարևորությունը»:

  • Վերընթերցեք Մարգարեի ուսմունքները սրբազան տաճարային արարողությունների մասին և թե ինչ ենք սովորում դրանցից 443–446 էջերում: Այս ուսմունքներից ո՞րն է հատկապես ձեզ համար օգտակար՝ տաճարային արարողությունների կարևորությունը հասկանալու համար:

  • Կարդացեք չորրորդ պարբերությունը 446 էջում: Եթե դուք ստացել եք տաճարային արարողություններ, մտածեք, թե ին՞չ են ձեր փորձառությունները սովորեցրել ձեզ՝ ձեր «վիճակի և Աստծո հետ ձեր ճիշտ հարաբերության» մասին: Եթե դուք երբեք տաճարում չեք եղել կամ այնտեղ չեք եղել երկար ժամանակ, մտածեք, թե ինչպես կարող եք նախապատրաստվել տաճար հաճախելուն:

  • Որո՞նք են այն օրհնությունները, որոնք կարող ենք ստանալ, երբ հաճախում ենք տաճար: (Մի քանի օրինակների համար, տես 447 էջը): Այս գլխում ձեր կարդացածից, ինչպե՞ս կարող եք դարձնել ձեր տաճար հաճախելն ավելի իմաստալի:

Թեմային առնչվող սուրբ գրություններ. Սաղմոս 24.3–5, Եսայիա Բ.2–3, ՎևՈՒ 124.25–28, 39–41

Հղումներ

  1. Lucius N. Scovil, Deseret News: SemiWeekly, Feb. 15, 1884, p. 2.

  2. Franklin D. Richards, A Tour of Historic Scenes,” Contributor, May 1886, p. 301; punctuation and capitalization modernized.

  3. History of the Church, 5:1–2; ուղղագրությունը և քերականությունը ժամանակակից է դարձվել. paragraph divisions altered; from “History of the Church” (manuscript), book C-1, pp. 1328–29, Church Archives, The Church of Jesus Christ of Latter-day Saints, Salt Lake City, Utah.

  4. Mercy Fielding Thompson, “Recollections of the Prophet Joseph Smith,” Juvenile Instructor, July 1, 1892, p. 400

  5. History of the Church, 1:316–17; from a letter from Joseph Smith to William W Phelps, Jan. 11, 1833, Kirtland, Ohio; this letter is incorrectly dated Jan. 14, 1833, in History of the Church.

  6. History of the Church, 4:186; grammar modernized; from a letter from Joseph Smith and his counselors in the First Presidency to the Saints, Sept. 1840, Nauvoo, Illinois, published in Times and Seasons, Oct. 1840, pp. 178–79.

  7. History of the Church, 4:269; from a letter from Joseph Smith and his counselors in the First Presidency to the Saints, Jan. 15, 1841, Nauvoo, Illinois, published in Times and Seasons, Jan. 15, 1841, p. 274.

  8. William P. McIntire, reporting a discourse given by Joseph Smith in early 1841 in Nauvoo, Illinois; William Patterson McIntire, Notebook 1840–45, Church Archives

  9. History of the Church, 4:603; from a discourse given by Joseph Smith on Apr. 28, 1842, in Nauvoo, Illinois; reported by Eliza R. Snow; see also appendix, page 562, item 3.

  10. History of the Church, 5:65; from “The Government of God,” an editorial published in Times and Seasons, July 15, 1842, pp. 857–58; Joseph Smith was the editor of the periodical.

  11. History of the Church, 6:52; from a discourse given by Joseph Smith on Oct. 9, 1843, in Nauvoo, Illinois; reported by Willard Richards and Times and Seasons, Sept. 15, 1843, pp. 331–32; this issue of the Times and Seasons was published late.

  12. History of the Church, 6:230; from a Joseph Smith journal entry, Mar. 4, 1844, Nauvoo, Illinois.

  13. History of the Church, 5:423–25, 427; paragraph divisions altered; from a discourse given by Joseph Smith on June 11, 1843, in Nauvoo, Illinois; reported by Wilford Woodruff and Willard Richards; see also appendix, page 562, item 3.

  14. History of the Church, 6:319; from a discourse given by Joseph Smith on Apr. 8, 1844, in Nauvoo, Illinois; reported by Wilford Woodruff, Willard Richards, Thomas Bullock, and William Clayton; see also appendix, page 562, item 3.

  15. History of the Church, 6:184; punctuation modernized; from a discourse given by Joseph Smith on Jan. 21, 1844, in Nauvoo, Illinois; reported by Wilford Woodruff.

  16. History of the Church, 5:424; spelling modernized; from a discourse given by Joseph Smith on June 11, 1843, in Nauvoo, Illinois; reported by Wilford Woodruff and Willard Richards; see also appendix, page 562, item 3.

  17. History of the Church, 6:50–51; paragraph divisions altered; from a discourse given by Joseph Smith on Oct. 9, 1843, in Nauvoo, Illinois; reported by Willard Richards and Times and Seasons, Sept. 15, 1843, p. 331; this issue of the Times and Seasons was published late.

  18. History of the Church, 2:309; from a discourse given by Joseph Smith on Nov. 12, 1835, in Kirtland, Ohio; reported by Warren Parrish.

  19. Doctrine and Covenants 109:10, 12–16, 22–26; prayer offered by Joseph Smith on Mar. 27, 1836, at the dedication of the temple in Kirtland, Ohio.

Նկար
Nauvoo Temple

Սկզբնական տաճարի տեղում կանգնած է վերակառուցված Նավուի Տաճարը: Երբ կառուցվում էր Նավուի աոաջին Տաճարը, Սարագարե Ջոզեֆ Սմիթը հայտարարեց. «Տաճարն անհրաժեշա է մեզ ավելի շաա, քան որևէ այլ բան»:

Նկար
Cardston Alberta Temple

Ալբերտայի Քարդստոնի Տաճարը: Սուրբ տաճարներում Տերը հայտնում է Ւր ժողովրդիս «Ւր արքայության փառքերը» և «փրկության ուղին»: