Գրադարան
Դաս 3․ Մորմոնի Գրքի ստեղծումը


Դաս 3

Մորմոնի Գրքի ստեղծումը

Նախաբան

Տերն ուղարկեց Մորոնի հրեշտակին՝ նախապատրաստելու Ջոզեֆ Սմիթին ստանալ և թարգմանել Մորմոնի Գիրքը։ Քիչ բան է հայտնի թարգմանության իրական գործընթացի մասին: Ջոզեֆ Սմիթն ասել է, որ Մորմոնի Գիրքը թարգմանվել է «Աստծո պարգևով ու զորությամբ» (Մորմոնի Գրքի նախաբան, 1830 թվականի հրատարակություն)։ Համաձայն վկաների հետ կապված օրենքի (տես Բ Կորնթացիս ԺԳ․1), Տերը թույլ տվեց որոշ մարդկանց լինելու այս հնադարյան հիշատակարանի վկաները։ Նրանց վկայությունը ամրացնում է Մորմոնի Գրքի հանդեպ վստահությունը ողջ աշխարհի համար։

Ընթերցանության օժանդակ նյութեր

  • Neal A. Maxwell, “By the Gift and Power of God,” Ensign, Jan. 1997, 36–41.

  • “Book of Mormon Translation,” Gospel Topics, lds.org/topics.

  • «Մորմոնի Գրքի ստեղծումը և Քահանայության վերականգնումը», գլուխ 5-ը Եկեղեցու Պատմությունը ժամանակների լրության ընթացքում Ուսանողների ձեռնարկում, 2-րդ մաս (Եկեղեցու Կրթական Համակարգի ձեռնարկ, 2003), 52–66։

Ուսուցման առաջարկներ

Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.30-35, 42-54

Թարգանվել է Աստծո պարգևով և զորությամբ

Հրավիրեք մեկ կամ երկու ուսանողների դասարանի համար ամփոփել, թե ինչ են իրենք հիշում 1823 թվականի սեպտեմբերի 21-ի երեկոյան պատանի Ջոզեֆ Սմիթին` Մորոնի հրեշտակի կատարած այցելության մասին: Անհրաժեշտության դեպքում ուսանողների հետ կիսվեք հետևյալ տեղեկություններով.

«1823թ. սեպտեմբերի 21-ի երեկոյան Նյու Յորքի Պալմիրայի իր ընտանեկան փայտե տանը Ջոզեֆը մտավ վերնահարկի իր ննջասենյակը, արթուն մնաց` մինչ մյուսները սենյակում կքնեին և սկսեց ջանասիրաբար աղոթել, որպեսզի ավելի շատ իմանա իր համար ունեցած Աստծո նպատակների մասին: …

Ի պատասխան իր աղոթքի՝ Ջոզեֆը նկատեց իր սենյակը թափանցող մի լույս, որը շարունակում էր պայծառանալ, մինչև որ սենյակը դարձավ «կեսօրից էլ լուսավոր»։ Նրա մահճակալի մոտ հայտնվեց երկնային մի սուրհանդակ, օդի մեջ կանգնած, «շլացուցիչ ճերմակության» մի պարեգոտ հագին։ (Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.30-31։) Այդ սուրհանդակը Մորոնին էր՝ վերջին Նեփիացի մարգարեն, որը դարեր առաջ թաղել էր թիթեղները, որոնց վրա գրված էր Մորմոնի Գրիքը, և որն այժմ կրում էր այդ սրբազան հիշատակարանի բանալիները (տես ՎևՈւ 27․5)։ Նա ուղարկվել էր Ջոզեֆին ասելու, որ Աստված ներել էր նրա մեղքերը և նրա համար մեծ աշխատանք ուներ անելու։ Որպես այդ աշխատանքի մաս՝ Ջոզեֆը պետք է գնար մոտակա բլուրը, որտեղ պահ էր տրված ոսկե թիթեղների վրա գրված սրբազան հիշատակարանը։ … Ջոզեֆը պետք է թարգմաներ հիշատակարանը և այն լույս աշխարհ բերեր։

Հաջորդ օրը Ջոզեֆը գնաց բլուրը, որտեղ թաղված էին Մորմոնի Գրքի թիթեղները: Այնտեղ նա հանդիպեց Մորոնիին և տեսավ թիթեղները, սակայն նրան ասվեց, որ նա չի կարող ստանալ դրանք չորս տարի։ …

… 1827թ. սեպտեմբերի 22-ին [Ջոզեֆի կինը՝ Էմման,] նրա հետ գնաց բլուր և սպասեց, մինչև Մորոնին Մարգարեի ձեռքը հանձնեց թիթեղները» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 63-64):

Հրավիրեք ուսանողներին բացել Մորմոնի Գրքի տիտղոսաթերթը և աչքի անցկացնել առաջին պարբերությունը, փնտրելով տեղեկություն այն մասին, թե ինչպես պետք է այս հնադարյան հիշատակարանը հայտնվեր և թարգմանվեր։ Երբ ուսանողները կարդան, խնդրեք նրանց կիսվել իրենց գտած նյութով: (Ուսանողները պետք է ներկայացնեն հետևյալ ճշմարտությունը․ Մորմոնի Գիրքը թարգմանվել է Աստծո պարգևով և զորությամբ։)

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.34-35 հատվածները։ Դասարանին հանձնարարեք հետևել և փնտրել ուղիներից մեկը, որով Տերն օգնել է Ջոզեֆ Սմիթին թարգմանել Մորմոնի Գիրքը։

  • Համաձայն այս հատվածների, ո՞րն է այն ուղիներից մեկը, որով Տերն աջակցել է Ջոզեֆ Սմիթին հնադարյան հիշատակարանը թարգմանելիս: (Տերը թարգմանելու համար պատրաստել էր Ուրիմն ու Թումիմը։)

Բացատրեք, որ մեկ այլ գործիք, որը Ջոզեֆ Սմիթն օգտագործեց Մորմոնի Գիրքը թարգմանելիս, փոքրիկ օվալաձև քարն էր, որը երբեմն կոչում են «տեսանողի քար», որը նա գտել էր ոսկե թիթեղները ձեռք բերելուց տարիներ առաջ (տես “Book of Mormon Translation,” Gospel Topics, lds.org/topics)։ Պատմական աղբյուրներում ակնարկվում է, որ Մարգարեն թարգմանելու համար երբեմն օգտագործել է Ուրիմն ու Թումիմը, իսկ երբեմն էլ` տեսանողի քարը։

Բարձրաձայն կարդացեք հետևյալ հայտարարությունը, որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, որ Տերը Ուրիմի ու Թումիմի և տեսանողի քարի միջոցով մարգարեին ցույց էր տալիս Մորմոնի Գրքի անգլերեն թարգմանությունը․

«Երբ թարգմանության գործընթացի հետ կապված հարցեր են ուղղվել Ջոզեֆին, նա տարբեր առիթներով կրկնել է, որ դա կատարվել է «Աստծո պարգևով և զորությամբ» և մի անգամ ավելացրել է․ «Նախատեսված չէ աշխարհին պատմել Մորմոնի գրքի ստեղծման վերաբերյալ բոլոր մանրամասները»։

Այնուամենայնիվ, դպիրները և այլոք, ովքեր տեսել են թարգմանության գործընթացը, բազմաթիվ զեկույցներ են թողել, որոնք որոշակի գաղափար են տալիս գործընթացի վերաբերյալ։ Որոշ զեկույցներում նշվում է, որ Ջոզեֆը սովորում էր թիթեղների տառերը։ Զեկույցների մեծ մասում խոսվում է այն մասին, որ Ջոզեֆն օգտագործում էր Ուրիմն ու Թումիմը (կամ մեկնիչները, կամ տեսանողի քարը) և շատ զեկույցներում ասվում է, որ նա օգտագործում էր միայն քարը։ Համաձայն այս զեկույցների, Ջոզեֆը դնում էր կամ մեկնիչները, կամ տեսանողի քարը գլխարկի մեջ, իր դեմքը մտցնում էր գլխարկի մեջ, որպեսզի լույսը ներս չթափանցեր և բարձրաձայն կարդում էր անգլերեն բառերը, որոնք հայտնվում էին գործիքի վրա։ Նկարագրված գործընթացը հիշեցնում է Մորմոնի Գրքի մի հատված, որտեղ խոսվում է այն մասին, որ Աստված պատրաստում է «մի քար, որը պիտի դուրս շողա մթությունից ի լույս» [Ալմա 37․23-24] (“Book of Mormon Translation,” Gospel Topics, lds.org/topics

Բացատրեք, որ Տիրոջ օգնության մասին է վկայում նաև այն կարճ ժամանակահատվածը, որի ընթացքում Ջոզեֆ Սմիթը թարգմանեց Մորմոնի Գիրքը։ Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռասսել Մ․ Նելսոնի հետևյալ խոսքերը և հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

Նկար
Երեց Ռասսել Մ. Նելսոն

«Մտածեք կարճ ժամանակահատվածի մասին, որը պահանջվեց Ջոզեֆից Մորմոնի Գիրքը թարգմանելու համար։ Աշխատելով 1828 թվականի ապրիլից մինչև հունիսը՝ Ջոզեֆը թարգմանեց 116 էջերը, որոնք ավելի ուշ Մարտին Հարրիսը կորցրեց։ Ջոզեֆը կրկին սկսեց թարգմանել 1829 թվականի ապրիլի 7-ին, երեքշաբթի օրը՝ Օլիվեր Քաուդերիին ունենալով որպես դպիր։ Ձեռագիրն ավարտին հասցվեց ութսունհինգ օր անց՝ այդ տարվա հունիսի 30-ին։ Իհարկե, ոչ ամբողջ ժամանակն էր ծախսվել թարգմանության վրա աշխատելով։ … Մոտավոր հաշվարկով մնում է վաթսունհինգ կամ ավելի քիչ աշխատանքային օր, որոնց ընթացքում մարգարեն և նրա դպիրները թարգմանեցին այս գիրքը, որի ներկայիս հրատարակությունը պարունակում է 531 էջ։ (Տես John W. Welch, Ensign, Jan. 1988, pp. 46–47։) Ըստ այդ հաշվարկի մոտավորապես կազմում է օրական ութ էջ։ Խորհեք այս մասին, երբ դուք գիրք թարգմանեք, կամ երբ նախատեսեք Մորմոնի Գրքի ձեր ընթերցանությունը» (“A Treasured Testament,” Ensign, July 1993, 61–62)։

  • Որո՞նք են այն փաստերը, որ Մորմոնի Գիրքն ի հայտ է եկել «Աստծո պարգևով և զորությամբ»։

  • Եթե մենք չգիտենք Մորմոնի Գրքի ստեղծման վերաբերյալ բոլոր մանրամասները, ինչպե՞ս մենք կարող ենք իմանալ, որ այս գիրքը ճշմարիտ է։ (Մենք կարող ենք հոգևոր վկայություն ստանալ Մորմոնի Գրքի վերաբերյալ՝ առանց դրա թարգմանության բոլոր մանրամասներն իմանալու։)

  • Ի՞նչն է ձեզ օգնել վկայություն ձեռք բերել Մորմոնի Գրքի մասին:

Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Նախագահ Գորդոն Բ․ Հինքլիի հետևյալ հայտարարությունը․

Նկար
Նախագահ Գորդոն Բ. Հինքլի

«Առաջինը եկավ Մորոնին թիթեղներով, որոնցից թարգմանվեց Մորմոնի Գիրքը։ Ինչպիսի՜ եզակի և ուշագրավ բան էր դա։ Ոսկե թիթեղների մասին Ջոզեֆի պատմությունը արտառոց է։ Դրան դժվար էր հավատալը և հեշտ էր մարտահրավեր նետելը: Կարո՞ղ էր նա ինքնուրույն գրել այն։ Ահա այն, իմ եղբայրներ և քույրեր, յուրաքանչյուրը կարող է տեսնել, ձեռք տալ և կարդալ։ Դրա ծագումը բացատրելու յուրաքանչյուր փորձ, բացի այն, որ ինքն է ներկայացնում, կորցրել է իր կշիռը։ Նա հիմնականում կրթություն չէր ստացել և սակայն շատ կարճ ժամանակահատվածում թարգմանեց այն, ինչը տպագրված տեսքով բաղկացած է 500 էջից։ …

Այս բոլոր տարիների ընթացքում քննադատները փորձել են բացատրել այն։ Նրանք խոսել են ընդդեմ այս գրքի։ Նրանք ծաղրել են այն։ Սակայն այս գիրքը նրանցից ավելի երկար է ապրել, և դրա ազդեցությունն այսօր ավելի մեծ է, քան իր պատմության մեջ որևէ ժամանակում» («Սարից մի քար կտրվեց», Ensign կամ Լիահոնա, նոյ․ 2007,85)։

  • Ի՞նչ կարող եք դուք ասել, որպեսզի օգնեք մեկին, ով դժվարանում է հավատալ, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է:

Վկայեք, որ Մորմոնի Գիրքն առաջացել է Աստծո պարգևով և զորությամբ։

Վարդապետություն և Ուխտեր 17

Երեք վկաների և ութ վկաների վկայությունները

Բացատրեք, որ երբ Ջոզեֆ Սմիթը թարգմանում էր Մորմոնի Գիրքը, նա իմացավ, որ Տերը կնշանակեր ուրիշներին` լինելու հնադարյան հիշատակարանի վկաները (տես 2 Նեփի 27.12-13, Եթեր 5.2-5): Այդ ժամանակ Օլիվեր Քաուդերին, Դեյվիդ Ուիթմերը և Մարտին Հարրիսը ցանկություն արտահայտեցին լինելու այս հատուկ վկաները: Վարդապետություն և Ուխտեր 17 բաժինը պարունակում է այս մարդկանց ուղղված Փրկչի հրահանգները։

Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 17․1-6: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե ինչ հրահանգեց Տերը վկաներին անել այն բանից հետո, երբ նրանք տեսան թիթեղները: Երբ ուսանողները կիսվեն իրենց գտած նյութով, հարցրեք.

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ այդ տղամարդիկ պետք է հավատք ցուցաբերեին` ինչպես մարգարեները հնում, որպեսզի Տերը թույլ տար նրանց տեսնել թիթեղները:

  • Համաձայն հատված 3-5-ի, ի՞նչ պարտականություն կունենային այս վկաները թիթեղները տեսնելուց հետո:

  • Ի՞նչ պարտականություն ունենք մենք, երբ Տերը հայտնի է դարձնում մեզ Մորմոնի Գրքի ճշմարիտ լինելը։ (Ուսանողները պետք է առանձնացնեն նմանատիպ մի սկզբունք. Երբ մենք վկայություն ենք ձեռք բերում ճշմարտության մասին, մենք պատասխանատվություն ենք կրում դրա մասին վկայելու: [Sես նաև ՎևՈւ 88.81:]) Դուք կարող եք շեշտել, որ այս սկզբունքը նաև օրինաչափության օրինակ է, որ կարող ենք գտնել սուրբ գրություններում։ «Օրինաչափությունը ծրագիր է, օրինակ կամ չափանիշ, որը կարող է օգտագործվել որպես ուղեցույց ինչ-որ կրկնվող բան անելիս» [David A. Bednar, “A Reservoir of Living Water” (Brigham Young University fireside, Feb. 4, 2007), 5, speeches.byu.edu]։)

  • Ինչպե՞ս է ճշմարտության մասին վկայելը դրսևորում մեր հավատքը:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Երեք Վկաների հետ կապված Ջոզեֆ Սմիթի փորձառության մասին։

«Մարտին Հարրիսը, Դեյվիդ Ուիթմերը, Օլիվեր Քաուդերին և ես որոշեցինք առանձնանալ պուրակում և ջերմեռանդ ու խոնարհ աղոթքով փորձել հասնել խոստումների իրականացմանը: … Մեր երկրորդ ձախողումից [հետո] Մարտին Հարրիսն առաջարկեց, որ դուրս գա մեր շրջանից, համոզված լինելով, որ իր ներկայությունն է մեր ուզած պատասխանը չստանալու պատճառը: Այսպիսով նա հեռացավ մեզանից, և մենք կրկին ծնկի իջանք և մեր աղոթելուց մի քանի րոպե չանցած, … ահա [Մորոնի] հրեշտակը կանգնեց մեր առաջ: Թիթեղները նրա ձեռքին էին։ … Նա շրջեց թերթերը մեկ առ մեկ, որպեսզի մենք կարողանայինք տեսնել դրանք և հստակ տարբերեինք փորագրությունները: … Մենք ձայն լսեցինք մեր գլխավերևում պայծառ լույսի միջից, որն ասաց. «Այս թիթեղները հայտնությամբ տրվել են Աստծո զորությամբ և դրանք թարգմանվել են Աստծո զորությամբ: Դրանց թարգմանությունը, որը դուք տեսել եք, ճիշտ է, և ես պատվիրում եմ ձեզ գրանցել այն, ինչ դուք այժմ տեսնում և լսում եք»:

Այդ ժամանակ ես թողեցի Դեյվիդին և Օլիվերին ու գնացի գտնելու Մարտին Հարրիսին, որը բավական հեռու եռանդուն աղոթում էր: Նա շուտով ինձ ասաց, որ ինքը դեռ չէր արժանացել Տիրոջ հետ հաղորդակցման և շատ խնդրեց ինձ միանալ իր աղոթքին, որպեսզի նույնպես կարողանար ճանաչել այն օրհնությունները, որոնք մենք նոր էինք ստացաել: Մենք հետևաբար միասին աղոթեցինք և, ի վերջո, հասանք մեր ցանկություններին, քանզի դեռ չէինք ավարտել, երբ նույն տեսիլքը բացվեց մեր առաջ, համենայն դեպս այն կրկին բացվեց իմ առաջ, և ես մեկ անգամ ևս տեսա և լսեցի նույն բաները, երբ հանկարծ Մարտին Հարրիսը հրճվանքով բացականչեց. «Բավական է, բավական է, իմ աչքերը տեսան, իմ աչքերը տեսան» (History of the Church, 1:54–55):

Ջոզեֆը վերադարձավ Ուիթմերի տուն և իր ծնողներին ասաց․ «Տիրոջ հրամանով թիթեղները ցույց տրվեցին բացի ինձանից ևս երեք հոգու, ովքեր մի հրեշտակ տեսան և պետք է վկայեն իմ ասածների ճշմարտության մասին, քանզի այժմ նրանք գիտեն, որ ես չեմ խաբում մարդկանց, և ես զգում եմ, ինչպես ազատվեցի մի բեռից, որը շատ ծանր էր և գրեթե անհնար, որ ես տանեի, … և իմ հոգին հրճվում է, որ ես այլևս լրիվ մենակ չեմ աշխարհում» (Lucy Mack Smith, History, 1844–1845, book 8, page 11, josephsmithpapers.org/paperSummarylucy-mack-smith-history-1844-1845):

  • Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ էր Ջոզեֆ Սմիթը հրճվում այս փորձառությունից հետո: (Նա այլևս մենակ չէր` որպես թիթեղների և երկնային սուրհանդակի վկա։)

Բացատրեք, որ ևս ութ վկաներ հնարավորություն ստացան տեսնելու թիթեղները։

Հրավիրեք դասարանի կեսին կարդալ «Երեք վկաների վկայությունը» և մյուս կեսին կարդալ «Ութ վկաների վկայությունը», որոնք կարելի է գտնել Մորմոնի Գրքի առաջին էջերում։ Հանձնարարեք ուսանողներին փնտրել վկաների փորձառությունների նշանակալից տարրերը։ Բավարար ժամանակ հատկացնելուց հետո ուսանողներին խնդրեք կիսվել իրենց գտածով։

  • Ինչո՞վ է Երեք վկաների փորձառությունը տարբերվում Ութ վկաների փորձառությունից։ (Երեք վկաները լսեցին Աստծո ձայնը և հրեշտակ տեսան, սակայն ձեռք չտվեցին թիթեղներին։ Ութ վկաներին թիթեղները ցույց տվեց Ջոզեֆ Սմիթը, և նրանք կարողացան ձեռք տալ դրանց։ Ութ վկաները ավելի շատ ֆիզիկական վկայություն ստացան թիթեղների իրական լինելու մասին, մինչդեռ Երեք վկաներն ունեցան ավելի շատ հոգևոր փորձառություն։)

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ էր բազմաթիվ վկաներ ունենալը շատ կարևոր Մորմոնի Գրքի երևան գալու համար:

Որոշ ուսանողներ միգուցե տեղյակ չեն, որ Երեք վկաներից յուրաքանչյուրը և Ութ վկաներից ոմանք ի վերջո հեռացել են Եկեղեցուց։ Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսի հետևյալ միտքը.

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

«Դիմակայելով բոլոր … հնարավոր առարկություններին, Մորմոնի Գրքի Երեք վկաների վկայությունը իրենից մեծ ուժ է ներկայացնում: … Ինչպես քաջ հայտնի է, անհամաձայնությունների կամ նախանձի պատճառով, որոնք կապված էին Եկեղեցու այլ ղեկավարների հետ, այս երեք վկաներից յուրաքանչյուրը վտարվեց Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուց՝ նրանց վկայությունների հրատարակումից մոտավորապես ութ տարի անց։ … Այնուամենայնիվ, մինչև իրենց կյանքի վերջը … այս վկաներից ոչ մեկը չհրաժարվեց իրենց հրատարակված վկայությունից կամ չասաց որևէ բան, որը որոշակի ստվեր կգցեր դրանց ճշմարտացիության վրա։

Դեռ ավելին` նրանց վկայությունը անհերքելիորեն կանգնում է ցանկացած այլ վկաների կողքին։ Մեկը կարող է չընդունել այն, սակայն ինչպե՞ս կարելի է բացատրել այն փաստը, որ բարի համբավ ունեցող երեք տղամարդիկ միանում և շարունակ հաստատում են իրենց հրատարակված վկայությունը մինչև իրենց կյանքի վերջը՝ պայքարելով մեծ ծաղրի և այլ անձնական անբարենպաստ պայմանների դեմ։ Ինչպես Մորմոնի Գրքի դեպքում, չկա ավելի լավ բացատրություն, քան այն, որ տրված է հենց վկայության մեջ, լրջամիտ հայտարարությունը այն լավ ու ազնիվ մարդկանց, ովքեր ասել են, թե ինչ են տեսել» (“The Witness: Martin Harris,” Ensign, May 1999, 36)։

  • Ձեր կարծիքով, ինչպե՞ս է Երեք վկաների վկայությունն ամրանում այն փաստից, որ նրանք երբեք չենք հրաժարվել իրենց վկայությունից, նույնիսկ Եկեղեցուց վտարվելուց հետո։ (Բացատրեք, որ Օլիվեր Քաուդերին և Մարտին Հարրիսը ավելի ուշ նորից մկրտվել են։)

Ուսանողների ուշադրությունը կրկին հրավիրեք Վարդապետություն և Ուխտեր 17․6 հատվածի վրա և շեշտեք, որ այս հատվածը պարունակում է հնարավոր ամենամեծ վկայությունը Մորմոնի Գրքի ճշմարտացիության մասին։ Այս հատվածը պարունակում է հենց Աստծո վկայությունը՝ երդումով հաստատված, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է:

Ուսանողներին խնդրեք պատկերացնել, թե իրենց անձնական վկայությունը Մորմոնի Գրքի մասին կարող է ավելացվել Մորմոնի Գրքի յուրաքանչյուր օրինակին: Հրավիրեք ուսանողներին կիսվել, թե ինչ են ներառելու իրենց վկայության մեջ։

Ուսանողներին հրավիրեք որևէ մեկի հետ կիսվել Մորմոնի Գրքի մասին իրենց վկայությամբ մինչև հաջորդ դասը։

Ուսանողի ընթերցարան