2017
Կատարված է:
April 2017


Վերջին Օրերի Սրբերի ձայները

Կատարված է:

Նկար
cell phones

Նկարազարդումը` Ալեն Գարնսի

Մի կիրակի իմ հարցազրույցներից մեկի ընթացքում, որպես եպիսկոպոս, ես պատիվ ունեցա նստել իմ լավ ընկերներից մեկի հետ, խոսելով որոշ դժվարությունների մասին, որոնց նա բախվում էր։ Մի քանի րոպե նրա մտահոգությունները լսելուց հետո, ես զգացի, որ նա կարիք ուներ կանոնավոր կարդալ սուրբ գրությունները։ Ես հիշեցի նաև, որ որպես նրա եպիսկոպոս, ես նույնպես պետք է ավելի հետևողական լինեմ սուրբ գրություններն ուսումնասիրելիս, ինչի հետ կապված ես դժվարություններ ունեի։ Ուստի, ես առաջարկեցի, որ մենք դառնայինք «պարտականությունների զուգընկերներ»՝ ձգտելով ուսումնասիրել ավելի հետևողականորեն։

Ամեն օր, երբ մենք ավարտում էինք սուրբ գրությունների ընթերցումը, հաղորդագրություն էինք ուղարկում միմյանց՝ Կատարված է։ Մեզանից յուրաքանչյուրի համար մեծ խթան էր հանդիսանում այն, որ գիտեինք, որ մեկը սպասում էր, թե մյուսն արդյոք ավարտել է տվյալ օրվա ընթերցանությունը: Եթե մեզանից մեկը մոռանում էր, հաղորդագրությունը հուշում էր դառնում։ Եթե մյուսը հաղորդագրություն չէր ուղարկում, նրան մեղադրելու փորձ անգամ չէր արվում։ Մենք միմյանց թույլ էինք տալիս հաղթահարել այս դժվարությունը՝ չստիպելով մյուսին մեղավոր զգալ։

Մենք սկսել ենք այս գործընթացը վեց ամիս առաջ, և ես չեմ հիշում մի օր, որ մոռանայինք կարդալ սուրբ գրությունները։ Մի քանի ամիս առաջ այս եղբայրը ծոմի և վկայության ժողովին կիսվեց իր վկայությամբ այն դրական ազդեցության մասին, որ սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրությունն ունենում էր իր և իր ընտանիքի վրա։

Ես երախտապարտ եմ այս եղբոր և նրա ընկերակցության համար, ինչպես նաև նրա ամենօրյա հաղորդագրությունների համար։ Ես տեսել եմ, թե ինչպես է տեխնոլոգիաների ճիշտ կիրառությունը բարելավում մեր կյանքը։ Ես նաև շնորհակալ եմ սուրբ գրությունների և Քրիստոսի մասին դրանց վկայության համար։ Ես գիտեմ, որ Փրկիչի քավիչ զոհաբերությունը հնարավոր է դարձնում, որ մեզանից յուրաքանչյուրը մի օր վերադառնա, ու ապրի Նրա հետ։