2019
Ցույց տուր և ասա
Հոկտեմբեր 2019


Ցույց տուր և ասա

Գերագույն համաժողովն այս ամի՜ս է: Ահա, թե համաժողովի որ պահն են սիրում որոշ երեխաները:

Նկար
Show and Tell

Աբել Կ. և Թինա Ս., 10 և 9 տարեկան, Բոնգ կոմսություն, Լիբերիա, եղբայր և քույր են: Աբելը սիրում է համաժողովը, «որովհետև ամեն տարի այդ ժամանակ ենք մենք հաստատում մեր մարգարեին որպես Եկեղեցու Նախագահ»: Թինան «սիրում է, երբ մարգարեն խոսում է տաճարների մասին»:

Աննա Բ., 10 տարեկան, Մահարաշտրա, Հնդկաստան, դիտում է համաժողովը մայրիկի հետ: Յուրաքանչյուր համաժողովի ժամանակ նա բերում է իր օրագիրն ու գրիչները` որպեսզի գրի վկայությունները և այն ուղերձները, որոնք լսում է:

Դեյվիդ և Ջուլիանա Մ., 4 և 6 տարեկան, Հարավային Հոլանդիա, Նիդեռլանդներ, համաժողովը դիտելիս իրենց կողքն են դնում նախուտեստներով 15 աման և մի Առաքյալի կամ Առաջին Նախագահության որևէ անդամի նկարը: Երբ եղբայրներից մեկը խոսում է, նրանք ուտում են ամաններից մեկի ամբողջ պարունակությունը:

Ես սիրում եմ լսել մարգարեին, որովհետև Աստված խոսում է նրա միջոցով:

Անդրես Ք., 12 տարեկան, Վալե դել Կաուկա, Կոլումբիա

Ես սիրում եմ դիտել համաժողովը, քանի որ սիրում եմ լսել մարգարեների խոսքերը, և ես սիրում եմ այդ ժամանակն անցկացնել իմ ընտանիքի հետ:

Դեյվիդ Ջ., 9 տարեկան, Սոլոլա, Գվատեմալա

Ես սիրում եմ լսել պատմությունները և երգչախմբի կատարումները: Ես նաև սիրում եմ լսել նրանց պատմած առակները:

Յուրի Հ., 8 տարեկան, Թաոյուան, Թայվան