2017
Նախապատրաստվելով նոր ճամփորդության
April 2017


Նախապատրաստվելով նոր ճամփորդության

Հեղինակն ապրում է Փարանայում (Բրազիլիա):

Նեփիի նման, նավարկելով դեպի անհայտը, ես կարիք ունեի հավատք գործադրել առ Տերը՝ ընտանիք ստեղծելու համար:

Նկար
sail boat on the water

Լուսանկար © Getty Images

Իմ ամուսնությունից և տաճարային կնքումից մի քանի շաբաթ առաջ ես սկսեցի մի փոքր անհանգստանալ այն ամենի համար, ինչ ես պետք է անեի, նախքան իմ նոր ընտանիքի ստեղծումը: Չնայած այդ պահի ողջ ուրախությանը, ես լարված էի մեր նոր առօրյա գործերի, մեր ֆինանսների կարգավորման, մեր տան իրերի պահեստավորման և որպես տանտիկին՝ իմ բոլոր նոր պարտականությունների համար: Ես ուզում է համոզված լինել, որ մենք սկսում էինք մեր ամուսնությունը ճիշտ ձևով՝ տեղ հատկացնելով մեր գործերում կարևոր բաներին, ինչպես օրինակ՝ պահել պատվիրանները և որպես ամուսիններ միասին ժամանակ անցկացնել, չնայած մեր զբաղված կյանքին:

Մինչ կմոտենար հարսանիքի օրը, ինձ զարմացրին մի շարք մղձավանջային երազները, որոնցում առկա էին ամեն տեսակի դժվարություններ, որոնք կարող էին ազդել ընտանիքի վրա: Քանի որ ես մեծացել եմ սիրառատ, բայց բազմաչարչար ընտանիքում, ուր վախենում էին ուժեղ վիճաբանություններից և կոտրված սրտերից, վատ երազներն ավելի շատ էին ազդում ինձ վրա, քան պիտի ազդեին: Ուստի մի գիշեր, մի քանի այդպիսի մղձավանջներից հետո, ես արթնացա քրտինքի մեջ և որոշեցի հետևել Երիտասարդ Կանանց Գերագույն Նախագահության Երկրորդ Խորհրդական Քույր Նիլ Ֆ. Մարիոթի խորհրդին, որը նա տվել էր իր «Ենթարկենք մեր սրտերը Աստծուն» ելույթում (Լիահոնա, նոյ. 2015, 30–32): Ես փակեցի աչքերս և աղոթեցի. «Սիրելի Երկնային Հայր, ի՞նչ կարող եմ անել, որպեսզի իմ ընտանիքը հեռու պահեմ այս վատ բաներից»:

Պատասխանը տրվեց ինձ այնպես արագ և կտրուկ, կարծես ինչ-որ մեկը դուռ էր բացել գլխումս և դրել այդ միտքն այնտեղ: Հանդարտ, ցածր ձայնը հուշեց ինձ. «Ուղղակի արա այն, ինչ դու պետք է անես: Հավատարիմ եղիր յուրաքանչյուր քայլում»: Հոգին շշնջաց ինչ-որ առանձնահատուկ խորհուրդ, և ես զգացի, որ եթե ես անեի դրանք, ամեն ինչ լավ կլիներ»:

Ես ժպտացի և զգացի, ինչպես կրծքավանդակս լցվեց ջերմությամբ: Բոլոր տագնապները հանկարծ մոռացվեցին, որովհետև ես գիտեի, որ դա ճշմարիտ էր: Ես զգացել էի Սուրբ Հոգին նախկինում, բայց ոչ այդքան ուժեղ, ինչպես այդ գիշեր: Ես զգացի, թե ինչպես մեր Երկնային Հոր և մեր Փրկիչի սերը պարուրեցին ինձ, և ես իմացա, որ իմ ընտանիքի հարմարավետությունը և փրկությունը նույնքան կարևոր էր Նրանց համար, որքան ինձ համար:

Որպես մի լրացուցիչ հավաստիացում, ես մտաբերեցի մի պատմություն սուրբ գրություններից, երբ Տերը հրամայեց Նեփիին նավ կառուցել. «Եվ եղավ այնպես, որ Տերը խոսեց ինձ հետ՝ ասելով. Դու պետք է մի նավ կառուցես՝ այն ձևով, որ ես ցույց կտամ քեզ, որ ես կարողանամ տանել քո ժողովրդին այս ջրերի մյուս կողմը» (1 Նեփի 17.8, շեշտադրումն ավելացված է):

Նեփին և Նրա ընտանիքը եղել էին անապատում տարիներ շարունակ, դիմանալով ամեն տեսակի նեղությունների: Նա կարող էր վախենալ սկսել ճամփորդությունը ծովի վրայով և թույլ տար, որ իր երկյուղներն ավելի ուժեղ դառնային, քան նրա հավատքը: Բայց նա չարեց այդ: Նա ընդունեց և հնազանդվեց Աստծո հրահանգներին: Նա ուներ հավատ, որ Իր խոստումները կկատարվեն: Տերը երբևէ Նեփիին չասաց, որ փոթորիկներ չէին լինելու կամ որ ալիքները չէին հարվածելու նավին: Բայց նա ասաց Նեփիին, որ եթե նա հետևեր իր ուղղորդմանը, կկարողանար իր ընտանիքին ապահով առաջնորդել օվկիանոսի վրայով դեպի խոստացված երկիր:

Ես հասկացա, որ ես նույնպես ճանապարհորդել էի անապատով տարիներ շարունակ, բայց այժմ ես ծովի մոտ էի, պատրաստվելով նոր ճամփորդության՝ ամուսնության: Ես, և իմ կարծիքով բոլոր Վերջին Օրերի Սրբերի ընտանիքները կանչվել են կառուցել մի նավ՝ հետևելով Աստծո հրահանգներին:

Երբ մենք ամուսնացանք, սկսվեցին դժվարությունները: Ես հիվանդացա, և մենք պայքարում էինք մեր ֆինանսական գործերը հավասարակշռված պահել և գործի դնել բոլոր լավ սովորույթները, որոնց մենք որոշել էինք հետևել:

Բայց խորհուրդը, որը ես ստացել էի այդ գիշեր, մնաց իմ սրտում: Մենք փորձում էինք ամեն օր սովորել և արժեվորել Աստծո խոսքը մեր սրտերում, հետևելով մեր սիրելի առաջնորդների լավ օրինակներին, ներառյալ Քրիստոսին, և բարելավել մեր սեփական վարքը: Ես ձեռք բերեցի ավելի ուժեղ վկայություն աղոթքի վերաբերյալ և իսկապես ճաշակեցի Հոր սերը մեր հանդեպ: Ես սկսեցի ավելի շատ վստահել և ավելի քիչ վախենալ: Ես հասկացա, որ դժվարությունները, որոնց մենք դիմակայեցինք, դարձան քայլեր դեպի կատարելագործում: Այսօր մեր տունը թվում է երկնքի մի փոքրիկ կտոր:

Մենք դեռ մեր ճամփորդության սկզբում ենք, բայց ամուսնանալը և ընտանիք ստեղծելը լավագույն ընտրությունն էր, որ ես երբևէ կատարել էի: Սիրտս լի է ուրախությամբ, երբ ես մտածում եմ տաճարային արարողության մասին, որը մենք ստացանք և գիտեմ, որ այն կնքվեց Աստծո իշխանությամբ: Որքան ավելի շատ եմ հասկանում ընտանիքի կարևորությունը Երկնային Հոր ծրագրում և ուխտի սրբազանության մասին, որ մենք կապեցինք, ավելի շատ եմ ցանկանում օգնել ուրիշ ընտանիքների ստանալ նույն արարողությունը:

Ես սովորեցի, որ մենք չպիտի տագնապենք այն բանի համար, թե ինչ է պատահելու, որովհետև «Աստուած չտուավ մեզ երկչոտության հոգի, այլ զորության և սերի և զգաստության» (Բ Տիմոթեոս 1.7): Մենք պարզապես պետք է հնազանդ լինենք, հետևենք հրահանգներին, որոնք տրված են սուրբ գրությունների միջոցով և արդի օրերի մարգարեների խոսքերում ու աղոթքով խնդրենք ավելի շատ անձնական հրահանգներ: Եթե մենք անենք այս ամենը, մենք կարող ենք անցնել այս վերջին օրերի օվկիանոսը, վստահ լինելով, որ անկախ նրանից, թե ինչպիսի դժվարություններ են հարվածում մեզ, մեր սիրելիներն ապահով կլինեն: