2019
Ողջույննե՜ր Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից:
Հոկտեմբեր 2019


Ողջույննե՜ր Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից:

Նկար
Hello from the Democratic Republic of the Congo

Բարև ձեզ, մենք Մարգոն և Պաոլոն ենք:

Մենք մեկնում ենք Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն:

Կոնգոն կենտրոնական Աֆրիկայում է: Այնտեղ բնակվում է շուրջ 80 միլիոն մարդ:

Կոնգոյի մեծ մասը ծածկված է անտառներով: Այն բոլոր տեսակի հետաքրքիր կենդանիների՝ փղերի, գորիլլաների և ռնգեղջյուրների տունն է: Այս կենդանին կոչվում է օկապի:

Կոնգոն հայտնի է իր գեղեցիկ ավանդական արվեստով՝ փայտե արձաններով, հյուսված զամբյուղներով և դիմակներով:

Մեր եկեղեցու միսիոներները սկսեցին ուսուցանել Կոնգոյի ժողովրդին 1986 թվականին: Այժմ գրեթե 60,000 մարդ պատկանում է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն:

Կոնգոյի եկեղեցում մարդիկ հիմնականում ֆրանսերեն են խոսում: Դա երկրի պաշտոնական լեզուն է: Սակայն կան նաև շուրջ 250 այլ լեզուներ, որոնցով խոսում են Կոնգոյում:

Այս տարի Կոնգոն ունեցավ իր առաջին տաճարը: Եկեղեցու անդամներն այստեղ շատ ոգևորված են՝ ունենալով տաճար իրենց երկրում:

Շնորհակալություն Կոնգոն մեզ հետ բացահայտելու համար: Կտեսնվենք հաջորդ անգամ: