2019
Վերջին Օրերի Սրբերի համերգը Հասկովոյի ծերանոցում
Հոկտեմբեր 2019


Վերջին Օրերի Սրբերի համերգը Հասկովոյի ծերանոցում

2019թ. ապրիլի 20-ին Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Հասկովոյի խմբի անդամները Զատիկի առթիվ համերգ տվեցին Հասկովոյի Քենանա ծերանոցի տարեցների համար: Այցելուների թվում էին երկու միսիոներներ, ովքեր ծառայում են Սթարա Զագորա ճյուղում:

Խմբի ղեկավար Ալեքս Անգելովը ողջույնի խոսք ասաց ծերանոցի բնակիչներին, որից հետո Եկեղեցու անդամները երգեցին ութ օրհներգ, արտահայտելով իրենց նվիրվածությունը Փրկիչ Հիսուս Քրիստոսին և Նրա Հարությանը:

Համերգի վերջում անդամները հրաշալի հնարավորություն ունեցան հանդիպելու բոլոր տարեցների հետ, ովքեր կիսվեցին միջոցառումից ստացած իրենց տպավորություններով: