2017
Մտածել Հիսուսի մասին
April 2017


Մտածել Հիսուսի մասին

Հեղինակն ապրում է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում:

Նկար
Thinking of Jesus

Միան շատ ոգևորված էր։ Նա առաջին անգամ էր եկեղեցի գալիս։ Միսիոներները նրա ընտանիքին պատմել էին այս Եկեղեցու մասին։ Նրանք որոշել էին գալ։

Միան նայում էր իր շուրջը։ Սեղանին նա տեսավ սպիտակ սփռոց։ Դրա տակ ինչ-որ բան կար։

«Ի՞նչ կա այդ սփռոցի տակ»։ Միան հարցրեց միսիոներներից մեկին։

Քույր Հենսոնը ժպտաց։ «Դա հաղորդությունն է»։

Հաղորդություն։ Դա մի առանձնահատուկ բառ էր։ Միան լսել էր, թե ինչպես էին միսիոներները պատմել դրա մասին մայրիկին ու հայրիկին։ Բայց նա վստահ չէր, թե ինչ է դա։

Բոլորը մի երգ երգեցին։ Երկու տղամարդ բարձրացրին սպիտակ սփռոցը։ Դրա տակ սկուտեղներով հաց էր դրված։ Միան նայում էր, թե ինչպես էին նրանք մանրացնում հացը։

Երգից հետո մի մարդ աղոթք ասաց։ Մեկ ուրիշը հացը բաժանեց բոլորին։

«Հացն օգնում է մեզ հիշել Հիսուսի մարմինը»,- շշնջաց Քույր Գարսիան։

Միան վերցրեց մի կտոր հաց։ Նա պատկերացրեց, թե Հիսուսը կանգնած է իր առջև։

Ապա հնչեց մեկ այլ աղոթք։ Մի մարդ փոխանցեց փոքրիկ ջրի բաժակներով սկուտեղը։

«Ջուրն օգնում է մեզ հիշել Հիսուսի արյունը»,- շշնջաց Քույր Գարսիան։ «Նա մահացավ մեզ համար, քանի որ Նա սիրում է մեզ»։

Միան վերցրեց մի բաժակ ջուր։ Նա մտածեց այն մասին, թե որքան է Հիսուսը սիրում իրեն։ Նա այնպիսի զգացողություն ունեցավ, ասես Հիսուսն ամուր գրկում էր իրեն։

Ավելի ուշ Քույր Հենսոնը Միային տվեց Հիսուսի փոքրիկ նկարը։ «Մենք ուտում ենք հացը և խմում ենք ջուրը, որ հիշենք Հիսուսին և խոստանանք հետևել Նրան»։ Նա ժպտաց: «Ի՞նչ ես դու մտածում հաղորդության մասին»։

Միան նայեց Հիսուսի նկարին։ Նա հիշեց իր ունեցած ջերմ զգացումը։ Նա ժպտաց: «Դա հրաշալի էր։ Ես սիրում եմ Հիսուսին»: