Գրադարան
Դաս 21. Ջոզեֆ Սմիթի մարգարեական առաքելությունը


Դաս 21

Ջոզեֆ Սմիթի մարգարեական առաքելությունը

Նախաբան

Ջոզեֆ Սմիթի նահատակությունից հետո Երեց Ջոն Թեյլորը, ով Ջոզեֆ Սմիթի հետ էր, երբ նա սպանվեց, իր հարգանքի տուրքն է մատուցել առ Մարգարեն (հավանաբար մեկ կամ մի քանի Սրբերի հետ միասին), արձանագրելով հետևյալը․ «Ջոզեֆ Սմիթը՝ Տիրոջ Մարգարեն և Տեսանողը, ավելի շատ բան արեց այս աշխարհի մարդկանց փրկության համար, քան որևէ այլ մարդ, որը երբևէ ապրել է նրա վրա, բացի միայն Հիսուսից» (ՎևՈւ 135․3): Այս դասը կօգնի ուսանողներին տեսնել, թե Մարգարեի ծառայության միջոցով ինչպես են իրականացել հնադարյան մարգարեությունները։ Այս դասի ժամանակ նաև կուսումնասիրենք, թե ինչպես է Ջոզեֆ Սմիթն աջակցել Աստծո բոլոր զավակների փրկության գործին։

Ընթերցանության օժանդակ նյութեր

  • Նիլ Լ․ Անդերսեն, «Ջոզեֆ Սմիթը», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2014, 28–31։

  • Թեդ Ռ․ Քալիստեր, «Ջոզեֆ Սմիթ՝ Վերականգնման Մարգարե», Ensign կամ Լիահոնա, նոյ․ 2009, 35-37։

  • «ՎևՈւ 135․3։ Ջոզեֆ Սմիթը ավելի շատ բան արեց մարդկանց փրկության համար, քան որևէ այլ մարդ, բացի Հիսուսից», Վարդապետություն և Ուխտեր ուսանողի ձեռնարկ (Եկեղեցու Կրթական Համակարգի ձեռնարկ, 2001), 349-50։

Ուսուցման առաջարկներ

2 Նեփի 3․1-21

Ջոզեֆ Սմիթի նախասահմանված առաքելությունը

Ուսանողներին խնդրեք կիսվել, թե Ջոզեֆ Սմիթի մասին մտածելիս ո՞րն է նրանց առաջին միտքը։ Հրավիրեք մի քանի ուսանողների հակիրճ կիսվել այն ժամանակի մասին, երբ նրանք երախտապարտ են եղել Մարգարե Ջոզեֆ Սմիթի համար։

Ուսանողներին ասացեք, որ Նեփի մարգարեն գրառել է մի խորհուրդ, որը Լեքին տվել էր իր որդի Հովսեփին։ Այդ խորհուրդը տրված է 2 Նեփի 3-րդ գլխում և ներառում է մարգարեություն, որը Եգիպտոսի Հովսեփը տվել է Լեքիի ընտանիքի և վերջին օրերի վերաբերյալ։ Լեքին հավանաբար իմացել էր այդ մարգարեությունների մասին արույրե թիթեղները կարդալու ընթացքում։ 2 Նեփի 3-րդ գլխում մենք իմանում ենք, որ Եգիպտոսի Հովսեփը մարգարեացել է վերջին օրերում Ջոզեֆ Սմիթի առաքելության մասին։ Խնդրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ 2 Նեփի 3.6-9 հատվածները: Դասարանին հորդորեք հետևել և ուշադրություն դարձնել, թե ինչպես է Եգիպտոսի Հովսեփը նկարագրել Ջոզեֆ Սմիթին։

  • Ի՞նչ բառեր և արտահայտություններ է օգտագործել Եգիպտոսի Հովսեփը Ջոզեֆ Սմիթին նկարագրելու համար: (Հնարավոր պատասխաններ․ «ընտրյալ տեսանող», «բարձր կգնահատվի», «մեծ իմ աչքում» և «մեծ, ինչպես Մովսեսը»։ Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այդ եզրույթներն իրենց սուրբ գրություններում․ 6–9 հատվածների լուսանցքում նրանք կարող են գրել նաև Ջոզեֆ Սմիթ։)

  • Ինչո՞վ էր Ջոզեֆ Սմիթը նման Մովսեսին և Եգիպտոսի Հովսեփին։ (Տես նաև Ջոզեֆ Սմիթ. Թարգմանություն, Ծննդոց Ծ.24-35 [Աստվածաշնչի հավելվածում]։)

  • Համաձայն 7-8-րդ հատվածների, Եգիպտոսի Հովսեփն ի՞նչ մարգարեացավ Ջոզեֆ Սմիթի ծառայության մասին։ (Համոզվեք, որ ուսանողները հասկանում են այս ճշմարտությունը․ Ջոզեֆ Սմիթը բարձրացվելու էր Տիրոջ կողմից՝ բերելու մարդկանց Նրա ուխտերի իմացությանը և անելու Նրա աշխատանքը։)

Հրավիրեք ուսանողներին աշխատել զույգերով և ուսումնասիրել 2 Նեփի 3․7, 11–15, 18–21 հատվածները։ Յուրաքանչյուր զույգին խնդրեք կազմել ցանկ, թե ինչ են ասում սուրբ գրությունները, որ Ջոզեֆ Սմիթն անելու էր, որպեսզի օգներ իրականացնել Տիրոջ աշխատանքը։ Դուք կարող եք առաջարկել, որ ուսանողներն այս ցանկը կազմելիս նշեն կարևոր արտահայտությունները, որոնք կգտնեն այս հատվածներում: Բավարար ժամանակ տրամադրելուց հետո, հրավիրեք մի քանի զույգերի` կիսվել իրենց գտած նյութերով: (Հնարավոր պատասխաններ․ բերել մարդկանց ուխտերի իմացությանը [հատված 7], ի հայտ բերել Մորմոնի Գիրքը [13, 18–21 հատվածներ], համոզել մարդկանց, որ Աստվածաշունչը ճշմարիտ է [հատված 11], ուժեղանալ [հատված 13] և բերել մարդկանց փրկության [հատված 15]։)

Ցուցադրեք Նախագահ Բրիգամ Յանգի (1801-77) հետևյալ խոսքերը և հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

Նկար
Նախագահ Բրիգամ Յանգ

«Դա որոշված էր հավերժության խորհրդում, երկրի հիմքերը դնելուց շատ ժամանակ առաջ, որ նա` Ջոզեֆ Սմիթը, պետք է լինի այս աշխարհի վերջին տնտեսության այն մարդը, ով առաջ կբերի Աստծո խոսքը մարդկանց մեջ և կստանա Աստծո Որդու Քահանայության բոլոր բանալիները և զորությունը: … Տերը պահում էր իր աչքը նրա և նրա հոր վրա, և նրա պապի վրա և նրանց նախնիների վրա` նույնիսկ մինչև … Ադամը: Նա հսկել է այդ ընտանիքին և այդ արյունը, մինչ այն շրջապտույտ է գործել իր սկզբնաղբյուրից մինչև այդ մարդու ծնունդը: Նա նախապես կարգվել էր հավերժության մեջ, որպեսզի նախագահեր այս վերջին տնտեսության վրա» (Teachings of Presidents of the Church: Brigham Young [1997], 343):

Որպեսզի ուսանողներին օգնեք զգալ Ջոզեֆ Սմիթի նախապես կարգված առաքելության ճշմարտացիությունն ու կարևորությունը, քննարկեք հետևյալը․

  • Ձեզ համար ինչո՞ւ է կարևոր իմանալ, որ Ջոզեֆ Սմիթը նախաերկրային կյանքում կանչվել և նախապատրաստվել էր` լինելու Վերականգնման Մարգարեն։

Վարդապետություն և Ուխտեր 135․3

Ջոզեֆ Սմիթը «ավելի շատ բան արեց մարդկանց փրկության համար, բացի միայն Հիսուսից»

Խնդրեք ուսանողներին կիսվել, թե ինչ կասեին կամ կվկայեին Ջոզեֆ Սմիթի վերաբերյալ, եթե նրանց տրվեր մի քանի նախադասություն ասելու հնարավորություն։ Բացատրեք, որ Ջոզեֆ Սմիթի մահից հետո հարգանքի տուրք մատուցվեց և գրվեց այն մեզ համար Ջոզեֆ Սմիթի մասին Վարդապետություն և Ուխտերում։ Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 135․3 հատվածի առաջին նախադասությունը։ Հարցրեք.

  • Ի՞նչ ճշմարտություն է այս նախադասության մեջ հայտարարված Ջոզեֆ Սմիթի մասին։ (Ուսանողները պետք է ներկայացնեն հետևյալ ճշմարտությունը․ Ջոզեֆ Սմիթը ավելի շատ բան արեց այս աշխարհի մարդկանց փրկության համար, քան որևէ այլ մարդ, բաց,ի միայն Հիսուսից:)

Մարգարե Ջոզեֆ Սմիթի աշխատանքն ու ներդրումներն ուսումնասիրելու համար ուսանողներին բաժանեք փոքր խմբերի։ Հանձնարարեք նրանց աչքի անցկացնել Վարդապետություն և Ուխտերը և խորհել այս դասընթացում մինչ այժմ քննարկված դասերի շուրջ։ Խնդրեք նրանց կազմել մեր փրկությանը վերաբերող օրհնությունների և վարդապետությունների ցանկ, որոնք վերականգնվել են Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով։ Բավարար ժամանակ տրամադրելուց հետո հրավիրեք ուսանողներին իրենց ցանկում ընտրել մի կետ և կիսվել իրենց խմբի հետ, թե ինչ ազդեցություն այն ունի իրենց կյանքում և ինչպես է առաջնորդում նրանց դեպի փրկություն։

Ուսանողների պատասխաններն ամփոփելու համար ցուցադրեք Երեց Թեդ Ռ․ Քալիստերի հետևյալ խոսքերը, ով ծառայել է Յոթանասունի Նախագահությունում։ Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ այն, մինչ մյուս ուսանողները կհետևեն․

Նկար
Երեց Թեդ Ռ. Քալիստեր

«Ջոզեֆ Սմիթի միջոցով վերականգնվել են բոլոր զորությունները, բանալիները, ուսմունքները և ծեսերը, որոնք անհրաժեշտ են փրկության և վեհացման համար։ Դուք չեք կարող գտնել դրանք աշխարհում որևէ այլ տեղ։ Դրանք չկան որևէ այլ եկեղեցում։ Դրանք չկան մարդկային փիլիսոփայության կամ գիտական որևէ վերլուծության մեջ կամ անհատական ուխտագնացության, որքան էլ խելացի դրանք թվան։ Փրկությունը կարելի է գտնել միայն մի տեղում, ինչպես սահմանվել է հենց Տիրոջ կողմից, երբ Նա ասել է, որ սա է «միակ ճշմարիտ և կենդանի եկեղեցին ողջ երկրի երեսի վրա» (ՎևՈւ 1․30)» («Ջոզեֆ Սմիթ՝ Վերականգնման Մարգարե», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2009, 37)։

Ուսանողներին ժամանակ տվեք խորհելու համար, թե ինչպես է Ջոզեֆ Սմիթի ծառայությունը նպաստել իրենց սեփական փրկությանը, ապա հարցրեք․

  • Եթե չլիներ Մարգարե Ջոզեֆ Սմիթի մատուցած ծառայությունը, կյանքի հատկապես ո՞ր ոլորտում դուք փոփոխություն կնկատեիք:

Վարդապետություն և Ուխտեր 122․1-2, Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1․33

Ջոզեֆի անունը «որպես բարի և չար, կիմացվի բոլոր ազգերի մեջ»

Ասեք ուսանողներին, որ չնայած այն բոլոր լավ գործերին, որ Ջոզեֆ Սմիթը կատարեց, շատերն էին փորձում նսեմացնել նրան` հատկապես նրա կյանքի վերջին շրջանում։ Նրա կյանքի այդ մանրամասների մասին մարգարեացել էին նաև հնադարյան մարգարեները (տես օրինակ 3 Նեփի 21․10)։ Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ, թե Մորոնին ինչ ասաց Ջոզեֆ Սմիթին նրանց մասին, ովքեր կմերժեին իրեն, ինչպես գրված է Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 33-ում։ Մեկ այլ ուսանողի հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 122.1-2 հատվածները: Օգնեք ուսանողներին կիսվել այս հատվածներում գտնվող ճշմարտությամբ՝ հարցնելով․

  • Ինչպե՞ս կամփոփեք սուրբ գրությունների այս երկու հատվածներից սովորածը, թե ինչպես մարդիկ կարձագանքեն Ջոզեֆ Սմիթին։ (Երբ ուսանողները կիսվեն իրենց պատասխաններով, օգնեք նրանց հասկանալ այս ճշմարտությունը․ Մինչ շատերն աշխարհում կծաղրեն Ջոզեֆ Սմիթին, արդարները օրհնություններ կփնտրեն, որոնք հնարավոր են դարձվել նրա ծառայության շնորհիվ։)

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ Մարգարե Ջոզեֆ Սմիթն ունի այդքան շատ քննադատներ և թշնամիներ, չնայած շատ տարիներ են անցել նրա մահից։ (Վերականգնման վկայությունը կախված է այն փաստից, թե արդյո՞ք Ջոզեֆ Սմիթը եղել է մարգարե, ով կատարել է Աստծո գործը։ Ուստի սատանան շարունակում է փորձել վարկաբեկել Ջոզեֆ Սմիթին։)

Հրավիրեք ուսանողներից մեկին կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Լ․ Անդերսենի հետևյալ հայտարարությունը.

Նկար
Երեց Նիլ Լ. Անդերսեն

«Շատերը, ովքեր հերքում են Վերականգնման աշխատանքը, պարզապես չեն հավատում, որ երկնային էակները խոսում են մարդկանց հետ երկրի վրա: Նրանք ասում են՝ հնարավոր չէ, որ հրեշտակի կողմից ոսկե թիթեղները տրվեին և Աստծո զորությամբ թարգմանվեին: Այդ անհավատության պատճառով նրանք անմիջապես մերժում են Ջոզեֆի վկայությունը, իսկ ոմանք էլ, ցավոք, վարկաբեկում են Մարգարեի կյանքը և զրպարտում նրա բնավորությունը:

Մեզ հատկապես վշտացնում է այն փաստը, որ երբ ինչ-որ մեկը ժամանակին հարգել է Ջոզեֆին, այնուհետև հեռանալով իր համոզմունքից, սկսել է զրպարտել Մարգարեին:

Երեց Նիլ Ա․ Մաքսվելը մի անգամ ասել է. «Ուսումնասիրել Եկեղեցին … իր ուխտադրուժ մարդկանց աչքերով, նման է Հիսուսին հասկանալու համար հարցազրույց անցկացնել Հուդայի հետ: Ուխտադրուժ մարդիկ միշտ մեզ հետ խոսում են ավելի շատ իրենք իրենց, քան եկեղեցուց հեռանալու պատճառի մասին» [“All Hell Is Moved” (Brigham Young University devotional, Nov. 8, 1977), 3; speeches.byu.edu]։ …

Մարգարե Ջոզեֆ Սմիթի վերաբերյալ բացասական կարծիքները կշատանան, որքան մոտենանք Փրկչի Երկրորդ Գալուստին: Կես ճշմարտությունները և խորամանկ ստերը չեն պակասի: Կլինեն ընտանիքի անդամներ և ընկերներ, ովքեր ձեր օգնության կարիքը կունենան: Այժմ է [նախապատրաստվելու] ժամանակը, որպեսզի օգնեք ճշմարտությունը որոնողներին» («Ջոզեֆ Սմիթ», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2014, 28-30):

Քննարկեք հետևյալ հարցերը.

  • Ինչո՞ւ է օգտակար տեղյակ լինել, որ չնայած շատ տարիներ են անցել Ջոզեֆ Սմիթի մահից, Եկեղեցու թշնամիները շարունակում են խիստ քննադատության ենթարկել նրա բարի անունը։

  • Մենք ի՞նչ կարող ենք անել, որ օգնենք ճշմարտությունը փնտրողներին իմանալ, որ Ջոզեֆ Սմիթը Աստծո մարգարեն է։

Ցուցադրեք Երեց Նիլ Լ․ Անդերսենի հետևյալ խոսքերը և հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ այն.

Նկար
Երեց Նիլ Լ. Անդերսեն

«Անկեղծ հետաքրքրվողը պետք է վերականգնված ավետարանի տարածվելը տեսնի որպես Մարգարեի միջոցով կատարված Տիրոջ աշխատանքի պտուղ: …

Հիսուսն ասաց.

«Չի կարող բարի ծառը չար պտուղ բերել, ոչ էլ չար ծառը բարի պտուղ բերել: …

… Իրանց պտուղներիցը ճանաչեցեք նորանց» [Մատթեոս Է․18, 20]:

Այս բացատրությունները համոզիչ են, սակայն իր ճշմարտության որոնումներում անկեղծ հետաքրքրվողը չպետք է բացառապես ապավինի դրանց:

Յուրաքանչյուր հավատացյալ՝ Մարգարե Ջոզեֆ Սմիթի աստվածային առաքելության և էության վերաբերյալ հոգևոր հաստատման կարիքն ունի: Սա ճիշտ է բոլոր սերունդների համար: Հոգևոր հարցերն արժանի են հոգևոր պատասխանների՝ Աստծո կողմից» («Ջոզեֆ Սմիթ», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2014, 29–30):

Ուսանողներին հնարավորություն տվեք վկայել Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին՝ տալով հետևյալ հարցերը․

  • Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու որ բնորոշ գծերն են փաստում Ջոզեֆ Սմիթի մարգարեական առաքելության մասին։

  • Ի՞նչ փորձառություններ եք դուք ունեցել, որոնք նպաստել են Մարգարե Ջոզեֆ Սմիթի վերաբերյալ ձեր վկայությանը:

Վերջում ցուցադրեք Բաթշեբա Վ․ Սմիթի՝ (1822–1910) Սփոփող Միության չորրորդ գերագույն նախագահի և Նախագահ Բրիգամ Յանգի (1801–77) հետևյալ խոսքերը․ Քույր Սմիթը և Նախագահ Յանգը մահկանացու կյանքում ճանաչել են Ջոզեֆ Սմիթին։ Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ այդ հատվածները․

Նկար
Բաթշեբա Վ․ Սմիթ

«Երբ ես լսեցի Ավետարանը, ես գիտեի, որ այն ճշմարիտ էր․ երբ ես առաջին անգամ կարդացի Մորմոնի Գիրքը, ես գիտեի, որ այն ոգեշնչված էր Աստծո կողմից, երբ ես առաջին անգամ տեսա Ջոզեֆ Սմիթին, ես գիտեի, որ կանգնած էի կենդանի Աստծո մարգարեին դեմ առ դեմ, և ես երբեք իմ մտքում կասկած անգամ չեմ ունեցել նրա իշխանության մասին» (Bathsheba W. Smith, quoted in Daughters in My Kingdom: The History and Work of Relief Society [2011], 34

Նկար
Նախագահ Բրիգամ Յանգ

«Ես ուզում եմ ալելո՜ւիա բացականչել ամեն անգամ, երբ մտածում եմ, որ երբևէ ճանաչել եմ Ջոզեֆ Սմիթ Մարգարեին, որին Աստված բարձրացրեց և կարգեց և, որին տվեց բանալիներ և զորություն՝ կառուցելու Աստծո արքայությունը երկրի վրա և հաստատելու այն» (մեջբերում․ Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ [2007], 525):

Հրավիրեք ուսանողներին խորհել Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին իրենց վկայության շուրջ. ինչ կարող են նրանք անել, որ կիսեն այն ուրիշների հետ` անձամբ կամ սոցկայքերի միջոցով։ Խրախուսեք նրանց ներկայացնել մեկին, ում հետ կցանկանային կիսվել այդ վկայությամբ և հետո հետևել իրենց ցանկությանը։

Ուսանողի ընթերցարան