Գրադարան
Դաս 22․ Մարգարե Ջոզեֆ Սմիթի նահատակությունը


Դաս 22

Մարգարե Ջոզեֆ Սմիթի նահատակությունը

Նախաբան

Եկեղեցու այլախոհները և Եկեղեցուց դուրս գտնվող ախոյանները կազմակերպեցին Մարգարե Ջոզեֆ Սմիթի և նրա եղբայր Հայրում Սմիթի նահատակությունը։ Նրանց մահը զորեղ կնիք դրեց Մորմոնի Գրքի, Վարդապետություն և Ուխտերի և Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի վերաբերյալ նրանց վկայությունների վրա։ Մարգարե Ջոզեֆ Սմիթի կյանքն ու նահատակությունն ուսումնասիրելը կօգնի ուսանողներին խորհել բազում օրհնությունների մասին, որոնք Տերը տվել է նրանց Մարգարե Ջոզեֆ Սմիթի ծառայության շնորհիվ, ում միջոցով Նա վերականգնեց Իր ավետարանը վերջին օրերում։

Ընթերցանության օժանդակ նյութեր

Ուսուցման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 135․4–5, 136․36–39

Թշնամիները փորձում էին սպանել Ջոզեֆ Սմիթին

Նկար
Քարթեջի բանտ

Ցուցադրեք Քարթեջի բանտի նկարը։ Բացատրեք ուսանողներին, որ 1844 թվականի հունիսի 27-ին Մարգարե Ջոզեֆ Սմիթը և նրա եղբայր Հայրումը, ով Եկեղեցու Հայրապետն էր, նահատակվեցին այս բանտում, որը գտնվում էր Քարթեջում՝ Իլինոյս։ Ջոզեֆ Սմիթը 38 տարեկան էր, երբ մահացավ, իսկ Հայրումը՝ 44։

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 136․36-39 հատվածները, մինչ դասարանը կհետևի նրան։ Խրախուսեք ուսանողներին կարդալիս ուշադրություն դարձնել, թե ինչպես է Տերը ներկայացնում Ջոզեֆ Սմիթի կյանքը և նրա կատարած աշխատանքը։ Այնուհետև քննարկեք հետևյալ հարցը.

  • Տերը ինչպե՞ս է նկարագրել Մարգարե Ջոզեֆ Սմիթի կյանքը և աշխատանքը: (Ուսանողների պատասխանները կարող են ներառել հետևյալ ճշմարտությունները․ Ջոզեֆ Սմիթը դրեց Աստծո աշխատանքի հիմքը ավետարանի այս տնտեսությունում։ Մարգարե Ջոզեֆ Սմիթն անմեղ էր, երբ մահացավ և նա հավատարմորեն կատարել էր առաքելությունը, որը տրվել էր նրան Աստծո կողմից։)

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այն մի քանի պատճառները, որոնք Մարգարեին հասցրին մահվան, ասեք նրանց, որ Սրբերը երեք տարի Իլինոյս նահանգում ապրում էին հարաբերական խաղաղության մեջ, սակայն 1842 թվականին նրանք կրկին տարաձայնություններ ունեցան։ Եկեղեցու ախոյանների շարքերում էին նաև Իլինոյսի քաղաքացիները, ովքեր վախենում էին Սրբերի քաղաքական ազդեցությունից։ Ուրիշներն էլ նախանձում էին Նավուի տնտեսական աճին և քննադատորեն էին մոտենում Նավու քաղաքի կառավարության և ոստիկանության ուժեղ ազդեցությանը։ Ոմանք սխալ էին հասկանում մորմոնական որոշ առանձնահատուկ վարդապետություններն ու սկզբունքները։ Եկեղեցու այլախոհները և Եկեղեցուց դուրս գտնվող ախոյանները միավորեցին իրենց ջանքերը՝ Մարգարեի և Եկեղեցու դեմ պայքարելու գործում։

Յուրաքանչյուր ուսանողի տրամադրեք թերթիկի մեկական օրինակ, որը գտնվում է այս դասի վերջում։ Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ «Ընդդիմություն Մարգարեի և Եկեղեցու դեմ» վերնագրով հատվածը։

Նկար
թերթիկ, Նահատակություն

Բացատրեք, որ համաձայն այն օրենքների, որոնք գործում էին մարգարեի մահվան ժամանակ, ոչ մի օրենք չէր խախտվել, երբ լրագիրը փակվեց։ Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսի հետևյալ խոսքերը.

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

«Միացյալ Նահանգների Սահմանադրության բարեփոխումը, որը երաշխիք ապահովեց պաշտպանել լրատվամիջոցների ազատությունը քաղաքի և նահանգի կառավարության գործողություններից, չէր գործում մինչև 1868 թվականը, և որպես կառավարական օրենք այն ուժի մեջ մտավ միայն 1931 թվականին։ … Մենք պետք է քննենք մեր նախորդների գործողությունները` հիմք ընդունելով նրանց ժամանակների օրենքները, պատվիրանները և իրավիճակները, այլ ոչ մերը» (“Joseph, the Man and the Prophet,” Ensign, May 1996, 72)։

  • Ինչո՞ւ է կարևոր հիշել Երեց Օուքսի ելույթի վերջին նախադասությունը, երբ մենք խորհում ենք վաղ շրջանի Եկեղեցու ղեկավարների արարքների մասին։ (Դուք կարող եք շեշտել, որ Նավու քաղաքի խորհրդի անդամների մեծ մասը Եկեղեցու անդամներ էին, սակայն նրանք գործում էին որպես ընտրված քաղաքացիական ծառաներ` իրենց լիազորությունների սահմաններում, երբ նրանք պատվիրեցին, որ լրագիրը փակվի։ Եկեղեցին` որպես կազմակերպություն, լրագրի դեմ քայլեր չձեռնարկեց, սակայն քաղաքի խորհուրդը «անախորժությունը մեղմելու» գործողություն ձեռնարկեց[in History of the Church, 6:432])։

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ թերթիկի «Ջոզեֆի և Հայրումի հանդեպ կեղծ մեղադրանքներ են ներկայացվում» վերնագրով հատվածը։ Մեկ այլ ուսանողի խնդրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 135.4 հատվածը: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով մարգարեությունը, որը Ջոզեֆ Սմիթը տվեց Քարթեջի ճանապարհին։

  • Չնայած բոլոր մահկանացուներն էլ անկատար են, ձեր կարծիքով, ի՞նչ է պահանջվում մարդուց ասելու, որ իր «խիղճը մաքուր է Աստծո առաջ և բոլոր մարդկանց առաջ»։ (ՎևՈւ 135․4

Բացատրեք, որ երբ Հայրում Սմիթը պատրաստվում էր գնալ Քարթեջի բանտ, նա կարդաց Եթեր 12․36-38 հատվածները և ծալեց այդ էջը։ Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 135․5 հատվածը, որը Եթերի գրքի այս հատվածների ճշգրիտ մեջբերումն է, մինչ դասարանը հետևում է նրան։ Հրավիրեք ուսանողներին մտածել, թե սուրբ գրության այդ հատվածը ինչո՞ւ էր կարևոր Հայրումի համար։ Կարող եք խորհուրդ տալ ուսանողներին` նշել ցանկացած բառ կամ արտահայտություն, որն առանձնահատուկ նշանակություն ունի իրենց համար:

  • Ձեր կարծիքով Եթերի գրքի այս հատվածի ո՞ր յուրահատուկ բառերը կամ արտահայտությունները կարող էին կարևոր լինել Հայրումի համար, երբ նա կանգնած էր բանտարկության և հնարավոր է նաև մահվան դիմաց։

  • Ձեր կարծիքով ի՞նչ է նշանակում հետևյալ արտահայտությունը․ «Բոլոր մարդիկ կիմանան, որ իմ հանդերձներն արատավորված չեն ձեր արյունով»։ (Թող ուսանողները 5-րդ հատվածը համեմատեն Հակոբ 1․19 և Մոսիա 2․27 հատվածների հետ, որպեսզի բացահայտեն այս արտահայտության իմաստը։ Լրացուցիչ ըմբռնում ձեռք բերելու համար սուրբ գրություններն այլ սուրբ գրությունների հետ համեմատել սովորելը սուրբ գրությունների ուսումնասիրության կարևոր հմտություն է։)

Խնդրեք ուսանողներին խորհել, թե ինչ կարող էին զգալ Ջոզեֆն ու Հայրումը, երբ իմացան, որ իրենք կատարել էին Աստծուց տրված կոչումները և պարտականությունները՝ գործի դնելով իրենց լավագույն ունակությունները։

  • Մենք ի՞նչ կարող ենք սովորել Ջոզեֆ և Հայրում Սմիթների օրինակներից, որը կօգնի մեզ կատարելու այն պարտականությունները, որոնք ստանում ենք Աստծուց։

Վարդապետություն և Ուխտեր 135․1-3, 6-7

Ջոզեֆ Սմիթի նահատակությունը Քարթեջի բանտում և նրան մատուցված հարգանքի տուրքը

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 135 բաժնի նախաբանը: (Կարող եք նշել, որ սուրբ գրությունների 1981 և 2013 թվականների հրատարակությունների վերնագրերի տարբերությունները արտացոլում են վերջին ուսումնասիրությունները։) Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 135․1-2 հատվածները և թերթիկի «Նահատակությունը Քարթեջի բանտում» վերնագրով բաժինը: Դասարանին խնդրեք հետևել, մինչ այդ ուսանողները կկարդան։

  • Ձեր կարծիքով ի՞նչ է նշանակում «Կնքելու համար այս գրքի և Մորմոնի Գրքի վկայությունը» արտահայտությունը։

Երբ ուսանողները կիսվեն իրենց մտքերով, խորհեք հետևյալ սահմանումը գրատախտակին գրելու մասին․ «Կնքել» նշանակում է հիմնավորապես հաստատել մի բան, ինչպես օրինակ վկայությունը։ Կարող եք առաջարկել, որ ուսանողները գրեն այս սահմանումն իրենց սուրբ գրություններում հատված 1-ի կողքին։

Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 135․3, 6-7 հատվածները, փնտրելով որոշ ճշմարտություններ, որոնք մենք սովորում ենք Ջոզեֆ և Հայրում Սմիթների նահատակության մասին այս հայտարարությունից։

  • Ի՞նչ ճշմարտություններ եք սովորում Ջոզեֆ և Հայրում Սմիթների նահատակության մասին այս հայտարարությունից։ (Ուսանողները կարող են ներկայացնել շատ ճշմարտություններ, ներառյալ հետևյալը․ Ջոզեֆ Սմիթը ավելի շատ բան արեց այս աշխարհի մարդկանց փրկության համար, քան որևէ այլ մարդ, բացի միայն Հիսուսից: Մորմոնի Գիրքը և Վարդապետություն և Ուխտերը տրվեցին աշխարհի փրկության համար։)

  • Եթե չլիներ Մարգարե Ջոզեֆ Սմիթի մատուցած ծառայությունը, ձեր կյանքում ի՞նչ առանձնահատուկ փոփոխություններ կնկատեիք:

Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Երեց Դալլին Հ. Օուքսի հետևյալ խոսքերը, որոնք գտնվում են թերթիկի «Հարգանքի տուրք Մարգարե Ջոզեֆ Սմիթին» վերնագրով բաժնում։

  • Ինչո՞ւ է կարևոր հասկանալ, որ Ջոզեֆ Սմիթի մտերիմները նրան համարում էին մարգարե և «պատվարժան, առաքինի մարդ»։

Վերջում խնդրեք ուսանողներին ցանկության դեպքում դասարանի հետ կիսվել Ջոզեֆ Սմիթի մասին իրենց վկայությամբ: Խրախուսեք ուսանողներին հաջորդ մի քանի օրերի ընթացքում հնարավորություններ փնտրել` ուրիշների հետ կիսվելու իրենց վկայությամբ Մարգարե Ջոզեֆ Սմիթի և Հիսուս Քրիստոսի ավետարանի վերականգնման գործում նրա դերի մասին:

Ուսանողի ընթերցարան

Մարգարե Ջոզեֆ Սմիթի նահատակությունը

Վերականգնման հիմքերը. Դաս 22

Ընդդիմություն Մարգարեի և Եկեղեցու դեմ

1844 թվականի հունիսին Եկեղեցու հանդեպ թշնամությունը շատ էր ուժեղացել։ Իլինոյսի որոշ քաղաքացիներ քննարկում էին Սրբերին նահանգից վտարելու հարցը, մինչ ուրիշները ծրագրում էին սպանել Մարգարեին։ Մարգարեի և Եկեղեցու դեմ դավադրություն կազմակերպողներից ոմանք Եկեղեցու նախկին անդամներ էին, ովքեր ուրացության մեջ էին ընկել։ 1844 թվականի հունիսի 7-ին Վիլյամ Լոն, ով ծառայել էր որպես Առաջին Նախագահության Երկրորդ Խորհրդական, և մյուս ուրացողները տպագրեցին Nauvoo Expositor կոչվող թերթի առաջին համարը։ Հասարակությանը Մարգարեի և Եկեղեցու դեմ բորբոքելու փորձ կատարելով` այս մարդիկ օգտագործեցին այս լրագիրը Ջոզեֆ Սմիթին և Եկեղեցու մյուս ղեկավարներին զրպարտելու համար։ Ջոզեֆ Սմիթը, գործելով որպես Նավուի քաղաքագլուխ, և Նավու քաղաքի խորհրդի անդամների մեծ մասը գիտակցում էին, որ բորբոքումներ տարածող լրագիրը կհանգեցնի ամբոխի բռնությանը քաղաքի դեմ։ Նրանք հայտարարեցին, որ թերթը խախտում էր հասարակական կարգը և պատվիրեցին, որ Nauvoo Expositor լրագիրը փակվի։

Ջոզեֆ և Հայրում Սմիթների դեմ կեղծ մեղադրանք է առաջադրվում

«Ի հետևանք [Nauvoo Expositor-ի փակման] քաղաքագլխի և խորհրդի որոշման, Իլինոյսի իշխանությունները Մարգարեի, նրա եղբայր Հայրումի և Նավու քաղաքի մյուս պաշտոնյաների դեմ խռովության անհիմն մեղադրանք հարուցեցին: Իլինոյսի նահանգապետ Թոմաս Ֆորդը հրաման արձակեց, որ այդ տղամարդիկ դատվեն Իլինոյս նահանգի Քարթեջ գավառի կենտրոնում, և նրանց պաշտպանություն խոստացավ: Ջոզեֆը գիտեր, որ եթե գնար Քարթեջ, իր կյանքը մեծ վտանգի տակ կդրվեր խաժամուժի կողմից, որը սպառնում էր նրան:

Հավատալով, որ խաժամուժը միայն իրենց էր ուզում, Ջոզեֆն ու Հայրումը որոշեցին մեկնել դեպի արևմուտք՝ իրենց կյանքը պահպանելու համար: Հունիսի 23-ին նրանք անցան Միսսիսիպի գետը, բայց նույն օրը՝ ավելի ուշ, Նավուից եղբայրները գտան Մարգարեին և ասացին նրան, որ զորքերը կներխուժեն քաղաք, եթե նրանք չհանձնվեն իշխանություններին Քարթեջում: Մարգարեն համաձայնեց անել այդ՝ հույս ունենալով խաղաղեցնել թե կառավարական պաշտոնյաներին, թե խաժամուժին: Հունիսի 24-ին Ջոզեֆ և Հայրում Սմիթները մնաս բարով ասացին իրենց ընտանիքներին, և Նավու քաղաքի մյուս պաշտոնյաների հետ հաջորդ օրը գնացին Քարթեջ՝ կամավոր հանձնվելով գավառի պաշտոնյաներին Քարթեջում: Եղբայրներին սկզբնական մեղադրանքի համար երաշխավորությամբ ազատ արձակելուց հետո, նրանց դեմ կեղծ մեղադրանք հարուցվեց Իլինոյս նահանգի դեմ դավաճանության մեջ, ապա նրանք ձերբակալվեցին և բանտարկվեցին Քարթեջի բանտում՝ լսման սպասելու համար: Երեցներ Ջոն Թեյլորը և Վիլլարդ Ռիչարդսը՝ Տասներկուսի միակ անդամները, ովքեր այդ ժամանակ միսիայում չէին ծառայում, կամավոր միացան նրանց» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ [2007], 561-62):

Նահատակությունը Քարթեջի բանտում

1844 թվականի հունիսի 27-ին մի այցելու Ջոզեֆին ատրճանակ էր տվել։ Երբ ամբոխը փորձեց մտնել սենյակը, որտեղ պահվում էին Մարգարեն և մյուսները, Հայրումը մահացու գնդակ ստացավ՝ փորձելով պատշպանել սենյակում գտնվողներին։ Ջոզեֆը ցատկեց դեպի դուռը և հասավ դռան շրջանակին, որ փորձեր ատրճանակով կրակել դեպի նախասենյակը։ Վեց գնդակներից արձակվեցին ընդամենը երեքը՝ վիրավորելով ամբոխի մի քանի անդամների։ Այնուհետև ամբոխի միջից հրացաններն ուղղվեցին կիսաբաց դռան կողմը, և Ջոն Թեյլորը փորձեց ձեռնափայտով հարվածել հրացանների փողերին։

Երբ հակամարտությունը դռան մոտ մեծացավ, Ջոն Թեյլորը փորձեց դուրս գալ սենյակից պատուհանի միջով։ Երբ նա փորձեց դուրս ցատկել պատուհանից, դռան մոտից կրակեցին նրա ազդրին և դրսից ևս ինչ-որ մեկը կրակեց նրա վրա։ Նա ընկավ գետնին և մինչ փորձում էր մտնել պատուհանի մոտ գտնվող մահճակալի տակ, մի քանի տեղից վիրավորվեց ևս երեք կրակոցից։ Այդ ընթացքում, երբ հրացանները հայտնվեցին դռան մոտ, Վիլլարդ Ռիչարդսը սկսեց հարվածել դրանց ձեռնափայտով։

Ջոզեֆ Սմիթը այդ պահին որոշեց դուրս գալ նույն պատուհանից։ Մինչ Վիլլարդ Ռիչարդսը շարունակում էր շեղել դռան մոտ գտնվող ամբոխին, Մարգարեն դուրս ցատկեց բաց պատուհանից։ Երբ նա ցատկեց, փափուշտներ տեղացին նրա վրա բանտի ներսից և դրսից։ Նա ցած ընկավ պատուհանից՝ բացականչելով «Ո՜վ Տեր իմ Աստված»։ Ամբոխը, որը գտնվում էր բանտի ներսում, դուրս վազեց, որ համոզվի, արդյո՞ք Ջոզեֆը մահացել էր։ Չնայած Քարթեջի բանտին մոտեցող Եկեղեցու անդամներ չկային, ինչ-որ մեկը գոռաց․ «Մորմոնները գալիս են» և ողջ ամբոխը փախուստի դիմեց։

Հարգանքի տուրք Մարգարե Ջոզեֆ Սմիթին

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսն ասել է․

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

«Մարդիկ, ովքեր լավ էին ճանաչում Ջոզեֆին և շատ մոտ էին կանգնած նրան` որպես Եկեղեցու ղեկավարություն, սիրում և հաստատում էին նրան որպես մարգարե։ Նրա եղբայր Հայրումն ընտրեց մահանալ նրա կողքին։ Ջոն Թեյլորը, ով նույնպես նրա կողքին էր, երբ նա նահատակվեց, ասել է․ «Ես վկայում եմ Աստծո, հրեշտակների և մարդկանց առաջ, որ նա բարի, պատվարժան, և առաքինի մարդ էր … և իր բնավորությամբ` որպես մասնավոր և հանրային մարդ նա անբասիր էր, և որ նա ապրեց և մահացավ որպես Աստծո մարդ» (The Gospel Kingdom [1987], 355; see also D&C 135:3): Բրիգամ Յանգը հայտարարել է․ «Չեմ կարծում, որ աշխարհում ապրում է մի մարդ, ով ավելի լավ էր ճանաչում [Ջոզեֆ Սմիթին], քան ես։ Եվ ես համարձակ ասում եմ, որ բացի Հիսուս Քրիստոսից, ավելի լավ մարդ երբևէ չի ապրել կամ չի ապրում այս աշխարհում» [Discourses of Brigham Young, sel. John A. Widtsoe (1954), 459]» (“Joseph, the Man and the Prophet,” Ensign, May 1996, 73)։