2019
Ժամադրություն և պոռնոգրաֆիա
Հոկտեմբեր 2019


Չափահաս երիտասարդներ

Ժամադրություն և պոռնոգրաֆիա

Օգնություն և հույս` սիրային հարաբերությունների ընթացքում պոռնոգրաֆիային դիմակայելիս:

Նկար
young man speaking to a young woman

Լուսանկարներ և պատկերակներ Getty Images-ի կողմից, օգտագործվում է ցուցադրական նպատակներով, կեցվածքավորումը` մոդելների կողմից

Որպես չափահաս երիտասարդներ, մենք գիտենք, որ ժամարդրվելը կարող է հուզիչ, երկյուղալի, բավարարող և միևնույն ժամանակ նյարդայնացնող լինել: Երբ սկսում ենք ծանոթանալ միմյանց հետ, մենք բնականաբար կամենում ենք իմանալ ավելի շատ բան միմյանց մասին, և անպաշտպան լինելու զգացումը կարևոր է փոխհարաբերություններ հաստատելու և խորացնելու գործում: Որո՞նք են մեր երազանքները, երկյուղները և համոզմունքները։ Ի՞նչ ենք զգում ամուսնության և ընտանիքի վերաբերյալ: Ի՞նչ մարտահրավերների ենք հանդիպել մեր անցյալում կամ ներկայումս, որոնցով մենք պետք է կիսվենք միմյանց հետ:

Որքան էլ որ երկյուղալի լինիպոռնոգրաֆիայի հետ կապված խնդիրների մասին խոսելը (կամ հարցնելը), այդ մասին չխոսելը կարող է հետագայում հարուցել աղետալի խնդիրներ: Պոռնոգրաֆիայի յուրաքանչյուր անձնական խնդիր առանձնահատուկ է և դժվարին, և գուցե, դուք նույնիսկ չիմանաք՝ արդյոք դա խնդրահարույց է, կամ ինչպես բարձրացնել այդ հարցը այն մարդու մոտ, ում հետ դուք ժամադրվում եք, այսպիսով կարևոր է, որ դուք առաջնորդություն որոնեք Հոգուց: Ամեն իրավիճակի համար չկա եզակի լուծում, բայց այս հոդվածում մենք ներկայացնում ենք որոշ առաջարկներ նրանց համար, ովքեր գուցե հետաքրքրված են.

  • Ինչպե՞ս կարող եմ մոտենալ պոռնոգրաֆիայի թեմային այն մարդու հետ, ում հետ ժամադրվում եմ: Եվ ե՞րբ է պատշաճ հարցնել/խոսել:

  • Ինչպե՞ս կարող եմ իմանալ՝ արդյոք պետք է առաջ գնամ իմ փոխհարաբերության մեջ մի անձնավորության հետ, ով պոռնոգրաֆիա օգտագործելու պատմություն ունի:

  • Ինչպե՞ս կարող ենք միասին աշխատել, որպեսզի հաղթահարենք պոռնոգրաֆիան:

Նրանց համար, ովքեր պայքարել են կամ պայքարում են

Եթե դուք պայքարել եք պոռնոգրաֆիայի դեմ անցյալում, կամ, եթե դուք ներկայումս եք պայքարում, ժամադրվելու միտքը կարող է ձեզ բերել հուսահատություն կամ անհանգստության զգացում: Բայց եթե դուք անկեղծ ցանկություն ունեք պոռնոգրաֆիան վերացնել ձեր կյանքից (կամ արդեն վերացրել եք այն), իմացեք, որ ձեր սեփական ջանքերով և Երկնային Հոր ու Հիսուս Քրիստոսի օգնությամբ ձեզ համար հնարավոր է առողջ և տևական հարաբերություն: Մտածեք հետևյալ հարցերի շուրջ, երբ ձգտում եք փոխհարաբերության։

1. Արդյո՞ք մեզ իսկապես անհրաժեշտ է խոսել այդ մասին:

Սովորական հարցերից է. «Արդյո՞ք ես իսկապես պետք է կիսվեմ պոռնոգրաֆիա օգտագործելու իմ պատմությամբ մի անձնավորության հետ, ում հետ ես ժամադրվում եմ, եթե նույնիսկ ես ապաշխարել եմ դրանից»: Կամ «Արդյո՞ք ես պետք է խոսեմ պոռնոգրաֆիայի հետ կապված ներկայիս խնդիրների մասին այն անձնավորության հետ, ում հետ ժամադրվում եմ»: Ընդհանրապես, այն իսկապես պետք է քննարկվի, սակայն՝ ճիշտ ժամանակին և նրբանկատ ձևով: Երբ սկսեք այս զրույցը, մտքում պահեք մի քանի կարևոր սկզբունքներ.

  • Ժամանակը. Զրույցը պետք է տեղի ունենա այն ժամանակ, երբ հարաբերությունները զարգանում են դեպի լրջանալու փուլ, որը, բնականաբար, պահանջում է այդ:

  • Ազնվություն. Հարաբերությունները պետք է հիմնված լինեն վստահության և ազնվության վրա: Չնայած անձնավորությունը, ում հետ դուք ժամադրվում եք, գուցե ընտրի վերջ տալ հարբերություններին, նա պետք է հասկանա խնդրի բնույթը, ձեր ընթացիկ առաջընթացը այն լուծելիս, և ձեր ծրագիրը դրա հետ առնչվելիս, երբ այն կրկին հայտնվի ապագայում:

  • Ներում. Լինել ազնիվ` ձեր կողմից պոռնոգրաֆիա օգտագործելու խնդրի վերաբերյալ այն անձնավորության հետ, ում հետ դուք ժամադրվում եք. սա չի նշանակում, որ դուք պետք է անօգուտ մանրամասների մեջ մտնեք այն քննարկելիս: Եթե դուք ապաշխարել եք և զգում եք, որ ներվել եք, դուք այլևս չպետք է մեղավոր զգաք դրա համար: Տերը չի հիշում մեր մեղքերը, երբ մենք ապաշխարում ենք դրանց համար (տես Վարդապետություն և Ուխտեր 58.42), այսպիսով ձեր քննարկումը այդ անձնավորության հետ, ում հետ ժամադրվում եք, ավելի քիչ «խոստովանելու» մասին է և ավելի շատ վստահություն կառուցելու, վերականգնման առաջընթացի համար ձեր ծրագրերով կիսվելու և նրանց աջակցությունը ձեռք բերելու մասին:

  • Բուժում. Եթե նույնիսկ դուք ապաշխարել եք, պոռնոգրաֆիայի երկարաձգված կամ ինտենսիվ օգտագործումը կարող է ունենալ երկարատև կենսաբանական, սոցիալական և հոգևոր ազդեցություններ: Բուժման գործընթացը կարող է լինել դժվարին աշխատանք և երկար ժամանակ պահանջել, բայց լիակատար բուժումը հնարավոր է: Այդ գործընթացի ժամանակ, դուք համապատասխան օգնության և աջակցության կարիք կունենաք, որում պետք է ընդգրկվի ձեր ապագա կողակիցը:

2. Արդյո՞ք պատրաստ եմ լուրջ փոխհարաբերության համար:

Նա, ով պատրաստ է լուրջ փոխհարաբերության, տարբերվում է նրանից, ով պատրաստ չէ, թափանցիկ լինելու հոժարակամությամբ այն մարդու հետ, ում հետ ժամադրվում է: Եթե պայքարում եք պոռնոգրաֆիայի դեմ, դուք կամ կարող եք թույլ տալ, որ վախը տանի ձեր փոխհարաբերությունը դեպի անվստահություն կամ օգտագործել հավատքը` մարտահրավերները միասին լուծելու համար:

Չնայած կարող է անհարմար և երկյուղալի լինել պոռնոգրաֆիայի ձեր պատմությամբ կիսվելը, դրանից խուսափելը միայն կխորացնի վախի և ամոթի ձեր զգացումները: Այդ մարդուն կորցնելու վախը կարող է նույնիսկ ստիպել ձեզ հերքել կամ խուսափել ողջ պատմությամբ կիսվելուց, որը կարող է կոտրել վստահությունը և հետագայում վնասել ձեր փոխհարաբերությանը:

Մյուս կողմից, երբ դուք հարգեք այն անձնավորության ազատ կամքը, ում հետ ժամադրվում եք, դուք կհարգեք ինչպես լավը, այնպես էլ վատը,գիտենալով փոխհարաբերության մեջ մնալու նրա ընտրությունը: Դուք դեռ գուցե վախենաք արդյունքի համար, բայց կարևոր է ընդունել, որ ողջ տեղեկությունը հայտնելուց հետո մյուս անձնավորությունը կարող է նաև օգնել ձեզ` ձեր ջանքերում և ցանկանալ վերացնել պոռնոգրաֆիան ձեր կյանքից: Բայց անկախ նրանից՝ փոխհարաբերությունը ստացվում է, թե ոչ, Աստծո օգնությամբ դուք կարող եք շարունակել ապաքինման ճանապարհը:

Նրանց համար, ովքեր ժամադրվում են մեկի հետ, ով պայքարել է

Քանի որ պոռնոգրանֆիայի առաջին ազդեցության միջին տարիքը մոտ 11տարեկանն է, և դա այնքան հեշտ հասանելի է, երիտասարդների մեծ մասը պոռնոգրաֆիայի ազդեցությանն են ենթարկվում մինչև 18 տարեկանը: Սա կարող է մտահոգիչ լինել, քանի դեռ ժամադրություն է տեղի ունենում: Բայց ազդեցության ենթարկվելը նույնը չէ, ինչ կախվածությունը, և պոռնոգրաֆիայի մեջ ներքաշման տարբեր մակարդակներ կան (տես Դալլին Հ. Օուքս «Ազատվել պառնոգրաֆիայի ծուղակից», Լիահոնա, հոկտեմբեր 2015, 50–55): Բարի լուրն այն է, որ Հիսուս Քրիստոսի Քավությունը կարող է ուժ և ապաքինում տալ բոլորին, ովքեր փնտրում են այն: Ահա որոշ հարցեր, որոնց շուրջ կարող եք խորհել, մինչ ձեր հարաբերությունը խորանում է:

1. Ե՞րբ և ինչպե՞ս պետք է հարցնեմ պոռնոգրաֆիայի մասին:

Որոշելու համար, թե երբ և ինչպես բացահայտել դա այն մարդու հետ, ում հետ ժամադրվում եք, գուցե որոշ բան քննարկեք ձեր ծնողների, ավելի մեծ հասակակիցների, Եկեղեցու առաջնորդների կամ մեկ ուրիշի հետ, ում վստահում եք, որ լավ խորհուրդ կտա: Գտեք մի ձև, որը ճիշտ եք համարում ձեզ համար և ապա սկսեք այդ խոսակցությունը պատշաճ պահին, երբ ձեր հարաբերությունները դառնում են արտասովոր կամ ավելի լուրջ:

Դա չի նշանակում, որ դուք պետք է սկսեք առաջին ժամադրությունը նրանց անցյալի մասին հարցեր տալով, բայց երբ ձեր հարաբերությունները զարգանում են, դուք կարող եք ոգեշնչում փնտրել Հոգուց՝ ինչպես և երբ հարցնել պոռնոգրաֆիայի վերաբերյալ նրանց պատմության մասին:

Նկար
hands holding two torn pieces of a photograph

2. Ինչպե՞ս պետք է պատասխանեմ:

Երբ դուք և այն անձնավորությունը, ում հետ ժամադրվում եք, սկսեք կիսվել ձեր ազնիվ զգացմունքներով, դա կարող է բերել բժշկում: Կարևոր է, որ տեղյակ լինեք ձեր իսկ մտքերի և զգացմունքների մասին, երբ բացահայտվի պոռնոգրաֆիայի օգտագործումը. այն կարող է ստիպել ձեզ քննադատական դառնալ, բարկացած, անզգայացած կամ խաբված զգալ: Բայց միևնույն ժամանակ, դրանց բացահայտումը կարող է նաև մեծացնել վստահությունը, գթությունը, սերը և կարեկցանքը ձեր միջև: Մտածեք ձեր սեփական և նրա զգացումների մասին, երբ պատասխանեք:

3. Ինչպե՞ս առաջ շարժվեմ:

Հայտնաբերելով, որ անձնավորությունը, ում հետ ժամադրվում եք, պայքարում է պոռնոգրաֆիայի դեմ, պետք է որ պատճառ լինի մտահոգության համար, բայց մի դավաճանեք նրանց վստահությանը` ուրիշների հետ կիսվելով նրանց անձնական մաքառումներով: Կարող է օգտակար լինել նաև եպիսկոպոսի կամ բժշկի, որևէ ընկերոջ կամ վստահելի ղեկավարի հետ առանձնազրույցը այն անձնավորության թույլտվությամբ, ում հետ ժամադրվում եքլ:

Երբ որոշում կայացնեք փոխհարաբերությունը շարունակել թե ոչ, դուք անընդհատ պետք է առաջնորդություն փնտրեք Հոգուց: Բայց հետևյալ առաջարկները նույնպես կարող են օգտակար լինել․

  • Հարցրեք նրանց, թե որքանով է պոռնոգրաֆիան ազդել իրենց կյանքի վրա, և որտեղ են գտնվում բուժման գործընթացում: Նրանք պետք է ցույց տան պոռնոգրաֆիան իրենց կյանքից արմատախիլ անելու ցանկություն` գործադրելով համապատասխան բոլոր անհրաժեշտ գործողությունները:

  • Իմացեք, որ պոռնոգրաֆիա օգտագործելու որոշ ձևեր (օրինակ, մանկական պոռնոգրաֆիան) գլխավոր ցուցանիշ է, որ անձնավորությունը կարիք ունի մասնագիտական օգնության և կարող է վտանգավոր լինել:

  • Գիտակցեք, որ Փրկիչի Քավության զորությունն իրական է: Դուք կարող եք ներել, և նրանք կարող են բժշկվել:

  • Որոշեք, որ ձեր փոխհարաբերություններում լիակատար ազնվությունից և տաճարում ամուսնանալու համար արժանավորությունից բացի, չեք համաձայնվի ոչ մի այլ բանի հետ:

  • Հասկացեք, որ բուժումը և վերականգնումը ժամանակ կպահանջի: Ախտադարձություններ կարող են տեղի ունենալ և, նրանք, ովքեր փորձում են վերականգնվել, աջակցության կարիք կունենան: Սա ներառում է՝ հասկանալ նրանց ազդակները (բաներ, որոնք գուցե ստիպել են նրանց դիմել պոռնոգրաֆիայի) և աջակցել կամ օգնել, որ համապատասխան երաշխիքներ հաստատվեն:

  • Եթե ձեր փոխհարաբերության զարգացումը տանում է դեպի ամուսնություն, հավաստիացեք, որ դուք երկուսով համաձայն եք, որ պոռնոգրաֆիան անընդունելի է, և չի արտացոլում առողջ ամուսնական սեռական հարաբերություն:

Առաջ գնալու ամենակարևոր մասն է՝ հիմնվել այն բանի վրա, թե Սուրբ Հոգին ինչ է հուշում ձեզ անել, որը կարող է լինել ամեն բան` սկսած փոխհարաբերությունը շարունակելուց, այնըմբռնումով, որ պոռնոգրաֆիայի օգտագործումը պետք է դադարեցվի՝ ընդհուպ փոխհարաբերության ընդհատում, բայց շարունակելով աջակցել նրանց փոխվելու ջանքերին: Ինչ էլ որոշեք, մարդը, ում հետ դուք ժամադրվում եք, պետք է հասկանա, որ ամեն ինչ կարող է փոխվել` կախված իրենց առաջընթացից կամ պոռնոգրաֆիան հաղթահարելու առաջընթացի բացակայությունից:

Աշխատել միասին՝ պոռնոգրաֆիան հաղթահարելու համար

Պոռնոգրաֆիան հաղթահարելը կարող է ժամանակ և ծանր աշխատանք պահանջել, բայց դա հնարավոր է: Եվ ի վերջո, միասին աշխատելով այն հաղթահարելու վրա, կարող եք ուժեղացնել ձեր հարաբերությունը, քանի որ դուք երկուսդ էլ ձեռք եք բերում ավելի խորն ըմբռնում Հիսուս Քրիստոսի Քավության մասին և սովորում եք աջակցել միմյանց ձախորդության ընթացքում: Մտածեք հետևյալի մասին, երբ աշխատում եք միասին հաղթահարել այն:

  • overcomingpornography.ChurchofJesusChrist.org Եկեղեցու կայքէջն առաջարկում է բազմաթիվ նյութեր (ներառյալ Եկեղեցու՝ կախվածությունից ազատման ծրագրի վերաբերյալ տեղեկություն), որոնք կարող են երկուսիդ էլ օգնել կողմնորոշվել բուժման այդ գործընթացում:

  • Պոռնոգրաֆիան քննարկելու համար գտեք հատուկ տեղ և ժամանակ, որպեսզի այն չդառնա ձեր հարաբերության կիզակետը: Երբ խոսում եք այդ մասին, մի եղեք նվաստացնող կամ բարձրամիտ: Ձեր փոխհարաբերությունը պետք է լինի մի ապահով վայր, որտեղ դուք կարող եք թե` սիրված զգալ, թե աջակցված, չհարցաքննված կամ նվաստացված:

  • Հոգևոր հմտությունները կարող են օգնել պաշտպանություն ապահովել գայթակղության դեմ: Խրախուսեք միմյանց պահպանել և ուժեղացնել կանոնավոր հոգևոր սովորույթներ, ներառյալ՝ սուրբ գրությունների իմաստալից ուսումնասիրություն և տաճարային երկրպագություն (հնարավորության դեպքում), Հանգստության օրվա պահպանում, ուրիշներին ծառայել, հետևողական ծոմապահություն և անկեղծ աղոթք` ուժեղացնելու ձեր կապը Փրկիչի և Երկնային Հոր հետ: Այդ կապը կարող է օգնել նվազեցնել պոռնոգրաֆիայի ազդեցությունը ձեր կյանքի վրա: Հետևորդությունը կյանքի տևական գործ է, և ուժը, որ մենք ձեռք ենք բերում որպես Քրիստոսի հետևորդներ, կօգնի մեզ հաղթահարել մեր կյանքի բոլոր մարտահրավերները, ոչ միայն պոռնոգրաֆիան:

  • Եթե ձեր սեփական ջանքերը հաջողությամբ չեն պսակվում, մի վախեցեք կամ ամաչեք օգնություն որոնել սեռական կախվածության ոլորտում ուսուցանված մտավոր առողջության մասնագետի մոտ: Նրանք կարող են օգնել ձեզ ավելի լավ ըմբռնել պոռնոգրաֆիայից կախվածությունը բուժելու և դրա հիմքում ընկած պատճառները լուծելու գործընթացը:

  • Հիշեք, որ մենք շրջապատված ենք անպատշաճ տեղեկատվությամբ, որը գայթակղում է մեզ մեղանչել: Եթե մարդը, ում հետ ժամադրվում եք, ախտադարձություն է ունենում, թե որքանով է արագանում նրա վերադարձը ճանապարհին, լավ ցուցանիշ է իրենց կյանքը պոռնոգրաֆիայից ազատելու նրանց պարտավորվածության վերաբերյալ: Բայց, եթե սկսում եք զգալ, որ դուք ավելի եք հակված փոփոխություն զգալու, քան նա, պետք է վերանայեք ձեր սիրային հարաբերությունները շարունակելու հարցը:

  • Ձեր ազդեցությունը այն մարդու վրա, ում հետ ժամադրվում եք, կարող է շատ ուժեղ լինել, բայց դա չպետք է լինի նրա վարքը փոխելու հիմնական պատճառը: Նրա փոխվելու ցանկությունը պետք է գա ներսից, ոչ թե ձեզանից:

Ամենից առաջ, փնտրեք առաջնորդություն Երկնային Հորից և հիշեք, որ միշտ կա Հույս Փրկիչի միջոցով: Նրա շնորհը բավական է բժշկելու և փոխելու մեզ: Նրա Քավությունը հասանելի է ձեզերկուսիդ` ուժ տալու և ներելու համար: Սակայն, պոռնոգրաֆիայի դեմ պայքարող մարդը պետք է ակտիվորեն փնտրի Փրկիչի օգնությունը` այն հաղթահարելու համար: Ուրիշ ոչ մեկը չի կարող դա անել նրանց համար: Ունեցեք հավատ և վստահեք Երկնային Հորը։ Նա կառաջնորդի ձեզ ձեր առանձնահատուկ իրավիճակում: