2019թ․
Ինչպիսի՞ն է Եկեղեցու տեսակետը շրջակա միջավայրի մասին:
նախորդ հաջորդ

Ինչպիսի՞ն է Եկեղեցու տեսակետը շրջակա միջավայրի մասին:

Շրջակա միջավայրի վերաբերյալ մեր տեսակետը հասկանալու գլխավոր հասկացությունը կառավարումն է: Դա չի նշանակում, որ մարդիկ տիրում են երկրին և կարող են շահագործել այն, ինչպես կցանկանան, այլ մենք պատասխանատվություն ենք կրում երկրի ռեսուրսներն օգտագործելու համար (տես Վարդապետություն և Ուխտեր 104.13–15): Թեև «բավականաչափ կա նաև խնայելու համար» (Վարդապետություն և Ուխտեր 104.17), Աստված ցանկանում է, որ մենք իմաստուն կերպով օգտագործենք երկրի ռեսուրսները (տես Վարդապետություն և Ուխտեր 59.20):

Աստված ստեղծել է երկիրը և հայտարարել, որ այն «շատ բարի է» (տես Ծննդոց 1.1, 31): Այս երկիրը ստեղծվել է, որ ապաստան դառնա Աստծո զավակների համար, որպես Նրա փրկության ծրագրի մասը: Երկիրը սրբագործվելու է և ստանալու է սելեստիալ փառք (տես Վարդապետություն և Ուխտեր 88.18–19):

Աստված արարել է երկիրը ոչ միայն օգտակար, այլև՝ գեղեցիկ: Երկրի բոլոր բաները «ստեղծված են մարդու օգտի և գործածության համար՝ թե՛ աչքը շոյելու և թե՛ սիրտն ուրախացնելու համար», ինչպես նաև «հոգու կենարարության համար» (Վարդապետություն և Ուխտեր 59.18–19):

Մենք պետք է հարգենք Աստծուն` գնահատելով Նրա ստեղծագործությունները, շնորհակալություն հայտնելով դրանց համար և ձգտելով գեղեցիկ պահել դրանք: Մենք պետք է պահպանենք ռեսուրսները, բնությունը և խուսափենք աղտոտվածությունից ու թափոններից: