2019թ․
Արդյո՞ք պետք է շարունակեի կարդալ:
նախորդ հաջորդ

Արդյո՞ք պետք է շարունակեի կարդալ:

Liahona Magazine, 2019/10 Oct

Անցյալ տարի ես գրադարանից մի գիրք վերցրի, որը բլոգեր աղջկա մասին էր: Ես մտածում էի, որ այն հետաքրքիր կլինի, քանի որ գլխավոր հերոսուհին իմ տարիքի աղջիկ էր, և իմ մայրը նույնպես բլոգեր է: Եվ ես կարծեցի, որ այդ գիրքն ինձ դուր կգա:

Մի քանի էջ կարդալուց հետո ես տեսա, որ այդ աղջիկը Տիրոջ անունն իզուր տեղն օգտագործեց: Ես լավ զգացողություն չունեցա, երբ այդ մասը կարդացի: Սակայն շարունակեցի կարդալ, մտածելով, որ դա միայն մի տեղ հանդիպեց: Ես կարդացի ևս մի քանի էջ, և նա կրկին դա արեց:

Ես գնացի մայրիկիս մոտ և ասացի նրան, թե ինչ եմ կարդացել: Ես չգիտեի, թե արդյո՞ք պետք է շարունակեի կարդալ: Մայրս ասաց, որ ես պետք է որոշեմ: Բայց նա համաձայնեց, որ լավ չէ ընթերցել, եթե աղջիկը ասում է բաներ, որոնք մենք գիտենք, որ սխալ են: Մայրս ասաց, որ հատկապես վատ է, որ նա Տիրոջ անունն է իզուր տեղն օգտագրոծում:

Ես մտածեցի, որ պետք է տեսնեմ, թե արդյո՞ք նորից է դա պատահելու և թերթեցի գրքի էջերը: Ես հայտնաբերեցի, որ Տիրոջ անունն իզուր օգտագործելը մի խոսելաձև էր, որով այդ աղջիկը սովորաբար խոսում էր: Այնուհետև ես որոշեցի գիրքն առանց կարդալու վերադարձնել գրադարան:

Ես տխրեցի, որ գրքի հեղինակը Տիրոջ անունն իզուր էր օգտագործում: Սակայն գիրքը գրադարան վերադարձնելուց հետո ես ուրախացա, որ ճիշտ ընտրություն եմ կատարել: Ես գիտեմ, որ հետևում էի Հավատք առ Աստված գրքի «Ավետարանի իմ չափանիշները» բաժնին, որտեղ ասվում է. «Ես կկարդամ և կդիտեմ միայն այն բաները, որոնք հաճելի են Երկնային Հորը»: Ես գիտեմ, որ մենք պետք է ակնածանքով ու հարգանքով օգտագործենք Երկնային Հոր և Հիսուսի անունները: