Գրադարան
Դաս 1․ Զարմանալիք և զարմանք


Դաս 1

Զարմանալիք և զարմանք

Նախաբան

Պատմության ընթացքում Երկնային Հայրը վերջ է դրել ուրացության ժամանակաշրջաններին` կանչելով մարգարեների, ովքեր աստվածային իշխանություն են ստանում վերականգնելու ավետարանի ամբողջականությունը և հաստատելու Հիսուս Քրիստոսի Եկեղեցին։ Ջոզեֆ Սմիթը մեր օրերի այդ մարգարեն էր: Թե ինչպես է Աստված առաջնորդում Իր ժողովրդին և հաստատում Իր Եկեղեցին մարգարեների միջոցով, ուսանողներին կօգնի ավելի խորը գնահատել Վերականգնման անհրաժեշտությունը և զարգացնել ավելի մեծ ունակություն` ուրիշներին Վերականգնման մասին ուսուցանելու համար։

Ընթերցանության օժանդակ նյութեր

  • Մ․ Ռասսել Բալլարդ «Սուրբ Աստվածաշնչի հրաշքը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2007, 80-82։

  • Gordon B. Hinckley, “At the Summit of the Ages,” Ensign, Nov. 1999, 72–74.

  • Neal A. Maxwell, “From the Beginning,” Ensign, Nov. 1993, 18–20.

  • Քարոզիր իմ ավետարանը. Միսիոներական ծառայության ուղեցույց (2004), 31–36։

Ուսուցման առաջարկներ

Ամովս Ը․11–12, Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․5–10

Մեծ Ուրացությունը և Վերականգնման անհրաժեշտությունը

Սկսեք դասը՝ գրատախտակին գրելով հետևյալը .

Սով=

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Ամովս 8.11-12 հատվածները։ Դասարանին հանձնարարեք հետևել` փնտրելով, թե ինչպես է սով բառն օգտագործվում որպես խորհրդանիշ։

  • Ի՞նչ սովի մասին էր մարգարեանում Ամովսը, որ պիտի գար։ (Ուսանողների պատասխանները գրեք գրատախտակին՝ «Սով=» բառի կողքին :)

  • Ի՞նչ գուշակեց Ամովսը, որ մարդիկ կանեին այս սովի պատճառով:

  • Ի՞նչ ապացույցներ եք դուք տեսել աշխարհում, որոնք վկայում են «Տիրոջ խօսքը լսելու» ծարավի մասին։ (Ամովս Ը․11

Բացատրեք, որ չնայած Ամովս Ը․11-12 հատվածներում տրված մարգարեությունը մարդկության պատմության ընթացքում հավանաբար իրականացել է մի քանի անգամ, կարևորագույն իրականացումներից մեկը հայտնի է որպես Մեծ Ուրացություն։ Կարող եք ուսանողներին առաջարկել Ամովս Ը․11-12 հատվածների մոտ սուրբ գրությունների լուսանցքում գրելՈւրացություն, ներառյալ Մեծ Ուրացությունը:

Ցուցադրեք հետևյալ բնորոշումը և հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ այն: Հանձնարարեք ուսանողներին գտնել որոշ փաստեր, որոնք վերաբերում են Մեծ Ուրացությանը։

«Հիսուս Քրիստոսի մահից հետո ամբարիշտ մարդիկ հալածեցին Առաքյալներին ու Եկեղեցու անդամներին և սպանեցին նրանցից շատերին։ Առաքյալների մահվան հետ քահանայության բանալիները և նախագահող քահանայության իշխանությունը վերցվեցին երկրի վրայից: Առաքյալները ավետարանի վարդապետությունները պահել էին մաքուր և պահպանել էին Եկեղեցու անդամների արժանավորության կարգն ու չափանիշները։ Առանց Առաքյալների ժամանակի ընթացքում վարդապետությունները աղավաղվեցին և անթույլատրելի փոփոխություններ կատարվեցին Եկեղեցու կազմակերպության և քահանայության արարողությունների մեջ, ինչպես օրինակ՝ մկրտությունը և Սուրբ Հոգու պարգև շնորհելը։

Առանց հայտնության և քահանայության իշխանության սուրբ գրքերը և Հիսուս Քրիստոսի ավետարանի սկզբունքներն ու արարողությունները մեկնաբանելիս մարդիկ ապավինում էին մարդկային իմաստությանը։ Կեղծ գաղափարները ուսուցանվում էին որպես ճշմարտություն։ Հայր Աստծո, Նրա Որդի Հիսուս Քրիստոսի և Սուրբ Հոգու հատկանիշների և էության վերաբերյալ գիտելիքների մեծ մասը կորավ։ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի, ապաշխարության, մկրտության և Սուրբ Հոգու պարգևի վերաբերյալ վարդապետությունները աղավաղվեցին կամ մոռացվեցին։ Քրիստոոսի Առաքյալներին տրված քահանայության իշխանությունը այլևս գոյություն չուներ երկրի վրա» (Քարոզիր իմ ավետարանը. Միսիոներական ծառայության ուղեցույց [2004], 37

  • Համաձայն այս հատվածի, որո՞նք էին այն փաստերը, որ վերաբերում էին Մեծ Ուրացությանը:

  • Ինչու՞ է կարևոր հասկանալ, որ Մեծ Ուրացությունը փաստորեն տեղի է ունեցել։ (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, սակայն հետևեք, որ նրանք առանձնացնեն հետևյալ սկզբունքը. Իմանալ, որ տեղի է ունեցել Մեծ Ուրացություն, կարող է օգնել մեզ գիտակցել ավետարանի Վերականգնման անհրաժեշտությունը:)

Բացատրեք, որ ուրացության ընթացքում Երկնային Հայրը շարունակել է ազդեցություն գործել աշխարհի վրա Քրիստոսի Լույսի միջոցով, որը «տրվում է ամեն մարդու» (Մորոնի 7․16) և Սուրբ Հոգու զորության միջոցով, որը վկայում է, որ ավետարանը ճշմարիտ է (տես Guide to the Scriptures, “Holy Ghost,” scriptures.lds.org)։ Նա ոգեշնչել է տարբեր մշակույթների պատկանող տղամարդկանց ու կանանց, ովքեր այդ ընթացքում փնտրել են Նրա օգնությունը։ Քրիստոնյա բարեփոխիչները, ինչպես օրինակ Մարտին Լյութերը և Վիլյամ Թենդալը, աշխատել են օգնել քրիստոնյաներին մոտ ապրել այն գաղափարներին, որոնք գտել են Աստվածաշնչում։ Բարեփոխիչների, փիլիսոփաների և նույնիսկ Եվրոպայի ու Հյուսիսային Ամերիկայի հարգված քաղաքական գործիչների ջանքերը մեծ ազդեցություն են գործել մարդկային արժանապատվության և կրոնի ազատության վրա աշխարհի շատ մասերում։ Չնայած այս կարևոր փոփոխություններին, Աստված դեռևս ամբողջապես չէր վերականգնել Իր Եկեղեցին։ (Տես Քարոզիր իմ ավետարանը, 45–46։)

Ցուցադրեք Նախագահ Գորդոն Բ․ Հինքլիի (1910-2008) հետևյալ խոսքերը և հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

Նկար
Նախագահ Գորդոն Բ. Հինքլի

«Դարեր շարունակ երկինքները փակված են եղել։ Լավ տղամարդիկ և կանայք, ովքեր քիչ չեն եղել, իսկապես մեծ ու հրաշալի մարդիկ, փորձել են ուղղել, ամրացնել և բարելավել իրենց երկրպագության կարգերը և իրենց հիմնական վարդապետությունը։ Ես իմ հարգանքի տուրքն եմ մատուցում նրանց։ Որքան ավելի լավ է դարձել աշխարհը նրանց խիզախ արարքների շնորհիվ։ Չնայած ես հավատում եմ, որ նրանց աշխատանքը ոգեշնչված է եղել, այն չի աջակցվել երկինքների բացվելով` Աստվածության հայտնվելով» (“The Marvelous Foundation of Our Faith,” Ensign, Nov. 2002, 80)։

Հիշեցրեք ուսանողներին, որ 1820 թվականին պատանի Ջոզեֆ Սմիթը փնտրում էր ճշմարիտ Եկեղեցի, սակայն չէր կարողանում գտնել։ Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 1․5-10, գտնելով արտահայտություններ, որոնք նկարագրում են Մեծ Ուրացության պատճառած խնդիրները:

  • Ի՞նչ արտահայտություններ է օգտագործել Ջոզեֆ Սմիթը՝ անդրադառնալով իր օրերի հոգևոր խնդիրներին։

  • Ինչպե՞ս էր Ջոզեֆը նկարագրում իր զգացումները, որոնք առաջացել էին իրեն շրջապատող կրոնական հուզումների արդյունքում։

Հիշեցրեք ուսանողներին, որ Ջոզեֆ Սմիթի կողմից ճշմարտության որոնումները հանգեցրին Առաջին Տեսիլքին և նա կանչվեց որպես մարգարե։ (Այս թեման կքննարկվի հաջորդ դասին:) Նշեք, որ Մարգարե Ջոզեֆ Սմիթին կանչելը և ավետարանի Վերականգնումը հետևում էր Աստծո հաստատած օրինաչափությանը, որը կրկնվել է պատմության ընթացքում։ Օրինակ, Ենովսը (տես Մովսես 6․26–32) և Նոյը (տես Մովսես 8․17–20) կանչվել են այս օրինաչափությամբ։ Ցուցադրեք այս օրինաչափության հետևյալ բացատրությունը և հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

«Աստվածաշնչյան պատմությունը արձանագրել է բազմաթիվ դեպքեր, որտեղ Աստված խոսում է մարգարեների հետ, և այն բերում է նաև ուրացության բազմաթիվ օրինակներ։ Ընդհանուր ուրացության յուրաքանչյուր շրջանին վերջ դնելու համար Աստված ցույց է տվել Իր սերը Իր զավակների հանդեպ` կանչելով մեկ այլ մարգարեի և տալով նրան քահանայության իշխանություն Հիսուս Քրիստոսի ավետարանը կրկին վերականգնելու և ուսուցանելու համար: Ըստ էության մարգարեն գործում է որպես խնամակալ՝ այստեղ` երկրի վրա վերահսկելու Աստծո ընտանիքը։ Մարգարեների պատասխանատվությամբ ղեկավարվող այդպիսի ժամանակահատվածները կոչվում են տնտեսություններ» (Քարոզիր իմ ավետարանը, 35, տես նաև Bible Dictionary, “Dispensations”

  • Ինչպե՞ս է Ջոզեֆ Սմիթի միջոցով ավետարանի Վերականգնումը նման այն օրինաչափությանը, որը տեսնում ենք ավելի վաղ տնտեսություններում։ (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, սակայն հետևեք, որ նրանք ներկայացնեն հետևյալ վարդապետությունը. Ընդհանուր ուրացությունների ժամանակաշրջաններից հետո Աստված կանչում է մարգարեներ և նրանց տալիս իշխանություն, որպեսզի կրկին վերականգնեն և ուսուցանեն ավետարանը: Ուսանողները պետք է նաև հասկանան այս վարդապետությունը․ Ջոզեֆ Սմիթը կանչվել է Աստծո կողմից՝ վերականգնելու ավետարանը մեր տնտեսության համար:)

  • Ինչպե՞ս կարող է այս օրինաչափության հասկանալն օգնել ձեզ` բացատրել ավետարանի Վերականգնումը որևէ մեկին, ով այլ հավատքից է։

Նշեք, որ Առաջին Տեսիլքի ժամանակ Ջոզեֆ Սմիթն իմացավ, որ երկրի վրա գոյություն չունի ճշմարիտ Եկեղեցի և Քրիստոսի ավետարանի ամբողջականությունը պետք է վերականգնվի։ Չնայած Աստվածաշունչը Մեծ Ուրացության մասին մարգարեություններ է պարունակում, ամենակարևոր ապացույցը, որ այդ ուրացությունը տեղի է ունեցել, այն փաստն է, որ Ջոզեֆ Սմիթը կանչվեց լինելու մարգարե և վերականգնվեց ավետարանի ամբողջականությունը։

2 Նեփի 27․25–26, Վարդապետություն և Ուխտեր 1․12–30

Ավետարանի Վերականգնումը «զարմանալիք և զարմանք» է

Բացատրեք, որ սուրբ գրություններում տրված են վերջին օրերում երկրի վրա Իր ավետարանը վերականգնելու Տիրոջ որոշ նպատակները։

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Վերականգնման վերաբերյալ Եսայիայի մարգարեությունը, որը տրված է 2 Նեփի 27․25-26, փնտրելով Տիրոջ նկարագրությունը Վերականգնման ժամանակ աշխարհի հոգևոր իրավիճակի մասին։ Դուք կարող եք խորհուրդ տալ, որ նրանք ընդգծեն բառերը կամ արտահայտությունները, որոնք նկարագրում են այս հոգևոր իրավիճակները: (Նշում․ Ուսանողների համար սուրբ գրություններից սովորածը հասկանալու և հիշելու ամենաօգտակար եղանակներից մեկը կարևոր բառերը և արտահայտությունները նշելն է։) Բավականաչափ ժամանակ հատկացնելուց հետո, ուսանողներին խնդրեք կիսվել իրենց գտած նյութով։

  • Ձեր կարծիքով, ավետարանի Վերականգնումն ինչո՞ւ են անվանում «զարմանալիք և զարմանք»:

  • Ի՞նչն եք համարում Վերականգնման «զարմանալիք» և «զարմանք»։ (Երբ ուսանողները պատասխանեն, շեշտեք, որ ավետարանի վերականգնումը որպես «զարմանալիք և զարմանք» Վարդապետություն և Ուխտերում կրկնվող թեմայի ևս մեկ օրինակ է։ «Թեմաներն ընդգրկուն են, կրկնվող և միավորում են արժեքներ կամ գաղափարներ» [David A. Bednar, “A Reservoir of Living Water” (Brigham Young University fireside, Feb. 4, 2007), 6, speeches.byu.edu].)

Դասարանի կեսին հրավիրեք ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտեր 1.12-17, գտնելով պատճառները, որոնք նշում է Աստված՝ ավետարանի Վերականգնումն առաջ բերելու համար։ Դասարանի մյուս կեսին հրավիրեք ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտեր 1.18-30 հատվածները, գտնելով ուղիները, որոնցով ավետարանի Վերականգնումը կօրհնի Աստծո զավակներին։ (Նշում․ Վարդապետություն և Ուխտեր 1․30 հատվածը ավելի մանրամասն կուսումնասիրվի դաս 6-ում։)

Բավականաչափ ժամանակ հատկացնելուց հետո, ուսանողներին խնդրեք կիսվել իրենց գտած նյութով։ Համոզվեք, որ ուսանողները հասկանում են հետևյալ ճշմարտությունը․ Ավետարանի Վերականգնումն օգնում է նրանց, ովքեր հավատում են Քրիստոսին, զորացնել իրենց հավատքը և հաղթահարել վերջին օրերի արհավիրքները։

Բարձրաձայն կարդացեք Մարգարե Ջոզեֆ Սմիթի (1805–1844) հետևյալ խոսքերը.

Նկար
Մարգարե Ջոզեֆ Սմիթ

«[Մարգարեները] ուրախ ակնկալիքով անհամբեր սպասել են այն օրվան, որում մենք ապրում ենք, և ոգեշնչված երկնային և ուրախության ակնկալիքներով, նրանք երգել են, գրել և մարգարեացել մեր այս օրվա համար» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ [2007], 197):

  • Ինչո՞ւ են մարգարեները դարեր շարունակ անհամբեր սպասել մեր օրերին։ (Գաղափարներից մեկը, որը հավանական է ուսանողները նշեն, այն է, որ Վերականգնումը կտարածվի ողջ երկրագնդով մեկ և կնախապատրաստի աշխարհին Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին:)

Ցուցադրեք Նախագահ Գորդոն Բ․ Հինքլիի հետևյալ հայտարարությունը և խնդրեք մի քանի ուսանողի հերթով բարձրաձայն կարդալ այն.

Նկար
Նախագահ Գորդոն Բ. Հինքլի

«Իմ եղբայրներ և քույրեր, արդյո՞ք դուք գիտակցում եք, թե ինչ ունենք մենք։ Դուք գիտակցո՞ւմ եք մեր տեղը մարդկության պատմության մեծ թատերաբեմում։ Սա կիզակետն է այն ամենի, ինչ տեղի է ունեցել անցյալում։ …

… Ամենազորի վերջին օրերի գործը, որի մասին խոսել են հնում, որի մասին մարգարեացել են մարգարեները և առաքյալները, սկսվել է։ Այն տեղի է ունենում հիմա: Մեզ անհայտ որոշ պատճառներով, սակայն Աստծո իմաստությամբ, մեզ արտոնվել է աշխարհ գալ այս փառահեղ դարաշրջանում։ …

Ստանալով այն, ինչ մենք ունենք և գիտենք, պիտի լինենք ավելի լավ մարդ, քան կանք։ Մենք պիտի լինենք ավելի Քրիստոսանման, ավելի ներող, ավելի օգնող և ուշադիր` մեր շուրջը գտնվողների հանդեպ։

Մենք կանգնած ենք դարերի սահմանագլխին, որի հանդեպ պատմությունը միշտ մեծ և խորին ակնածանք է ունեցել։ Սա վերջին տնտեսությունն է, որի վրա կենտրոնացած է եղել ամեն բան անցյալում։ Ես վկայում եմ այս բաների իրական և ճշմարիտ լինելու մասին» (“At the Summit of the Ages,” Ensign, Nov. 1999, 74):

  • Ի՞նչ մտքեր և զգացումներ է արթնացնում ձեր մեջ «մենք կանգնած ենք դարերի սահմանագլխին» արտահայտությունը։

  • Եթե խիստ անձնական չէ, կիսվեք ձեր կյանքի մի փորձառությամբ, որն ամրացրել է ձեր վկայությունը Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի վերաբերյալ:

  • Ի՞նչ կարող ենք անել մենք, որպեսզի ցույց տանք մեր երախտագիտությունը ավետարանի Վերականգնման համար։

Ուսանողի ընթերցարան