2017
Մոռացած գրքեր, հիշվող վկայություններ
April 2017


Մոռացված գրքեր, հիշվող վկայություններ

Հեղինակն ապրում է Կագայանում (Ֆիլիպպիններ):

Բոլորի աչքերն ուղղված էին ինձ վրա: Կարո՞ղ էի արդյոք պաշտպանել Եկեղեցին միայն իմ պարզ վկայությամբ:

Նկար
girl in classroom

Մի տարի ես նպատակ էի դրել բարելավել իմ հոգևոր գիտելիքը: Ես ուր էլ գնայի, նույնիսկ դպրոցում ինձ հետ տանում էի Եկեղեցու գրքեր, գրքույկներ, ձեռնարկներ և սուրբ գրություններ, քանի որ ծարավ էի Աստծո խոսքին: Բայց իմ ջանքերը դանդաղեցին, երբ ես զբաղվեցի կայանալիք վիկտորինային պատրաստվելով:

Մի օր մեր ուսուցիչը մի քննարկում էր վարում, որի ժամանակ նա խնդրեց դասասենյակում գտնվող բոլոր ոչ կաթոլիկ ուսանողներին կանգնել: Դասարանում ես միակ Վերջին Օրերի Սուրբն էի: Մյուս վեց ուսանողները ևս կանգնեցին:

Այնուհետև, մեզ տրվեցին հարցեր. «Ո՞ր Եկեղեցուն ես դու պատկանում։ Ո՞վ էր հիմնադիրը: Ինչպե՞ս է եկեղեցին հիմնադրվել»:

Ես վերջինն էի պատասխանում: Ես անհանգստացա, երբ հասկացա, որ իմ Եկեղեցու գրքերը չէի բերել, բայց փորձեցի հիշել այն բաները, որոնք սովորել էի: Աստվածաշնչյան մի հատված եկավ միտքս.

«Տիրոջն ապավինիր քո բոլոր սրտովը, և քո հասկացողությանը մի վստահիր:

Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր նրան, և նա կուղղէ քո ճանապարհները» (Առակաց 3.5–6):

Ես համարձակ կանգնեցի դասարանի դիմաց և մոռացա իմ երկյուղների մասին: Ես ասացի, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ եմ: Ես կիսվեցի մի փոքր տղայի պատմությամբ, որի անունը Ջոզեֆ Սմիթ էր, ով տեսավ Աստծուն: Ես կրծքավանդակումս այրոց զգացի և արցունքներ հոսեցին աչքերիցս: Ես կիսվեցի նրանով, որ Եկեղեցին կազմավորվել էր 1830 թվականի ապրիլի 6-ին և վկայեցի, որ Աստծո մի մարգարե էր կանչվել և քահանայությունը վերականգնվել էր: Ես վկայեցի, որ գիտեի, որ այդ բոլորը ճշմարիտ էր:

Ավետարանը սովորելու բազում ժամերը իզուր չէին անցել: Այն օգնեց ինձ պաշտպանել հավատքս և կիսվել ավետարանով: Ես հպարտ էի, երբ մի քանի շաբաթ անց, իմ դասընկերներից չորսը միացան ինձ եկեղեցում:

Այդ փորձառությունն ուսուցանեց ինձ վկայության կարևորությունը: Սկզբում ես զարմացա, թե ինչու Տերը չէր հուշել ինձ այդ օրը բերել գրքերս: Դրանք ինձ կօգնեին գերազանց պատասխանել հարցերին, որոնք տրվեցին: Բայց հետո ես հասկացա, որ մենք չպիտի անգիր սովորենք ամեն ինչ Եկեղեցու մասին կամ հիմնվենք մեջբերումների վրա, մենք պետք է ուսումնասիրենք, ապրենք և կիսվենք ավետարանով, հիմնվելով Սուրբ Հոգու վրա: Գուցե գրքերս ինձ հետ չէին, բայց ես ունեի իմ վկայությունը: