Գրադարան
Դաս 12․ Լրացուցիչ սուրբ գրություններ մեր օրերում


Դաս 12

Լրացուցիչ սուրբ գրություններ մեր օրերում

Նախաբան

Տերը շարունակում է աստվածային ուսուցում ապահովել մեզ համար՝ հայտնելով Իր խոսքը և Իր կամքն Իր ծառաներին Սուրբ Հոգու միջոցով։ Քանի որ Աստված շարունակում է խոսել մեր ժամանակների մարգարեների հետ, կանոնական սուրբ գրությունը մնում է բաց։ Մեր օրերում տրվել են լրացուցիչ սուրբ գրություններ, ինչպիսիք են Աստվածաշնչի Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը և Աբրահամի գիրքը, որոնք հաստատում, պարզաբանում և մեծացնում են ավետարանի մեր ըմբռնումը։

Ընթերցանության օժանդակ նյութեր

  • Ջեֆրի Ռ․ Հոլլանդ, «Իմ խոսքերը … երբեք չեն դադարում», Ensign կամ Լիահոնա, մայիս 2008, 91–94։

  • “Translation and Historicity of the Book of Abraham,” Gospel Topics, lds.org/topics.

  • Elizabeth Maki, “Joseph Smith’s Bible Translation: D&C 45, 76, 77, 86, 91,” Revelations in Context series, Mar. 20, 2013, history.lds.org.

Ուսուցման առաջարկներ

Վերջին Օրերի սուրբ գրությունները

Խնդրեք ուսանողներին պատկերացնել, որ դպրոցում մի ընկեր անկեղծորեն հարցնում է. «Ինչո՞ւ մորմոնները, բացի Աստվածաշնչից, ունեն ուրիշ սուրբ գրություններ: Ես կարծում էի, որ Աստվածաշունչը պարունակում էր Աստծո բոլոր խոսքերը»։ Խնդրեք ուսանողներին ձեռք բարձրացնել, եթե նրանց տրվել են նմանատիպ հարցեր: Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել, թե ինչպես են պատասխանել այդ հարցին և ինչ են զգացել, երբ ուրիշներին վկայել են սուրբ գրությունների մասին։

Գրատախտակին գրեք կանոնական գրքեր բառը: Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի և Երեց Դալլին Հ. Օուքսի հետևյալ խոսքերը և հրավիրեք երկու ուսանողների հերթով կարդալ դրանք։ Դասարանին խնդրեք ուշադրություն դարձնել կանոնական գրքեր բառի իմաստին այս ելույթների բովանդակության մեջ։

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

«Որոշ Քրիստոնյաներ` մեծ մասամբ Աստվածաշնչի հանդեպ իրենց անկեղծ սիրո պատճառով, հայտարարել են, որ Աստվածաշնչից բացի չի կարող լինել այլ վավերացված որևէ սուրբ գրություն: Այս ձևով կանոնական հայտնությունները փակված հայտարարելով, որոշ այլ հավատքի մեր ընկերները փակում են դուռը աստվածային խոսքի՝ Մորմոնի Գրքի, Վարդապետություն և Ուխտերի, Թանկագին Մարգարիտի և Աստծո օծյալ մարգարեների և առաքյալների կողմից ստացվող շարունակվող առաջնորդության առաջ» (Ջեֆրի Ռ․ Հոլլանդ, «Իմ խոսքերը … երբեք չեն դադարում», Ensign or Լիահոնա, մայիս 2008, 91)։

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

«Քրիստոնյաների մեծ մասը հավատում են, որ Աստված փակել է սուրբ գրությունների կանոնական գրքերը՝ հեղինակություն ստացած սրբազան գրքերի հավաքածուն, Քրիստոսի մահից հետո կարճ ժամանակ անց, և որ այդ ժամանակներից հետո նմանատիպ հայտնություններ չեն տրվել։ Ջոզեֆ Սմիթն ուսուցանել և ապացուցել է, որ սուրբ գրությունների կանոնական գրքերը բաց են [տես Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ (2007), 207]։ …

… Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է, որ Աստված կառաջնորդի Իր զավակներին՝ տալով նոր հավելումներ սուրբ գրությունների կանոնական գրքերին։ Մորմոնի Գիրքը նման մի հավելում է: Դրանց շարքին են պատկանում նաև Վարդապետություն և Ուխտերը և Թանկագին Մարգարիտը» (Dallin H. Oaks, “Fundamental to Our Faith,” Ensign, Jan. 2011, 29)։

  • Ի՞նչ է նշանակում «սուրբ գրությունների կանոնական գրքեր» արտահայտությունը: (Դա «Վավերացված, հեղինակություն ստացած սրբազան գրքերի հավաքածու է։ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում կանոնական գրքերը կոչվում են օրինակելի աշխատություններ» [Սուրբ գրքերի ուղեցույց, «Կանոնական գրքեր», scriptures.lds.org]։)

  • Ի՞նչ է նշանակում, որ Վերջին Օրերի Սրբերը հավատում են կանոնական գրքերի բաց լինելուն: (Չնայած ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, սակայն համոզվեք, որ նրանք հասկանում են հետևյալ ճշմարտությունը. Աստծո հեղինակավոր խոսքը չի պարունակվում միայն Աստվածաշնչում [տես Հավատո Հանգանակ 1․9]։)

  • Ի՞նչ փոփոխություն է բերում հավատքն առ այն, որ Տերը շարունակում է սուրբ գրություններ հայտնի դարձնել վերջին օրերի մարգարեներին:

Վարդապետություն և Ուխտեր 42․56, 45․60-62, 76․15-19, 93․53, 94․10

Աստվածաշնչի Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը

Հետևյալ ճշմարտությունը գրեք գրատախտակին.

Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով Տերը տվել է լրացուցիչ սուրբ գրություն, որը հաստատում, պարզաբանում և մեծացնում է ճշմարտության մասին մեր գիտելիքը։

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 35 բաժնի նախաբանը: Դասարանին հանձնարարեք հետևել և փնտրել, թե ինչ էին անում Ջոզեֆն ու Օլիվերը, երբ նրանք ստացան այս բաժնում տրված հայտնությունը։

  • Ի՞նչ աշխատանքում էին ներգրավված Մարգարե Ջոզեֆ Սմիթն ու Սիդնի Ռիգդոնը, երբ նրանք ստացան այս հայտնությունը։

Որպեսզի կարողանաք բացատրել, թե ինչ է իրենից ներկայացնում Աստվածաշնչի Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը, հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ հետևյալ երկու պարբերությունները․

Մոտավորապես 1830 թվականի ամռանը Տերը պատվիրեց Մարգարե Ջոզեֆ Սմիթին թարգմանել Աստվածաշունչը։ Ջոզեֆ Սմիթը Աստվածաշունչը չի թարգմանել մի լեզվից մյուսը, ոչ էլ ունեցել է աստվածաշնչյան բնագիր ձեռագրեր, որոնց վրա կարող էր աշխատել։ Դրա փոխարեն Ջոզեֆը կարդացել և ուսումնասիրել է հատվածներ Աստվածաշնչի Հակոբ Թագավորի Տարբերակից և հետո ուղղումներ ու լրացումներ է կատարել՝ ըստ Սուրբ Հոգու ոգեշնչման։ Այսպիսով, թարգմանությունը ավելի շուտ ոգեշնչված վերանայում էր, քան սովորական թարգմանություն։

Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը ներգործություն է ունեցել Աստվածաշնչի Հակոբ Թագավորի Տարբերակի ավելի քան 3000 հատվածների վրա։ Այս տարբերությունները ներառում են լրացումներ (իմաստը կամ համատեքստը պարզաբանելու կամ մարգարեական գրառումները վերականգնելու համար, ինչպես օրինակ Մովսեսի գիրքը), ջնջումներ, հատվածների տեղափոխություններ և որոշ գլուխների ամբողջական վերակառուցումներ։ Ջոզեֆ Սմիթի Թարգմանության վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել Աստվածաշնչի բառարանում կամ Սուրբ գրությունների ուղեցույցում, տես «Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն (ՋՍԹ)»։

Հետևյալ աղյուսակը արտագրեք գրատախտակին․

Վարդապետություն և Ուխտեր 45․60-62

Վարդապետություն և Ուխտեր 42․56, ծանոթագրություն ա

Վարդապետություն և Ուխտեր 76․15-19

Վարդապետություն և Ուխտեր 93․53

Վարդապետություն և Ուխտեր 35, 76, 77, 86, 91 բաժինների նախաբանները

Վարդապետություն և Ուխտեր 94․10, ծանոթագրություն բ

Դասարանը բաժանեք երկու խմբի: Յուրաքանչյուր խմբին հանձնարարեք ուսումնասիրել սյունակներից մեկի նյութերը, փնտրելով տեղեկություն Աստվածաշնչի Ջոզեֆ Սմիթի Թարգմանության մասին։ Բավարար ժամանակ հատկացնելուց հետո, ուսանողներին խնդրեք ներկայացնել իրենց սովորածը։ Ապա տվեք հետևյալ հարցը.

  • Ձեր կարծիքով, թարգմանության աշխատանքն ի՞նչ ազդեցություն է ունեցել Ջոզեֆ Սմիթի հոգևոր կրթության և ավետարանի ճշմարտությունների վերականգնման վրա։

Որպեսզի օգնեք ուսանողներին գնահատել ազդեցությունը, որը Եկեղեցու վրա ունեցել է Աստվածաշնչի թարգմանության վրա կատարած Ջոզեֆ Սմիթի աշխատանքը, հրավիրեք ուսանողներին բացել «Բովանդակության ժամանակագրական ցանկը» (գտնվում է Վարդապետություն և Ուխտերի սկզբում) և բացատրեք, որ Մարգարեն թարգմանության վրա աշխատել է հիմնականում 1830 թվականի հունիսից մինչև 1833 թվականի հուլիսն ընկած ժամանակահատվածում։ Այնուհետև հարցրեք.

  • Վարդապետություն և Ուխտերի քանի՞ բաժին է հայտնությամբ տրվել 1830 թվականի հունիսից մինչև 1833 թվականի հուլիսն ընկած ժամանակահատվածում։ (Մարգարեն ստացել է 74 հայտնություն, որոնք դարձել են Վարդապետություն և Ուխտերի մի մասը այս ժամանակահատվածում:)

Դուք կարող եք նաև նշել, որ Մովսեսի և Ջոզեֆ Սմիթ. Մատթեոս գրքերը, որոնք երկուսն էլ գտնվում են Թանկագին Մարգարիտում, նույնպես Աստվածաշնչի Ջոզեֆ Սմիթի թարգմանության մի մասն են և տրվել են այս ժամանակահատվածում։ Մովսեսի գիրքը Ծննդոց գրքի առաջին ութը գլուխների Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունն է։ Ջոզեֆ Սմիթը տեղեկացավ, թե որքան բան էր պակասել Աստվածաշնչից, երբ նա թարգմանեց Ենովքին վերաբերող հատվածները։ Հակոբ Թագավորի Աստվածաշունչը Ենովքի մասին պարունակում է 109 բառ, իսկ Մովսեսի Գիրքը Ենովքի մասին պարունակում է 5240 բառ։

  • Այս ժամանակահատվածում ստացված բազմաթիվ հայտնություններն ի՞նչ են հուշում այն դերի մասին, որը Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունն ունեցել է Վերականգնման համար։

  • Երբ դուք նայում եք այս ժամանակահատվածում տրված Վարդապետություն և Ուխտերի բաժիններին, որո՞նք են ամենակարևոր վարդապետությունները, որ ստացվել են այդ ընթացքում։ (Այդ ժամանակահատվածում տրված կարևոր վարդապետությունների օրինակներ կարելի է գտնել 29, 42, 45, 76, 88 և 93 բաժիններում:)

Ցուցադրեք հետևյալը և հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

«Աստվածաշնչի թարգմանությունը Մարգարեի կողմից նրա հոգևոր կրթության և ավետարանի ճշմարտությունների վերականգնվելու կարևոր մասն էր: Ստուգելով Հին և Նոր Կտակարանները՝ նա հաճախ հայտնություններ էր ստանում, որոնք պարզեցնում կամ տարածվում էին աստվածաշնչյան հատվածների վրա: Այս ձևով Մարգարեն շատ վարդապետություններ ստացավ Տիրոջից, այդ թվում նրանք, որոնք ընդգրկված են Վարդապետություն և Ուխտեր 74, 76, 77, 86 և 91 բաժիններում և մասնակիորեն, Վարդապետություն և Ուխտերի շատ այլ բաժիններում» (Ուսմունքներ․ Ջոզեֆ Սմիթ, 221

Վկայեք, որ Տերը հայտնեց Վարդապետություն և Ուխտերի նշանակալի մասը որպես Աստվածաշնչի Ջոզեֆ Սմիթի թարգմանության աշխատանքի անմիջական հետևանք։ Դուք կարող եք նաև բացատրել, որ Ջոզեֆ Սմիթի Թարգմանության որոշ մասեր ավելացվել են Աստվածաշնչի Հակոբ Թագավորի Տարբերակի 1979 թվականի ՎՕՍ հրատարակությանը՝ այս կարևոր հայտնությունները դարձնելով ավելի մատչելի՝ օրհնելու Եկեղեցու անդամների կյանքը։

Աբրահամի գիրքը

Հրավիրեք ուսանողներին աչքի անցկացնել Աբրահամի գրքի գլուխների նախաբանները։ Դասարանի հետ հակիրճ կերպով քննարկեք Աբրահամի գրքի բովանդակությունը։ Ապա բացատրեք, որ 1835 թվականի ամռանը Մայքլ Չանդլեր անունով մի մարդ Օհայոյի նահանգի Կիրթլենդ քաղաք բերեց եգիպտական մումիաներ և մի քանի պապիրուսե ձեռագրեր, որոնք պարունակում էին հնադարյան եգիպտական գրառումներ։ Եկեղեցու անդամները գնեցին մումիաները և պապիրուսե ձեռագրերը։ Չնայած թարգմանության կոնկրետ ձևն անհայտ է, Մարգարե Ջոզեֆ Սմիթը թարգմանեց որոշ գրառումներ՝ եգիպտական ձեռագրերը ձեռք բերելուց մի քանի ամիս հետո։ 1842 թվականի սկզբին Աբրահամի գրքի մի մասը տպագրվեց Եկեղեցու ամսագրում, որը կոչվում էր Times and Seasons։ Աբրահամի գիրքը ավելի ուշ հրատարակվեց Թանկագին Մարգարիտում։

Կիսվեք Աբրահամի գրքի ի հայտ գալու վերաբերյալ հետևյալ ամփոփումով։ Խնդրեք ուսանողներին ուշադրություն դարձնել, թե ինչ գիտենք մենք թարգմանության գործընթացի մասին։

Աբրահամի գրքի հեղինակության վերաբերյալ հիմնական առարկությունն այն է, որ ձեռագրերը բավականաչափ հին չէին, որ գրված լինեին Աբրահամի կողմից, ով ապրել էր գրեթե 2000 տարի Հիսուս Քրիստոսից առաջ։ Ջոզեֆ Սմիթը երբեք չի հայտարարել, որ ձեռագրերը գրված են եղել անձամբ Աբրահամի կողմից կամ որ դրանք գրվել են Աբրահամի ժամանակներում։ «Հնադարյան հիշատակարանները հաճախ փոխանցվում են որպես կրկնօրինակներ կամ որպես կրկնօրինակների կրկնօրինակներ։ Աբրահամի հիշատակարանը միգուցե խմբագրված լինի … ավելի ուշ շրջանի գրողների կողմից, ճիշտ ինչպես Մորմոնի Գրքի մարգարե պատմիչներ Մորմոնը և Մորոնին են վերանայել ավելի վաղ շրջանի մարդկանց գրառումները» (“Translation and Historicity of the Book of Abraham,” Gospel Topics, lds.org/topics

Թարգմանելիս Մարգարե Ջոզեֆ Սմիթը միգուցե աշխատում էր ձեռագրերի այնպիսի մասերի հետ, որոնք հետագայում ոչնչացվում էին։ Այսպիսով, «Հավանաբար անհեթեթ կլինի գնահատել ձեռագրերը թարգմանելու Ջոզեֆի ունակությունը, երբ մենք այժմ ունենք միայն մի փոքրիկ հատված այն ձեռագրից, որը նա ուներ իր տրամադրության տակ» (“Translation and Historicity of the Book of Abraham”)։ Նաև հնարավոր է, որ Ջոզեֆ Սմիթի կողմից գրությունների ուշադիր քննությունը առիթ հանդիսացավ, որ նա ստանար «հայտնություն Աբրահամի կյանքի կարևոր իրադարձությունների և ուսմունքների մասին, ինչպես նա նախկինում հայտնություն էր ստացել Մովսեսի կյանքի վերաբերյալ, մինչ ուսումնասիրում էր Աստվածաշունչը» (“Translation and Historicity of the Book of Abraham”)։ Չնայած մենք հաստատ չգիտենք, թե ինչպես է Ջոզեֆ Սմիթը թարգմանել Աբրահամի գիրքը, բայց մենք իրոք գիտենք, որ թարգմանությունը կատարվել է Աստծո շնորհի և զորության միջոցով:

  • Ի՞նչ օրինակներ գիտեք, թե ինչպես կարող են Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով հնարավոր դարձած լրացուցիչ սուրբ գրությունները նպաստել Իր զավակների համար նախատեսված Աստծո ծրագրի հասկացողությանը։

Դուք կարող եք վկայել, որ երբ ուսանողներն ուսումնասիրեն վարդապետորեն կարևոր Աբրահամի գիրքը, Սուրբ Հոգին կվկայի նրանց դրա կարևորության և հավաստիության մասին։

Վարդապետություն և Ուխտեր 1․38, 68․3–5

Շարունակվող հայտնությունը տրվում է ապրող մարգարեների միջոցով

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 1․38 հատվածը, իսկ մեկ այլ ուսանողի հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 68․4 հատվածը: Հարցրեք դասարանին, թե ինչ են սովորում այս հատվածներից։ (Ուսանողները պետք է ներկայացնեն հետևյալ սկզբունքը. Երբ Տիրոջ ծառաները խոսում են Սուրբ Հոգու զորությամբ, նրանց խոսքերը հայտնում են Տիրոջ կամքը:)

  • Ինչպիսի՞ փորձառություններ եք ունեցել, որոնք օգնել են ձեզ զգալ երախտագիտություն, քանի որ Տերը շարունակում է հայտնություններ տալ այսօր։

Բացատրեք ուսանողներին, որ Եկեղեցում վերջին օրերի մարգարեների որոշակի հայտնություններ կանոնականացվել են (ընդունվել են որպես սուրբ գրություն) ընդհանուր համաձայնության օրենքով (տես ՎևՈւ 26․ 1-2): Եկեղեցու անդամներին խնդրել են աջակցել մարգարեին և առաքյալներին՝ սուրբ գրություններում հայտնություն ավելացնելով։ Օրինակ, 1978 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողովին Եկեղեցու անդամները հաստատեցին մարգարեին և առաքյալներին, ավելացնելով Պաշտոնական Հայտարարություն 2, ըստ որի քահանայություն շնորհվեց բոլոր արժանի տղամարդկանց, սուրբ գրությունների կանոնիկ գրքերում։

Հրավիրեք ուսանողներին դիմել իրենց կողքին նստած որևէ անձնավորության և հակիրճ կերպով քննարկել, թե ինչ կարող են ասել նրանք մեկին, ով կարծում է, թե սուրբ գրությունների կանոնական գրքերը փակ են, և մենք չենք կարող լրացուցիչ սուրբ գրություններ ստանալ Աստծուց։

Վերջում խնդրեք ուսանողներին խորհել, թե ինչ կարող են անել նրանք, որ ամրացնեն իրենց վկայությունները, որ երկինքները բաց են և որ Տերը շարունակում է հայտնել Իր խոսքերը մեր օրերում։

Ուսանողի ընթերցարան