Գրադարան
Դաս 7․ Հայտարարեք հավիտենական ավետարանը


Դաս 7

Հայտարարեք հավիտենական ավետարանը

Նախաբան

Վարդապետություն և Ուխտերը պարունակում է Տիրոջ հայտնությունները, վստահեցնելով Եկեղեցու անդամներին Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով, պատվիրելով անդամներին հայտարարելու ապաշխարություն և հավաքելու Իր ընտրյալներին։ Եկեղեցին արագ աճեց, երբ միսիոներներ կանչվեցին Մարգարե Ջոզեֆ Սմիթի կողմից և գործիքներ դարձան Տիրոջ ձեռքում։ Եկեղեցու անդամներն այսօր օրհնություններ են ստանում միսիոներական աշխատանքի միջոցով, երբ նրանք տեսնում և կատարում են իրենց պարտականությունը, որպեսզի աջակցեն ավետարանով կիսվելու գործում։

Ընթերցանության օժանդակ նյութեր

  • Նիլ Լ․ Անդերսեն, «Սա հրաշք է», Ensign կամ Լիահոնա, մայիս 2013, 77-80։

  • Լ․ Թոմ Փերի, «Հոգիներ բերեք դեպի ինձ», Ensign կամ Լիահոնա, մայիս 2009, 109-12։

Ուսուցման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 29․4–7, 33․2–7

Տերը կանչում է ծառաներ, որպեսզի օգնեն հավաքել Իր զավակներին

Ցուցադրեք Նախագահ Գորդոն Բ․ Հինքլիի (1910-2008) հետևյալ խոսքերը և հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

Նկար
Նախագահ Գորդոն Բ. Հինքլի

«Միսիոներական աշխատանքը Եկեղեցու ավիշն է։ Դա հիմնական միջոցն է, որով այն աճում է։ Այս ծառայության շնորհիվ է, որ Եկեղեցին հասել է իր ներկայիս չափին» (“Missionary Service,” First Worldwide Leadership Training Meeting, Jan. 11, 2003, 17)։

  • Ձեր կարծիքով, ինչպես կարող է միսիոներական աշխատանքը համարվել «Եկեղեցու ավիշը»։

Բացատրեք, որ Վերականգնման վաղ շրջանում մարդիկ հաճախ խնդրում էին Մարգարեին հայտնություններ փնտրել իրենց համար, օգնելու իրենց իմանալ, թե ինչպես կարող էին իրենց ներդրումն ունենալ Տիրոջ աշխատանքում։ Երբեմն այս հայտնությունները տրվում էին անհատի համար և երբեմն մի շարք մարդկանց համար։ Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 33 բաժինը մի հայտնության օրինակ է՝ տրված երկու մարդկանց համար՝ Էզրա Թայերի (կամ Թայրի) և Նորթրոփ Սվիթի համար։

Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 33․2-7 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով բառեր, արտահայտություններ կամ խորհրդանիշեր, որոնք օգտագործել է Տերը, և որոնք վերաբերում են միսիոներական աշխատանքում մեր դերին և շեշտում են վերջին օրերում ավետարանը քարոզելու կարևորությունը։

  • Ի՞նչ խորհրդանիշեր է օգտագործել Տերը։ (Մինչ ուսանողները պատասխանում են, դուք կարող եք նրանց պատասխանները գրել գրատախտակին։)

  • Ինչպե՞ս են այդ խորհրդանիշերը լուսաբանում մեր դերը միսիոներական աշխատանքում և շեշտում ավետարանը քարոզելու կարևորությունը։

Հրավիրեք ուսանողներին ուշադիր ուսումնասիրել հատված 6-ը և ներկայացնել, թե ինչ է իրականանում, երբ մենք քարոզում ենք ավետարանն ուրիշներին։ Այնուհետև խնդրեք ուսանողներին իրենց իսկ բառերով հաղորդել իրենց գտածի մասին: (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, սակայն նրանք պետք է նշեն հետևյալ սկզբունքը․ Երբ մենք ուրիշներին քարոզում ենք Հիսուս Քրիստոսի ավետարանը, մենք օգնում ենք հավաքել Տիրոջ ընտրյալներին։ Դուք կարող եք պատմել, որ այս հայտնությունից հետո Էզրա Թայերը «լցրեց իր շտեմարանը» մարդկանցով, որ լսեին Ջոզեֆ Սմիթին և այլոց ավետարանը քարոզելիս [Documents, Volume 1: July 1828–June 1831, vol. 1 of the Documents series of The Joseph Smith Papers (2013), 206]):

Ուսանողների հետ կիսվեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրուս Ռ. Մակքոնկիի (1915–1985) Իսրայելը հավաքելու հետևյալ սահմանումով.

Նկար
Երեց Բրուս Ռ. Մակքոնկի

«Իսրայելի հավաքումը բաղկացած է հավատալուց և ընդունելուց և ներդաշնակության մեջ ապրելուց այն ամենի հետ, որ Տերը մի անգամ առաջարկել է իր ընտրյալ ժողովրդին վաղ ժամանակներում: … Այն բաղկացած է ավետարանին հավատալուց, Եկեղեցուն միանալուց և դեպի թագավորություն գալուց» (A New Witness for the Articles of Faith [1985], 515):

Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ հետևյալ զեկույցը առաջին միսիոներների մասին, ովքեր կանչվել էին Եկեղեցու կազմավորումից հետո։ Դասարանին խնդրեք ուշադրություն դարձնել, թե ինչպես են այս վաղ շրջանի միսիոներները հաջողության հասել Տիրոջ ընտրյալներից մի քանիսին հավաքելու գործում:

«[1830 թվականի աշնանը] Տերը Ջոզեֆ Սմիթին հայտնեց, որ Օլիվեր Քաուդերին, Պիտեր Ուիթմեր Կրտսերը, Փարլի Փ. Պրատը և Զիբա Պիտերսոնը պետք է գնան «Լամանացիների մոտ և քարոզեն նրանց իմ ավետարանը» (ՎևՈւ 28․8, 30․5–6, 32․1–3)։ Այդ միսիոներները ճամփորդեցին մոտ 2400 կիլոմետր` կարճ ժամանակ քարոզելով հնդկացիների տարբեր ցեղերի մեջ։ … Սակայն միսիոներներին լավագույն հաջողությունը ժպտաց, երբ նրանք կանգ առան Օհայոյի Կիրթլենդի տարածքում։ Այնտեղ նրանք մկրտեցին մոտ 130 նորադարձի, որոնց հիմնական մասը Սիդնի Ռիգդոնի Բարեփոխված Մկրտականների համայնքն էր` այդպիսով հիմք դնելով այն տեղին, որը հաջորդ տարի հավաքման վայր պիտի դառնար Եկեղեցու հարյուրավոր անդամների համար։ Միսիոներները որոշ նորադարձների գտան Միսսուրիի Ջեկսոն գավառի նորաբնակների մեջ, որտեղ ավելի ուշ պիտի հաստատվեր Սիոն քաղաքը» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ [2007], 160, տես նաև Richard Dilworth Rust, “A Mission to the Lamanites: D&C 28, 30, 32,” Revelations in Context series, Feb. 22, 2013, history.lds.org

Բացատրեք, որ այդ ժամանակ Օհայո նահանգի հյուսիսի նորադարձների շնորհիվ Եկեղեցու անդամների թիվն անցավ կրկնապատիկից։

Ուսանողներին խնդրեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 29․4-7 հատվածները` փնտրելով «Տիրոջ ընտրյալների» նկարագրությունը։

  • Ինչպե՞ս Փրկիչը նկարագրեց Իր ընտրյալներին:

Բացատրեք ուսանողներին, որ Հյուսիսային Ամերիկայում ծառայող առաջին միսիոներների աշխատանքը ներառում է տպավորիչ օրինակ, թե ինչպես է Տերն օգտագործում Իր ծառաներին, որ հավաքի Իր ընտրյալներին։ Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ հետևյալ ամփոփումը. Դասարանին խնդրեք հետևել և լսել Մարգարե Ջոզեֆ Սմիթի խորհուրդը Երեց Հեբեր Չ․ Քիմբալին (1801–1868)։

«Հեբեր Չ. Քիմբալը, Տասներկուսի Քվորումի անդամ, հիշում է. «Մոտավորապես 1837 թվականի հունիսի առաջին օրը Մարգարե Ջոզեֆը եկավ ինձ մոտ, մինչ ես նստած էի.… Կիրթլենդի Տաճարում և շշուկով ասաց ինձ. «Եղբայր Հեբեր, Տիրոջ Հոգին շշնջաց ինձ, «Թող իմ ծառա Հեբերը գնա Անգլիա և հրապարակի իմ ավետարանը և փրկության դուռ բացի այդ ազգի համար»։ Երեց Քիմբալը ցնցված էր այդպիսի ձեռնարկման մտքից. «Ես ինձ զգում էի Աստծո ծառաներից ամենաթույլը: Ես հարցրեցի Ջոզեֆին, թե ինչ պիտի ասեի, երբ այնտեղ հասնեի: Նա ասաց ինձ, որ դիմեմ Տիրոջը և Նա կառաջնորդի ինձ և կխոսի իմ միջոցով այն նույն հոգով, որ [ուղղություն էր տալիս] իրեն։

Մարգարեն կանչեց նաև Օրսոն Հայդին, Վիլլարդ Ռիչարդսին և Ջոզեֆ Ֆիլդինգին ծառայելու Կիրթլենդում և Իսահակ Ռասսելին, Ջոն Սնայդերին և Ջոն Գուդսոնին` Տորոնտոյում` Կանադա: Այս եղբայրները պետք է միանային Երեց Քիմբալին դեպի Անգլիա նրա միսիայի ժամանակ: Հավաքվելով Նյու Յորք քաղաքում՝ 1837թվականի հուլիսի 1-ին, նրանք Garrick նավով նավարկեցին դեպի Մեծ Բրիտանիա: Հյուսիսային Ամերիկայից դուրս այս առաջին միսիան մոտ 2000 նորադարձներ բերեց Եկեղեցի Անգլիայում միսիոներների ծառայության առաջին տարում: Երեց Քիմբալն ուրախությամբ գրեց Մարգարեին. «Փառք Աստծո, Ջոզեֆ, Տերը մեզ հետ է ազգերի մեջ»։

Առաքյալների մի երկրորդ միսիա դեպի Բրիտանիա, ներառյալ Տասներկուսի անդամների մեծ մասը` Բրիգամ Յանգի առաջնորդությամբ, ղեկավարվում էին Մարգարեի կողմից` Նավուից: Մեկնելով 1839 թվականի աշնանը, Տասներկուսը Անգլիա ժամանեց 1840 թվականին: Այնտեղ նրանք սկսեցին մի աշխատանք, որը մինչև 1841 թվականը Եկեղեցի կբերեր ավելի քան 6,000 նորադարձներ» (Ուսմունքներ․ Ջոզեֆ Սմիթ, 349, 351):

  • Ի՞նչ խորհուրդ ստացավ Հեբեր Չ․ Քիմբալը Մարգարե Ջոզեֆ Սմիթից։

  • Նկարագրեք մի ժամանակաշրջան, երբ դուք զգացել եք, որ Տերն օգնել է ձեզ` ավետարանը կիսելու ձեր ջանքերում։

Վարդապետություն և Ուխտեր 4․1–7, 18․10–16, 31․1–12, 34․5–6, 39․20–23, 88․81

Նրանք, ովքեր նախազգուշացվել են, պետք է նախազգուշացնեն իրենց մերձավորներին

Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտերը բազմիցս հիշեցնում է Եկեղեցու անդամներին միսիոներական աշխատանքին մասնակցելու պարտականության և օրհնությունների մասին։ Ուրիշների հետ ավետարանով կիսվելու մեր պարտականությունը կրկնվող օրինաչափություն և թեմա է Վարդապետություն և Ուխտերում տրված հայտնություններում։ Օրինաչափությունները և թեմաները նկատել սովորելը կարդացողներին հնարավորություն է տալիս ավելի լավ սնվել Քրիստոսի խոսքերով (տես David A. Bednar, “A Reservoir of Living Water” [Brigham Young University fireside, Feb. 4, 2007], speeches.byu.edu

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 88․81 հատվածը և ապա իրենց իսկ բառերով ամփոփել, թե ինչպես է այն վերաբերում Եկեղեցու ներկայիս անդամներին։ (Պատասխաններից մեկը, որ ուսանողները կարող են տալ, այն է, որ նրանք, ովքեր ընդունել են Հիսուս Քրիստոսի ավետարանը, պարտականություն ունեն կիսելու այն ուրիշների հետ։)

Ցուցադրեք հետևյալ աղյուսակը կամ արտագրեք այն գրատախտակին: Դասարանը բաժանեք երեք խմբի և յուրաքանչյուր խմբին հանձնարարեք սուրբ գրությունների հատվածներից մեկը: Ուսանողներին խնդրեք կարդալ իրենց հանձնարարված հատվածները և գտնել ավետարանով կիսվելու պարտականությունները և օրհնությունները:

Պարտականություններ

Օրհնություններ

Վարդապետություն և Ուխտեր 4․1-7

Վարդապետություն և Ուխտեր 18.10-16

Վարդապետություն և Ուխտեր 31․1-12

Բավարար ժամանակ հատկացնելուց հետո, հրավիրեք ուսանողներին դասարանի հետ կիսվել իրենց գտած նյութով:

Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա․ Բեդնարի հետևյալ խոսքերը և հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն. Խնդրեք դասարանին լսել ավետարանով կիսվելու մեր անձնական պարտավորության մասին Երեց Բեդնարի նկարագրությունը։

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

«Հիսուս Քրիստոսի նվիրված աշակերտները միշտ եղել են և կլինեն քաջարի միսիոներներ: Միսիոները Քրիստոսի հետևորդ է, ով վկայում է Նրա մասին որպես Քավիչի և հռչակում Նրա ավետարանի ճշմարտությունները:

Հիսուս Քրիստոսի Եկեղեցին միշտ եղել է և միշտ կլինի միսիոներական եկեղեցի: Փրկչի Եկեղեցու անդամներն անհատապես ընդունել են լուրջ պարտավորություն՝ օգնելու կատարել աստվածային հանձնարարությունը, որը տրվել է Տիրոջ կողմից Իր Առաքյալներին և արձանագրված է Նոր Կտակարանում.

«Ուրեմն գնացէ՛ք բոլոր ազգերը աշակերտեցէք, նորանց մկրտելով Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունովը.

Նորանց սովորեցնելով, որ ամեն ինչ որ ձեզ պատուիրեցի՝ պահեն. Եւ ահա ես ձեզ հետ եմ ամեն օր մինչեւ աշխարհքի վերջը: Ամեն» (Մատթեոս ԻԸ.19–20):

Վերջին Օրերի Սրբերը լրջորեն են ստանձնում Տեր Հիսուս Քրիստոսի և Նրա վերականգնված ավետարանի մասին բոլոր ազգերի բոլոր մարդկանց ուսուցանելու այս պարտավորությունը: •

Մենք իսկապես լուրջ պատասխանատվություն ենք զգում տանելու այս ուղերձը ամեն ազգի, ցեղի, լեզվի և ժողովրդի («Եկեք և տեսեք», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2014, 107)։

  • Ինչո՞ւ պետք է Փրկչի Եկեղեցու անդամները դիտեն միսիոներական աշխատանքը որպես լուրջ պարտավորություն։

Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Լ․ Թոմ Փերիի հետևյալ խոսքերը և հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն. Դասարանին խնդրեք հետևել և փնտրել, թե ինչու նրանք պետք է խորհեն ավետարանով կիսվելիս ավելի ջերմեռանդ լինելու մասին:

Նկար
Երեց Լ. Թոմ Փերի

«Ավետարանը կենտրոնացած է մեր Տիրոջ և Փրկչի Քավության վրա։ Քավությունն ապահովում է զորություն` լվանալու մեղքերը, բժշկելու և շնորհելու հավերժական կյանք։ Քահանայության բոլոր աներևակայելի օրհնությունները տրվում են նրանց, ովքեր ապրում են սկզբունքներով և ստանում են ավետարանի արարողությունները։ Դրանք են հավատքն առ Հիսուս Քրիստոս, ապաշխարությունը, մկրտությունը, Սուրբ Հոգու պարգևը և մինչև վերջ համբերելը: Մեր միսիոներական մեծ ուղերձն է աշխարհին, որ ողջ մարդկությունը հրավիրվում է փրկվելու և մտնելու Բարի Հովվի, այսինքն Հիսուս Քրիստոսի փարախը։

Մեր միսիոներական ուղերձը զորանում է Վերականգնման գիտելիքով։ Մենք գիտենք, որ Աստված այսօր խոսում է Իր մարգարեների հետ, ճիշտ, ինչպես հին դարերում էր խոսում: Մենք գիտենք նաև, որ Նրա ավետարանը սպասավորվում է վերականգնված քահանայության զորությամբ և իշխանությամբ։ Ոչ մի այլ ուղերձ այսօր երկրի վրա բոլոր ապրողների համար չունի այդպիսի հավերժական նշանակություն» («Հոգիներ բերեք դեպի ինձ», Ensign կամ Լիահոնա, մայիս 2009, 110–11)։

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ մեզանից յուրաքանչյուրը պետք է ավելի ջանասեր դառնա ավետարանով կիսվելու գործում։ (Պատասխանները պետք է ներառեն հետևյալը․ Երբ մենք ուրիշների հետ կիսվում ենք ավետարանով, մենք առաջարկում ենք նրանց ստանալ Հիսուս Քրիստոսի Քավության օրհնությունները։)

Հրավիրեք ուսանողներին ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտեր 34․5–6, 39․20–23 հատվածները, փնտրելով մեկ այլ կարևոր պատճառ, թե ինչու է Տերը պատվիրել մեզ ուրիշների հետ կիսվել ավետարանի ուղերձով։ (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, սակայն նրանք պետք է արտահայտեն հետևյալ ճշմարտությունը․ Երբ մենք ուրիշների հետ կիսվում ենք ավետարանի ուղերձով, մենք օգնում ենք նրանց նախապատրաստվել Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին։)

  • Ինչպե՞ս է ավետարանի հավերժական նշանակության հասկանալը օգնում ոգևորել ձեզ` կիսվել դրանով նրանց հետ, ովքեր մեր հավատքից չեն։

  • Նկարագրեք ձեր ունեցած փորձառությունը ուրիշների հետ ավետարանի ճշմարտություններով կիսվելու մասին:

Ուսանողներին տվեք մի քանի րոպե, որպեսզի խորհեն և գրի առնեն, թե ինչ կարող են անել, որպեսզի իրենց մասնակցությունն ունենան ավետարանով կիսվելու գործում։ Օրինակ, նրանք կարող են գրել իրենց ծանոթներից մեկի անունը, ով այժմ Եկեղեցու անդամ չէ և պարտավորվեն կիսվել ավետարանով այդ անձնավորության հետ։ Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել, թե ինչ են ծրագրում անել։ Խրախուսեք ուսանողներին գործել իրենց ստացած յուրանչյուր ոգեշնչման ժամանակ և ամեն օր աղոթել ուրիշների հետ ավետարանով կիսվելու հնարավորության համար։

Ուսանողի ընթերցարան