Գրադարան
Դաս 14․ Կիրթլենդի տաճարը և քահանայության բանալիները


Դաս 14

Կիրթլենդի տաճարը և Քահանայության բանալիները

Նախաբան

Գրեթե երեք տարիների պայքարից և ֆինանսական զոհաբերությունից հետո Կիրթլենդի Տաճարը նվիրագործվեց 1836 թվականի մարտի 27-ին։ Նվիրագործումն ուղեկցվեց հրաշալի իրադարձություններով, և մեկ շաբաթ անց երկնային սուրհանդակները վերականգնեցին քահանայության բանալիները Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին: Այս բանալիները Եկեղեցու տարբերակիչ առանձնահատկությունն է և օրհնել է միլիոնավոր մարդկանց, ովքեր հավաքվել են Եկեղեցում։

Ընթերցանության օժանդակ նյութեր

  • Jeffrey R. Holland, “Our Most Distinguishing Feature,” Ensign or Liahona, May 2005, 43–45.

  • Դեյվիդ Ա․ Բեդնար, «Պատվավոր անուն և դիրք ունենալ», Ensign կամ Լիահոնա, մայիս 2009, 97–100։

  • “Glorious Days in Kirtland, 1834–1836,” chapter 13 in Church History in the Fulness of Times Student Manual, 2nd ed. (Church Educational System manual, 2003), 153–68.

Ուսուցման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 109․1-28

Սրբերը զոհաբերություններ կատարեցին Կիրթլենդի Տաճարը կառուցելու համար

Ուսանողներին ցույց տվեք Կիրթլենդի Տաճարի նկար (տես Ավետարանի նկարների գիրք [2009], հ. 117, տես նաև LDS.org): Բացատրեք, որ Կիրթլենդի Տաճարը կառուցելու համար Սրբերը աշխատեցին և զոհաբերություններ կատարեցին գրեթե երեք տարի։ Այդ ընթացքում նրանք եղան Տիրոջ խոստումի իրականացման վկան, որ եթե նրանք պահեին Նրա պատվիրանները, «այն կառուցելու զորություն» կունենային (ՎևՈւ 95․11): Մոտավորապես 1000 մարդ էր մասնակցում տաճարի նվիրագործմանը, որը տեղի էր ունեցավ 1836 թվականի մարտի 27-ին։ Նվիրագործման աղոթքը, որը Ջոզեֆ Սմիթը ստացել էր հայտնությամբ, տրված է Վարդապետություն և Ուխտեր 109 բաժնում։

Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 109․1-5 հատվածները: Դասարանին խրախուսեք հետևել, ուշադրություն դարձնելով հատկապես այն արտահայտություններին, որոնք նկարագրում են Սրբերի կատարած զոհաբերությունները տաճարը կառուցելու համար։ Ապա տվեք հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ բառեր էր օգտագործում Ջոզեֆ Սմիթը Սրբերի զոհաբերությունները նկարագրելու համար:

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ Սրբերի կատարած զոհաբերությունները, խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ հետևյալ ամփոփումը․

1833 թվականի հունիսից մինչև 1836 թվականի մարտ ամիսը տղամարդիկ և կանայք կողք կողքի աշխատում էին, որպեսզի կառուցեն և ավարտին հասցնեն Տիրոջ տան աշխատանքները։ Ոմանք կատարում էին որմնադրի աշխատանքը, մյուսները բերում էին քարերը, մյուսները թել էին մանում և հագուստ գործում աշխատողների համար, իսկ ոմանք աշխատում էին Տիրոջ տան վարագույրների վրա։ Այս ամենը նրանք անում էին, «որ Մարդու Որդին մի տեղ ունենա՝ հայտնվելու իր ժողովրդին» (ՎևՈւ 109․5): Որոշ Վերջին Օրերի Սրբեր` ինչպես Ջոն Թանները, տվեցին իրենց ունեցվածքի մեծ մասը տաճարի կառուցման համար։ Ընդհանուր առմամբ տաճարի կառուցումը միգուցե պահանջել է 40000 ԱՄՆ դոլար՝ շատ մեծ գումար այդ ժամանակների համար։ Անկախ գումարից և զոհաբերությունից Սրբերը հավատարիմ էին իրենց աշխատանքներում՝ հնազանդվելու Տիրոջ պատվիրաններին (տես ՎևՈւ 95․11): Կիրթլենդի Տաճարը սիրո աշխատանք էր և հնազանդության, զոհաբերության և հավատքի փորձառություն։

  • Ի՞նչ զոհաբերություններ ենք մենք պարտավորվում կատարել այսօր, որպեսզի վայելենք տաճարի օրհնությունները:

  • Ի՞նչ օրհնություններ են տրվում մեզ մեր կյանքում, երբ մենք զոհաբերություններ ենք կատարում Տիրոջ գործը կատարելու համար։

Որպեսզի օգնեք պատասխանել այս հարցին, ցուցադրեք Երիտասարդ Կանանց Գերագույն Նախագահությունից Քույր Քերոլ Բ․ Թոմասի հետևյալ խոսքերը։ Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այդ միտքը:

Նկար
Carol B. Thomas

© Busath.com

«Զոհաբերությունը հրաշալի սկզբունք է։ Երբ մենք հոժար ենք տալու մեր ժամանակը, տաղանդները և մեր ողջ ունեցվածքը, այն դառնում է մեր երկրպագության ամենաճշմարիտ ձևերից մեկը։ Այն կարող է մեր մեջ զարգացնել մեծ սեր միմյանց հանդեպ և մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի հանդեպ։ Զոհաբերության միջոցով մեր սրտերը կարող են փոխվել․ մենք ավելի ենք մոտենում Հոգուն և աշխարհի բաների հանդեպ մեր ցանկությունները պակասում են» (“Sacrifice: An Eternal Investment,” Ensign, May 2001, 64)։

Ուսանողներին հրավիրեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 109.12-13 և 20-21 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ինչպես է այս աղոթքում նշվում տաճարի սուրբ էությունը: Ուսանողներին խնդրեք կիսվել, թե այս հատվածներում ինչը տպավորվեց նրանց մեջ:

Ասեք ուսանողներին, որ նվիրագործման աղոթքում Ջոզեֆ Սմիթը աղերսում էր Տիրոջից առանձնահատուկ օրհնություններ։ Խնդրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 109․12-15, 22-28 հատվածները: Դասարանին խրախուսեք հետևել և փնտրել օրհնություններ, որոնք կտրվեն նրանց, ովքեր արժանի կերպով երկրպագում են տաճարում։ Դուք կարող եք խորհուրդ տալ, որ նրանք ընդգծեն կարևոր բառերը և արտահայտությունները, որոնք մեծ տպավորություն են գործում նրանց վրա: Այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը.

  • Ձեր նշած օրհնություններից ո՞րն ունի ամենամեծ նշանակությունը ձեզ համար։ Ինչո՞ւ:

  • Ի՞նչ վարդապետություն կամ սկզբունք կարող ենք սովորել այս հատվածներից: (Համոզվեք, որ ուսանողները ներկայացնում են հետևյալ սկզբունքը․ Երբ մենք հավատարմորեն երկրպագում ենք տաճարում, մենք կարող ենք ստանալ ավելի մեծ պաշտպանություն և զորություն աշխարհի ամբարշտության դեմ։)

Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա․ Բեդնարի հետևյալ խոսքերը և հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

«Խնդրում եմ, [Վարդապետություն և Ուխտեր 109․24-28] հատվածները դիտարկեք` հաշվի առնելով, որ ներկայումս մոլեգնում է հակառակորդը և … Հիսուս Քրիստոսի անունը մեզ վրա վերցնելու պատրաստակամության և սուրբ տաճարում պատվավոր անուն և դիրք ունեցողներին խոստացված պաշտպանության օրհնության մասին։ Իհարկե, ուխտի այս օրհնությունները բոլոր սերունդների և ողջ հավերժության համար է։ Ես կոչ եմ անում ձեզ մշտապես ուսումնասիրել և աղոթքով խորհել, թե ինչպես են այս սուրբ գրություններն առնչվում ձեր կյանքին և ձեր ընտանիքին։

Մենք չպետք է զարմանանք, երբ սատանան ջանում է խանգարել կամ վարկաբեկել տաճարային երկրպագությունը և աշխատանքը։ Դևը արհամարհում է Տիրոջ տան մաքրությունն ու զորությունը։ Տաճարային ծեսերի և ուխտերի միջոցով յուրաքանչյուրիս համար մատչելի պաշտպանությունը մեծ խոչընդոտ է հանդիսանում Լյուցիֆերի չար ծրագրերի համար» («Պատվավոր անուն և դիրք ունենալ», Ensign կամ Լիահոնա, մայիս 2009, 99):

  • Ինչպե՞ս է մեծացել ձեր հոգևոր զորությունը տաճարային երկրպագության արդյունքում։

Խրախուսեք ուսանողներին մտածել, թե ինչ կարող են իրենք անել` ավելի շատ օրհնություններ ստանալու համար, որոնք խոստացված են նրանց, ովքեր հավատարմորեն երկրպագում են տաճարում։ Հիշեցրեք ուսանողներին, որ երբ նրանք խորհեն սուրբ գրությունների և մարգարեների խոսքերի շուրջ, նրանց սրտերը և մտքերը ավելի կբացվեն Տիրոջ ոգեշնչման համար։

Վարդապետություն և Ուխտեր 110

Հիսուս Քրիստոսը, Մովսեսը, Եղիան և Եղիասը հայտնվեցին Կիրթլենդի Տաճարում

Բացատրեք, որ Կիրթլենդի Տաճարը կառուցելիս Սրբերի զոհաբերությունների համար նվիրագործման օրերին Աստված պարգևատրեց նրանց հոգևոր հայտնությունների զեղումով։ Եթե ժամանակը թույլ է տալիս, հակիրճ կերպով կիսվեք գլուխ 13-ում գտնվող մի քանի պատմություններով («Փառահեղ օրեր Կիրթլենդում, 1834–36 թվականներ»), որոնք գտնվում են Եկեղեցու պատմությունը ժամանակների լրության շրջանում ուսանողների ձեռնարկում, 2-րդ մաս։ (Եկեղեցու Կրթական Համակարգի ձեռնարկ, 2003), հատկապես «Պենտեկոստական շրջան» (էջ 164–67) վերնագրով մասում։ Ասեք ուսանողներին, որ հավանաբար ամենակարևոր իրադարձությունը տեղի է ունեցել 1836 թվականի ապրիլի 3-ին` տաճարի նվիրագործումից մեկ շաբաթ անց։

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 110 բաժնի նախաբանը և խնդրեք դասարանին հետևել նրան։ Ապա տվեք հետևյալ հարցերը.

  • Ո՞ւմ էր տրվել այս տեսիլքը: Ի՞նչ էին անում Ջոզեֆ Սմիթը և Օլիվեր Քաուդերին նախքան այս տեսիլքի հայտնվելը։

Բացատրեք ուսանողներին, որ Վարդապետություն և Ուխտերի առաջին տասը հատվածներում նկարագրվում է փառահեղ տեսիլք, որը Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին տվեց Փրկիչը` հայտնվելով նրանց` հայտարարելու, որ ընդունում է Կիրթլենդի Տաճարը։ Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ այս հատվածները, ուշադրություն դարձնելով Փրկչի և տաճարի վերաբերյալ կարևոր ճշմարտություններին։ Բավարար ժամանակ հատկացնելուց հետո հարցրեք.

  • Այս հատվածներում ի՞նչն է նշանակալից ձեզ համար: Ինչո՞ւ:

  • Համաձայն հատված 6-ի, Փրկիչը հայտարարել է․ «Թող իմ ողջ ժողովրդի սիրտը ցնծա»: Ձեր կարծիքով, այդ ժամանակ Սրբերն ի՞նչ պատճառ ունեին ցնծալու:

Բացատրեք, որ Փրկչի տեսիլքի ավարտին հաջորդեցին մի շարք տեսիլքներ։ Այդ տեսիլքներում Մովսեսը, Եղիասը և Եղիան հերթով հայտնվեցին Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին:

Գրատախտակին գրեք հետևյալը.

Մովսես․ Վարդապետություն և Ուխտեր 110․11

Եղիաս․ Վարդապետություն և Ուխտեր 110․12

Եղիա․ Վարդապետություն և Ուխտեր 110․13-15

Դասարանը բաժանեք երեք խմբի: Յուրաքանչյուր խմբին հանձնարարեք գրատախտակին գրված անուններից մեկը։ Հրավիրեք ուսանողներին ուսումնասիրել սուրբ գրությունների համապատասխան հատվածները, որպեսզի սովորեն քահանայության հատուկ բանալիների մասին, որոնք վերականգնվեցին։ Բավարար ժամանակ հատկացնելուց հետո, ուսանողներին հրավիրեք կիսվել իրենց գտած նյութով։

Հետևյալ բացատրությունները ուսանողներին կարող են ավելի խորը հասկացողություն տալ իրենց կարդացածի վերաբերյալ։ Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ յուրաքանչյուր հայտարարությունը այն բանից հետո, երբ դուք կքննարկեք սուրբ գրության համապատասխան հատվածը.

Մովսես․ Իսրայելի հավաքման բանալիներն իշխանություն են տալիս` կազմակերպելու ավետարանի քարոզումը աշխարհի չորս անկյուններում։ «Պատշաճ էր, որ Մովսեսը, ով նախ առաջնորդել էր Աստծո ժողովրդին իրենց ժառանգության հողը, լիներ այն անձը, ով պետք է հանձներ Իսրայելը հավաքելու բանալիները վերականգնված Եկեղեցուն» (Russell M. Nelson, “The Gathering of Scattered Israel,” Ensign or Liahona, Nov. 2006, 82, footnote 28)։

Եղիաս․ «Եղիաս կոչված մարդը մահկանացու կյանքում, ըստ երևույթին, ապրել է Աբրահամի օրոք, ով հանձնեց Աբրահամի օրերի ավետարանը Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին Կիրթլենդի (Օհայո) Տաճարում 1836 թվականի ապրիլի 3-ին» (Աստվածաշնչի բառարան, «Եղիաս»)։ «Եղիասը ետ բերեց «Աբրահամի ավետարանը»՝ Աբրահամի մեծ ուխտը, որով հավատարիմները ստանում են հավերժական զարգացման խոստումները, խոստումներ, որ սելեստիալ ամուսնության շնորհիվ նրանց հավերժական սերունդը կլինի ծովի ավազի կամ երկնքի աստղերի չափ» (Bruce R. McConkie, “The Keys of the Kingdom,” Ensign, May 1983, 22)։

Եղիա․ «Եղիային շնորհված այս կնքման զորությունը այն զորությունն է, որը կապում է ամուսիններին և կանանց, երեխաներին և ծնողներին` ժամանակի և հավերժության համար։ Դա կապող զորությունն է, որը գոյություն ունի Ավետարանի յուրաքանչյուր արարողության մեջ։ … Այս զորությամբ է, որ կապվում կամ կնքվում են փրկությանը վերաբերող բոլոր արարողությունները, և Եղիայի առաքելությունն էր գալ և վերականգնել այն» (Joseph Fielding Smith, Elijah the Prophet and His Mission [1957], 5)։

Բարձրաձայն կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 110․16 հատվածը և խնդրեք դասարանին հետևել։ Ուսանողներին խնդրեք ներկայացնել, թե այդ ժամանակ ինչ հանձնվեց Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին («այս տնտեսության բանալիները»)։ Ապա հարցրեք հետևյալը.

  • Համաձայն հատված 16-ի, ի՞նչ կարող ենք մենք իմանալ շնորհիվ այն բանի, որ այս բանալիները վերականգնվել են: (Երկրորդ գալուստը մոտ է։)

  • Հաշվի առնելով հատված 16-ը, Մովսեսի, Եղիասի և Եղիայի վերականգնած բանալիները ինչո՞ւ պետք է վերականգնվեին նախքան «Տիրոջ մեծ և ահեղ օրը»։

  • Ինչպե՞ս եք դուք օրհնվել քահանայության այս բանալիների վերականգնումով: (Ուսանողների պատասխաններից հետո ամփոփեք այս բանալիների վերականգնման կարևորությունը, նշելով այս սկզբունքը․ Միսիոներական աշխատանքի բանալիները, հավերժական ընտանիքները և տաճարային աշխատանքը օգնում են մեզ և աշխարհին` նախապատրաստվել Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին։)

Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդի հետևյալ խոսքերը և հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

«Աստծո քահանայությունը իր բանալիներով, իր արարողություններով, իր աստվածային ծագումով և այն, ինչ կապված է երկրի վրա, երկնքում կապելու կարողությամբ, Եկեղեցու համար նույնքան կարևոր է, որքան և եզակի և … առանց դրա չէր լինի Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցն» (“Our Most Distinguishing Feature,” Ensign or Liahona, May 2005, 43)։

Կիսվեք, թե ինչպես է օրհնվել ձեր կյանքը շնորհիվ այն բանի, որ այս բանալիները վերականգնվել են: Վկայեք, որ քահանայության բանալիները Եկեղեցու տարբերակիչ առանձնահատկությունն են․ դրանք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին առանձնացնում են երկրի վրա գոյություն ունեցող մնացած բոլոր եկեղեցիներից։

Ուսանողի ընթերցարան