Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 21


Բաժին 21

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեին, Ֆայեթում, Նյու Յորք, 1830թ. ապրիլի 6-ին (History of the Church, 1.74–79): Այս հայտնությունը տրվել էր Եկեղեցու կազմակերպման ժամանակ, նշված օրը, Պիտեր Ուիթմեր ավագի տանը: Մասնակցում էին վեց տղամարդիկ, որոնք մինչ այդ մկրտվել էին: Միաձայն քվեարկումով, այս անձինք արտահայտեցին Եկեղեցին հիմնադրելու իրենց ցանկությունն ու վճռականությունը՝ համաձայն Աստծո պատվիրանի (տե՛ս բաժին 20): Նրանք նաև քվեարկեցին՝ Ջոզեֆ Սմիթ կրտսերին և Օլիվեր Քաուդերիին, որպես Եկեղեցու նախագահող պաշտոնյաներ ընդունելու և հաստատելու համար: Այնուհետև, ձեռնադրմամբ, Ջոզեֆն Օլիվերին կարգեց Եկեղեցու երեց, իսկ Օլիվերը նույն ձևով կարգեց Ջոզեֆին: Հաղորդության սպասավորումից հետո Ջոզեֆը և Օլիվերն անհատապես ձեռնադրեցին մասնակիցներին՝ Սուրբ Հոգու շնորհման և որպես Եկեղեցու անդամ յուրաքանչյուրի հաստատման համար:

1–3՝ Ջոզեֆ Սմիթը կոչվում է լինելու՝ տեսանող, թարգմանիչ, մարգարե, առաքյալ և երեց. 4–8՝ Նրա խոսքը կուղեկցի Սիոնի գործը. 9–12՝ Սրբերը կհավատան նրա խոսքերին, քանի որ նա խոսում է Մխիթարիչով:

1 Ահա, մի ահիշատակարան պիտի պահվի ձեր մեջ. և նրանում դու պիտի կոչվես բտեսանող, թարգմանիչ, մարգարե, Հիսուս Քրիստոսի գառաքյալ, եկեղեցու երեց՝ Հայր Աստծո կամքով և քո Տեր՝ Հիսուս Քրիստոսի շնորհով,

2 աՈգեշնչված լինելով Սուրբ Հոգուց՝ դնել նրա հիմքը և կառուցել այն՝ ամենասուրբ հավատքի համար:

3 աԵկեղեցի, որը բկազմակերպվեց և հիմնադրվեց ձեր Տիրոջ հազար ութ հարյուր երեսուներորդ տարվա չորրորդ ամսին և ապրիլ կոչվող ամսվա վեցերորդ օրը:

4 Ուստի, դու, նկատի ունենալով եկեղեցին, պիտի ուշք դարձնես նրա բոլոր ախոսքերին ու պատվիրաններին, որոնք նա կտա քեզ, երբ նա ստանա դրանք՝ ողջ բսրբությամբ քայլելով իմ առաջ.

5 Քանզի նրա ախոսքը դուք պետք է ընդունեք, ինչպես որ իմ իսկ բերանից, ողջ համբերությամբ ու հավատքով:

6 Քանզի այդ բաները կատարելով, դժոխքի ադռները չեն հաղթի ձեզ. այո՛, և Տեր Աստված ձեր առջևից կցրի բխավարի զորությունները և այնպես կանի, որ երկինքները գկցնցվեն՝ ձեր բարիքի և իր անվան դփառքի համար:

7 Քանզի այսպես է ասում Տեր Աստվածը. Նրան եմ ես ոգեշնչել՝ հզոր ուժով առաջ տանելու աՍիոնի գործը բարիքի համար, և նրա ջանասիրությունը ես գիտեմ, և նրա աղոթքները ես լսել եմ:

8 Այո՛, Սիոնի համար նրա լացը ես տեսել եմ, և ես այնպես կանեմ, որ նա այլևս չի սգա նրա համար. քանզի նրա ցնծության օրերը եկել են՝ նրա մեղքերի աթողությամբ և նրա գործերի վրա իմ օրհնությունների դրսևորմամբ:

9 Քանզի, ահա, բոլոր նրանց, ովքեր տքնում են իմ աայգում, ես բկօրհնեմ մի մեծ օրհնությամբ, և նրանք կհավատան նրա խոսքերին, որոնք նրան տրվել են իմ միջոցով՝ գՄխիթարիչի կողմից, որոնք դհայտնում են, որ Հիսուսը եխաչվեց զմեղսավոր մարդկանց կողմից՝ էաշխարհի մեղքերի համար, այո՛, ըփշրված սրտի մեղքերի թողության համար:

10 Ուստի ինձ պետք է, որ նա ակարգվի քո կողմից, իմ առաքյալ Օլիվեր Քաուդերի.

11 Դա արարողություն լինելով քեզ համար, որ դու երեց ես նրա ձեռքի տակ, նա լինելով աառաջինը քեզ համար, որպեսզի դու երեց լինես իմ անունը կրող Քրիստոսի այս եկեղեցու համար,–

12 Եվ առաջին քարոզիչն այս եկեղեցու՝ եկեղեցու համար և աշխարհի առաջ, այո՛, հեթանոսների առաջ. այո, և այսպես է ասում Տեր Աստվածը, ահա, տե՛ս, ահրեաների համար նույնպես: Ամեն: