Գրադարան
Դաս 13. «Տեսիլքը»


Դաս 13

«Տեսիլքը»

Նախաբան

Մարգարե Ջոզեֆ Սմիթին տրված տեսիլքը, որն այժմ գրված է Վարդապետություն և Ուխտեր 76 բաժնում, մեզ հիմնական հասկացողություն է տալիս մահից հետո կյանքի, ինչպես նաև փառքի աստիճանների մասին։ Մենք նաև սովորում ենք, թե ինչ պետք է անենք, որպեսզի կրկին ապրենք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի ներկայությամբ:

Ընթերցանության օժանդակ նյութեր

  • L. Tom Perry, “The Plan of Salvation,” Ensign or Liahona, Nov. 2006, 69–72.

  • Matthew McBride, “‘The Vision’: D&C 76,” Revelations in Context series, Mar. 11, 2013, history.lds.org.

Ուսուցման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 76

Մահից հետո կյանքի վերաբերյալ հիմնական հասկացողությունը

Բացատրեք, որ 1830-ականներին շատ քրիստոնյաներ երկնքի և դժոխքի վերաբերյալ ընդունում էին երկու հիմնական համոզմունքներից մեկը, որոնք երբեմն նկարագրվում էին որպես «ավանդական» և «համընդհանուր» տեսակետներ։ Ըստ «ավանդական» տեսակետի պարզապես երկինքն արդարների համար էր և դժոխքը՝ անհնազանդների։ Ըստ «համընդհանուր» տեսակետի Աստված հավերժորեն չէր պատժելու մեղավորներին, քանի որ բոլորն ի վերջո փրկվելու էին Աստծո թագավորությունում։ Այդ ժամանակ Հիսուս Քրիստոսի Եկեղեցու անդամները մյուս քրիստոսնյաներից մի փոքր ավելին գիտեին երկնքի և դժոխքի մասին։ 1832 թվականի փետրվարին Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը մի տեսիլք տեսան, որը նշանակալիորեն փոխեց Վերջին Օրերի Սրբերի հասկացողությունը և համոզմունքը մահից հետո կյանքի մասին։ Այս տեսիլքը, որը տրված է Վարդապետություն և Ուխտեր 76 բաժնում, ի հայտ բերեց Աստծո սիրո, ողորմածության և արդարադատության բարդ համակցությունը և Երկնային Հոր ծրագիրը ավելի պարզ տեսնելու հնարավորություն ընձեռեց։ Երկար տարիներ վաղ շրջանի Եկեղեցու անդամները այս տեսիլքը պարզապես կոչում էին «Տեսիլքը»։ (Տես Matthew McBride, “‘The Vision’: D&C 76,” Revelations in Context series, Mar. 11, 2013, history.lds.org։)

Խնդրեք որևէ ուսանողի հակիրճ նկարագրել, ինչ է տրված Վարդապետություն և Ուխտեր 76 բաժնում: Ցուցադրեք Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆի (1807-98) հետևյալ խոսքերը և հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

Նկար
Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆ

«Ես կարծում եմ, որ Վարդապետություն և Ուխտերը [պարունակում է] ամենաաստվածային հայտարարությունները, որոնք երբևէ տրվել են մարդկությանը։ Հենց միայն [բաժին 76-ում գտնվող] «Տեսիլքը» ես համարում եմ մի հայտնություն, որն ավելի շատ լույս, ավելի շատ ճշմարտություն և ավելի շատ սկզբունքներ է տալիս, քան երբևէ մեր կարդացած ցանկացած այլ գրքում գտնվող որևէ հայտնություն։ Այն մեզ համար հասկանալի է դարձնում մեր ներկա վիճակը. որտեղից ենք մենք գալիս, ինչու ենք մենք այստեղ, և ուր ենք մենք գնում։ Ցանկացած մարդ այդ հայտնության միջոցով կարող է իմանալ, թե ինչպիսին է լինելու իր դերը և վիճակը» (Teachings of Presidents of the Church: Wilford Woodruff [2004], 120–21):

Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 76 բաժնի նախաբանը: Մեկ այլ ուսանողի խնդրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 76.15-19 հատվածները:

  • Ի՞նչ էին անում Ջոզեֆն ու Սիդնին, որի արդյունքում ստացան այս հայտնությունը։

  • Ի՞նչ կարող ենք սովորել նրանց փորձառությունից՝ սուրբ գրություններն ուսումնասիրելու և դրանց շուրջ խորհելու կարևորության մասին: (Համոզվեք, որ ուսանողները հասկանում են սուրբ գրությունների շուրջ խորհրդածելու և հայտնություն ստանալու միջև եղած կապը։)

Նշում․ Շեշտեք, որ սուրբ գրությունների շուրջ խորհել սովորելը սուրբ գրությունների ուսումնասիրության արժեքավոր հմտություն է, որը Սուրբ Հոգուն հնարավորություն է տալիս ճշմարտություններ հայտնել մեզ։

Վարդապետություն և Ուխտեր 76․1-10

Խոստումներ հավատարիմներին

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 76․1-4 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել նրան, փնտրելով բառեր և արտահայտություններ, որոնք նկարագրում են Հիսուս Քրիստոսին: Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այն, ինչ գտնում են։ Բացատրեք, որ այս հատվածներում նկարագրված Փրկիչի հատկանիշները սուրբ գրությունների հղումների օրինակ են։ Սուրբ գրությունների հղումը «միանման մտքերի, գաղափարների կամ հրահանգների շարք է։ Սուրբ գրություններում զուգահեռների անցկացումը կարող է օգնել ուսուցիչներին և ուսանողներին նկատել հեղինակի շեշտադրած կարևոր գաղափարները» (Gospel Teaching and Learning [2012], 23)։ Նշեք, որ Վարդապետություն և Ուխտեր 76 բաժինը պարունակում է սուրբ գրությունների բազմաթիվ հղումներ։

  • Հատվածներ 1-4-ում նշված Հիսուս Քրիստոսի ո՞ր հատկանիշներն են ամենաիմաստալիցը ձեզ համար: Ինչո՞ւ:

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 76.5-10 հատվածները` փնտրելով հավատարիմներին տված Տիրոջ խոստումները: Հրավիրեք ուսանողներին ուշադրություն դարձնել 6-10 հատվածների խոստումների ցանկին: Դուք կարող եք խորհուրդ տալ, որ ուսանողները նշեն այս ցանկի կետերը, որպեսզի շեշտեն Տիրոջ խոստումները։

  • Համաձայն հատված 5-ի, ի՞նչ պիտի անենք մենք, որպեսզի վայելենք Տիրոջ ողորմությունը, բարեգթությունը և հարգանքը:

Օգնեք ուսանողներին ներկայացնել հետևյալ սկզբունքը այս հատվածի իրենց ուսումնասիրությունից․ Երբ մենք վախենում ենք Տիրոջից և ծառայում ենք Նրան արդարությամբ, Նա կպատվի մեզ և ողորմած կլինի մեր հանդեպ։ Հիշեցրեք ուսանողներին, որ այս համատեքստում Տիրոջից «վախենալ» նշանակում է պատվել նրան։

Որպեսզի օգնեք ուսանողներին խորացնել այս սկզբունքի իրենց հասկացողությունը, տվեք հետևյալ հարցերը.

  • Հատվածներ 5-10-ից ձեր նշած խոստումներից ո՞րն առանձնապես դուք կցանկանայիք ստանալ։ Ինչո՞ւ:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ պետք է անեք դուք` այդ օրհնությունը ստանալու համար:

Ուսանողներին տվեք մի փոքր ժամանակ, որպեսզի խորհեն, թե ինչու արժե անընդհատ ձգտել այս օրհնություններին և գնահատել, թե ինչպես են նրանք պատվում Տիրոջը և ծառայում Նրան արդարությամբ և ճշմարտությամբ։

Ուսանողներին ցույց տվեք, որ սկսած 11 հատվածից, 76 բաժնի մնացած մասը պարունակում է Տիրոջ հայտնությունը «նրա արքայության խորհուրդների մասին», որոնք «ամեն հասկացողությունից վեր են» (հատված 114): Հայտնությունը մեր հասկացողության համար բացում է հավերժության խորհուրդները, սովորեցնելով մեզ գալիք կյանքի մասին և հայտնի դարձնելով այն, ինչը նախապես անհայտ էր։

Վարդապետություն և Ուխտեր 76․19-24

Հոր և Որդու տեսիլքը

Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 76 բաժինը պարունակում է բազմաթիվ տեսիլքներ։ Որպեսզի օգնեք ուսանողներին ընդհանուր պատկերացում կազմել, թե Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը ի՞նչ տեսան այս տեսիլքներում, ցուցադրեք համապատասխան պատկերը կամ յուրաքանչյուր ուսանողի համար պատրաստեք մի օրինակ։ Բացատրեք, որ գծապատկերի յուրաքանչյուր կետը վերաբերում է մի տեսիլքի։

Նկար
76 բաժնի գծապատկերը

Շեշտեք, որ այդ օրը Ջոզեֆ Սմիթին և Սիդնի Ռիգդոնին բացված տեսիլքներից մեկը Հոր և Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի տեսիլքն էր։ Ցուցադրեք հետևյալ հարցերը կամ գրեք դրանք գրատախտակին․

Ի՞նչ ճշմարտություններ ենք մենք սովորում Հիսուս Քրիստոսի մասին այս հայտնությունից:

Այս ճշմարտություններից որի՞ մասին դուք կարող եք վկայել: Ինչպե՞ս դուք գիտեք, որ դրանք ճշմարիտ են:

Ուսանողներին հրավիրեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 76․19-24 հատվածները և խորհել, թե ինչպես իրենք կպատասխանեին գրատախտակի հարցերին: Բավարար ժամանակ տրամարդելուց հետո հրավիրեք ուսանողներին` կիսվել հարցերին տված իրենց պատասխաններով։ Ուսանողների պատասխանները կարող են տարբեր լինել, սակայն համոզվեք, որ նրանք հասկանում են հետևյալ սկզբունքները. Հիսուս Քրիստոսը հարություն առած, փառավորված էակ է: Հիսուս Քրիստոսը Հոր Միածինն է: Հիսուս Քրիստոսը այս և այլ աշխարհների Արարիչն է: Այս և այլ աշխարհների բնակիչները Աստծո սիրելի որդիներն ու դուստրերն են։

Խորհեք Փրկիչի վերաբերյալ ձեր վկայությամբ կիսվելու մասին։

Վարդապետություն և Ուխտեր 76․25-113

Փրկության ծրագիրը

Բացատրեք, որ 76 բաժնի 25-113 հատվածները ուսուցանում են հրաշալի ճշմարտություններ փրկության ծրագրի մասին: Ուսանողներին հրավիրեք ընտրել այս հատվածներից մի խումբ, ինչպես տրված է գծապատկերում և արագ կարդացեք դրանք: Ուսանողներին բաժանեք զույգերի և խնդրեք նրանց քննարկել, թե ինչ են սովորել կամ ինչ ոգեշնչող բան են գտել իրենց կարդացած հատվածներում: Ապա դասարանով քննարկեք հետևյալ հարցը.

  • Ի՞նչ հիմնական վարդապետություններ են մեզ օգնում սովորել Վարդապետություն և Ուխտեր 76 բաժինը կյանքի և մահվան մասին։ (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, սակայն համոզվեք, որ նրանք հասկանում են, որ Վարդապետություն և Ուխտեր 76 բաժնում մենք հիմնական հասկացողություն ենք ձեռք բերում մահից հետո կյանքի մասին և ինչ պետք է անենք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի ներկայության մեջ կրկին ապրելու համար։)

Բացատրեք, որ Մարգարե Ջոզեֆ Սմիթին ու Սիդնի Ռիգդոնին տրված ամենակարևոր տեսիլքներից մեկը վերաբերում էր սելեստիալ արքայությանը։ Հրավիրեք ուսանողներին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 76.50-53 հատվածները` փնտրելով սելեստիալ արքայություն մտնելու պահանջները: Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն կամ համարակալեն այս պահանջներն իրենց սուրբ գրություններում։ Երբ ուսանողներից մեկը կիսվի իր գտած նյութով, տվեք նմանատիպ հարցեր.

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում ստանալ «Հիսուսի մասին վկայություն»։ (Հավատք ունենալ առ Փրկիչի փրկագնող առաքելությունը և ապրել ըստ Նրա պատվիրանների:)

  • Ի՞նչ է նշանակում «հաղթում են հավատքով»: (Հաղթահարել փորձությունները և մեղքերը՝ հավատալով Հիսուս Քրիստոսին և հավատարմորեն համբերել մինչև վերջ:)

  • Ի՞նչ է նշանակում «կնքվում են խոստումի Սուրբ Հոգով»։ (Սուրբ Հոգին, ով նաև Խոստումի Սուրբ Հոգին է, վկայում է Հորը, որ մենք պատշաճ ձևով ստացել ենք Իր ավետարանի փրկարար արարողությունները և հավատարմորեն պահել ենք մեր կապած ուխտերը։)

Ամփոփեք Վարդապետություն և Ուխտեր 76․54-70 հատվածները, բացատրելով, որ այս հատվածներում թվարկվում են բազմաթիվ օրհնություններ, որոնք կստանան սելեստիալ արքայության վեհացված բնակիչները։ Ուսանողներին տվեք մի քանի րոպե, որպեսզի կարդան այս հատվածները, փնտրելով խոստացված օրհնությունները կամ վիճակները, որոնք առանձնահատուկ նշանակություն ունեն նրանց համար:

  • Հավատարիմներին խոստացված ո՞ր օրհնությունը յուրահատուկ նշանակություն ունի ձեզ համար: Ինչո՞ւ:

  • Ինչպե՞ս է հատված 69-ը մեզ օգնում հասկանալ Փրկչի դերը նրանց կյանքում, ովքեր կժառանգեն սելեստիալ արքայությունը։ (Մեզանից յուրաքանչյուրը, որքան էլ ջանասիրաբար փորձի, կձախողվի անել ամեն անհրաժեշտ բան սելեստիալ արքայությունը ժառանգելու համար։ Միայն Փրկիչի քավող զոհաբերության միջոցով մենք կարող ենք մաքրվել մեր մեղքերից և կատարյալ դառնալ։)

  • Ինչպե՞ս կարող է փրկության ծրագրի վերաբերյալ Վարդապետություն և Ուխտեր 76 բաժնում տրված ճշմարտությունների իմացությունը օգնել մեզ կյանքում կատարել ավելի լավ ընտրություններ։

Ցուցադրեք Նախագահ Բոյդ Ք․ Փաքերի հետևյալ խոսքերը և հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

Նկար
Նախագահ Բոյդ Ք. Փաքեր

«Առանց ավետարանի ծրագրի իմացության օրինազանցությունը թվում է բնական, անմեղ, նույնիսկ արդարացված։ Չկա ավելի մեծ պաշտպանություն չարից, քան երբ մենք գիտենք ճշմարտությունը, գիտենք ծրագիրը»։ (Our Father’s Plan [1994], 27).

  • Ինչպե՞ս կարող է Վարդապետություն և Ուխտեր 76 բաժնում գտնվող ճշմարտությունների վերաբերյալ գիտելիքն օգնել մեզ` պաշտպանվել սատանայի ազդեցությունից։

  • Ինչպե՞ս է Երկնային Հոր ծրագրի վերաբերյալ գիտելիքը պաշտպանել և օրհնել ձեզ:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 76․114-117 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով խոստումը, որ տրվում է նրանց, ովքեր մաքրագործվում են: Հրավիրեք ուսանողներին նկարագրել այդ հատվածի խոստումը։

Ուսանողների պատասխանից հետո ցուցադրեք Մարգարե Ջոզեֆ Սմիթի (1805–44) հետևյալ խոսքերը, որոնք վերաբերում են Վարդապետություն և Ուխտեր 76 բաժնում տրված հայտնությանը:

Նկար
Մարգարե Ջոզեֆ Սմիթ

«Ես կարող էի մեկնաբանել հարյուր անգամ ավելին, քան ես երբևէ իմացել էի արքայությունների փառքի մասին, որոնք հայտնի դարձվեցին ինձ տեսիլքում, եթե ինձ թույլ տրվեր, և եթե մարդիկ պատրաստ լինեին ստանալու դրանք» (History of the Church, 5:402)։

Որպեսզի օգնեք ուսանողներին կիրառել այն, ինչ սովորել են դասարանում, ցուցադրեք կամ գրատախտակին գրեք հետևյալ անավարտ արտահայտությունները․

Վարդապետություն և Ուխտեր 76 բաժինն ուսումնասիրելուց հետո․

Ես գիտեմ, որ …

Ես կկամենայի …

Ես կանեմ …

Հրավիրեք ուսանողներին ավարտել այս արտահայտությունները մի թերթիկի վրա: Խրախուսեք նրանց խորհել, թե արդյոք իրենց կատարած ընտրությունները պատրաստեն իրենց սելեստիալ արքայությունը ժառանգելու համար և կօգնեն նրանց պատրաստվել մյուս օրհնությունների համար, որոնք խոստացված են Վարդապետություն և Ուխտեր 76 բաժնում։ Վկայեք այս դասի ընթացքում քննարկված ճշմարտությունների մասին:

Ուսանողի ընթերցարան