2017
Հին ընտանեկան ալբոմ․ ընտանեկան պատմությունների զորությունը
April 2017


Հին ընտանեկան ալբոմ․ ընտանեկան պատմությունների զորությունը

Հեղինակն ապրում է Նյու Յորքում (ԱՄՆ):

Իմ նախնիների ժառանգությունը շարունակում է ապրել իմ միջոցով, մշտապես ազդելով իմ կյանքի վրա՝ դեպի ավելի լավը:

Նկար
funeral parade

Մի ամառային առավոտ, նախքան Երկրորդ Համաշխարհային Պատերազմը, իմ մեծ պապը, ինչպես միշտ, արթնացավ նախքան արևածագը: Նա դուրս եկավ բլրի վրա կառուցված իր տնից, որը նայում էր դեպի կանաչ հովիտը և իր գյուղը Ռումինիայում ու նստեց առավոտյան ցողով պատված խոտի վրա, խորապես կլանված նույն մտքերով, որոնք որոշ ժամանակ նրա ուղեղում էին: Լինելով կրթված մարդ՝ մեծ սրտով և հարցասեր մտքով, նա գյուղում սիրված և հարգված էր բոլորի կողմից:

Արևի բարձրանալուց հետո նա գնաց տուն և խոստովանեց իր կնոջը, որ իրեն հետաքրքիր էր տեսնել, թե ինչպիսինս էր լինելու իր թաղումը. նա ուզում էր կազմակերպել փորձնական թաղում: Նա որոշեց ամսաթիվը, գնեց դագաղը, վարձեց քահանային, մասնագիտացված լացողների և ձեռք բերեց բոլոր մյուս պարագաները, որոնք պահանջվում էին հունական ուղղափառ ավանդույթով: Հետո եկավ թաղման փորձի օրը: Սեղանները դրվեցին գյուղի մեջտեղում հիշատակի ճաշկերույթի համար, իսկ ընտանիքի անդամները սև զգեստներ էին հագել. քահանան եկավ, իմ մեծ պապը պառկեց դագաղի մեջ, հարմարեցնելով բարձն այնպես, որպեսզի հարմար լիներ դիտելու համար, և թաղման արարողությունը սկսվեց: Երբ ծիսակատարությունն ավարտվեց, ողջ գյուղը հրավիրվեց ճաշկերույթի, և իմ մեծ պապը կատարեց իր երազանքը՝ պարելով իր սեփական թաղման ժամանակ: Նա ապրեց ևս 20 տարի, հաճախ ստուգելով՝ համոզվելու համար, թե արդյոք իր դագաղում դեռ տեղավորվում էր:

Ոչ միայն անուններ և ամսաթվեր

Ես երբեք չեմ տեսել իմ մեծ պապին, բայց նրա պատմությունը սիրելի է եղել է ինձ համար, որն ինձ է փոխանցվել իմ տատիկի ու պապիկի կողմից: Ամեն օր իմ տատիկն ու պապիկը քույրերիս, եղբայրներիս և ինձ պատմություններ էին պատմում մեր նախնիների մասին, թե որտեղից էին եկել, ինչպիսին էին նրանք, նրանց արժեքները, երազանքներն ու հույսերը: Ամեն կիրակի ճաշից հետո իմ պապիկն ու տատիկը հանում էին ընտանեկան ալբոմը և ամեն անգամ, երբ շրջում էին էջը, պատմությունները կենդանանում էին, և սրտերը միահյուսվում էին սիրո գոբելենում, որն ընդգրկում էր վեց սերունդ: Դրանք ուղղակի հին լուսանկարներ չէին՝ ետևում գրիչով գրված անուններով և ամսաթվերով: Ամեն դեմքի ետևում հայր էր կամ մայր, որդի էր կամ դուստր, եղբայր էր կամ քույր, և այսպես նրանց ժառանգությունը, ընտանեկան այլ ավանդույթների հետ միասին փոխանցվեցին ինձ:

Ուժ փորձության ժամանակներում

Մինչ ես կդառնայի 19 տարեկան, իմ ծնողները և իմ անմիջական ընտանիքի անդամներից շատերըմահացել էին, և իմ ժառանգած ունեցվածքի մեծ մասը կորել էր կամ գողացել էին: Սակայն կա մի բան, որը ժամանակը, բնական աղետները կամ նույնիսկ մահը չէր կարողացել կործանել կամուրջը, որը միացնում էր անցյալը, ներկան և ապագան, որոնք կառուցել էին իմ ընտանիքի անդամներից յուրաքանչյուրը: Նրանց ջանասիրության շնորհիվ, թելերը, որոնք միմյանց են կապում իմ ընտանիքի սրտերը, ինձ ուժ են տվել՝ հաղթահարելու դժվարին հանգամանքերը:

Երբ ծնողներս, պապիկներն ու տատիկները մահացան, ես զգացի այնպիսի խորը վիշտ, որ կասկածում էի, թե կկարողանայի բավականաչափ ուժ գտնել շարունակելու կյանքս: Ես օրհնված էի՝ զգալով նրանց ազդեցությունը վարագույրի այն կողմից, և դա օգնեց ինձ ձեռք բերել ամուր վկայություն փրկության ծրագրի վերաբերյալ, մահից հետո կյանքի մասին, իսկ հետագայում՝ տաճարային արարողությունների վերաբերյալ, որոնք այնքան անհրաժեշտ են մեր փրկության համար: Ես երբեք չեմ հանդիպել իմ մեծ տատիկին ու պապիկին, իմ հորաքույր մորաքույրներին, հորեղբայրներին ու քեռիներին, բայց ամեն անգամ, երբ ես վերցնում եմ հին ընտանեկան ալբոմը նրանց լուսանկարներով, տեսնոււմ եմ ինձ նրանց աչքերում: Ես նա եմ, ով կամ՝ շնորհիվ բոլոր նրանց, ովքեր եղել են ինձանից առաջ: Նրանց փորձառություններն ու իմաստությունն օգնել են ձևավորել իմ բնավորությունը և առաջնորդել են ինձ իմ կյանքում:

Մեծագույն պարգևներից մեկը, որ իմ ընտանիքը տվել է ինձ, սկսած վաղ մանկությունից՝ իմ ընտանեկան պատմության գիտելիքն է և այն համոզմունքը, որ ես եմ կապը անցյալի և ապագայի միջև: Ես գիտեմ նաև, որ եկել եմ երկիր ապրելու իմ սեփական պատմությունը, որ ուսումնասիրեմ, զգամ ու փայփայեմ այն: Սա իմ ընտանեկան պատմության գիտելիքն է, որը նեցուկ է դառնում ինձ կյանքի բոլոր փորձությունների մեջ:

Ես հաճախ եմ մտածում իմ ընտանիքի մասին, որը վարագույրի այն կողմում է և այն զոհաբերությունների մասին, որ նրանք են արել ինձ համար, որպեսզի ես ունենամ ավելի լավ կյանք: Ես մտածում եմ տաճարային արարողությունների մասին, որոնք հնարավորություն են տալիս մեզ մի օր կրկին միասին լինելու որպես ընտանիք: Եվ ես մտածում եմ իմ Փրկիչի Քավության մասին, ով այս բոլորը հնարավոր դարձրեց: Նա վճարել է գինը, որպեսզի մենք կարողանանք ապրել: Սրա համար մենք սիրում ենք Նրան և երկրպագում Նրան երախտագիտությամբ այսօր և հավիտյան: