2019թ․
Ինչպես պաշտպանել երեխաներին պոռնոգրաֆիայից

Ինչպես պաշտպանել երեխաներին պոռնոգրաֆիայից

Family

Ընտանիքն անձրևանոցի տակ, անկյունում նստած տղան և մի խումբ երեխաներ պատկերները Getty Images-ից, օգտագործվել են ցուցադրական նպատակներով, մոդելների մասնակցությամբ

Քույր Ջոյ Դ. Ջոնսը` Երեխաների Միության գերագույն նախագահն, ասել է, որ սերը պոռնոգրաֆիայի դեմ ամենամեծ զենքն է. «Ինչպես հայտնի խոսքում է ասվում՝ «պոռնոգրաֆիան սպանում է սերը», եկեք նաև հիշենք, որ սերը սպանում է պոռնոգրաֆիան»: Ահա երեք եղանակներ, թե ինչպես սեր արտահայտելով կարող ենք պաշտպանել երեխաներին պոռնոգրաֆիայի ազդեցությունից:

Պաշտպանություն. «Ես քեզ սիրում եմ»

Ստեղծեք այնպիսի հարաբերություններ, որոնց շրջանակներում ձեր երեխաներն իրենց ապահով ու սիրված կզգան:

Պատասխան. «Միևնույն է, ես քեզ սիրում եմ»

Խոսեք ձեր երեխաների հետ պոռնոգրաֆիայի մասին և քաջալերեք նրանց մոտենալ ձեզ իրենց հարցերով:

Բժշկում. «Ես քեզ միշտ կսիրեմ»

Հավաստիացրեք ձեր երեխաներին, որ նույնիսկ, եթե նրանք պոռնոգրաֆիկ նյութեր դիտելու խնդիր ունեն, ձեր սերը չի փոխվի: