2019
Սիրել մարդկանց, ինչպես Հիսուսն է մեզ սիրում
Հոկտեմբեր 2019


Առաջին Նախագահությունից

Սիրել մարդկանց, ինչպես Հիսուսն է մեզ սիրում

Հատված՝ «Սիրել ուրիշներին և ապրել տարբերություններով հանդերձ», Լիահոնա, նոյեմբեր 2014, 25–28:

Նկար
Loving Others as Jesus Loves Us 1
Նկար
Loving Others as Jesus Loves Us 2

Հիսուսը կարևոր պատվիրան տվեց Իր աշակերտներին՝ «իրար սիրեք, ինչպես որ ես ձեզ սիրեցի» (Հովհաննես 15.12): Որպես Քրիստոսի հետևորդներ, մենք պետք է խաղաղ ապրենք մյուսների հետ: Սա ներառում է մարդկանց, ովքեր նույն հավատալիքները չունեն, ինչ մենք:

Ահա մի քանի եղանակ, թե ինչպես կարող ենք սիրել մարդկանց, ինչպես Փրկիչն է սիրում մեզ.

  • Բարի եղեք այն մարդկանց հանդեպ, ովքեր տարբերվում են ձեզանից:

  • Հարգանք ցուցաբերեք նրանց հավատքի հանդեպ:

  • Երբեք մի բռնացեք կամ վիրավորեք որևէ մեկին:

  • Եղեք լավ լսող:

  • Եղեք քաղաքավարի: Մի վիճեք, երբ զայրացած եք:

  • Պաշտպանեք այն, ինչ ճշմարիտ է:

  • Ավետարանի մասին մարդկանց պատմեք խոնարհ ձևով: «[Խոսեք] ճշմարիտը լինելով սէրի մէջ» (Եփեսացիս 4.15):

Մեր Փրկիչի պատվիրանը՝ սիրել իրար, ինչպես որ Նա մեզ սիրեց, հավանաբար, մեր ամենադժվար մարտահրավերն է: Ես աղոթում եմ, որ մենք կարողանանք սեր ցուցաբերել մեր բոլոր գործերում: