Նախագահների ուսմունքները
Գլուխ 12: Հռչակեք ուրախության ավետիքը ողջ աշխարհին


Գլուխ 12

Հռչակեք ուրախության ավետիքը ողջ աշխարհին

«Հոգիները նույնքան արժեքավոր են Աստծո աչքում, որքան միշտ եղել են. և երեցները [պետք է].… համոզեն և հրավիրեն բոլոր մարդկանց ամենուրեք ապաշխարելու, որպեսզի նրանք դառնան փրկության ժառանգներ»։

Ջոզեֆ Սմիթի կյանքից

Նրանից հետո, երբ Եկեղեցին կազմավորվեց 1830թ. ապրիլի 6-ին, Ջոզեֆ Սմիթը շարունակում էր հռչակել ավետարանի ուրախ ավետիքը։ Ապրիլ ամսվա ընթացքում, նա ճամփորդեց Քոլսվիլ՝ Նյու Յորք, որպեսզի այցելի իր ընկերոջը՝ Ջոզեֆ Նայթ ավագին, որն իր ընտանիքով հետաքրքրվում էր ավետարանով։ Մարգարեն ժողովներ էր անցկացնում մոտակայքում, և «շատերը սկսեցին ջերմեռանդ աղոթել Ամենազոր Աստծուն, որպեսզի նա նրանց իմաստություն տա ճշմարտությունը հասկանալու համար»1։ Մոտ երկու ամիս անց, երկրորդ անգամ Քոլսվիլ այցելե լու ժամանակ, Մարգարեն հայտնաբերեց, որ մի քանիսը, որոնք լսել էին ավետարանը, այժմ ցանկանում էին մկրտվել։ Այդ նոր նորադարձների համար ավետարանն ընդունելը քաջություն էր պահանջել, ինչպես արձանագրել է Մարգարեն.

«Մենք ժողով նշանակեցինք Հանգստության օրվա համար և շաբաթ օրը՝ ցերեկով, մի ամբարտակ կառուցեցինք գետակի առաջ, որտեղ հարմար էր մկրտության արարողություն կատարել. սակայն գիշերվա ընթացքում մի խաժամուժ էր հավաքվել և քանդել էր ամբարտակը, ինչը խանգարեց մեզ, որպեսզի մկրտություն անցկացնենք Հանգստության օրը.… Երկուշաբթի օրը՝ վաղ առավոտյան, մենք արթնացանք, և նախքան մեր թշնամիները մեր գործերի մասին տեղյակ լինելը մենք վերանորոգեցինք ամբարտակը, և հետևյալ տասներեք անձնինք մկրտվեցին Օլի վեր Քաուդերիի կողմից, դրանք էին՝ Էմմա Սմիթը, Հեզեկիա Պեկը և կինը, Ջոզեֆ Նայթ ավագը և կինը, Վիլյամ Ստրինգամը և կինը, Ջոզեֆ Նայթ կրտսերը, Ահարոն Քուլվերը և կինը, Լիվայ [Հոլը], Փոլլի Նայթը և Ջուլիա Ստրինգամը»2։

Այդ տարի աշնանը Տերը Ջոզեֆ Սմիթին հայտնեց, որ Օլիվեր Քաուդերին, Պիտեր Ուիթմեր կրտսերը, Փարլի Փ. Պրատը և Զիբա Պիտերսոնը պետք է գնան «Լամանացիների մոտ և քարոզեն նրանց իմ ավետարանը» (ՎևՈւ 28.8, 30.5–6, 32.1–3)։ Այդ միսիոներները ճամփորդեցին մոտ 2400 կիլոմետր, կարճ ժամանակ քարոզելով հնդկացիների տարբեր ցեղերի մեջ, որոնց թվում էին Սենեքա ցեղը՝ Նյու Յորքում, Վայանդոտ ցեղը՝ Օհայոյում, և Դելավեր և Շոունի ցեղերը՝ Հնդկացիների տարածքում։ Սակայն միսիոներներին լավագույն հաջողությունը ժպտաց, երբ նրանք կանգ առան Օհայոյի Կիրթլենդի տարածքում։ Այնտեղ նրանք մկրտեցին մոտ 130 նորադարձի, որոնց հիմնական մասը Սիդնի Ռիգդոնի Բարեփոխված Սկրտականների համայնքն էր, այդպի- սով հիմք դնելով այն տեղին, որը հաջորդ տարի հավաքման վայր պիտի դառնար հարյուրավոր Եկեղեցու անդամների համար։ Սիսիոներները որոշ նորադարձներ գտան Սիսսուրիի Զեկսոն գավառի նորաբնակների մեջ, որտեղ ավելի ուշ պիտի հաստատվեր Սիոն քաղաքը։

Սարգարե Ջոզեֆ Սմիթը սիրում էր միսիոներական աշխա տանքը՝ լիներ դա անձամբ իր շրջապատում քարոզելը, թե միսիոներներին աշխարհ ուղարկելը։ երեց Փարլի Փ. Պրատն արձանագրել է հետևյալ պատմությունը, որը տեղի ունեցավ 1839 թվականին. «Սենք եղբայր Ջոզեֆի հետ Ֆիլադելֆիայում [Պեն սիլվանիա նահանգ] էինք, մի մեծ եկեղեցում հնարավորություն եղավ, որ նա քարոզի, և մոտ երեք հազար մարդ էր հավաքվել լսելու նրան։ Առաջինը խոսեց եղբայր Ռիգդոնը, խոսելով Ավե տարանի մասին՝ լուսաբանելով իր վարդապետությունն ըստ Աստվածաշնչի։ Երբ նա վերջացրեց, եղբայր Ջոզեֆը բարձրացավ ինչպես առյուծ, որը պատրաստվում է մռնչալ, և լցված լինելով Սուրբ Հոգով, խոսեց մեծ զորությամբ, վկայություն բերելով իր տեսած տեսիլքների, հրեշտակների ծառայության մասին, որ վայելել է նա, և այն մասին, թե ինչպես է նա գտել Աորմոնի Գրքի թիթեղները և Աստծո պարգևով ու զորությամբ թարգմանել դրանք։ Նա շարունակեց՝ ասելով. «Եթե չկա մեկը, որ քաջություն ունենա վկայելու Երկնքից ստացված նման փառավոր ուղերձի և նման փառավոր հիշատակարան գտնելու մասին, նա զգում է, որ արդար է, որպեսզի նա վկայի դրա մասին մարդկանց, իսկ ելքը թողնի Աստծուն։

Ողջ ժողովն ապշած էր, կարծես ցնցված և ուժասպառ եղած ճշմարտության զգացումից և նրա խոսքի զորությունից ու այն զարմանալիքներից, որոնք նա պատմեց։ Ազդեցությունը տպավորիչ էր՝ շատ հոգիներ եկան Աստծո հոտը։ եվ ես վկայում եմ, որ նա, իր հավատարիմ և զորավոր վկայությամբ, մաքրեց իր հանդերձները նրանց արյունից։ Բազում հոգիներ մկրտվեցին Ֆիլադելֆիայում և շրջակայքում»3։

Ջոզեֆ Սմիթի ուսմունքները

Քանի որ աշխարհը հոգևոր խավարի մեջ է, մենք պետք է ջանասեր լինենք ավետարանը քարոզելիս։

1834 թվականին Ջոզեֆ Սմիթը և Կիրթլենդի եկեղեցու մյուս երեցները հետևյալ նամակն ուղարկեցին մյուս տարածքների եղբայրներին. «Չնայած որ մենք հաճախ ենք ձեզ հետ հաղորդակցվում, այնուամենայնիվ, հավատացած ենք, որ մեր նամակ ները ձեր կողմից կընդունվեն եղբայրական զգացումներով, և որ դուք թույլ կտաք, որ մեզանից՝ ձեր անարժան եղբայրներից ուղարկված հորդորի մի քանի խոսքերը տեղ գտնեն ձեր սրտում, երբ դուք տեսնում եք խավարի իշխանի զորության և տիրապե տության մեծ տարածումը և գիտակցում եք, թե որքան հսկայա կան է նրանց թիվը, ովքեր խումբ են կազմում մահվան ճանապարհին առանց անգամ ուշադրություն դարձնելու Տեր Հիսուս Քրիստոսի Ավետարանի ուրախ ձայնին։

Ատածեք մի պահ, եղբայրներ, մարգարեների խոսքերի իրա կանացման մասին, քանի որ մենք տեսնում ենք, որ խավարը պատել է երկիրը և թանձր խավարը՝ նրանց բնակիչների մտքերը [եսայիա Կ.2], այնպես որ ամեն տեսակի հանցագործություն ները շատանում են մարդկանց մեջ, չարության մեծ անկարգու թյուններ են կիրառվում, աճող սերունդը մեծանում է հպարտությամբ և գոռոզությամբ լցված, տարեց մարդիկ կորցնում են ամեն համոզմունք, և ըստ երևույթին, անտեսում են հատուցման օրվա մասին ցանկացած միտք. անժուժկալությունը, անբարոյա կանությունը,աչկածակությունը, հպարտությունը, սրտի կուրու թյունը, կռապաշտությունը, բնական մտերմության կորուստը, աշխարհիկի սերը և անտարբերությունը հավերժության բաների նկատմամբ, աճում է երկնքի կրոնը դավանողների մեջ, և դրա հետևանքով անհավատարմությունը տարածվում է և մարդիկ իրենց հանձնում են ամեն տեսակի անմիտ ու մռայլ գործերի և արարքների՝ անարգելով, խաբելով, մերձավորների հեղինակու թյունը գցելով, գողանալով, թալանելով, սպանելով, սխալը պաշտպանելով և ճշմարտությանն ընդիմանալով, մոռանալով երկնքի ուխտը, ուրանալով Հիսուսի հավատքը,– այս ամենի մեջ Տիրոջ օրն արագ մոտենում է, երբ ոչ մեկին թույլ չի տրվի ուտել և խմել Փեսայի՝ Խաղաղության Ւշխանի ներկայությամբ, բացի նրանցից, ովքեր հագել են հարսանիքի հանդերձներ։

Ազդված լինելով այս փաստերի ճշմարտությունից, ինչպիսի՞ն կարող են լինել նրանց զգացումները, ովքեր եղել են երկնային պարգևի բաժին են ստացել և ճաշակել են Աստծո բարի խոսքը և գալիք աշխարհի զորությունները [տես եբրայեցիս Զ.4–5]: Ո՞վ կարող է աշխատել Տիրոջ այգում, առանց աշխարհի ողբալի վիճակը զգալու, բացի նրանցից, ովքեր տեսնում են այն սարսա փելի անդունդը, որի վրա կանգնած է մարդկության աշխարհն այս սերնդում։ Ո՞վ կարող է գիտակցել կատարյալ վարքի կարևորությունը բոլոր մարդկանց առաջ, և թե ինչ կարևոր է ջանասիրաբար կանչել բոլոր մարդկանց, որպեսզի ճաշակեն այդ օրհնություններից, բացի նրանցից, ովքեր պատշաճ ձևով մտածում են մեր հոգիների Հոր բարեհաճության մասին, որը զոհաբերություն է պատրաստել իր արարչագործությունների համար՝ փրկագնման ծրագիրը՝ քավության զորությունը՝ փրկության նախագիծը, որպես իր նպատակ ունենալով երկնքի Թագավորի ներկայությունը մարդկանց ետ բերել, պսակելով նրանց սելեստիալ փառքով և իր Որդու ժառանգակիցներ դարձնելով նրանց այն ժառանգության համար, որն անապական է, անարատ և անթառամ [տես Ա Պետրոս Ա.4]:Որքա՜ն աննկարագրելիորեն փառավոր են այս բաները մարդկության համար։ ճշմարիտ որ դրանք կարող են ուրախության մեծ ավետիք համարվել բոլոր մարդկանց համար. և նաև ավետիք, որը պիտի լցնի երկիրը և ուրախացնի ամեն մարդու սիրտ, երբ կհնչի նրա ականջներում»4։

«Աստծո ծառաները չեն հասցնի գնալ դեպի հեթանոս ազգերը զգուշացման ձայնով, նախքան կործանիչ հրեշտակը կսկսի ամա յացնել երկրի բնակիչներին, և ինչպես մարգարեն է ասել. «սոսկում կլինի լուրն առնելը» [տես եսայիա ՒԱ.19]: ես խոսում եմ այսպես, որովհետև կարեկցանք ունեմ իմ մերձավորի հանդեպ, և դա անում եմ Տիրոջ անունով՝ Սուրբ Հոգով շարժված։ երանի՜ թե կարողանայի դուրս կորզել նրանց թշվառության հորձանուտից, որի մեջ նրանք թաղվում են իրենց մեղքերով, որ կարողանայի հնարավորություն ստանալ զգուշացման ձայնով գործիք դառնալ՝ բերելու նրանց անկեղծ ապաշխարության, որպեսզի նրանք հավատք ունենան կանգուն մնալու չարության օրը»5։

«Թող Աստված մեզ կարողություն տա կատարելու մեր խոստումներն ու ուխտերը միմյանց հանդեպ ողջ նվիրվածությամբ և արդարությամբ Նրա առաջ, որպեսզի մեր ազդեցությունը զգացվի երկրի ազգերի մեջ, զորավոր ուժով, նույնիսկ մեջտեղից պատռելու խավարի թագավորությունները և հաղթանակելու քահանանենգության և բարձր տեղերի հոգևոր ամբարշտության դեմ և քանդելու բոլոր թագավորությունները, որոնք ընդդիմանում են Քրիստոսի թագավորությանը և տարածելու հավիտենա կան Ավետարանի լույսը և ճշմարտությունը գետերից մինչև երկրի ծայրերը»6։

Վիլֆորդ Վուդրուֆը՝ եկեղեցու չորրորդ նախագահը, հիշել է Մարգարե Ջոզեֆ Սմիթի հետնյալ խոսքերը. «Աշխարհը պատել է խավարը։ Մեղքը և ամբարշտությունը ճնշում է աշխարհը, մինչ ջրերը ծածկել են խորն անդունդը։ Դևը մեծապես իշխում է աշխարհի վրա։ Աշխարհը կպատերազմի ձեր դեմ, դևը կպատերազմի, երկիրը կպատերազմի և դժոխքը կպատերազմի։ Բայց.… դուք պետք է քարոզեք Ավետարանը, անեք ձեր պարտականությունը, և Տերը կկանգնի ձեր կողքին։ երկիրը և դժոխքը չեն հաղթի ձեզ»7։

Սեր պարտականությունն է հրավիրել բոլոր մարդկանց, որ ապաշխարեն, Մկրտվեն, ստանան Սուրբ Հոգին և դառնան փրկության ժառանգներ։

«Սենք հավատում ենք, որ պարտականություն ունենք՝ բոլոր մարդկանց ուսուցանելու ապաշխարության ավետարանը, որը մենք կջանանք ցույց տալ հետևյալ վկայակոչումների մեջ.

«Այն ժամանակ նրանց միտքը բացավ, որ գրքերն իմանան։ եվ նրանց ասեց, թե այսպես է գրված, և այսպես պետք էր Քրիստոսին չարչարվել և երրորդ օրը մեռելների միջից հարություն առնել. և նրա անունով ապաշխարություն և մեղքերի թողություն քարոզվել բոլոր ազգերի մեջ՝ Երուսաղեմից սկսած» [Ղուկաս ՒԴ.45–47]:

Այստեղից մենք սովորում ենք, որ Քրիստոսը պետք է չարչարվեր, խաչվեր և երրորդ օրը կրկին բարձրանար, որպեսզի ապաշխարություն և մեղքերի թողություն քարոզվի բոլոր ազգերին։

«Պետրոսն էլ նրանց ասաց. Ապաշխարեք և ձեզանից ամեն մեկը թող մկրտվի Հիսուս Քրիստոսի անունով՝ մեղքերի թողության համար, և Սուրբ Հոգու պարգևը կընդունեք։ Որովհետև ձեզ և ձեր որդկանց համար է այս խոստումը և այն ամեն հեռավորների համար, որոնց մեր Տեր Աստվածը կկանչե» [Գործք Բ.38–39]:

Այստեղից մենք սովորում ենք, որ Սուրբ Հոգու խոստումը տրված է բոլորին, ում կքարոզվի ապաշխարության վարդապետությունը, այսինքն՝ բոլոր ազգերին.… Հետևաբար, մենք հավատում ենք, որ ապաշխարության ավետարանը պետք է քարոզվի ողջ աշխարհում, թե՛ ծերերին ու երիտասարդներին, թե՛ հարուստներին ու աղքատներին, թե՛ գերիներին ու ազատներին»8։

«Հոգիները նույնքան արժեքավոր են Աստծո աչքում, որքան միշտ եղել են. և երեցները երբեք չեն կանչվել որևէ մեկին քաշելու դժոխք, այլ որ համոզեն և հրավիրեն բոլոր մարդկանց ամենու րեք ապաշխարելու, որպեսզի նրանք դառնան փրկության ժառանգներ։ Սա Տիրոջ ընդունելի տարին է. ազատեք գերյալներին, որպեսզի նրանք ովսաննա երգեն [տես եսայիա ԿԱ.1–29։

«Երեցի պարտականությունը պիտի լինի համարձակ կանգնել Քրիստոսի գործի համար և միաձայն զգուշացնել բոլոր մարդկանց ապաշխարել և մկրտվել մեղքերի թողության համար և Սուրբ Հոգու համար»10

«Ես կշարունակեմ ձեզ ասել, թե ինչ է պահանջում Տերը բոլոր մարդկանցից՝ բարձր, թե ցածր, հարուստ, թե աղքատ, սպասա վոր, թե ժողովուրդ, կրոն դավանող, թե չդավանող, որպեսզի նրանք վայել են Աստծո Սուրբ Հոգին լիությամբ և խուսափեն Աստծո դատաստաններից, որոնք քիչ է մնացել թափվեն երկրի ազգերի վրա։ Ապաշխարեք ձեր բոլոր մեղքերից և ջրով մկրտվեք՝ մեղքերի թողության համար, Հոր և Արդու և Սուրբ Հոգու անունով, և ստացեք ձեռնադրման արարողությունը նրանից, ով կարգված և կնքված է այդ զորության համար, որպեսզի դուք ստանաք Աստծո Սուրբ Հոգին, և դա՝ ըստ Սուրբ գրությունների և Սորմոնի Գրքի, միակ ճանապարհն է, որով մարդ կարող է մտնել սելեստիալ արքայություն։ Սրանք են նոր ուխտի պահանջները կամ Քրիստոսի ավետարանի առաջին սկզբունքները»11։

«Բոլոր մարդկանցից պահանջվում է ունենալ հավատք առ Հիսուս Քրիստոս, ապաշխարել բոլոր իրենց մեղքերից և մկրտվել (իշխանություն ունեցողի կողմից) Հիսուս Քրիստոսի անունով՝ մեղքերի թողության համար, և ձեռնադրվել՝ Սուրբ Հոգու պարգևի համար, որպեսզի համարվել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի անդամ»12։

Տիրոջ ծառաները գնում են աշխարհով մեկ, որպեսզի գտնեն նրանց, ովքեր կամենում են ընդունել Հիսուս Քրիստոսի ավետարանը։

«Ուղարկեք ինչ-որ մեկին Կենտրոնական Ամերիկա և ողջ Ւսպանական Ամերիկա, և մի թողեք երկրի ոչ մի անկյուն մնալու առանց միսիայի»13։

«Սենք մարդկանց չենք խնդրում, որ դեն գցեն ամեն լավ բան, որ ունեն, մենք միայն խնդրում ենք նրանց, որ գան և ավելին ստանան։ Ւ՞նչ կլինի, եթե ողջ աշխարհն ընդունի Ավետարանը։ Այն ժամանակ նրանք կտեսնեն դեմառդեմ և Աստծո օրհնությունները կթափվեն մարդկանց վրա, որն իմ ողջ հոգու փափագն է14։

Հազարավոր մարդիկ, ովքեր լսել են Ավետարանը, հնազանդ են դարձել դրան և ուրախանում են նրա պարգևներով ու օրհնու թյուններով։ Նախապաշարմունքները, իրենց ուղեկից չարի գնացքով, տեղ է տալիս ճշմարտության ուժին, որի բարեգութ ճառագայթները հասնում են հեռավոր ազգերին.… Կար ժամանակ, որ մեր վրա նայում էին որպես մոլորեցնողներ, և որ «մոր մոնիզմը» շուտով կմահանա, ոչինչ կդառնա և կմոռացվի։ Սակայն ժամանակն անցել է, երբ նրա վրա նայում էին որպես վաղանցիկ երևույթ կամ որպես պղպճակ ալիքի վրա, և այժմ խորն ազդեցություն է թողնում սրտերի վրա և հուզում է նրանց, ովքեր բավականաչափ ազնիվ են, որպեսզի մի կողմ դնեն կրթ վածության նախապաշարմունքները և ուսումնասիրեն խնդիրն անկեղծությամբ և ազնվությամբ»15։

«Տասներկուսից մի քանիսը և ուրիշներ արդեն գնացել են Եվրոպա [1839թ. սեպտեմբերին], և այդ միսիայի մնացածը մենք սպասում ենք, որ կգնան մի քանի օրից.… Տիրոջ աշխատանքն առաջ է գնում հաճելի ձևով՝ թե՛ այս երկրում, թե՛ հին աշխարհում։ Անգլիայում վերջերս հարյուրավորներ ավելացել են մեր շարքերին, բայց այդպես, ճիշտ այդպես պետք է լիներ, որովհետև «եփրեմը խառնվել է ժողովուրդներին» [Ովսե է.8]: եվ Փրկիչն ասել է. «Ւմ ոչխարները լսում են իմ ձայնը» ] [Հովհաննես ժ.27], և նաև «Ձեզ լսողը, ինձ է լսում» [Դուկաս ժ.16], և «Ահա ես նրանց պիտի բերեմ հյուսիսի երկրից և պիտի ժողովեմ նրանց երկրի ծայրերից» [Երեմիա ԼԱ.8]: Եվ ինչպես Հովհաննեսը ձայն էր լսել. «Դուրս եկեք դրանից, ով իմ ժողովուրդ» [Հայտնություն ժԸ.4], ճիշտ այդպես բոլորը պիտի իրականանա, որպեսզի Տիրոջ ժողովուրդն ապրի, երբ ասվի «Ընկա՜վ ընկա՜վ մեծ Բաբիլոնը» [Հայտնություն ժԸ.2]16։

1839 թվականին Լիբերթիի բանտից ցրված նամակում, Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտարարել է հետնյալը, որը հետագայում արձանագրվել է Վարդապետություն և Ուխտեր 123.12-ում. Քանզի երկրի վրա դեռ շատերը կան, բոլոր աղանդների, խմբակցությունների և դավանանքների մեջ, որոնք կույր են դարձվել, մոլորեցնելու համար դարան մտած մարդկանց ճար պիկ խաբեությամբ, և որոնք ճշմարտությունից հեռու են մնացել, միայն որովհետև չգիտեն որտեղ գտնել այն»17։

Առաջարկներ ուսումնասիրելու և ուսուցանելու համար

Օգտագործեք այս մտքերը թե՛ գլուխն ուսումնասիրելու և թե՛ ուսուցանելու համար։ Որպես լրացուցիչ օգնություն՝ տե՛ս vii–xii էջերը։

  • Վերընթերցեք 160 էջի վերջին և 161 էջի առաջին պարբերությունները։ Ւնչո՞ւ է երբեմն քաջություն հարկավոր, որպեսզի կիսվենք Վերականգման և Մարմոնի Գրքի մասին մեր վկայություններով։ Ւնչպե՞ս կարող ենք նման քաջություն զարգացնել։

  • Ջոզեֆ Սմիթը նկարագրել է աշխարհում տիրող հոգևոր խավարը. ապա նա վկայել է վերականգնված ավետարանի «ուրախության մեծ ավետիքի» մասին կարող են այս երկու մտքերը մեզ ոգեշնչել, որպեսզի բացենք մեր բերանը և կիսվենք ավետարանով։

  • Կարդացեք 163 էջի առաջին պարբերությունը։ Կարո՞ղ եք հիշել մի քանի դեպք, երբ միսիոներական ծառայության ժամանակ Տերը կանգնած է եղել ձեր կողքին։

  • Խորհեք սուրբ գրությունների հատվածների մասին, որոնք վկայակոչել է Ջոզեֆ Սմիթը, որպեսզի հիշեցնի մեզ ավետա֊ րանը համայն մարդկությանն ուսուցանելու մեր պարտականության մասին (164–165 էջեր)։ Ստածեք այն մասին կամ քննարկեք, թե ինչ կարող եք անել դուք և Ճեր ընտանիքը, որպեսզի կիսվեք ավետարանով ուրիշների հետ։

  • Կարդացեք 164 էջի վեցերորդ պարբերությունը, որտեղ Սարգա րեն խոսում է միսիոներական աշխատանքի մասին, որպես գերյալներին ազատելու աշխատանք։ Ւ՞նչ ձևերով կարող է որոշ մարդիկ գտնվեն գերության մեջ։ (Տես 161–162 էջերը որոշ օրի նակների համար)։ Ւնչպե՞ս կարող են ավետարանի առաջնա յին սկզբունքներն ու արարողություններն ազատել նրանց։

  • Վերընթերցեք Մարգարեի հրավերը 165 էջի վրա։ Ւնչպե՞ս կարող է այս հրավերը քաջալերել մարդկանց, որպեսզի սովո– րեն վերականգնված ավետարանի մասին։ Վերընթերցեք 165 էջի վերջին պարբերությունը և գլխի վերջին պարբերությունը։ Ւ՞նչ կարող ենք մենք անել, որպեսզի մարդիկ «մի կողմ դնեն [իրենց] նախապաշարմունքները եկեղեցու մասին։ Ւնչպե՞ս կարող են մեր գործերն օգնել մարդկանց իմանալ որտեղ գտնեն ճշմարտությունը։

  • Ւնչպիսի՞ օրհնություններ եք ունեցել ձեր կյանքում որպես ավետարանը հռչակելու ջանքերի արդյունք։

Թեմային աոևչվող սուրբ գրություններ. Մարկոս 16:15–20, 2 Նեփի 2:8, Ալմա 26:1–9, 26–37, ՎևՈւ 42:6–9, 11–14, 88.77–83

Հղումներ

  1. History of the Church, 1:81; from “History of the Church” (manuscript), book A-1, pp. 39–40, Church Archives, The Church of Jesus Christ of Latter-day Saints, Salt Lake City, Utah.

  2. History of the Church, 1:86–88; punctuation modernized; paragraph divisions altered; from “History of the Church” (manuscript), book A-1, pp. 42–43, Church Archives.

  3. Parley P. Pratt, Autobiography of Parley P. Pratt, ed. Parley P. Pratt Jr. (1938), pp. 298–99; capitalization modernized.

  4. History of the Church, 2:5–6; punctuation modernized; from “The Elders of the Church in Kirtland, to Their Brethren Abroad,” Jan. 22, 1834, published in Evening and Morning Star, Feb. 1834, p. 135.

  5. History of the Church, 2:263; from a letter from Joseph Smith to the elders of the Church, Nov. 1835, Kirtland, Ohio, published in Messenger and Advocate, Nov. 1835, p. 211.

  6. History of the Church, 2:375; from the minutes of a council meeting of the First Presidency and the Twelve held on Jan. 16, 1836, in Kirtland, Ohio; reported by Warren Parrish.

  7. Quoted by Wilford Woodruff, Deseret News, July 30, 1884, p. 434.

  8. History of the Church, 2:255–56; paragraph divisions altered; from a letter from Joseph Smith to the elders of the Church, Sept. 1835, Kirtland, Ohio, published in Messenger and Advocate, Sept. 1835, pp. 180–81.

  9. History of the Church, 2:229, footnote; from “To the Saints Scattered Abroad,” Messenger and Advocate, June 1835, p. 138.

  10. History of the Church, 2:263; from a letter from Joseph Smith to the elders of the Church, Nov. 1835, Kirtland, Ohio, published in Messenger and Advocate, Nov. 1835, p. 211.

  11. History of the Church, 1:314–15; from a letter from Joseph Smith to N. C. Saxton, Jan. 4, 1833, Kirtland, Ohio; Mr. Saxton’s name is incorrectly given as “N. E. Seaton” in History of the Church.

  12. Editor’s reply to a letter from Richard Savary, Times and Seasons, Mar. 15, 1842, p. 732; capitalization modernized; Joseph Smith was the editor of the periodical.

  13. History of the Church, 5:368; from instructions given by Joseph Smith on Apr. 19, 1843, in Nauvoo, Illinois; reported by Willard Richards.

  14. History of the Church, 5:259; from a discourse given by Joseph Smith on Jan. 22, 1843, in Nauvoo, Illinois; reported by Wilford Woodruff.

  15. History of the Church, 4:336–37; spelling modernized; paragraph divisions altered; from a report from Joseph Smith and his counselors in the First Presidency, Apr. 7, 1841, Nauvoo, Illinois, published in Times and Seasons, Apr. 15, 1841, p. 384.

  16. History of the Church, 4:8–9; punctuation modernized; from a letter from Joseph Smith to Isaac Galland, Sept. 11, 1839, Commerce, Illinois.

  17. Վարդապետություն և Ուխտեր 123.12, Զոզեֆ Սմիթից և ուրիշներից էդվարդ Պատրիջին և Եկեղեցուն գրված նամակից, մար. 20, 1839, Լիբերթիի բանտ, Լիբերթի՝ Սիսսուրի:

Նկար
Joseph preaching

Մարգարե Ջոզեֆ Սմիթը սիրում էր միսիոներական աշխատանքը՝ լիներ դա անձամբ իր շրջապատում քարոզելը, թե միսիոներներին աշխարհ ուղարկելը։

Նկար
missionaries teaching

Մարգարե Ջոզեֆ Սմիթը հորդորում էր Սրբերին, որ կոչ անեն բոլոր մարդկանց՝ ճաշակել ավետարանի օրհնություններից. «Որքա՜ ն աննկարագրելիորեն փաոավոր են այս բաները մարդկության համար»։