Նախագահների ուսմունքները
Գլուխ 6: Հովհաննես Մկրտչի առաքելությունը


Գլուխ 6

Հովհաննես Մկրտչի առաքելությունը

«Հովհաննես [Մկրտիչը] Ահարոնյան Քահանայություն էր կրում և օրինական պաշտոնյա էր և Քրիստոսի նախակարապետը և եկավ ճանապարհ նախապատրաստելու նրա առաջ»:

Ջոզեֆ Սմիթի կյանքից

Հարմոնիում Պենսիլվանիա, 1828–1829թթ. ձմեռվա ընթացքում, Ջոզեֆ Սմիթը շարունակում էր Մորմոնի Գրքի թարգմանությունը, սակայն աշխատանքը դանդաղ էր ընթանում: Սի կողմից նա անհրաժեշտություն ուներ իր ագարակում աշխատելու՝ իր ընտանիքի հոգսերը հոգալու համար, մյուս կողմից նա դպիր չուներ, որ ամբողջ օրն օգներ իրեն: Կարիքի այդ ժամանակաընթացքում, նա հիշում է. «Ես աղաղակեցի Տիրոջը, որ նա միջոցներ ստեղծի, որ կարողանամ իրագործել այն աշխատանքը, որը նա պատվիրել էր ինձ»1: Տերը խոստացավ, որ օգնություն կապահովի Զոզեֆ Սմիթի համար, որ նա շարունակի թարգմանության աշխատանքը (տես ՎևՈւ 5.34): 1829թ. ապրիլի 5-ին, Օլիվեր Քաուդերի անունով երիտասարդ մի ուսուցիչ Սարգարեի եղբոր՝ Սեմյուելի հետ եկավ հանդիպելու Զոզեֆին: Օլիվերը, Սարգարեի ծնողների տանը մնալիս, լսել էր թիթեղների մասին, և աղոթելով խնդրի մասին, անձնական հայտնություն էր ստացել Սարգարեի համար գրելու վերաբերյալ: Ապրիլի 7-ին երկու տղամարդիկ սկսեցին թարգմանության գործը՝ Օլիվերը որպես դպիր:

Սինչ Ջոզեֆը և Օլիվերը թարգմանում էին թիթեղներից, նրանք կարդացին Փրկչի հրահանգները Նեփիացիներին մկրտության և մեղքերի թողության համար2: Սայիսի 15-ին նրանք գնացին անտառաշատ մի պուրակ Մարգարեի տան մոտակայքում, որպեսզի Տիրոջից ավելի շատ հասկացողություն ձեռք բերեն այդ կարևոր արարողության վերաբերյալ: «Սենք հոգով սուզվեցինք զորավոր աղոթքի մեջ,– հիշում է Օլիվեր Քաուդերին,– որպեսզի իմանանք, թե ինչպես կարող ենք ձեռք բերել մկրտության և Սուրբ Հոգու օրհնությունները, ըստ Աստծո կարգի, և մենք ջանասիրաբար խնդրեցինք հայրերի իրավունքը և սուրբ քահանայության իշխանությունը և զորությունը՝ սպասավորելու րահանայու-թյան պաշտոնում»3:

Ջոզեֆ Սմիթն արձանագրել է, թե ինչ տեղի ունեցավ ի պատասխան նրանց աղոթքի. «Մինչ մենք զբաղված էինք աղոթելով ու կանչելով առ Տերը, երկնքից մի սուրհանդակ իջավ լուսե ամպի մեջ, և իր ձեռքերը դնելով մեր վրա, նա կարգեց մեզ՝ ասելով. Իմ ընկերակից ծառաներ, Մեսիայի անունով ես շնորհում եմ ձեզ Ահարոնի Քահանայությունը, որը կրում է հրեշտակների սպասավորության, ապաշխարության ավետարանի և մեղքերի թողության համար ընկղմամբ մկրտության բանալիները. և այն այլնս երբեք չի վերցվի երկրի վրայից, մինչև Ղևիի որդիները կրկին արդարությամբ ընծա չմատուցեն Տիրոջը:

Նա ասաց, որ այս Ահարոնյան Քահանայությունը չունի Սուրբ Հոգու պարգևի համար ձեռնադրելու զորությունը, բայց որ այն կշնորհվի մեզ հետագայում.…

Սուրհանդակը, որն այցելել էր մեզ այդ ժամանակ և շնորհել մեզ այդ Քահանայությունը, ասաց, որ իր անունը Հովհաննես է, այն նույնը, որին Նոր Կտակարանում կոչում են Հովհաննես Սկրտիչ, և որ նա գործում էր Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի ղեկավարության ներքո, որոնք կրում էին Մելքիսեդեկյան Քահանայության բանալիները, Քահանայություն, ասաց նա, որը ժամանակին կշնորհվի մեզ» (Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.68–70, 72):

Հովհաննես Սկրտչի գալուստը նշանակալից իրադարձություն էր Մարգարե Ջոզեֆ Սմիթի կյանքում և երկրի վրա Աստծո արրա-յության առաջընթացում: Չնայած Ջոզեֆ Սմիթը տեսել էր Հայր Աստծուն և Հիսուս Քրիստոսին, նրան այցելել էին երկնային սուրհանդակներ, և նա ստացել էր ոսկե թիթեղները և դրանք թարգմանելու զորություն, նա դեռ չէր ստացել քահանայության իշխանությունն ու զորությունը: Այժմ Ահարոնյան Քահանայության իշխանությունը վերականգնվել էր երկրի վրա և շուտով Մելքիսեդեկյան Քահանայության զորությունը պիտի վերականգնվեր: Ջոզեֆ Սմիթը դարձավ օրինական պաշտոնյա Աստծո արրայու-թյան մեջ:

Ջոզեֆ Սմիթի ուսմունքները

Հովհաննես Մկրտիչն իրականացրեց կարևոր առաքելություններ՝ ճանապարհ պատրաստելով Փրկչի առաջ և մկրտելով Նրան:

«Ես այցելեցի Տաճարում անցկացվող ժողովը [հունվարի 29, 1843թ.].… Ես նշեցի, որ երկու հարց կար, որոնք արվել էին ինձ անցյալ Հանգստության օրը, որոնց մասին ես խոստացա հրա-պարակավ պատասխանել և այժմ կօգտագործեմ այդ հնարավորությունը:

Հարց էր առաջացել Հիսուսի խոսքերի վերաբերյալ. «Կանանց ծնվածների մեջ Հովհաննես Մկրտչից ավելի մեծ մարգարե ոչ ով չկա. բայց Աստծո արքայության միջի փոքրագույնը նրանից մեծ է» [Ղուկաս է.28]: Ինչպե՞ս է, որ Հովհաննեսը համարվել է ամենամեծ մարգարեներից մեկը: Նրա հրաշքները չէին, որ մեծ էին դարձնում նրան [տես Հովհաննես Ժ.41]:

Առաջին: Նրան աստվածային առաքելություն էր վստահվել ճանապարհ պատրաստել Տիրոջ առաջ: Սինչ այդ կամ նրանից առաջ ո՞վ էր նման վստահության արժանացել: Աչ ոք:

երկրորդ: Նրան վստահվել էր կարևոր առաքելություն և նրա ձեռքից պահանջվել էր մկրտել Մարդու Որդուն: Ո՞վ էր նման պատվի արժանացել: Ո՞վ էր այդպիսի մեծ արտոնության և փառքի արժանացել: Ո՞վ էր Աստծո Որդուն առաջնորդել մկրտության ջրերը և արտոնություն ունեցել տեսնելու Սուրբ Հոգուն աղավնու նման կամ, ավելի շուտ, աղավնու նշանով իջնելիս՝ որպես այդ պաշտոնավարության վկա: Աղավնու նշանը հաստատվել է աշխարհի ստեղծումից առաջ, վկայություն Սուրբ Հոգու համար, և դևը չի կարող գալ աղավնու նշանով: Սուրբ Հոգին անձնավորություն է և անձի տեսք ունի: Այն իրեն չի ամփոփում աղավնու տեսքի մեջ, այլ աղավնու նշանով: Սուրբ Հոգին չի կարող վերափոխվել աղավնու. այլ աղավնու նշան էր տրվել Հովհաննե-սին՝ գործի ճշմարտության վկայության համար, քանի որ աղավնին ճշմարտության և անմեղության խորհրդանիշն է կամ նշանը:

Երրորդ. Հովհաննեսն այդ ժամանակ միակ օրինական պաշտոնյան էր թագավորության գործերի համար, որ այն ժամանակ կար երկրի վրա և կրում էր զորության բանալիները: Հրեաները պետք է կամ հնազանդվեին նրա հրահանգներին, կամ նզովվեին իրենց իսկ օրենքով. և Քրիստոսն ինքը կատարեց ամեն արդարություն, հնազանդվելով օրենքին, որը նա տվել էր Մովսեսին սարի վրա, և քանդելու փոխարեն, մեծարեց և պատվավոր դարձրեց ալն: Ջաքարիայի որդին երկնքի սուրբ օծմամբ ու հրամանագրով հրեաներից վերցրեց բանալիները, արքայությունը, զորությունը, փառքը և այս երեք պատճառները նրան դարձնում են կանանց ծնվածների մեջ ամենամեծ մարգարեն:

Երկրորդ հարց. Ինչպե՞ս էր Աստծո արքայության միջի փոքրագույնը նրանից մեծ [տես Ղուկաս է.28]:

Ի պատասխան՝ ես հարցնում եմ.– Ո՞ւմ նկատի ուներ Հիսուսը որպես փոքրագույն: Հիսուսի վրա նայում էին որպես փոքրագույն մեկը, ով կարող է հայցել Աստծո արքայությունը և [ըստ երևույթին] նրանց մոտ ամենափոքր վստահությունն ուներ որպես մարգարե. այսպիսով նա կարծես ասում էր. «Նա, ում դուք փոքրագույնն եք համարում ձեր մեջ,– որը ես եմ,– ավելի մեծ է, քան Հովհաննեսը »»4:

Աստծո արքայության մեջ պետք է լինեն օրինական պաշտոնյաներ:

Ոմանք ասում են, որ Աստծո արքայությունը չէր հաստատվել երկրի վրա մինչև Պենտեկոստեի օրերը, և որ Հովհաննես [Մկրտիչը] չէր քարոզում ապաշխարության ավետարանը մեղքերի թողության համար. սակայն ես ասում եմ, Տիրոջ անունով, որ Ադամի օրերից մինչև հիմա Աստծո արքայությունը հաստատվել է երկրի վրա: Ամեն անգամ, երբ մի արդար մարդ է եղել երկրի վրա, ում Աստված հայտնել է իր խոսքը և զորություն և իշխանություն է տվել իր անունով պաշտոնավարելու, և որտեղ Աստծո քահանա է եղել՝ սպասավոր, որն Աստծուց ստացված զորություն և իշխանություն ունի ավետարանի արարարողությունները սպասավորելու և Աստծո քահանայության մեջ պաշտոնավարելու, Աստծո արքայությունը ներկա է եղել. և Հիսուս Քրսիտոսի ավետարանը և Աստծո ուղարկած մարգարեներին մերժելու հետևանքով Աստծո դատաստանները հանգչել են ժողովուրդների, քաղաքների և ազգերի վրա աշխարհի տարբեր դարաշրջանների ժամանակ, ինչպես եղավ Սոդոմի և Գոմորի դեպքում, որոնք բնաջնջվեցին Մարգարեներին մերժելու համար.…

Ւնչ վերաբերում է Հովհաննեսի քարոզած ավետարանին և մկրտությանը, ես կասեի, որ Հովհաննեսը եկավ՝ քարոզելով Ավետարանը մեղքերի թողության համար. նա իր իշխանությունն ուներ Աստծո կողմից, և Աստծո պատգամները նրա հետ էին, և Աստծո արքայությունը որոշ ժամանակ կարծես Հովհաննեսի վրա էր միայն: Տերը Ջաքարիային խոստացավ, որ որդի պիտի ունենա, որը Ահարոնի սերունդ էր, Տերը խոստացած լինելով, որ քահանայությունը կշարունակվի Ահարոնի և նրա ժառանգների հետ սերնդե-սերունդ: Թող ոչ ոք այդ պատիվը չվերցնի իր վրա, բացի նրանից, ով կանչված է Աստծուց, ինչպես Ահարոնը [տես Եբրայեցիս Ե.4]. և Ահարոնը ստացավ իր կոչումը հայտնությամբ.…

Բայց մեկը կասի, որ Աստծո արքայությունը չէր կարող հաստատված լիներ Հովհաննեսի օրոք, որովհետև Հովհաննեսն ասում էր, որ արքայությունը մոտ էր: Բայց ես կհարցնեմ, որ կարո՞ղ էր այն ավելի մոտ լինել, քան Հովհաննեսի ձեռքում: Մարդիկ կարիք չունեին սպասելու Պենտեկոստեի օրերին, որպեսզի գտնեն Աստծո արքայությունը, քանի որ այն Հովհաննեսի հետ էր, և նա առաջ էր գնում անապատում, աղաղակելով. «Ապաշխարեք, որ մոտեցել է երկնքի թագավորությունը» [Մատթևոս Գ.2], ինչպես որ ասելու լիներ. «Ահա ես ունեմ Աստծո արքայությունը, և դուք կարող եք այն ձեռք բերել, և ես եկել եմ ձեր ետևից. և եթե դուք չընդունեք այն, դուք կնզովվեք». և սուրբ գրությունները ցույց են տալիս, որ բոլոր Երուսաղեմը գնում էր Հովհաննեսից մկրտվում. [տես Մատթևոս Գ.5–6]: Օրինական պաշտոնյան ներկա էր. և նրանք, ովքեր մկրտվում էին, թագավորի հպատակության տակ էին. և նաև Աստծո օրենքներն ու պատգամներն այնտեղ էին. հետևաբար, Աստծո արքայությունն այնտեղ էր. քանի որ ոչ մի մարդ չէր կարող Հովհաննեսից ավելի լավ իշխանություն ունենալ պաշտոնավարելու համար. և մեր Փրկիչն ինքը ենթարկվեց այդ իշխանությանը՝ մկրտվելով Հովհաննեսի կողմից. հետևաբար, Աստծո արքայությունը հաստատվել էր երկրի վրա, նույնիսկ Հովհաննեսի օրերին.…

.… Քրիստոսը եկավ՝ Հովհաննեսի խոսքերի համաձայն [տես Մարկոս Ա.7], և նա ավելի մեծ էր, քան Հովհաննեսը, որովհետև կրում էր Մելքիսեդեկյան Քահանայությունը և Աստծո արքայությունը, և նախկինում հայտնել էր Մովսեսի քահանայությունը, այնուամենայնիվ, Քրիստոսը մկրտվեց Հովհաննեսի կողմից, որպեսզի կատարի ամեն արդարություն [տես Մատթևոս Գ.15].…

.… [Հիսուսն] ասել է. «Եթե մեկը ջրից և Հոգուց չծնվի, նա չի կարող մտնել Աստծո արքայությունը». և «Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց իմ խոսքերը չեն անցնի» [Հովհաննես Գ.5, Մատթևոս ԻԴ.35]: Եթե մարդ ծնվի ջրից և Հոգուց, նա կարող է մտնել Աստծո արքայությունը: Փաստ է, որ Աստծո արքայությունը երկրի վրա էր, և Հովհաննեսը հող էր նախապատրաստում արքայության համար, քարոզելով Ավետարանը և մկրտելով նրանց, և նա ճանապարհ էր պատրաստում Փրկչից առաջ կամ եկել էր որպես նախակարապետ և հիմք էր պատրաստում Քրիստոսի քարոզ-ման համար. և Քրիստոսը քարոզեց Երուսաղեմի մեջ այն հողի վրա, որտեղ քարոզել էր Հովհաննեսը.… Հովհաննեսը.… քարոզում էր միևնույն Ավետարանը և մկրտությունը, որը նրանից հետո քարոզում էին Հիսուսը և առաքյալները.…

Երբ էլ որ մարդիկ կարողանան իմանալ Աստծո կամքը և գտնեն Աստծո կողմից լիազորված պաշտոնյա, Աստծո արքայությունն այնտեղ կլինի. բայց որտեղ որ դրանք չկան, Աստծո արքայությունն այնտեղ չէ: Բոլոր արարողությունները, համակարգերը և պաշտոնավարությունները երկրի վրա օգտակար չեն մարդկանց զավակների համար, եթե դրանք կարգված և լիազորված չեն Աստծո կողմից. քանի որ ոչինչ չի փրկի մարդուն, բացառությամբ օրինական պաշտոնյան. որովհետև ուրիշ ոչ ոք չի ճանաչվի ոչ Աստծո, ոչ էլ հրեշտակների կողմից»5:

«Հովհաննես [Մկրտիչը] Ահարոնյան Քահանայություն էր կրում և օրինական պաշտոնյա էր և Քրիստոսի նախակարապետը և եկավ նրա առաջ ճանապարհ պատրաստելու.… Հովհաննեսն ըստ Ահարոնի կարգի քահանա էր Քրիստոսից առաջ.…

Ահարոնյան Քահանայության բանալիները հանձնվել էին նրան, և նա անապատում կանչողի ձայնն էր, որ ասում էր. «Պատրաստ արեք Տիրոջ ճանապարհը, ուղիղ արեք նրա շավիղները» [Մատթևոս Գ.3] …

Փրկիչն ասաց Հովհաննեսին՝ Ես պետք է մկրտվեմ քեզանից: Ինչո՞ւ: Ի պատասխան իմ խնդիրներին [տես Մատթևոս Գ.15].… Հիսուսը չուներ օրինական պաշտոնյա, [բացառությամբ] Հովհաննեսի:

Չկա փրկություն Աստվածաշնչի երկու կափարիչների միջև առանց օրինական պաշտոնյայի»6:

Եղիասի ոգին ունեցող անձը նախապատրաստական աշխատանք ունի Տիրոջ կողմից իրեն նշանակված:

«Կցանկանայի խոսել նախ Եղիասի ոգու մասին. և որպեսզի մոտենամ թեմային, ես կբերեմ որոշ վկայություններ սուրբ գրություններից, ինչպես նաև իմ վկայությունը:

Առաջին հերթին բավական է ասել՝ ես գնացի անտառ, որպեսզի հարցնեմ Տիրոջը, աղոթքով, իմ վերաբերյալ Նրա կամքը, և ես տեսա մի հրեշտակ [Հովհաննես Մկրտչին], և նա դրեց իր ձեռքերն իմ գլխին և ինձ Քահանա կարգեց ըստ Ահարոնի կարգի, որ կրեմ Քահանայության բանալիները, պաշտոն, որի ծառայությունն էր քարոզել ապաշխարություն և մկրտություն՝ մեղքերի թողության համար, ինչպես նաև մկրտել: Սակայն ինձ տեղեկացվեց, որ այս պաշտոնը չի տարածվում ձեռնադրման և Սուրբ Հոգու պարգևի շնորհման վրա. որ այդ պաշտոնն ավելի մեծ աշխատանք էր և պետք է տրվեր հետագայում. բայց, որ իմ կարգումը նախապատրաստական աշխատանք էր կամ առջևից գնացողը, որը Եղիասի ոգին էր. քանի որ Եղիասի ոգին առջևից գնացող էր, որպեսզի ճանապարհ նախապատրաստեր ավելի մեծի համար, ինչպես Հովհաննես Մկրտիչը: Նա կանչում էր անապատում. «Պատրաստ արեք Տիրոջ ճանապարհը, ուղիղ արեք նրա շավիղները» [Մատթևոս Գ.3]: Եվ նրանք տեղեկացվել էին, որ եթե կընդունեն, դա Եղիասի ոգին էր [տես Մատթևոս ԺԱ.14], և Հովհաննեսը հանգամանորեն ասում էր ժողովրդին, որ ինքը Լույսը չէր, այլ ուղարկվել էր, որ վկայի Լույսի մասին [տես Հովհաննես Ա.8]:

Նա ժողովրդին ասում էր, որ իր առաքելությունն էր ապաշխարություն քարոզել և մկրտել ջրով. բայց նրանից հետո եկողը պետք է մկրտեր կրակով և Սուրբ Հոգով [տես Մատթևոս Գ.11]:

Եթե նա ինքնակոչ լիներ, նա կգնար աշխատելու իր սահմաններից դուրս և կնախաձեռներ արարողություններ կատարել, որոնք չէին պատկանում այն պաշտոնին և կոչմանը, որը Եղիասի ոգու ներքո էր:

Եղիասի ոգին ճանապարհ նախապատրաստելն էր Աստծո ավելի մեծ հայտնության համար, [Եղիասի ոգին], որը Եղիասի Քահանայությունն էր կամ Քահանայություն, որին կարգվել էր Ահարոնը: Եվ երբ Աստված մարդ է ուղարկում աշխարհ, որպես նախապատրաստություն ավելի մեծ աշխատանքի համար, որը կրում է Եղիասի զորության բանալիները, այն կոչվել է Եղիասի վարդապետություն, անգամ աշխարհի վաղ դարաշրջաններից ի վեր:

Հովհաննեսի առաքելությունը սահմանափակված էր քարոզելով և մկրտելով. բայց այն, ինչ նա անում էր, օրինական էր. և երբ Հիսուս Քրիստոսը գալիս էր Հովհաննեսի որևէ աշակերտի մոտ, նա նրանց մկրտում էր կրակով և Սուրբ Հոգով.… Հովհաննեսը չանցավ իր սահմանները, այլ հավատարմորեն կատարեց այն մասը, որը վերաբերում էր իր պաշտոնին. և մեծ կառույցի յուրաքանչյուր մաս պետք է կառուցվի ճիշտ ձևով և նշանակվի իր պատշաճ տեղը. և անհրաժեշտ է իմանալ, թե ով է կրում զորության բանալիները, և ով այն չի կրում, այլապես, հավանական է, որ մենք խաբվենք:

Անձը, որը կրում է Եղիասի բանալիները, ունի նախապատրաստական աշխատանք.… Եղիասի ոգին հայտնի է դարձվել ինձ և ես գիտեմ, որ այն ճշմարիտ է. ուստի, ես խոսում եմ համարձակությամբ, քանզի գիտեմ, արդարև, որ իմ վարդապետությունը ճշմարիտ է»7:

Առաջարկներ ուսումնասիրելու ն ուսուցանելու համար

Օգտագործեք այս մտքերը թե՝ գլուխն ուսումնասիրելու և թե՝ ուսուցանելու համար: Որպես լրացուցիչ օգնություն՝ տե՛ս vii-xii էջերը:

  • Կարդացեք պատմությունն այն մասին, թն ինչպես Հովհաննես Մկրտիչը Սհարոնյան Քահանայություն շնորհեց Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին (85–86, 91 էջերը): Ինչպիսի՞ ազդեցություն էր ունեցել այն Ջոզեֆի և Օլիվերի վրա: Ինչպիսի՞ ազդեցություն է ունեցել այս իրադարձությունը ձեր կյանքում:

  • Վերընթերցեք 86 էջի առաջին պարբերությունն ամբողջությամբ, նկատելով, որ Հովհաննես Մկրտիչը Ջոզեֆին և Օլիվերին կոչեց իր «ընկերակից ծառաներ»: Ի՞նչ ձևերով կարող է այդ արտահայտությունն օգնել քահանայություն կրողներին: Ի՞նչ ձևերով կարող է այդ արտահայտությունն ազդել Ահարո-նյան Քահանայություն կրող երիտասարդ տղաների հետ ունեցած մեր փոխհարաբերությունների վրա:

  • Վերընթերցեք 87 էջից սկսվող հատվածը: Ինչպիսի՞ մտքեր և զգացումներ ունեք Հովհաննես Մկրտչի և իր մահկանացու կյանքում կատարած նրա առաքելության մասին:

  • Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է, որ Հովհաննես Մկրտիչը «օրինական պաշտոնյա» էր (87–91 էջեր): Ձեր կարծիքով ի՞նչ է նշանակում «օրինական պաշտոնյա» ինչ վերաբերում է քահանայությանը: Ինչո՞ւ «չկա փրկություն.… առանց օրինական պաշտոնյայի» (էջ 91):

  • Կարդալով գլխի վերջին հատվածը (91–92 էջերում), վերընթերցեք նաև «Եղիասի» վերաբերյալ սահմանումը Սուրբ գրությունների ուղեցույցում (տես Սուրբ գրությունների ուղեցույց, էջ 56): Ի՞նչ է Եղիասի ոգին: Ինչպե՞ս Հովհաննես Մկրտիչը ճանապարհ պատրաստեց Փրկչի գալստի համար:

  • Ջոզեֆ Սմիթն ասել է, որ Ահարոնյան Քահանայություն շնորհելը «նախապատրաստական աշխատանք» է, որովհետև այն ճանապարհ է պատրաստում ավելի մեծ բանի համար (էջ 91): Ի՞նչ կարող են անել Ահարոնյան Քահանայություն կրողները, որպեսզի նախապարտաստվեն ստանալու Մելքիսեդեկյան քահանայությունը: Ի՞նչ կարող են անել ծնողները, պապիկներն ու տատիկները, ուսուցիչները և ղեկավարները, նրանց նախապատրաստությանն օգնելու համար:

Թեմային առնչվող սուրբ գրություններ. Մատթևոս Գ.1–17, 1 Նեփի 10.7–10, Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մատթևոս 3.43–46

Հղումներ

  1. Joseph Smith, History 1832, p. 6; Letter Book 1, 1829–35, Joseph Smith, Collection, Church Archives, The Church of Jesus Christ of Latter-day Saints, Salt Lake City, Utah.

  2. Զոզեֆ Սմիթ-Պատմություն 1.71 տողատակի ծանոթագրությունում վկայակոչված Օլիվեր Քաուդերիի խոսքերը. Օլիվեր Քաուդերիից Վիլյամ Վ. Ֆելպսին գրված նամակից, սեպ. 7, 1834, Նորտոն՝ Օհայո, հրատարակվել է «Messenger and Advocate»-ում, հոկ. 1834, էջ 15:

  3. Oliver Cowdery, statement recorded Sept. 1835 in “The Book of Patriarchal Blessings, 1834,” pp. 8–9; Patriarchal Blessings, 1833–2005, Church Archives.

  4. History of the Church, 5:260–61; bracketed word in final paragraph in original; capitalization modernized; from a discourse given by Joseph Smith on Jan. 29, 1843, in Nauvoo, Illinois; reported by Willard Richards and an unidentified Boston Bee correspondent. The Boston Bee letter was written on Mar. 24, 1843, in Nauvoo, Illinois, and published in Times and Seasons, May 15, 1843, p. 200. See also appendix, page 562, item 3.

  5. History of the Church, 5:256–59; spelling and punctuation modernized; from a discourse given by Joseph Smith on Jan. 22, 1843, in Nauvoo, Illinois; reported by Wilford Woodruff.

  6. Discourse given by Joseph Smith on July 23, 1843, in Nauvoo, Illinois; Joseph Smith, Collection, Addresses, July 23, 1843, Church Archives.

  7. History of the Church, 6:249–51; paragraph divisions altered; from a discourse given by Joseph Smith on Mar. 10, 1844, in Nauvoo, Illinois; reported by Wilford Woodruff.

Նկար
Joseph and Oliver receiving Aaronic priesthood

Հովհաննես Մկրտիչը վերականգնեց Ահարոնյան Քահանայությունը Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին, 1829թ. մայիսի 15-ին, ասելով. «Իմ ընկերակից ծառաներ, Սեսիայի անունով ես շնորհում եմ ձեզ Ահարոնի Քահանայությունը»:

Նկար
John the Baptist baptizing Christ

Փրկիչը գնաց Հովհաննես Մկրտչի մոտ մկրտվելու, որովհետև Հովհաննեսը «Ահարոնյան Քահանայություն էր կրում և օրինական պաշտոնյա էր»: