Գրադարան
Գլուխ 9. Հետևեք ապրող Մարգարեին


Դաս 9

Հետևեք ապրող Մարգարեին

Նախաբան

Եկեղեցու կազմավորման օրը Տերը հոգևոր ապահովություն խոստացավ նրանց, ովքեր ուշադրություն կդարձնեն մարգարեի խոսքերին (տես ՎևՈւ 21․4–6): Կարճ ժամանակ անց, Եկեղեցու անդամներին խաբեությունից զերծ պահելու համար, Տերը հայտնեց, որ միայն մարգարեն իշխանություն ունի հայտնություն ստանալու ամբողջ Եկեղեցու համար (տես ՎևՈւ 28.1-7): Մարգարեն նաև իշխանություն ունի պարզաբանելու սուրբ գրությունը։ Այս ճշմարտությունների հասկանալը լրացուցիչ հոգևոր ապահովություն է բերում այս վերջին օրերում։

Ընթերցանության օժանդակ նյութեր

  • Ռասսել Մ. Նելսոն, «Հաստատել մարգարեներին», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2014, 74-77:

  • Ezra Taft Benson, “Fourteen Fundamentals in Following the Prophet” [Brigham Young University devotional, Feb. 26, 1980], speeches.byu.edu, տես նաև Tambuli, June 1981, 1–8։

Ուսուցման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 21․1-6

Ուշադրություն դարձրեք մարգարեների խոսքերին

Հարցրեք ուսանողներին, թե երբեմն մենք ինչ տիտղոսներ ենք օգտագործում Եկեղեցու Նախագահին դիմելիս։ Ուսանողների պատասխանները գրեք գրատախտակին: Այնուհետև հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 21․1 և խնդրեք դասարանին հետևել նրան։ Գրատախտակին գրեք այլ հնարավոր տիտղոսները: Այնուհետև հարցրեք.

  • Ինչպե՞ս է այս հատվածի տիտղոսներից յուրաքանչյուրը նկարագրում Եկեղեցու Նախագահի աշխատանքը։

Օգնեք ուսանողներին հասկանալ Վարդապետություն և Ուխտեր 21 բաժնի համատեքստը` բացատրելով, որ այնտեղ գրառված հայտնությունը տրվել էր Եկեղեցու կազմավորման օրը։ (Նշում․ Երբ ուսանողները սովորեն հասկանալ սուրբ գրության համատեքստը, ավելի հավանական է, որ նրանք հասկանան իրենց կարդացածի իմաստն ու կարևորությունը։) Այնուհետև հարցրեք.

  • Ինչո՞ւ էր կարևոր վաղ շրջանի Եկեղեցու անդամների համար հասկանալ, որ Ջոզեֆ Սմիթի կոչումը որպես մարգարե նշանակալից կերպով տարբերվում էր այլ եկեղեցիների ղեկավարների դերերից։

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 21․4-5 հատվածները և խնդրեք դասարանին հետևել նրան։ Այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը.

  • Ինչո՞ւ է երբեմն մարգարեի խոսքերին ուշադրություն դարձնելու համար պահանջվում համբերություն և հավատք:

Անհրաժեշտության դեպքում խորհեք Նախագահ Հարոլդ Բ․ Լիի (1899-1973) հետևյալ խոսքերով ուսանողների հետ կիսվելու մասին․

Նկար
Նախագահ Հարոլդ Բ. Լի

«Մենք պետք է սովորենք ուշադրություն դարձնել խոսքերին և պատվիրաններին, որոնք Տերը կտա Իր մարգարեի միջոցով։ … Դուք գուցե չհավանեք այն, ինչ ասում է Եկեղեցու իշխանավորը: Այն կարող է հակասել ձեր քաղաքական տեսակետներին: Այն կարող է հակասել ձեր հասարակական հայացքներին: Այն կարող է խանգարել ձեր հասարակական կյանքին: Բայց եթե դուք լսեք այս բաները, կարծես թե Տիրոջ բերանից, համբերությամբ և հավատքով, խոստումն այն է, որ «դժոխքի դռները չեն հաղթի ձեզ. այո, և Տեր Աստված ձեր առջևից կցրի խավարի զորությունները և այնպես կանի, որ երկինքները կցնցվեն՝ ձեր բարիքի և իր անվան փառքի համար» (ՎևՈւ 21․6)» (Teachings of Presidents of the Church: Harold B. Lee [2000], 84):

Երբ Հոգին ոգեշնչի, դուք կարող եք բացատրել հետևյալը․

  1. Որպես Վերջին Օրերի Սրբեր, մենք չենք կարծում, որ մարգարեները կատարյալ մարդիկ են։ Այնուամենայնիվ, Տերը երբեք թույլ չի տա, որ նրանք մոլորեցնեն Եկեղեցին (տես Պաշտոնական Հայտարարություն 1, «Քաղվածքներ հռչակագրի վերաբերյալ Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆի երեք ելույթներից»)։

  2. Մենք հավատում և ուրախանում ենք շարունակվող հայտնությամբ։ Եկեղեցու պատմության ընթացքում եղել են դեպքեր, երբ մի մարգարեն պարզաբանել է նախապես տրված մարգարեական խորհուրդը կամ ներկայացրել է ուսմունքներ կամ կիրառումներ, որ մի ժամանակ լայնորեն ընդունվել են, իսկ հետագայում փոփոխության կարիք են ունեցել։ Օրինակ, Եկեղեցու վաղ շրջանում անդամներին խրախուսվում էր հավաքվել մեկ կենտրոնական տարածքում, ինչպես օրինակ Կիրթլենդում՝ Օհայո, կամ Ջեկսոն գավառում՝ Միսսուրի։ Այսօր Եկեղեցու անդամներին խրախուսվում է հավաքվել իրենց տեղական ցցերում կամ շրջաններում։

Ուսանողներից որևէ մեկին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 21․6 հատվածը: Ուսանողներին խնդրեք հետևել և ներկայացնել խոստումները, որ տրվում են նրանց, ովքեր ուշադրություն են դարձնում մարգարեի խոսքերին: Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այն, ինչ գտնում են։ Այնուհետև հարցրեք.

  • Ինչպե՞ս կամփոփեիք այն խոստումները, որ տրվում են նրանց, ովքեր ուշադրություն են դարձնում մարգարեի խոսքերին: (Չնայած ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, նրանք պետք է ներկայացնեն հետևյալ սկզբունքը․ Եթե մենք ուշադրություն դարձնենք մարգարեի խոսքերին, մենք պաշտպանված կլինենք չարից։ Երբ ուսանողները պատասխանեն, դուք կարող եք բացատրել, որ ցնցել նշանակում է տեղից հանել կամ արձակել ինչ-որ բան իր հենարանի վրայից կամ տարայի միջից: Այդպիսով, հատված 6-ի մեկնաբանություններից մեկը կարող է լինել այն, որ երբ երկինքները ցնցվում են «մեր բարիքի» համար, հայտնությունները և օրհնությունները «բաց են թողնվում» և թափվում մեզ վրա:)

Ցուցադրեք Առաջին Նախագահությունից Նախագահ Հենրի Բ․ Այրինգի հետևյալ խոսքերը և որևէ ուսանողի խնդրեք բարձրաձայն կարդալ այն.

Նկար
Նախագահ Հենրի Բ. Այրինգ

«Մարգարեների խորհրդով ապահով ուղու փնտրելը հասկանալի է նրանց համար, ովքեր ամուր հավատք ունեն։ Երբ մարգարեն խոսում է, քիչ հավատք ունեցողները կարող են մտածել, որ լսում են լոկ մի իմաստուն մարդու, ով լավ խորհուրդ է տալիս։ …

… Սակայն մարգարեական խորհուրդը չընդունելու ընտրությունը փոխում է հենց այն հողը, որի վրա մենք կանգնած ենք։ Այն դառնում է ավելի վտանգավոր։ Մարգարեական խորհրդին չհետևելը թուլացնում է հետագայում ոգեշնչված խորհուրդ ընդունելու զորությունը» (“Finding Safety in Counsel,” Ensign, May 1997, 25)։

  • Ինչո՞ւ է «հենց այն հողը, որի վրա մենք կանգնած ենք» դառնում «ավելի վտանգավոր», երբ մենք մերժում ենք մարգարեների խորհուրդը։ Ի՞նչ օրինակներ կան, որոնք ցույց են տալիս, որ դա ճիշտ է:

  • Ե՞րբ եք դուք կամ որևէ մեկը, ում դուք ճանաչում եք, օրհնվել՝ ուշադրություն դարձնելով կենդանի մարգարեի խորհրդին:

  • Ինչպե՞ս կարող է մարգարեական խորհրդին ուշադրություն դարձնելու սկզբունքը վերաբերել մեր օրերի կրոնական, բարոյական և հասարակական հարցերին։

Խրախուսեք ուսանողներին խորհել այն մասին, թե ինչ պետք է իրենք անեն, որպեսզի ստանան Վարդապետություն և Ուխտեր 21.6-ում խոստացված օրհնությունները: Հավաստիացրեք նրանց, որ եթե նրանք ջանասիրաբար ուշադրություն դարձնեն ապրող մարգարեի խոսքերին, նրանք կստանան մեծ օրհնություններ այժմ և հավերժության մեջ: Բացատրեք, որ մարգարեների խորհրդին ուշադրություն դարձնելը չի նշանակում, որ մենք կուրորեն հնազանդվում ենք նրանց խոսքերին։

Բարձրաձայն կարդացեք Նախագահ Հարոլդ Բ․ Լիի հետևյալ խոսքերը.

Նկար
Նախագահ Հարոլդ Բ. Լի

«Որպես Վերջին Օրերի Սրբեր, բավական չէ, որ մենք հետևենք մեր ղեկավարներին և ընդունենք նրանց խորհուրդը, այլ մենք ավելի մեծ պարտավորություն ունենք` ձեռք բերելու անձնական անսասան վկայություն այս մարդկանց աստվածային նշանակման մասին և վկայություն, որ նրանց ասածը մեր Երկնային Հոր կամքն է» (Teachings: Harold B. Lee, 45

Վարդապետություն և Ուխտեր 28․2, 6–7, 43․1–7Վ 45.16, 6-7, 43-7

Տերը հատնություն տալիս է կանոնավոր կերպով

Բացատրեք, որ Եկեղեցու կազմավորումից հետո կարճ ժամանակ անց հակառակորդի գործադրած ջանքերի արդյունքում Եկեղեցու որոշ անդամներ մոլորվել էին՝ տալով կեղծ մարգարեական առաջնորդություն։ Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 28 բաժնի նախաբանը մինչ դասարանը կհետևի նրան (տես նաև Jeffrey G. Cannon, “All Things Must Be Done in Order: ՎևՈւ 28, 43,” Revelations in Context series, Apr. 4, 2013, history.lds.org) Այնուհետև հարցրեք.

  • Եթե Եկեղեցու անդամները շարունակեին հավատալ Հայրամ Փեյջի ենթադրյալ հայտնություններին, ի՞նչ խնդիրներ կառաջանային։

Ուսանողներին տվեք մի քանի րոպե Վարդապետություն և Ուխտեր 28․2, 6-7 հատվածներն ուսումնասիրելու համար: Այնուհետև հարցրեք.

  • Ինչպե՞ս է Տիրոջ տված այս ուղերձը պարզաբանում Եկեղեցու Նախագահի դերը։ (Ուսանողները պետք է հասկանան հետևյալ վարդապետությունը. Եկեղեցու Նախագահը կրում է Եկեղեցու համար հայտնություն ստանալու բանալին:)

Որպեսզի օգնեք ուսանողներին խորացնել իրենց հասկացողությունը այս վարդապետության վերաբերյալ, խնդրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 43 բաժնի հետևյալ պատմական օժանդակ նյութը․

1831 թվականի փետրվարին տիկին Հուբլ անունով մի կին եկավ Օհայո՝ Կիրթլենդի Սրբերի մոտ։ Նա հայտարարում էր, որ ինքը մարգարեուհի է, որ նա հայտնություններ է ստացել Եկեղեցու համար, որ նա գիտեր Մորմոնի Գրքի ճշմարիտ լինելու մասին և որ նա պետք է ուսուցիչ դառնար Եկեղեցում։ Նա կարողացավ մոլորեցնել որոշ Սրբերի։ Ջոզեֆ Սմիթը և այլոք մտահոգված էին նրա ազդեցության և Սրբերի մեջ այլ կեղծ հայտնությունների համար։ Մարգարեն որոշեց հարցնել Տիրոջը, թե ինչ պետք է արվեր, և նա սատացավ հայտնություն, որն այժմ տրված է Վարդապետություն և Ուխտեր 43 բաժնում (տես Documents, Volume 1: July 1828–June 1831, vol. 1 of the Documents series of The Joseph Smith Papers [2013], 257):

Ուսանողներին հրավիրեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 43․1-7 հատվածները, ուշադրություն դարձնելով վարդապետություններին, որոնք Տերը տալիս էր այդ ժամանակ։ Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այն, ինչ գտնում են։ Կարող եք նաև առաջարկել, որ նրանք հղում անեն այս հատվածը Վարդապետություն և Ուխտեր 28.2-ին։ Նշեք, որ 28 բաժնում տրված հայտնությունն ուղղված էր Նյու Յորքի Սրբերին և 43 բաժնում տրված հայտնությունը ուղղված էր Կիրթլենդի Սրբերին։ Այնուհետև հարցրեք.

  • Երբ տրվեց Վարդապետություն և Ուխտեր 43 բաժնում գրառված հայտնությունը, ո՞վ էր նշանակված ստանալու պատվիրաններ և հայտնություններ ողջ Եկեղեցու համար:

  • Ի՞նչ վարդապետություններ կարող ենք սովորել այս հատվածից: (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, սակայն նրանք պետք է ներկայացնեն հետևյալ վարդապետությունները․ Ամեն ժամանակաշրջանում ընդամենը մեկ անձնավորություն է նշանակվում՝ ստանալու հայտնություն ողջ Եկեղեցու համար։ Նրանք, ովքեր ուշադրություն են դարձնում Եկեղեցու Նախագահին, չեն մոլորվում։)

Խորհեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Լ․ Թոմ Փերիի հետևյալ ուղերձով կիսվելու մասին.

Նկար
Երեց Լ. Թոմ Փերի

«Գոյություն ունի կարգ, որի համաձայն Տերը մարդկությանը հայտնում է Իր կամքը։ Մենք բոլորս իրավունք ունենք խնդրել Տիրոջը և ոգեշնչում ստանալ Նրա Հոգու միջոցով՝ մեր լիազորության սահմաններում։ Ծնողները կարող են հայտնություն ստանալ իրենց իսկ ընտանիքի համար, եպիսկոպոսը՝ իրեն հանձնարարված տարածքի համար, և Առաջին Նախագահությունը՝ ողջ Եկեղեցու համար։ … Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտարարել է.

«Աստվածային համակարգին հակառակ է այն, որ Եկեղեցու որևէ անդամ կամ ոչ անդամ հրահանգներ ստանա նրանց համար, ովքեր իրենցից բարձր իշխանություն ունեն» [Եկեղեցու Նախագահների ուսմունքները.Ջոզեֆ Սմիթ (2007), 210]» (“We Believe All That God Has Revealed,” Ensign or Liahona, Nov. 2003, 85–86):

  • Ինչպե՞ս է իմացությունը, որ հայտնությունն Աստծուց միշտ գալիս է պաշտոնապես ճանաչված քահանայության միջոցով, օգնում ձեզ խուսափել խաբեությունից։ Ինչպե՞ս կարող է այս գիտելիքը խաղաղություն բերել ձեր կյանքում։

  • Ինչպե՞ս է հայտնության Տիրոջ օրինաչափությունը կարգ ու կանոն պահպանում Եկեղեցում:

Վարդապետություն և Ուխտեր 90․1-6

Տերը կարգ ու կանոն է հաստատում Եկեղեցում

Բացատրեք, որ երբ Եկեղեցին աճեց, Տերը առաջնորդեց Մարգարե Ջոզեֆ Սմիթին կարգավորելու քահանայության և Եկեղեցու անդամության հետ կապված հարցերը։

Բարձրաձայն կարդացեք կամ ամփոփեք հետևյալ պատմությունը․

«Եկեղեցու անդամության թվի մեծացման հետ մեկտեղ Մարգարեն շարունակում էր հայտնություն ստանալ քահանայության պաշտոնների վերաբերյալ։ Տիրոջ կողմից ուղղորդվելով՝ նա կազմավորեց Առաջին Նախագահությունը, ինքը դառնալով Նախագահ, իսկ Սիդնի Ռիգդոնն ու Ֆրեդերիկ Գ․ Վիլյամսը՝ խորհրդականներ։ Նա նաև կազմավորեց Տասներկու Առաքյալների Քվորումը և Յոթանասունականների Առաջին Քվորումը։ Նա կանչեց և ձեռնադրեց եպիսկոպոսներին և նրանց խորհրդականներին, քահանայապետերին, հայրապետներին, բարձրագույն խորհրդականներին, յոթանասունականներին և երեցներին։ Նա կազմավորեց Եկեղեցու առաջին ցցերը» (Մեր ժառանգությունը. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու հակիրճ պատմությունը [1996], 28-29):

Բացատրեք, որ Առաջին Նախագահությունը հատուկ տեղ է զբաղեցնում Եկեղեցում: Հրավիրեք ուսանողներին ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտեր 90․1-6 հատվածները և ներկայացնել Առաջին Նախագահության առանձնահատուկ պարտականությունները։ (Առաջին Նախագահությունը «կրում [է] արքայության բանալիները» [հատված 2] և նրանց միջոցով պետք է «պատգամները տրվեն» Եկեղեցուն [հատված 4])։ Երբ ուսանողները պատասխանեն, դուք կարող եք բացատրել, որ «պատգամները» բառը վերաբերում է Աստծո կողմից Իր մարգարեներին տրված հայտնություններին:

Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոնի հետևյալ խոսքերը։ Խնդրեք դասարանին ուշադրություն դարձնել երկու տարբեր ուղիներին, որոնցով հաստատվում է Եկեղեցու վարդապետությունը։

Նկար
Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն

«1954թ. Նախագահ Ջ. Ռուբեն Քլարկ կրտսերը, որն այդ ժամանակ Առաջին Նախագահության խորհրդական էր, բացատրեց, թե ինչպես է վարդապետությունը հրապարակվում Եկեղեցում և Եկեղեցու Նախագահի ծայրահեղ կարևոր դերի մասին: Խոսելով Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի անդամների մասին, նա նշեց. «[Մենք] պետք է մեր մտքում պահենք, որ Բարձրագույն Իշխանավորներից ոմանց հանձնարարված է հատուկ կոչում. նրանք ունեն հատուկ պարգև, նրանք հաստատվում են որպես մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ, որը նրանց տալիս է հատուկ հոգևոր օժտում, որը կապված է ժողովրդին նրանց կողմից ուսուցանելու հետ: Նրանք ունեն իրավունք, զորություն և իշխանություն` հայտարարելու Աստծո միտքն ու կամքը՝ ենթակա լինելով Եկեղեցու Նախագահի համընդհանուր զորությանն ու իշխանությանը»: …

… Եկեղեցու Նախագահը կարող է հայտարարել կամ մեկնաբանել իրեն տրված հայտնության վրա հիմնված վարդապետությունները (տես օրինակ, ՎևՈւ 138): Վարդապետական մեկնաբանությունը կարող է գալ նաև Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի միավորված խորհրդի միջոցով (տես, օրինակ, Պաշտոնական Հայտարարություն 2)» («Քրիստոսի վարդապետությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2012, 86–88):

  • Ինչո՞ւ է կարևոր հիշել, թե ով իշխանություն ունի` աշխարհին «հայտարարելու Աստծո միտքն ու կամքը»։

Վերջում ուսանողներին խնդրեք մտածել, թե ինչ են նրանք սովորել ապրող մարգարեների և առաքյալների ուղերձներից: Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց վկայություններով, թե ինչպես են այս ուղերձներն օրհնել իրենց։

Ուսանողի ընթերցարան