Գրադարան
Դաս 11․ Տիրոջ ձայնը Վարդապետություն և Ուխտերում


Դաս 11

Տիրոջ ձայնը Վարդապետություն և Ուխտերում

Նախաբան

Վարդապետություն և Ուխտերը ապացույց են հանդիսանում, որ Աստված վերջին օրերում խոսում է մարգարեների հետ և Նա պատրաստում է աշխարհին Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին: Երբ մենք կարդում ենք Վարդապետություն և Ուխտերում գտնվող հայտնությունները, մենք կարող ենք լսել Հիսուս Քրիստոսի ձայնը։ Երբ մենք սկսենք հասկանալ Վարդապետություն և Ուխտերի կարևորությունը, մենք կգնահատենք այդ ուսմունքները աշխարհի ամեն բարիքից առավել։

Ընթերցանության օժանդակ նյութեր

  • Ezra Taft Benson, “The Book of Mormon and the Doctrine and Covenants,” Ensign, Jan. 2005, 24–28.

Ուսուցման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտերի նախաբանը

Տիրոջ ձայնը Վարդապետություն և Ուխտերում

Ցուցադրեք Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնի (1899–1994) հետևյալ խոսքերը։ Խնդրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ այն և դասարանին խնդրեք հետևել նրան:

Նկար
Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոն

«Մորմոնի Գիրքը մարդկանց մոտեցնում է Քրիստոսին։ Վարդապետություն և Ուխտերը մարդկանց մոտեցնում է Քրիստոսի թագավորությանը, նույնիսկ՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն՝ «միակ ճշմարիտ և կենդանի եկեղեցուն ողջ երկրի երեսին» [ՎևՈւ 1.30]: Ես գիտեմ դա։

Մորմոնի Գիրքը մեր կրոնի «պորտաքարն» է, իսկ Վարդապետություն և Ուխտերը գագաթի քարը՝ վերջին օրերի շարունակվող հայտնությամբ: Տերը դրել է Իր հավանության կնիքն ինչպես պորտաքարի, այնպես էլ գագաթի քարի վրա» (“The Book of Mormon and the Doctrine and Covenants,” Ensign, Jan. 2005, 26)։

  • Ի՞նչ եք գտել Վարդապետություն և Ուխտերում, որը ցույց է տալիս գրքի կարևորությունը Եկեղեցու և անհատ անդամների համար։

Դասարանին խնդրեք իրենց սուրբ գրություններում բացել Վարդապետություն և Ուխտերի նախաբանը, որը գտնվում է Վարդապետություն և Ուխտերի սկզբում։ Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ առաջին և երրորդ պարբերությունները և խնդրեք դասարանին հետևել նրանց: Խնդրեք դասարանին փնտրել, թե ինչով է Վարդապետություն և Ուխտերը տարբերվում մնացած սուրբ գրքերից և նշեք նախաբանի կարևորումը Տիրոջ ձայնը ունկնդրելիս։ Այնուհետև հարցրեք.

  • Ինչո՞վ է Վարդապետություն և Ուխտերը տարբերվում մյուս օրինակելի աշխատություններից։

  • Ի՞նչ է ասվում նախաբանում «Տեր Հիսուս Քրիստոսի ձայնի» մասին։ (Օգնեք ուսանողներին հասկանալ, որ երբ մենք ուսումնասիրում ենք Վարդապետություն և Ուխտերը, մենք կարող ենք սովորել ճանաչել Տեր Հիսուս Քրիստոսի ձայնը։ Բացատրեք, որ «Տիրոջ ձայնը» արտահայտությանը կամ դրա այլ տարբերակի Վարդապետություն և Ուխտերում հանդիպում ենք ավելի քան 40 անգամ [օրինակ, տես ՎևՈւ 1․2, 18․35–36, 76․30], «Այսպես է ասում Տերը» արտահայտությանը Վարդապետություն և Ուխտերում հանդիպում ենք ավելի քան 60 անգամ [օրինակ, տես ՎևՈւ 36․1, 56․14]։) Տիրոջ ձայնը լսելը Վարդապետություն և Ուխտերում կարևոր թեմա է։

Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Ա. Մաքսվելի (1926–2004) հետևյալ խոսքերը: Խնդրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ այն և դասարանին խնդրեք հետևել նրան:

Նկար
Երեց Նիլ Ա. Մաքսվել

«Եթե հարցնեն, թե որ սուրբ գրքում հնարավորություն ունենք ավելի հաճախ «լսել» Տիրոջ խոսքերը, շատերն առաջինը կմտածեն Նոր Կտակարանի մասին։ Նոր Կտակարանը Մեսիայի գործերի և բազմաթիվ վարդապետությունների հրաշալի հավաքածու է։ Սակայն Վարդապետություն և Ուխտերում մենք լսում ենք Տիրոջ ձայնը ճիշտ այնպես, ինչպես Տիրոջ խոսքերը։ Մենք գրեթե կարող ենք «լսել» նրան խոսելիս» (“The Doctrine and Covenants: The Voice of the Lord,” Ensign, Dec. 1978, 4)։

  • Ինչպե՞ս կարող է Վարդապետություն և Ուխտերի ուսումնասիրության միջոցով Տիրոջ ձայնը լսել և ճանաչել սովորելը փոխել ձեր կյանքը։

Ուսանողներին տվեք մի քանի րոպե, որպեսզի ուսումնասիրեն Վարդապետություն և Ուխտերի նախաբանի ութերորդ պարբերությունը։ Խնդրեք նրանց ներկայացնել վարդապետություններ, որոնք տրված են Վարդապետություն և Ուխտերում։ Բավակարար ժամանակ տրամադրելուց հետո, հարցրեք.

  • Ի՞նչն է Վարդապետություն և Ուխտերը դարձնում «աշխարհի ողջ հարստություններից ավելի արժեքավոր Եկեղեցու համար»։

Կիսվեք, թե ինչ է ասել Յոթանասունի Քվորումից Երեց Սթիվեն Ե․ Սնոուն վարդապետությունների մասին, որոնք գտնվում են Վարդապետություն և Ուխտերում։

Նկար
Երեց Սթիվեն Ե. Սնոու

«Այս ոգեշնչող և շենացնող հայտնությունների միջոցով Վարդապետություն և Ուխտերը ուսուցանում և կրկնում է կարևոր վարդապետություն։ … Երեց Ջոն Ա․ Վիդթսոուն (1872–1952) գրել է․ «Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու կողմից ուսուցանված յուրաքանչյուր վարդապետություն կամ դրա վերաբերյալ որևէ բան կարելի է գտնել Վարդապետություն և Ուխտեր գրքում։ Որքանով ես գիտեմ, չկա որևէ վարդապետություն, որն ուսուցանվում է Եկեղեցու կողմից, որն ինչ-որ կերպ տրված չլինի այս գրքում»։ Նա ավելացրել է, որ Վարդապետություն և Ուխտերը շատ կարևոր է, քանի որ «մեր սուրբ գրքերից ոչ մեկը չի կարող նման կերպ պատասխանել Եկեղեցու բոլոր վարդապետությունների հարցումներին» [The Message of the Doctrine and Covenants (1969), 117]” (“Treasuring the Doctrine and Covenants,” Ensign, Jan. 2009, 52)։

Հրավիրեք ուսանողներին կիսվել, թե ինչպես է Վարդապետություն և Ուխտերի ուսումնասիրումը օրհնել իրենց կյանքը։

Վարդապետություն և Ուխտեր 1․1-17, 5․10

Պատմական տեղեկություններ Վարդապետություն և Ուխտերի վերաբերյալ

Բացատրեք ուսանողներին, որ Վարդապետություն և Ուխտեր 1 բաժնում տրված հայտնությունը ի սկզբանե տրվել էր Տիրոջ կողմից որպես Պատվիրանների Գրքի տիտղոսաթերթ, որը Ջոզեֆ Սմիթի հայտնությունների առաջին բանաքաղությունն էր։ Հայտնությունների այս հավաքածուն, Մարգարեի շատ այլ հայտնությունների և Հավատքի վերաբերյալ քարոզների հետ միասին հետագայում հրատարակվեց որպես Վարդապետություն և Ուխտեր։ Բաժին 1-ը անդրադառնում է մեր օրերում այս սուրբ գրքի անհրաժեշտությանը։ Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 1 բաժնի նախաբանը: Օգնեք ուսանողներին քննարկել բաժնի նախաբանը` տալով հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ որոշման շուրջ համաձայնության եկան երեցների հատուկ համաժողովի ժամանակ։ (Մինչ այդ պահը Ջոզեֆ Սմիթի ստացած հայտնությունները կհրատարակվեին գրքում։ Հիշեցրեք ուսանողներին, որ չնայած այս գիրքն ի սկզբանե կոչվել էր Պատվիրանների Գիրք, այն հետագայում կոչվելու էր Վարդապետություն և Ուխտեր:)

Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 1․1-5: Այնուհետև հարցրեք դասարանին.

  • Ո՞ւմ հետ է Հիսուս Քրիստոսը խոսում այս հատվածներում:

  • Ինչպե՞ս կամփոփեիք այդ հատվածներում տրված Տիրոջ հիմնական ուղերձը։

  • Համաձայն Տիրոջ խոսքերի, ինչպե՞ս Նա հայտնի կդարձնի իր նախազգուշացումները բոլոր ժողովուրդներին։ (Ուսանողները պետք է արտահայտեն հետևյալ վարդապետությունը․ Տերն Իր նախազգուշացումները հայտնում է բոլոր ժողովուրդներին Իր ընտրյալ աշակերտների միջոցով։

Ուսանողներից որևէ մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 1․12 հատվածը: Այնուհետև հարցրեք.

  • Համաձայն տողատակի ծանոթագրություն 12բ-ի, ինչ իրադարձություն է Տերն ուզում, որին աշխարհը նախապատրաստվի։ (Ուսանողների պատասխաններից հետո դուք կարող եք խրախուսել նրանց մշտապես անդրադառնալ տողատակի ծանոթագրություններին, որպեսզի պարզաբանեն և ավելի խորացնեն սուրբ գրության տեքստի վերաբերյալ իրենց հասկացողությունը։)

Խնդրեք դասարանին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 1․14–16 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ինչպես է Տերը նկարագրում աշխարհը, որում մենք ապրում ենք: Երբ ուսանողները պատմեն, թե ինչ են գտել, խնդրեք նրանց կարդալ 17 հատվածը և բացատրել, թե ինչ արեց Տերը 14–16 հատվածներում նկարագրված խնդրին անդրադառնալու համար:

Խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 5․10 հատվածը, մինչ դասարանը կհետևի նրան։ Այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ ենք սովորում այս հատվածից Ջոզեֆ Սմիթի եզակի կոչման մասին։ (Ուսանողները պետք է ներկայացնեն հետևյալ ճշմարտությունը․ Տերը կանչել է Ջոզեֆ Սմիթին, որպեսզի Իր խոսքերը հայտնի աշխարհին։)

Հրավիրեք որևէ ուսանողի կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ խոսքերը.

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

«Ի լրումն այն ամենի, ինչ նա արել է … Ջոզեֆ [Սմիթը] բացի այդ ամենից մեզ թողեց աստվածային հայտնության վճռական նշանակություն ունեցող ժառանգություն և ոչ թե մեկ առանձին հայտնություն՝ առանց փաստերի և հետևանքների, ոչ թե «մեղմ մի ոգեշնչում, որ հոսում է դեպի բոլոր բարի մարդկանց միտքը» ամենուրեք, այլ հատուկ, փաստագրված, շարունակվող հրահանգներ Աստծուց։ Ինչպես հակիրճ շարադրել է մի լավ ընկեր և հավատարիմ ՎՕՍ գիտնական, «Երբ Քրիստոնեության սկզբնական գաղափարները կատաղի հարձակման էին ենթարկվում Լուսավոր բանականության կողմից, Ջոզեֆ Սմիթը [հստակ և մեն-մենակ] վերադարձրեց ժամանակակից Քրիստոնեությունը իր սկզբնական վիճակին հայտնության միջոցով» [Richard L. Bushman, “A Joseph Smith for the Twenty-First Century,” in Believing History (2004), 274]» (“Prophets, Seers, and Revelators,” Ensign or Liahona, Nov. 2004, 8)։

  • Ինչպե՞ս է այս դասը խորացրել Վարդապետություն և Ուխտերի նպատակի և կարևորության ձեր ըմբռնումը։

  • Ինչպե՞ս է Վարդապետություն և Ուխտերը ամրացրել ձեր վկայությունը որպես Աստծո մարգարե Ջոզեֆ Սմիթի աստվածային կոչման վերաբերյալ։

Դասն ավարտեք հարցնելով, թե ուսանողներից ով կցանկանար կիսվել Վարդապետություն և Ուխտերում տրված վարդապետությունների, սկզբունքների և ճշմարտությունների վերաբերյալ իր վկայությամբ:

Ուսանողի ընթերցարան