2017
Ինչպե՞ս գտնել իսկական խաղաղություն
April 2017


Եկեղեցու ղեկավարների պատասխանները

Ինչպե՞ս գտնել իսկական խաղաղություն

2013թ. ապրիլի գերագույն համաժողովի ելույթից:

Նկար
Jesus Christ in a crowd

Բարի մարդկանց երկնային ձգտումն ամենուրեք եղել է և միշտ էլ կլինի հանուն աշխարհի խաղաղության: Մենք երբեք չպիտի հրաժարվենք այս նպատակին հասնելու ձգտումից: Բայց, Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը (1838–1918) ուսուցանել է. «Խաղաղության և սիրո ոգին երբեք չի գա աշխարհ … մինչև մարդկությունը չընդունի Աստծո ճշմարտությունը և Աստծո ուղերձը … , և չճանաչի Նրա զորությունն ու իշխանությունը, որն աստվածային է»:

Մենք իսկապես հույս ունենք և ջերմեռանդ աղոթում ենք համաշխարհային խաղաղության համար, բայց անձնավորությունների և ընտանիքների շնորհիվ է, որ մենք հասնում ենք այն խաղաղությանը, որը խոստացված պարգևն է արդարակեցության: Այդ խաղաղությունը Փրկիչի առաքելության և քավիչ զոհաբերության պարգևն է:

Խաղաղությունը ուղղակի ապահովության կամ պատերազմի, բռնության, կոնֆլիկտի և հակառակության բացակայությունը չէ: Խաղաղությունը գալիս է այն գիտելիքից, որ Փրկիչը գիտի՝ ով ենք մենք և գիտի, որ մենք հավատք ունենք Իր հանդեպ, սիրում ենք Իրեն և պահում ենք Նրա պատվիրանները, նույնիսկ և հատկապես, կյանքի կործանարար փորձությունների և ողբերգությունների մեջ (տես ՎևՈւ 121.7–8):

«Որտե՞ղ հանգիստ գտնեմ Երբ բոլոր այլ միջոցները դադարում են ինձ ամոքել»: («Որտե՞ղ հանգիստ գտնեմ»: Հիմներ, հմր 129): Պատասխանն է՝ Փրկիչը, Նա է խաղաղության աղբյուրը և հեղինակը: Նա է «Խաղաղության Իշխանը» (Եսայիա 9.6):

Խոնարհեցնելով ինքներս մեզ Աստծո առջև, միշտ աղոթելով, ապաշխարելով մեղքերը, մտնելով մկրտության ջրերը կոտրված սրտով և ապաշխարող հոգով, և դառնալով Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտներ՝ արդարակեցության բացարձակ օրինակներ են, որոնք պարգևատրվում են մնայուն խաղաղությամբ:

Եկեղեցին ապաստան է, որտեղ Քրիստոսի հետևորդները ձեռք են բերում խաղաղություն: Աշխարհում որոշ երիտասարդներ ասում են, որ իրենք հոգևոր են, բայց ոչ կրոնասեր: Հոգևոր զգալը առաջին լավ քայլն է: Սակայն Եկեղեցում է, որ մենք ընկերանում ենք, ուսուցանվում և սնուցվում Աստծո բարի խոսքով: Ամենակարևորը, Եկեղեցում քահանայության իշխանության միջոցով են կատարվում սուրբ արարողություններ և ուխտեր, որոնք կապում են ընտանիքները միասին և մեզանից յուրաքանչյուրին արժանի դարձնում վերադառնալ Հայր Աստծո և Հիսուս Քրիստոսի մոտ` սելեստիալ արքայություն: Այդ արարողությունները խաղաղություն են բերում, քանի որ դրանք ուխտեր են Տիրոջ հետ:

Տաճարներն այն վայրերն են, որտեղ տեղի են ունենում այս սրբազան արարողություններից շատերը, նրանք նաև խաղաղ ապաստան են աշխարհից: Նրանք, ովքեր այցելում են տաճարի տարածքները կամ մասնակցում տաճարների բաց դռներին, նույնպես, զգում են այս խաղաղությունը:

Փրկիչն է իսկական խաղաղության աղբյուրը: Կյանքի փորձություններով հանդերձ` Փրկիչի Քավության և Նրա ողորմածության շնորհիվ, արդար ապրելակերպը կպարգևատրվի անձնական խաղաղությամբ (տես Հովհաննես 14.26–27, 16.33):