2017
Լույս եղեք
April 2017


Լույս եղեք

«Բարձր պահեք ձեր լույսը, որպեսզի այն լույս տա աշխարհին: Ահա, ե՛ս եմ լույսը, որը դուք պետք է բարձր պահեք» (3 Նեփի 18.24):

Նկար
Be a light

Մենք կարող ենք լույս լինել ուրիշների համար՝ ճշմարիտ ընկեր լինելով։ Կարդացեք ստորև տրված մտքերը և ավելացրեք ձեր սեփական մտքերը։ Ամեն անգամ, երբ գրում եք մեկի անունը, ում հանդեպ սեր եք ուզում ցուցաբերել, ներկեք արևի մի հատվածը։

  1. Սիրեք ուրիշներին․ Դուք կարող եք շատ բան փոխել նրանց կյանքում։ Քրիստոսը սիրում է նրանց, ուստի, փորձեք ցույց տալ նրանց այդ սերը։

    Ո՞ւմ․ __________________________

  2. Ներեք․ Եթե մեկը ձեզ ցավ է պատճառում, փորձեք տեսնել իրերը նրանց տեսանկյունից։ Դուք, եթե ներեք, կարող եք օգնել, որ նրանց սիրտը փափկի։

    Ո՞ւմ․ __________________________

  3. Քաջալերեք․ Հաճոյախոսեք ձեր ընկերներին՝ նշելով նրանց ուժեղ կողմերը։ Տեսեք նրանց մեջ լավագույնը, նույնիսկ, եթե նրանք պետք է բարելավեն որոշ գծեր։ Երբ դուք փորձում եք լինել լավագույնը, դա նրանց նույնպես օգնում է։

    Ո՞ւմ․ __________________________

  4. Լսեք Սուրբ Հոգուն․ Ձեր խոսքերը կարող են վատ իրադրությունը փոխել դեպի լավը։ Սուրբ Հոգին կարող է օգնել մեզ իմանալ, թե ինչ ասել և ինչպես բարություն ցուցաբերել։

    Ո՞ւմ․ __________________________

  5. Երբեք մի բամբասեք․ Անբարյացակամ խոսքերը կարող են ցավ պատճառել։ Ներեք ուրիշներին իրենց սխալները և անտեսեք վատ մտքերը։

    Ո՞ւմ․ __________________________

  6. Աջակցեք ձեր ընկերներին․ Պարզապես ներկա գտնվելով ձեր ընկերոջ սպորտային խաղին կամ դպրոցի միջոցառմանը, կարող եք օգնել նրանց զգալ ձեր սերը։

    Ո՞ւմ․ __________________________

  7. Հրավիրեք ուրիշներին սովորել ավետարանի մասին․ Եթե նրանք նույնիսկ չընդունեն ձեր ասածը, դուք ցույց կտաք, որ բավականաչափ հոգում եք և ուզում եք կիսվել։

    Ո՞ւմ․ __________________________

  8. Ընկերացեք տարբեր մարդկանց հետ․ Մարդկանց մեջ շատ բարություն կա, որով կարող են կիսվել։ Քրիստոսն օգնում և սիրում էր բոլոր մարդկանց՝ անկախ ամեն ինչից։

    Ո՞ւմ․ __________________________