2019
Նեղացնողներից մինչև մկրտվողներ
Հոկտեմբեր 2019


Նեղացնողներից մինչև մկրտվողներ

Ձեր ընկերությունն ու արդար օրինակը կօրհնեն ձեր ընկերներին և գալիք սերունդներին:

Նկար
young men tempting Hugo to smoke

Նկարները՝ Բրուք Սմարթի

Երբ ես 17 տարեկան էի, ավագ դպրոցում հասակակիցներիս կողմից ճնշման ենթակվեցի: Ընկերները, ում հետ ես ընկերացել էի, չէին կիսում իմ արժեքները: Ընկերներիս հետ միասին ես մասնակցում էի բասկետբոլային և ֆուտբոլային միջոցառումներին: Սակայն նրանք նաև ալկոհոլ էին օգտագործում և ծխում էին, և այդ երկու գործողությունները ես չէին անում նրանց հետ:

Մի օր մենք խմբով դպրոցից դուրս պարապում էինք թեստի համար, որն այդ օրվա երկրորդ կեսին պետք է հանձնեինք: Ինձ հետ էին իմ երկու մտերիմ ընկերները՝ Խուանը և Ֆրանսիսկոն (անունները փոխված են): Մի պահ, նրանցից մեկը բերեց ծխախոտ և կրակայրիչ: Ես մտածեցի, թե ընկերներս ձանձրացել են պարապելով և մոռացել են, որ ես այնտեղ եմ: Ես մտածեցի, թե սխալ բան եմ լսել, երբ նրանք շրջվեցին դեպի ինձ և ասացին. «Հիմա ժամանակն է, որ Հյուգոն սովորի ծխել»:

Մինչև ես կկարողանայի արձագանքել Խուանը և Ֆրանսիսկոն ցատկեցին իմ կողմ և բռնեցին ձեռքերս՝ ամեն մեկը մի կողմից: Նրանք ոլորեցին ձեռքերս և նրանցից մեկը ծխախոտը սեղմելով հրեց բերանս: Մարմինս անմիջապես ըմբոստացավ, և ես թքեցի ծխախոտը հեռու՝ գետնին: Շուտով ես զգացի սեղմված բռունցքի ուժեղ հարված այտոսկրիս շրջանում: Նրանք սպառնացին ինձ, ասելով. «Մենք նորից ենք վառելու ծխախոտը, և դու սովորելու ես ծուխը ներս քաշել: Չշպրտե՛ս գետնին: Եթե այդպես վարվես, քեզ համար լավ չի լինի»:

Այդ պահին ինձ համար պարզ էր, որ ծանր վիճակում եմ հայտնվել: Ես փակեցի աչքերս և արագ աղոթեցի, խնդրելով հնարավոր որևէ օգնության համար: Հենց որ ավարտեցի աղոթքս, մեր ուսուցչի մեքենան արգելակեց մեր կողքին: Մեր ուսուցիչը դուրս եկավ մեքենայից և հարցրեց, թե ինչ ենք անում: Ընկերներս թողեցին ինձ: «Մենք պատրաստվում ենք թեստին»,- պատասխանեցին նրանք: Մենք գնացինք դպրոց և հանձնեցինք թեստը և այդ իրավիճակը վերջացավ:

Չնայած, որ այդ փորձառությունը ծանր էր ինձ համար, ես ներեցի իմ ընկերներին նրանց այդ արարքի համար: Ես գիտեի, որ նրանք չէին հասկանում իմ չափանիշները և Իմաստության Խոսքով ապրելու իմ որոշումը, այնպես որ ես ներեցի նրանց և որոշեցի վատ զգացմունքներ չտածել նրանց հանդեպ: Երբ մենք ավարտեցինք դպրոցը, ես գնացի միսիայի և շարունակեցի շփվել Խուանի և Ֆրանսիսկոյի հետ: Ես նրանց հաճախ էի նամակներ գրում և կիսվում նրանց հետ ավետարանով և Հիսուս Քրիստոսի մասին իմ վկայությամբ: Ես հրավիրում էի նրանց ապաշխարել և հաճախել եկեղեցի: Ի մեծ զարմանս ինձ, նրանցից մեկն իսկապես այդպես վարվեց:

Ես հաճախ էի հրավիրում իմ ընկերներին կիրակնօրյա ժողովներին, սակայն մինչ այդ ոչ մեկը չէր ընդունել այդ հրավերը: Թեև ես չէի կարող հաճախել Խուանի հետ, բայց իմ եղբայրներն ու հայրս օգնում և ընկերակցում էին նրան: Իմ ընտանիքը ջերմ ընդունեց նրան և նա հարմարավետ էր զգում եկեղեցում: Կամաց-կամաց նա սկսեց փոխվել, ապա մկրտվելու որոշում կայացրեց: Ես ցնծում էի նրա համար և նույնիսկ ավելի մեծ ցնծության մեջ էի, երբ նա ինձ ասաց, որ սկսել է սիրել Հիսուս Քրիստոսին իմ նամակների շնորհիվ: Երբ ես միսիայից տուն վերադարձա, մտերիմ էի նաև Ֆրանսիսկոյի հետ, և որոշ ժամանակ անց Ֆրանսիսկոն և նրա կինը նույնպես մկրտվեցին: Այսօր Խուանն ու Ֆրանսիսկոն շարունակում են մնալ իմ երկու ամենամտերիմ ընկերները:

Այս իրադարձություններն ազդեցիկ էին իմ կյանքում: Ես հասկացա, որ մարդկանց կյանքում ազդեցություն գործելու լավագույն եղանակը արդար ապրելն է, մարդկանց սիրելը և նրանց օգնության հասնելը: Երիտասարդներին զորացնելու համար գրքույկում ասվում է. «Լավ ընկերներ ունենալու համար եղեք լավ ընկեր»: Ցույց տվեք անկեղծ հետաքրքրություն ուրիշների հանդեպ, ժպտացեք և թույլ տվեք նրանց իմանալ, որ դուք մտածում եք իրենց մասին»:1 Ահա, թե Տիրոջ օգնությամբ ինչ կարողացա անել Խուանի և Ֆրանսիսկոյի հետ: Դրա շնորհիվ ես ունեմ երկու լավագույն ընկերներ, և այժմ, որպես Եկեղեցու անդամներ, մենք միասին աշխատում ենք, սատարելով Աստծո թագավորությանը:

Միշտ բարձր պահեք Եկեղեցու չափանիշները, նույնիսկ, եթե շատ դժվար իրավիճակում հայտնվեք, ինչպիսին իմն էր: Երիտասարդներին զորացնելու համար գրքույկը հրահանգում է. «Աշխատելով լինել ընկեր մյուսների համար, մի զիջեք ձեր չափանիշները: Եթե ձեր ընկերները ձեզ կոչ են անում անել սխալ բաներ, պաշտպանեք ճիշտը, անգամ, եթե մենակ եք այդ հարցում»:2 Նույնիսկ, եթե թվում է, թե բոլորն անում են այն, ինչը հակասում է պատվիրաններին, ամուր կանգնեք, որովհետև ձեր օրինակը զորավոր է: Եղեք այնպիսի օրինակներ, որ ձեր ընկերներն իրենց դժվարության ժամանակ հիշեն ձեզ: Որոշ դեպքերում, ինչպիսին իմն էր, ձեր ընկերությունը կարող է օգնել նրանց սովորել, ապաշխարել և դարձի գալ:

Հղումներ

  1. Երիտասարդներին զորացնելու համար (2011), 16:

  2. Երիտասարդներին զորացնելու համար, 16: