Գրադարան
Դաս 5. Քահանայության վերականգնումը


Դաս 5

Քահանայության վերականգնումը

Նախաբան

Հովհաննես Մկրտիչը հայտնվեց Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին 1829 թվականի մայիսի 15-ին և վերականգնեց Ահարոնյան Քահանայությունը: Դրանից կարճ ժամանակ անց, հին օրերի Առաքյալներ Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը հայտնվեցին Ջոզեֆին և Օլիվերին և վերականգնեցին Մելքիսեդեկյան Քահանայությունը: Մելքիսեդեկյան Քահանայությունը իշխանություն ունի Եկեղեցու բոլոր պաշտոնների վրա և սպասավորում է բոլոր հոգևոր գործերը: Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ, թե ինչպես է Եկեղեցին գործում Մելքիսեդեկյան Քահանայության ղեկավարման ներքո։

Ընթերցանության օժանդակ նյութեր

Ուսուցման առաջարկներ

Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․68-71, Վարդապետություն և Ուխտեր 13․1

Հովհաննես Մկրտիչը վերականգնում է Ահարոնյան Քահանայությունը

Նկար
մկրտություն
Նկար
հաղորդության օրհնումը

Ցուցադրեք մկրտության մի նկար (տես Պատանու մկրտությունը [Ավետարանի նկարների գիրք (2009), հ. 103, տես նաև LDS.org]) և հաղորդության սպասավորումը ցուցադրող նկար (տես Հաղորդության օրհնումը [Ավետարանի նկարների գիրք, հ․ 107, տես նաև LDS.org])։ Խնդրեք ուսանողներին նկարագրել, թե ինչ կփոխվեր իրենց կյանքում, եթե նրանք կատարած չլինեին այս սուրբ արարողությունները։ Հիշեցրեք ուսանողներին, որ այս արարողությունները ներկայացնում են որոշ օրհնություններ, որոնք մենք ստանում ենք Ահարոնյան Քահանայության վերականգնման շնորհիվ:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․68 հատվածը: Դասարանին հանձնարարեք հետևել և ներկայացնել, թե ինչ էին անում Ջոզեֆն ու Օլիվերը, որը ուղղորդեց նրանց հարցնելու Տիրոջը մկրտության մասին։ Հանձնարարեք նրանց կիսվել իրենց գտած նյութով:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․69 հատվածը: Նշեք, որ սուրհանդակ Հովհաննես Մկրտիչի բառերը նաև տրված են Վարդապետություն և Ուխտեր 13-ում։ Հարցրեք դասարանին.

  • Ինչո՞ւ էր անհրաժեշտ, որ Ջոզեֆ Սմիթը և Օլիվեր Քաուդերին ստանային քահանայությունը երկնային սուրհանդակից։ (Այդ ժամանակ երկրի վրա չկար մեկը, ով կրում էր քահանայության բանալիները [տես Հավատո Հանգանակ 1․5]։)

Հանձնարարեք ուսանողներին կարդալ Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․70-71 հատվածները։ Բացատրեք, որ այս հատվածները պարզաբանում են, որ Մարգարե Ջոզեֆ Սմիթն առաջինն էր, որ կիրառեց քահանայությունն այս տնտեսությունում։ Որոշ մարդիկ մտորում են, թե ինչու Հովհաննես Մկրտիչը չմկրտեց Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին և ինչու այս երկու մարդկանց պատվիրվեց վերահաստատել միմյանց քահանայությունում։ Դուք կարող եք բացատրել, որ մինչ անհրաժեշտ էր, որ համապատասխան իշխանություն ունեցող երկնային սուրհանդակը վերականգներ քահանայության իշխանությունը երկրի վրա նոր տնտեսության համար, այդ իշխանության վերականգնումից հետո երկրի վրա կատարվող բոլոր արարողությունները, ինչպիսին են մկրտությունը և կարգումը, պետք է իրականացվեին մահկանացուների կողմից։ Բացի դրանից, Հովհաննես Մկրտիչի հրահանգը, որ Ջոզեֆը և Օլիվերը վերահաստատեին քահանայությունը միմյանց համար, կարգման և մկրտության ճիշտ կարգ հաստատեց» (Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ, Doctrines of Salvation, comp. Bruce R. McConkie, 3 vols. [1954-56], 3:91):

Գրատախտակին գրեք հետևյալ հարցերը.

Ինչպե՞ս է Ահարոնյան Քահանայությունն օգնում մեզ ստանալ Հիսուս Քրիստոսի Քավության օրհնությունները։

Խրախուսեք ուսանողներին խորհել այս հարցի շուրջ, մինչ դուք բարձրաձայն կկարդաք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսի հետևյալ միտքը.

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

«Ի՞նչ է նշանակում, որ Ահարոնյան Քահանայությունը կրում է «հրեշտակների սպասավորության բանալին» և «ապաշխարության, մկրտության և մեղքերի թողության ավետարանը»: Նշանակությունը գտնվում է մկրտության արարողության և հաղորդության մեջ: Մկրտությունը մեղքերի թողության համար է և հաղորդությունը մկրտության ուխտերի և օրհնությունների վերանորոգումն է: Երկուսին էլ պետք է նախորդի ապաշխարությունը: …

[Մեզանից] ոչ մեկը չի ապրել առանց մեղքի [մեր] մկրտությունից հետո: Մեր մկրտությունից հետո հետագա մաքրման համար առանց որոշակի նախապատրաստության մեզանից յուրաքանչյուրը կորած կլինի հոգևոր բաների համար: …

Մեզ պատվիրված է ապաշխարել մեր մեղքերը և գալ դեպի Տերը կոտրված սրտով և փշրված հոգով և ճաշակել հաղորդությունը համապատասխան դրա ուխտերի: Երբ մենք այս եղանակով վերանորոգում ենք մեր մկրտության ուխտերը, Տերը վերանորոգում է մեր մկրտության մաքրագործող ազդեցությունը: …

Մենք չենք կարող սրանում չափազանցնել Ահարոնյան Քահանայության կարևորությունը: Մեղքերի թողությանը վերաբերող այս բոլոր կարևոր քայլերը կատարվում են մկրտության փրկող արարողության և հաղորդության վերանորոգող արարողության միջոցով» (“The Aaronic Priesthood and the Sacrament,” Ensign, Nov. 1998, 37–38):

Հրավիրեք ուսանողներին կիսվել գրատախտակին գրված հարցի վերաբերյալ իրենց պատասխաններով։ Վկայեք, որ Ահարոնյան Քահանայության արարողությունները հնարավոր են դարձնում Հիսուս Քրիստոսի Քավության շատ օրհնությունները` ներառյալ մեղքերի թողության համար մկրտվելը։

Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.72, Վարդապետություն և Ուխտեր 84․19-22, 107․8, 18–19

Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը վերականգնում են Մելքիսեդեկյան Քահանայությունը

Հրավիրեք դասարանին հետևել, մինչ մի ուսանող բարձրաձայն կկարդա Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․72 հատվածը: Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ այս հատվածի ենթատեքստը, բացատրեք, որ Հովհաննես Մկրտիչի այցելությունից կարճ ժամանակ անց Ջոզեֆ Սմիթը և Օլիվեր Քաուդերին ստացան Մելքիսեդեկյան Քահանայությունը Պետրոսից, Հակոբոսից և Հովհաննեսից։ Սա տեղի է ունեցել 1829 թվականի մայիսին Սուսքվեհաննա գետի մոտակայքում (տես Larry C. Porter, “The Restoration of the Aaronic and Melchizedek Priesthoods,” Ensign, Dec. 1996, 30–47)։ Եկեղեցու կազմավորումից հետո Մարգարեն այլ հայտնություններ ստացավ քահանայության վարդապետության և նպատակի մասին։ Քահանայության թեմային հաճախ ենք հանդիպում Վարդապետություն և Ուխտերում։

Ուսանողներին հրավիրեք ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտեր 84․19 և 107․8, 18–19 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ինչպես են այս հատվածները նկարագրում Մելքիսեդեկյան Քահանայության իշխանությունը։ Դուք կարող եք առաջարկել, որ ուսանողները հղումներ կատարեն այս հատվածներին: (Նշում. Հղումների կատարումը սուրբ գրություններն ուսումնասիրելու գործիք է, որը կարող է ապահովել լրացուցիչ տեղեկություններ և հասկացողություն ուսումնասիրած նյութի վերաբերյալ:) Բավարար ժամանակ տրամադրելուց հետո, հրավիրեք ուսանողներին կիսվել, թե ինչ սովորեցին նրանք Մելքիսեդեկյան Քահանայության մասին։ Երբ նրանք պատասխանեն, հետևյալ արտահայտությունները գրեք գրատախտակին․

Սպասավորում է ավետարանը

Կրում է արքայության խորհուրդների բանալիները

Կրում է Աստծո գիտության բանալին

Կրում է Եկեղեցու հոգևոր օրհնությունների բանալիները

Կրում է հայտնություն ստանալու բանալիները

Կրում է երկնային սուրհանդակների հետ հաղորդակցվելու, Հոր և Որդու հետ ապրելու բանալիները

Դուք կարող եք ամփոփել գրատախտակին գրված պատասխանները՝ շեշտելով հետևյալ ճշմարտությունը․ Մելքիսեդեկյան Քահանայությունը կրում է Եկեղեցու բոլոր արարողությունների և հոգևոր օրհնությունների բանալիները։ Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ գրատախտակին գրված արտահայտությունները, քննարկեք այս բոլոր հարցերը կամ դրանցից մի քանիսը.

  • Ի՞նչ ճանապարհներով է Մելքիսեդեկյան Քահանայությունը «սպասավորում ավետարանը»: (ՎևՈւ 84․19)։ (Պատասխանները կարող են ներառել որոշակի արարողությունների սպասավորումը և Եկեղեցում նախագահելն ու այն առաջնորդելը։)

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում այն, որ Մելքիսեդեկյան Քահանայությունը «կրում է արքայության խորհուրդների բանալիները»: (ՎևՈւ 84․19)։ (Դուք կարող եք բացատրել, որ «Աստծո խորհուրդները հոգևոր ճշմարտություններ են, որոնք տրվում են միայն հայտնությամբ» [Սուրբ գրքերի ուղեցույց, «Աստծո խորհուրդները», scriptures.lds.org]։ Այլ խորհուրդների շարքում այս հատվածը վերաբերում է տաճարային արարողություններին, որոնք շուտով հայտնի էին դարձվելու Ջոզեֆ Սմիթին և այն փաստին, որ դրանք պետք է սպասավորվեն Մելքիսեդեկյան Քահանայության իշխանությամբ։ Տաճարում Եկեղեցու արժանավոր անդամները կարող են սովորել «Աստծո խորհուրդներից» մի քանիսի մասին, մինչ նրանք կմասնակցեն արարողություններին, որոնք տեղի են ունենում այնտեղ և կպահեն դրանց հետ կապված ուխտերը։)

  • Ինչպե՞ս է Մելքիսեդեկյան Քահանայությունն օգնում մեզ ձեռք բերել «Աստծո գիտությունը»։ (ՎևՈւ 84․19)։ (Մենք ձեռք ենք բերում Աստծո գիտությունը, երբ մասնակցում ենք արարողություններին, որոնք կատարվում են Մելքիսեդեկյան Քահանայության միջոցով։)

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ «Աստծո գիտություն» արտահայտությունը, դուք կարող եք կարդալ Առաջին Նախագահությունից Նախագահ Ջեյմս Ի․ Ֆաուստի (1920–2007) հետևյալ խոսքերը.

Նկար
Նախագահ Ջեյմս Ի. Ֆաուստ

«Ո՞րն է Աստծո գիտության բանալին, և արդյո՞ք ամեն ոք կարող է ձեռք բերել այն։ Առանց քահանայության չի կարող լինել Աստծո գիտության ամբողջություն։ Մարգարե Ջոզեֆ Սմիթն ասել է, որ «Մելքիսեդեկյան Քահանայությունը … անցուղին է, որի միջոցով ողջ գիտելիքը, վարդապետությունը, փրկության ծրագիրը և ամեն կարևոր հարց հայտնվում է երկնքից» [Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ (2007), 115]» (“The Key of the Knowledge of God,” Ensign, Nov. 2004, 52)։

Ուսանողներից մեկին հրավիրեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 84.20-22 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, ուշադրություն դարձնելով, թե ինչպես կարող է Եկեղեցու յուրաքանչյուր անդամը վայելել Մելքիսեդեկյան Քահանայության միջոցով մատչելի դարձած հոգևոր օրհնությունները։ Ապա տվեք հետևյալ հարցերը.

  • Ո՞ր արարողություններն են սպասավորվում միայն Մելքիսեդեկյան Քահանայության իշխանությամբ։ (Հաստատումը, Մելքիսեդեկյան Քահանայության շնորհումը, տաճարային արարողությունները, երեխաների օրհնումը, հիվանդների սպասավորումը, հայրապետական օրհնությունները, կոչման համար ձեռնադրումը։)

  • Ինչպե՞ս կարող են քահանայության արարողություններն օգնել մարդուն բացահայտել «աստվածայնության զորությունը», նկատի ունենալով Աստծուն նմանվելու զորությունը։

  • Ինչպե՞ս կարող են Մելքիսեդեկյան Քահանայության արարողությունները նախապատրաստել մեզ տեսնելու Աստծուն։

  • Ինչպե՞ս են քահանայության արարողություններն օգնել ձեզ ավելի շատ նմանվել Աստծուն։

  • Ի՞նչ այլ փորձառություններ եք ունեցել, որոնք նպաստել են, որպեսզի դուք երախտապարտ լինեք քահանայության և դրա վերաբերյալ վկայության համար։

Խորհեք քահանայության օրհնությունների վերաբերյալ ձեր իսկ վկայությամբ կիսվելու մասին։ Քաջալերեք ուսանողներին խորհել այն մասին, թե ինչ կարող են անել, որպեսզի գտնվեն այն ուղու վրա, որը մատնանշում են իրենց քահանայության ղեկավարները:

Ուսանողի ընթերցարան