Գրադարան
Վերականգնման հիմքերը ուսուցչի ձեռնարկի նախաբան (Կրոն 225)


Վերականգնման հիմքերը ուսուցչի ձեռնարկի նախաբան (Կրոն 225)

Ի՞նչ է ակնկալվում կրոնի ուսուցչից:

Ուսուցմանը պատրաստվելիս կարևոր է հասկանալ Սեմինարիայի և Կրոնի ինստիտուտի նպատակը.

«Մեր նպատակն է օգնել երիտասարդներին և երիտասարդ չափահասներին հասկանալ Հիսուս Քրիստոսի ուսմունքները և Քավությունը, ապավինել դրանց, արժանի լինել տաճարային օրհնություններին, պատրաստվել և պատրաստել իրենց ընտանիքները և մյուսներին իրենց Երկնային Հոր հետ հավերժական կյանքին» (Gospel Teaching and Learning: A Handbook for Teachers and Leaders in Seminaries and Institutes of Religion [2012], x):

Դուք կարող եք այս նպատակին հասնել ջանասիրաբար ավետարանով ապրելով, ձեր ուսանողներին ավետարանն արդյունավետ ուսուցանելով և պատշաճ կերպով մատուցելով դասը կամ ծրագիրը: Երբ դուք պատրաստվեք և ուսուցանեք ավետարանը, դուք կարժանանաք Սուրբ Հոգու ներգործությանը (տես ՎևՈւ 42․14):

Դուք հնարավորություն կունենաք օգնելու ուսանողներին սովորել Հոգով, որպեսզի նրանք կարողանան ամրացնել իրենց հավատքն ու խորացնել իրենց դարձը: Կարող եք օգնել ուսանողներին ձեռք բերել այդ ամենը՝ օգնելով նրանց բացահայտել, հասկանալ, զգալ ճշմարտությունը և դրա կարևորությունը, և կիրառել Հիսուս Քրիստոսի ավետարանի կարևոր վարդապետություններն ու սկզբունքները:

Ավետարանի ուսուցում և ուսանում ձեռնարկը կարևոր աղբյուր է ուսուցման գործընթացը հասկանալու և հաջողությամբ դասավանդելու համար: Հաճախակի անդրադարձեք այս դասագրքին:

Որո՞նք են այս դասընթացի նպատակները:

Այս դասընթացը՝ Վերականգնման հիմքերը (Կրոն 225), ուսանողներին հնարավորություն է տալիս ուսումնասիրել հիմնական հայտնությունները, վարդապետությունը, պատմական իրադարձությունները և մարդկանց, ովքեր առնչություն ունեն Հիսուս Քրիստոսի Եկեղեցու Վերականգնման հետ, ինչպես շարադրված է կանոնիկ աշխատությունների, վերջին օրերի մարգարեների ուսմունքների և Եկեղեցու պատմության մեջ։ Դասընթացը ուսանողներին կներկայացնի վարդապետական հիմքը և պատմական համատեքստը, որն անրհաժեշտ է Եկեղեցու վարդապետությունը և պատմությունը ճիշտ հասկանալու համար։ Ուսանողները կմեծացնեն ճշմարտությունը փնտրելու, նյութերի աղբյուրների հիմնավորվածությունը և հուսալիությունը գնահատելու և ճիշտը սխալից տարբերելու ունակությունները։ Ուսանողները կուսումնասիրեն սուրբ գրությունները, Եկեղեցու վարդապետությունը և Եկեղեցու պատմությունը՝ զուգահեռներ անցկացնելով իրենց կյանքի և իրավիճակների հետ։ Նախագահ Գորդոն Բ. Հինքլին (1910–2008) վկայել է Վերականգնման իրականության մասին։

Նկար
Նախագահ Գորդոն Բ. Հինքլի

«Սա Հիսուս Քրիստոսի վերականգնված Եկեղեցին է: Մենք՝ որպես ժողովուրդ, Վերջին Օրերի Սրբեր ենք։ Մենք վկայում ենք, որ երկինքները բացվել են, որ վարագույրը ճեղքվել է, որ Աստված խոսել է և Հիսուս Քրիստոսը հայտնել է Իրեն։ …

«Եկեք շնորհակալություն հայտնենք Աստծուն Հիսուս Քրիստոսի վերականգնված Եկեղեցու վերաբերյալ այս հրաշալի վկայության, իշխանության և վարդապետության համար, որով նա օժտել է մեզ։

Դա պետք է լինի մեր մեծ ու եզակի ուղերձը աշխարհին։ Մենք այն առաջարկելիս չենք պարծենում։ Մենք վկայում ենք խոնարհությամբ, սակայն կարևորելով և բացարձակ անկեղծությամբ» (“The Marvelous Foundation of Our Faith,” Ensign, Nov. 2002, 81)։

Երբ ուսանողները ձեռք բերեն ավելի մեծ հավատք առ Հիսուս Քրիստոսը և ավելի զորեղ վկայություններ վերականգնված ավետարանի վերաբերյալ, սուրբ ուխտեր կապելու և պահելու նրանց պարտավորվածությունն ավելի կմեծանա և ավելի լավ պատրաստված կլինեն կիսելու Վերականգնման ուղերձը։

Ի՞նչ է ակնկալվում ուսանողներից:

Ինստիտուտի ավարտական վկայական ստանալու համար ուսանողները պետք է կարդան յուրաքանչյուր դասի սուրբ գրությունների հատվածները, գերագույն համաժողովի ելույթները և Ուսանողի ընթերցարան բաժնում տրված այլ նյութերը: Ուսանողները պետք է նաև բավարարեն հաճախելիության պահանջները և բանիմացություն ցուցաբերեն ուսումնական նյութի վերաբերյալ:

Ինչպե՞ս են դասերը կառուցված այս ձեռնարկում:

Այս դասընթացը նախատեսված է մեկ կիսամյակի համար և բաղկացած է 28 դասից՝ գրված 50-րոպեանոց դասաժամի համար: Եթե ձեր դասարանը հանդիպում է շաբաթը երկու անգամ, յուրաքանչյուր դասաժամին ուսուցանեք մեկ դաս: Եթե ձեր դասարանը հանդիպում է շաբաթը մեկ անգամ 90-100 րոպեով, յուրաքանչյուր դասաժամի համար միացրեք և ուսուցանեք երկու դաս: Յուրաքանչյուր դասը բաղկացած է չորս բաժնից.

  • Նախաբան

  • Ընթերցանության օժանդակ նյութեր

  • Ուսուցման առաջարկներ

  • Ուսանողի ընթերցարան

Նախաբան

Այս բաժինը հակիրճ ներկայացնում է դասի թեման և նպատակը:

Ընթերցանության օժանդակ նյութեր

Այս բաժինը առաջարկում է օժանդակ նյութեր, օրինակ՝ մեր օրերի մարգարեների ուղերձները, որոնք կօգնեն ձեզ ավելի խորը հասկանալ դասի ծրագրում ընդգրկված վարդապետությունները, սկզբունքները և ավետարանի ճշմարտությունները:

Ուսուցման առաջարկներ

Ուսուցման առաջարկներ բաժնում տրված են նյութեր, որոնք կօգնեն ձեզ իմանալ՝ ինչ ուսուցանել և ինչպես ուսուցանել (տես նաև բաժիններ՝ 4.3.3 և 4.3.4, Ավետարանի ուսուցում և ուսանում ձեռնարկում): Առաջարկվող ուսումնական վարժությունները նախատեսված են օգնելու ուսանողներին բացահայտել, հասկանալ և կիրառել սրբազան ճշմարտությունները: Կարող եք օգտագործել մի քանի կամ բոլոր առաջարկությունները՝ դրանք համապատասխանեցնելով ուսուցման ձեր անհատական ոճին և բավարարելով ձեր ուսանողների կարիքներն ու պայմանները: Ուսումնական նյութերը հարմարեցնելու համար հետևեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսի հետևյալ խորհրդին.

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

«Նախագահ Փաքերը հաճախ է իմ ներկայությամբ ուսուցանել, որ նախ մենք ընդունում ենք, ապա հարմարեցնում: Եթե մենք խորապես ուսումնասիրում ենք տվյալ դասը, որը պետք է մատուցենք, ուրեմն կարող ենք հետևել Հոգուն այն հարմարեցնելու համար: Երբ մենք խոսում ենք այս ճկունության մասին, երբեմն գայթակղվում ենք սկսել հարմարեցնելուց և ոչ թե ընդունելուց: Սա հավասարակշռություն է: Սա մշտական խնդիր է: Սակայն նախ ընդունելու և ապա հարմարեցնելու մոտեցումը լավ եղանակ է ամուր հիմքի վրա կանգնելու համար» (“A Panel Discussion with Elder Dallin H. Oaks” [Seminaries and Institutes of Religion satellite broadcast, Aug. 7, 2012], lds.org/broadcasts):

Այս դասընթացը ներառում է Եկեղեցու ղեկավարների ելույթներ, որոնք հավանաբար մատչելի են բազմաթիվ լեզուներով։ Ուսուցմանը պատրաստվելիս դուք կարող եք հարմարեցնել դասերը, օգտագործելով Եկեղեցու ղեկավարների այլ մատչելի ելույթներ, որոնք համապատասխանում են դասի թեմային։

Ուսուցման առաջարկներ մասը պարունակում է թավ տառերով տպված առնվազն մեկ վարդապետություն կամ սկզբունք: Երբ ուսանողները բացահայտում են վարդապետություններն ու սկզբունքները և կիսվում իրենց սովորածով, նրանց խոսքը միգուցե տարբերվի ձեռնարկում տրված ձևակերպումից: Նման դեպքերում ուշադիր եղեք, որ նրանց պատասխանները սխալ չհամարեք: Սակայն, եթե արտահայտված միտքը կարող էր ավելի ճշգրիտ լինել, զգուշորեն օգնեք պարզաբանել այն:

Այս ուսումնական ծրագիրը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է ավետարանն ուսուցանելու և ուսանելու հիմունքները ներառել թեմատիկ դասընթացի մեջ (տես Gospel Teaching and Learning, 10, 23–31, 38–41)։ Առաջիկա ամիսներին Սեմինարիաները և Կրոնի Ինստիտուտները կհրապարակեն մի փաստաթուղթ, որը կոչվում է «Ուսուցանել և ուսանել սուրբ գրությունները կրոնի ինստիտուտներում», որտեղ բացատրություններ կտրվեն այն մասին, թե ինչպես ներառել ավետարանն ուսուցանելու և ուսանելու հիմունքները թեմատիկ դասընթացի մեջ։

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը նկարագրել է ավետարանը թեմաներով ուսումնասիրելու առավելություններից մի քանիսը.

«Մինչ սուրբ գրությունները սկզբից մինչև վերջ կարդալը տալիս է հիմնական ընդհանուր գիտելիքներ, թեմատիկ ուսումնասիրությունը մեծացնում է մեր գիտելիքների խորությունը։ Հայտնությունների մեջ կապեր, օրինաչափություններ և թեմաներ փնտրելը կառուցում և ավելացնում է մեր հոգևոր գիտելիքը …, այն մեծացնում է մեր հեռանկարը և փրկության ծրագրի մեր հասկացողությունը։

Իմ կարծիքով կապեր, օրինաչափություններ և թեմաներ գտնելու համար ջանասիրաբար ուսումնասիրելը մի մասն է այն գործընթացի, որն անվանում ենք «սնվել» Քրիստոսի խոսքերով։ Այս մոտեցումը կարող է բացել հոգևոր օրհնության մեծ դռներ մեզ համար, լուսավորել մեր հասկացողությունը Նրա հոգու միջոցով և խորը երախտագիտություն առաջ բերել մեզ մոտ սուրբ գրությունների հանդեպ և հոգևոր պարտավորվածության այնպիսի աստիճան զարգացնել, որ հնարավոր չէ ձեռք բերել մեկ այլ միջոցով։ Նման որոնումը մեզ հնարավորություն է տալիս կառուցել մեր Քավիչի վեմի վրա և դիմակայել ամբարշտության քամիներին այս վերջին օրերում» (“A Reservoir of Living Water” [Brigham Young University fireside, Feb. 4, 2007], 3, speeches.byu.edu

Այս ձեռնարկի որոշ նյութերի համար հիմք են հանդիսացել Վարդապետություն և Ուխտերի և Եկեղեցու Պատմության սեմինարիայի ձեռնարկի նյութերը։

Ուսանողի ընթերցարան

Այս մասում թվարկվում են սուրբ գրությունների հատվածներ, Եկեղեցու գերագույն իշխանավորների ելույթներ և այլ նյութեր, որոնք կխորացնեն տվյալ դասի թեմայի վերաբերյալ ուսանողի հասկացողությունը: Հանձնարարեք և խրախուսեք ուսանողներին նախքան դասին ներկայանալը ընթերցել այդ նյութերը: Այդ ոգեշնչված նյութերն ուսումնասիրելով նրանք ոչ միայն ավելի լավ կնախապատրաստվեն դասարանային քննարկումներին, այլև առավել խորը պատկերացում կկազմեն ուսումնական թեմաների վերաբերյալ: Կիսամյակի սկզբում ուսանողներին տվեք Ուսանողի ընթերցարանի ողջ ցուցակը:

Ինչպե՞ս կարող եմ նախապատրաստվել ուսուցմանը:

Տերը կօգնի ձեզ՝ մինչ կնախապատրաստվեք ուսուցմանը: Պատրաստվելիս կօգնի, եթե ինքներդ ձեզ տաք հետևյալ հարցերը.

  • Աղոթե՞լ եմ Սուրբ Հոգու առաջնորդությունը ստանալու համար:

  • Արդյոք ուսումնասիրե՞լ եմ հանձնարարված սուրբ գրությունների հատվածները և ընթերցանության օժանդակ նյութերը:

  • Կարդացե՞լ եմ ծրագիրը և գտել, թե արդյոք կան բաներ, որոնք պետք է հարմարեցնեմ կամ համապատասխանեցնեմ իմ ուսանողների կարիքներին:

  • Ինչպե՞ս կարող եմ հետևել ուսանողների ընթերցումներին` հավաստիանալով, որ ուսանողներն առավելագույնն են քաղում դրանից:

  • Ինչպե՞ս կարող եմ օգնել իմ ուսանողներից յուրաքանչյուրին լիարժեք մասնակցություն ունենալ դասին:

Հետևյալ առաջարկները նույնպես կարող են օգտակար լինել․

  • Խրախուսեք ուսանողներին յուրաքանչյուր դասից առաջ կարդալ հանձնարարված սուրբ գրությունների հատվածները և հոդվածները:

  • Ակնկալվում է, որ ուսանողները կկատարեն իրենց դերը որպես սովորողներ:

  • Ուսանողներին հաճախակի հնարավորություն տվեք իրենց խոսքերով բացատրել վարդապետությունները և սկզբունքները, կիսվել համապատասխան փորձով և վկայել այն մասին, ինչ գիտեն և զգում են:

  • Փոփոխեք ուսումնական վարժությունները և մոտեցումները յուրաքանչյուր դասի համար, ինչպես նաև մնացած օրերի համար:

  • Ստեղծեք ուսանելու մթնոլորտ, որը կհրավիրի Հոգին և որտեղ ուսանողները միմյանց սովորեցնելու և իրարից սովորելու հնարավորություն և պատասխանատվություն կունենան (տես ՎևՈւ 88.78, 122):

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթն ուսուցանել է.

Նկար
Երեց Ռիչարդ Գ. Սքոթ

«Հավաստիացեք, որ կա բավարար մասնակցություն, որովհետև ուսանողի կողմից կիրառվող ազատ կամքը թույլ է տալիս, որ Սուրբ Հոգին ուսուցանի: … Երբ ուսանողները կիսվում են ճշմարտություններով, այդ ճշմարտությունները հաստատվում են նրանց հոգում և ամրապնդում նրանց վկայությունը» (“To Understand and Live Truth” [evening with Elder Richard G. Scott, Feb. 4, 2005], 3; si.lds.org):

Ինչպե՞ս կարող եմ հարմարեցնել դասերը հաշմանդամ ուսանողների համար:

Ուսուցմանը պատրաստվելիս հաշվի առեք հատուկ կարիքներ ունեցող ուսանողներին: Հարմարեցրեք վարժությունները և արդյունքները, օգնելով նրանց հաջողության հասնել:

Լրացուցիչ մտքերի և աղբյուրների համար օգտվեք disabilities.lds.org կայքի Հաշմանդամության ռեսուրսներ էջից և Սեմինարիաների և Կրոնի Ինստիտուտների քաղաքականության ձեռնարկի «Հարմարեցված դասեր և ծրագրեր հաշմանդամ ուսանողների համար» բաժնից: