Գրադարան
Դաս 6. Եկեղեցու կազմավորումը


Դաս 6

Եկեղեցու կազմավորումը

Նախաբան

Մարգարե Ջոզեֆ Սմիթին տրված հայտնության մեջ Տերը պատվիրեց, որ Իր Եկեղեցին կազմավորվի 1830 թվականի ապրիլի 6-ին (տես ՎևՈւ 20 բաժնի նախաբանը, ՎևՈւ 20․1): Այս հայտնությունը նաև ավելի մեծ հասկացողություն տվեց անդամներին Փրկչի առաքելության և ուսմունքների մասին։ Վարդապետություն և Ուխտեր 1․30 հատվածում տրված հայտնության մեջ վերականգնված Եկեղեցին Տերը ներկայացնում է որպես «միակ ճշմարիտ և կենդանի եկեղեցին ողջ երկրի երեսի վրա», որը շեշտում է կարևոր դերը, որ Եկեղեցին կատարում է վերջին օրերում և մեր կյանքում։

Ընթերցանության օժանդակ նյութեր

  • Հենրի Բ․ Այրինգ, «Ճշմարիտ և կենդանի Եկեղեցի», Ensign կամ Լիահոնա, մայիս 2008, 20-24:

  • “Organization of the Church of Jesus Christ,” chapter 6 in Church History in the Fulness of Times Student Manual, 2nd ed. (Church Educational System manual, 2003), 67–68.

  • Boyd K. Packer, “The Only True Church,” Ensign, Nov. 1985, 80–83.

  • Jeffrey G. Cannon, “‘Build Up My Church’: D&C 18, 20, 21, 22,” Revelations in Context series, Jan. 3, 2013, history.lds.org.

Ուսուցման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 20․1-3

Հիսուս Քրիստոսի Եկեղեցու Վերականգնումը

Դասը սկսեք, խնդրելով ուսանողներին նկարագրել, թե ինչ գիտեն իրենք Նոր Կտակարանի ժամանակաշրջանում Հիսուս Քրիստոսի հիմնած Եկեղեցու մասին։ Այնուհետև հարցրեք.

  • Մեր կարծիքով, ի՞նչ պատահեց Հիսուս Քրիստոսի Եկեղեցու հետ Առաքյալների մահից հետո:

  • Ինչպե՞ս է սա բացատրում Հիսուս Քրիստոսի Եկեղեցու վերականգնման անհրաժեշտությունը։

Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ հետևյալ հայտարարությունը, մինչ դասարանը լսում է, թե ինչպես է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու կազմավորումը վերականգնել Եկեղեցու կարևոր առանձնահատկությունները, որոնք հաստատվել են Հիսուս Քրիստոսի կողմից Նոր Կտակարանի ժամանակներում։

«1830թ. ապրիլի 6-ին, Մորմոնի Գրքի վաճառքի ազդարարումից տասնմեկ օր անց, մոտ 60 մարդ հավաքվել էր Պիտեր Ուիթմեր ավագի փայտե տանը, Նյու Յորք նահանգի Ֆայեթ գյուղում: Այնտեղ Ջոզեֆ Սմիթը պաշտոնապես կազմավորեց Եկեղեցին, որը հետագայում հայտնության մեջ սահմանվեց որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի (տես ՎևՈւ 115.4): Դա Հոգու մեծ դրսևորման ուրախալի իրադարձություն էր։ Հաղորդությունը սպասավորվեց, հավատացյալները մկրտվեցին ու ստացան Սուրբ Հոգու պարգևը, տղամարդկանց շնորհվեց քահանայությունը: Այդ հավաքի ժամանակ ստացված հայտնության մեջ Տերը Ջոզեֆ Սմիթին նշանակեց որպես Եկեղեցու ղեկավար. «տեսանող, թարգմանիչ, մարգարե, Հիսուս Քրիստոսի առաքյալ, եկեղեցու երեց՝ Հայր Աստծո կամքով և քո Տեր՝ Հիսուս Քրիստոսի շնորհով» (ՎևՈւ 21․1)։ Հիսուս Քրիստոսի Եկեղեցին մեկ անգամ ևս հաստատվեց երկրի վրա» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 8-9):

Հրավիրեք ուսանողներին նկարագրել Հիսուս Քրիստոսի վերականգնված Եկեղեցու որոշ առանձնահատկություններ, որոնցով այն նմանվում է Նոր Կտակարանի Եկեղեցուն։

Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտերը կարդալիս, օգտակար կլինի նաև բաժինների նախաբանները կարդալը։ Սա օգնում է հաստատել հայտնությունների պատմական ենթատեքստը։ Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 20 բաժնի նախաբանը: (Դուք կարող եք նշել, որ Վարդապետություն և Ուխտերի 2013 թվականի հրատարակության մեջ բաժինների նախաբաններում ավելացված են որոշ պատմական տեղեկություններ, որոնք ներառված չէին 1981 թվականի հրատարակությունում։) Մեկ այլ ուսանողի խնդրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 20.1-3 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով ավետարանի Վերականգնմանը վերաբերող մտքեր: Հարցրեք.

  • Ավետարանի Վերկանգնման վերաբերյալ ի՞նչ ճշմարտություններ են ուսուցանվում այս հատվածներում: (Վարդապետություններից մեկը, որն ուսանողները կարող են գտնել, այն է, որ Ջոզեֆ Սմիթը կանչվեց Աստծո կողմից և նրան պատվիրվեց կազմակերպել Հիսուս Քրիստոսի Եկեղեցին:)

Բարձրաձայն կարդացեք Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի (1910–2008) հետևյալ խոսքերը․

Նկար
Նախագահ Գորդոն Բ. Հինքլի

«Ջոզեֆ Սմիթը և նրա համախոհները հանդիպեցին Նյու Յորք նահանգի Ֆայեթ փոքրիկ գյուղի Պիտեր Ուիթմերի ագարակում գտնվող հասարակ փայտե տանը և կազմավորեցին Քրիստոսի Եկեղեցին։ …

Նախնական վեց անդամներից երկրպագողների մեծ ընտանիք է ձևավորվել։ … Այդ փոքրիկ գյուղից սկսվեց մի շարժում, որը տարածվեց աշխարհի մոտ 160 ազգերի մեջ։ … Սա նշանակալի առաջընթաց է։ Եկեղեցու ավելի շատ անդամներ են ապրում այս երկրից դուրս, քան դրա ներսում։ Դա նույնպես նշանակալի բան է։ Ամերիկայից դուրս եկած ոչ մի եկեղեցի այդքան արագ չի աճել և այդքան լայնորեն չի տարածվել։ … Սա եզակի երևույթ է՝ առանց նախադեպի»(“The Church Goes Forward,” Ensign, May 2002, 4)։

  • Ձեզ համար ի՞նչն է նշանակալից վերջին օրերում Եկեղեցու արագ աճի տեմպերի մեջ:

  • Ինչպե՞ս կարող ենք մենք որպես անհատներ օգնել, որ Տիրոջ Եկեղեցին շարունակի աճել մեր օրերում:

Վարդապետություն և Ուխտեր 20.17-37, 68-69

Հիսուս Քրիստոսի Եկեղեցու վարդապետությունը և մկրտված անդամների պարտականությունները

Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտերի 20-րդ բաժինը Եկեղեցու վաղ շրջանի անդամներին հայտնի է եղել որպես Եկեղեցու Հանգանակներ և Ուխտեր։ Այս բաժինը պարունակում է Տիրոջ բազմաթիվ հրահանգները Հիսուս Քրիստոսի Եկեղեցու վարդապետության վերաբերյալ և անդամների պարտականությունները։ Այս հայտնությունը բարձրաձայն կարդացվել է վաղ շրջանի Եկեղեցու որոշ համաժողովների ժամանակ։

Հրավիրեք ուսանողներին պատկերացնել, որ նրանք 1830 թվականի Եկեղեցու նոր անդամներն են և ցանկանում են իմանալ, թե ինչին պետք է հավատան` որպես Հիսուս Քրիստոսի Եկեղեցու անդամ։ Դասարանի կեսին հրավիրեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 20.17-28 հատվածները, իսկ մյուս մասին հրավիրեք կարդալ 29–36 հատվածները, փնտրելով վարդապետություն, որի իմացությունը կարևոր է Տիրոջ վերականգնված Եկեղեցու յուրաքանչյուր անդամի համար։ Կարող եք առաջարկել, որ նրանք նշեն իրենց գտածը։

Բավարար ժամանակից հետո հրավիրեք ուսանողներին կիսվել ճշմարտություններով, որոնք իրենք գտել են և բացատրել, թե ինչու է յուրաքանչյուր ճշմարտություն կարևոր իրենց համար: Խորհեք հետևյալ ճշմարտությունը գրատախտակին գրելու մասին․ Հայտնության միջոցով Տերը պարզաբանել է վարդապետությունը և սկզբունքները, որոնց վրա հիմնված է Իր ավետարանը։

Դասարանի կեսին հրավիրեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 20.37 հատվածը, ուշադրություն դարձնելով պահանջներին նրանց համար, ովքեր ցանկանում են մկրտվել: Դասարանի մյուս կեսին խնդրեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 20․68-69 հատվածները, փնտրելով, թե ինչ է Տերն ակնկալում մեզանից մեր մկրտությունից հետո: Շեշտեք, որ այս հատվածներում տրված հրահանգները կազմում են պարզ օրինաչափություն, որին պետք է հետևեն Եկեղեցու անդամները։

Դասարանի հետ քննարկեք հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ պետք է ցուցաբերի անձը մկրտվելուց առաջ: (Ուսանողները պետք է ներկայացնեն հետևյալը. Մկրտվելուց առաջ մարդիկ պետք է լինեն խոնարհ, ապաշխարող, պատրաստակամ իրենց վրա վերցնելու Հիսուս Քրիստոսի անունը և վճռական ծառայելու Նրան մինչև վերջ:)

  • Ի՞նչ է Տերն ակնկալում մեզանից մեր մկրտվելուց հետո: (Ուսանողները կարող են տարբեր պատասխաններ տալ, սակայն նրանք պետք է ներկայացնեն հետևյալ ճշմարտությունը․ Մկրտությունից հետո մենք Տիրոջը ցույց ենք տալիս մեր արժանավորությունը մեր աստվածային քայլերով և հաղորդակցությամբ։

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում ցուցաբերել «աստվածային քայլեր և հաղորդակցություն»: (ՎևՈւ 20․69

  • Ինչո՞ւ են օրհնություններ տրվում Եկեղեցու այն անդամներին, ովքեր առաջ են գնում՝ «սրբությամբ քայլելով Տիրոջ առաջ»։ (ՎևՈւ 20․69

Եթե ժամանակը թույլ է տալիս, դուք կարող եք ցույց տալ ուսանողներին, որ Վարդապետություն և Ուխտեր 20 բաժնում տրված վարդապետությունները և Եկեղեցու կողմից դրանց կիրառությունները նկարագրված են նաև Մորմոնի Գրքում, օգնելով մեզ հասկանալ, որ Հիսուս Քրիստոսի Եկեղեցին բոլոր տնտեսություններում նույն հիմքերն է ունեցել։ Օրինակ, Վարդապետություն և Ուխտեր 20.17-36 հատվածներում նկարագրված վարդապետությունները նկարագրված են նաև Մորմոնի Գրքում։ Նմանապես, Վարդապետություն և Ուխտեր 20.73-80 հատվածներում տրված արարողությունները և կիրառությունները տրված են նաև Մորմոնի Գրքում։

Վարդապետություն և Ուխտեր 1.30

«Միակ ճշմարիտ և կենդանի եկեղեցին»

Բացատրեք, որ շատերը մեր օրերում հավատում են, որ բոլոր եկեղեցիները ճիշտ են և հավասարապես արդար Աստծո աչքում։ Այնուամենայնիվ, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու կազմավորումից մոտավորապես մեկ ու կես տարի անց, Տերը կարևոր նկարագրություն տվեց Եկեղեցու վերաբերյալ: Ուսանողներին հրավիրեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 1․30 հատվածը: Այնուհետև հարցրեք.

  • Ինչպե՞ս Տերը նկարագրեց վերականգնված Եկեղեցին: (Ուսանողները պետք է արտահայտեն հետևյալ ճշմարտությունը․ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին միակ ճշմարիտ և կենդանի եկեղեցին է ողջ երկրի վրա։)

  • Ի՞նչ նշանակություն ունի ձեզ համար այն, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին «միակ ճշմարիտ և կենդանի եկեղեցին է» երկրի վրա։ (Նախքան ուսանողների պատասխանելը դուք կարող եք հիշեցնել նրանց, որ այս վարդապետությունը չի նշանակում, որ մենք պետք է մեզ վեր դասենք ուրիշներից։)

Ցուցադրեք Առաջին Նախագահությունից Նախագահ Հենրի Բ․ Այրինգի և Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա․ Բեդնարի հետևյալ խոսքերը և հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ դրանք. Խնդրեք դասարանին հետևել, փնտրելով, թե ինչու է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին համարվում «միակ ճշմարիտ և կենդանի եկեղեցին»։

Նկար
Նախագահ Հենրի Բ. Այրինգ

«Սա ճշմարիտ Եկեղեցի է, միակ ճշմարիտ Եկեղեցին, քանի որ այն ունի քահանայության բանալիները: Միայն այս Եկեղեցում է Տերը թողել կնքելու զորությունը երկրի վրա և երկնքում, ինչպես Նա արեց Պետրոս Առաքյալի ժամանակ: Այդ բանալիները վերականգնվեցին Ջոզեֆ Սմիթի համար, ով հետագայում լիազորվեց դրանք շնորհելու Տասներկուսի Քվորումի անդամներին» (Հենրի Բ․ Այրինգ, «Ճշմարիտ և կենդանի Եկեղեցի», Ensign կամ Լիահոնա, մայիս 2008, 20)։

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

«Տերը հայտարարել է, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին «միակ ճշմարիտ և կենդանի եկեղեցին է ողջ երկրի վրա» (ՎևՈւ 1.30): Այս վերականգնված Եկեղեցին ճշմարիտ է, որովհետև այն Փրկչի Եկեղեցին է. Նա է «ճանապարհը եւ ճշմարտութիւնը եւ կեանքը» (Հովհաննես ԺԴ.6): Եվ այն կենդանի եկեղեցի է Սուրբ Հոգու գործածության և պարգևների պատճառով» (Դեյվիդ Ա․ Բեդնար, «Ստացիր Սուրբ Հոգին», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2010, 97):

  • Ինչպե՞ս են Նախագահ Այրինգի և Երեց Բեդնարի ներկայացրած ճշմարտությունները Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին տարբերակում երկրի մնացած բոլոր եկեղեցիներից։ (Այն Փրկչի Եկեղեցին է, այն ունի Սուրբ Հոգու գործածությունը և պարգևները, և այնտեղ կարելի է գտնել քահանայության բանալիները։ Կարող եք առաջարկել, որ ուսանողները գրեն այս գաղափարներից մի քանիսը իրենց սուրբ գրություններում Վարդապետություն և Ուխտեր 1.30 հատվածի լուսանցքում:)

Բացատրեք, որ Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ Բոյդ Ք. Փաքերը մեջբերում է արել Վարդապետություն և Ուխտեր 1․30 հատվածից և հետո բացատրել, թե ինչու է Եկեղեցու վերաբերյալ Աստծո տված նկարագրությունը շատ կարևոր։ Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Նախագահ Փաքերի հետևյալ խոսքերը.

Նկար
Նախագահ Բոյդ Ք. Փաքեր

«Եթե անտեսենք այս վարդապետությունը, մենք չենք կարող արդարացնել Վերականգնումը։ …

Մենք չենք հորինել միակ ճշմարիտ եկեղեցու վարդապետությունը։ Այն տվել է Տերը։ Ինչպես էլ մեզ ընկալեն ուրիշները, որքան էլ մեծամիտ մենք երևանք նրանց, ինչպիսի քննադատություններ էլ ուղղվեն մեզ, մենք պետք է ուսուցանենք այն բոլորին, ովքեր կլսեն։ …

Մենք չենք հայտարարում, թե ուրիշները չունեն ճշմարտություն։ Տերը նկարագրել է նրանց որպես «աստվածայնության կերպարանք» ունեցող։ Եկեղեցու նորադարձները կարող են իրենց հետ բերել ողջ ճշմարտությունը, որ ունեն և ավելացնեն դրա վրա» (“The Only True Church,” Ensign, Nov. 1985, 82)։

  • Ինչպե՞ս է այս վարդապետությունը պարզաբանում Վերականգնման անհրաժեշտությունը։

Հրավիրեք ուսանողներին բացատրել, թե ինչպես կարող են անհատներն անձամբ իմանալ, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին ճշմարիտ է:

Ուսանողի ընթերցարան