2019թ․
Վիլսոն Դի Պաուլա - Սան Խոսե, Ուրուգվայ
նախորդ հաջորդ

Դիմանկարներ հավատի թեմայով

Վիլսոն Դի Պաուլա

Սան Խոսե, Ուրուգվայ

Uruguay

Մոտոցիկլետի վթարից հետո Վիլսոնը անդամալույծ դարձավ: Մեկ տարի հետո մահացավ նրա կինը: Այրիանալով և երկու փոքր դուստրերի հետ մենակ մնալով, Վիլսոնը չգիտեր, թե ինչ աներ: Նա չգիտեր, թե կյանքն արդյո՞ք իմաստ ուներ: Վիլսոնը կարող էր շատ վշտանալ: Սակայն նա սկսեց որոնել ճշմարտությունը:

Քոդի Բել՝ լուսանկարիչ

Մոտոցիկլետի վթարից ու կնոջս կորցնելուց հետո ես մենակ պետք է մեծացնեի իմ երկու դուստրերին: Ես իրոք չէի պատկերացնում, թե ինչպես պետք է մեծացնեի իմ դուստրերին՝ հաշմանդամի սայլակին գամված: Այս վթարը հիմնովին փոխեց իմ կյանքը:

Ես շատ հարցեր ունեի: Ինչո՞ւ այդ դժբախտությունները պատահեցին: Ես սովորականի պես ապրում էի, փորձելով ճիշտ բաներ անել, և հանկարծ կինս հեռացավ ինձանից, ես հայտնվեցի սայլակում, այնուհետև բժիշկները պետք է վիրահատեին դստերս գլուխը` հեռացնելով ուռուցքը: Ես սկսեցի մտածել, որ կյանքն իմաստ չունի:

Հասկացա, որ պետք է գտնեմ ճշմարտությունը: Ես ուսումնասիրեցի տարբեր կրոններ և գտա Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին: Ես զգացի, որ սա էր ճշմարտությունը:

Ես իմացա, որ այս կյանքից հետո դեռ կյանք կա և, երբ մենք մահանանք, հնարավոր է, որ մեր սիրելիների հետ լինենք: Այս գիտելիքն ինձ ուրախություն պարգևեց, քանի որ կնոջս հետ մենք 10 գեղեցիկ տարիներ միասին էինք ապրել:

Ավետարանը գտնելով, իմ կյանքը փոխվեց բոլոր առումներով: Ես սկսեցի մտքի և խղճի խաղաղություն զգալ: Երջանկությունը մտավ իմ ընտանիք, երբ մենք սկսեցինք ամեն կիրակի գնալ Եկեղեցի: Մենք տուն էինք գալիս ամրապնդված: Մենք մկրտվեցինք և, ի վերջո, Արգենտինայի տաճարում կնքվեցինք հավերժության համար:

Այժմ ես փորձում եմ առաջ շարժվել Եկեղեցում: Ես ծառայել եմ որպես խորհրդական եպիսկոպոսությունում, և փորձում եմ սովորել բոլոր իմ փորձառություններից, իմ ամբողջ կենսափորձից: Սա ինձ ուժ է տալիս: 20 տարուց ավել անցկացնելով հաշմանդամի սայլակում, ես հասկացել եմ, որ երջանկությունը ներսից է գալիս: Ամեն օր կարելի է ինչ-որ բան սովորել: Ես երախտապարտ եմ դրա համար:

Ես այժմ գիտեմ, որ երկրի վրա գտնվելը նպատակ ունի: Մենք այստեղ ենք Երկնային Հոր հավերժական ծրագրի շրջանակներում: Մենք Փրկիչ ունենք, ով հաղթահարել է մահը և հարություն առել: Այս գիտելիքն ինձ ուժ է տալիս: Հիմա ես փորձում եմ համառորեն առաջ շարժվել: Ես նպատակ ունեմ և գիտեմ, որ փորձելով ապրել արժանի կյանքով, ես կարող եմ հավերժական ընտանիք ունենալ:

Uruguay

Չնայած մարտահրավերներին, որոնք ունեցան Վիլսոնը և նրա դուստր Սոֆիան, ավետարանը նրանց խաղաղություն, երջանկություն և ուժ է բերում: Սոֆիան վիրահատությունից հետո ապրում է հոր հետ: Վիլսոնը ուրախություն է գտնում Եկեղեցում ծառայելով:

Uruguay

Սայլակի հմուտ օգտագործմամբ խոհանոցում կերակուր պատրաստելն այն բազմաթիվ հմտություններից մեկն է, որ Վիլսոնը զարգացրել է այն օրվանից հետո, երբ պատահարը նրան կաթվածահար վիճակում թողեց:

Uruguay

Վիլսոնը հույս և զորություն է գտնում Փրկիչից, երբ ուսումնասիրում է սուրբ գրությունները:

Uruguay

Ճաշի ժամին միսիոներները միանում են Դի Պաուլա ընտանիքին: Վիլսոնի սերն ավետարանի հանդեպ ուժ է հանդիսանում իր ընտանիքի և Եկեղեցու համար:

Uruguay

Ծանր պատահարից ու կնոջ կորստից հետո Վիլսոնի համար կյանքն իմաստ չուներ: Նա իմաստ գտավ, երբ գտավ Հիսուս Քրիստոսի ավետարանը:

Uruguay

Վիլսոնն ու Սոֆիան հույս են գտնում ավետարանում: 20 տարուց ավել հաշմանդամի սայլակում անցկացնելը հետ չի պահել Վիլսոնին իմաստալից ձևով ծառայելուց:

Uruguay

Վիլսոնի ժպիտը վկայում է նրա կյանքում հոգևորի առատության մասին: «Երջանկությունը գալիս է ներսից»,- ասում է Վիլսոնը: «Ամեն օր կարելի է ինչ-որ բան սովորել»:

Uruguay

Միասին ճաշելիս՝ Դի Պաուլա ընտանիքը սննդից բացի, միսիոներների հետ կիսվում է սիրով և ավետարանի համար երախտագիտությամբ: