2017
Մտքեր ընտանեկան երեկոյի համար
April 2017


Մտքեր ընտանեկան երեկոյի համար

Այս համարը պարունակում է հոդվածներ և միջոցառումներ, որոնք կարող են օգտագործվել ընտանեկան երեկոյի համար: Ահա երկու օրինակ:

Նկար
Christ with Thomas

«Նրանք տեսան նրանք», էջ 58․ Ընտանիքով հոդվածը կարդալուց հետո, դուք կարող եք քննարկել ուղիներ, թե ինչպես կարող եք լինել Քրիստոսի վկաներ՝ նույնիսկ Նրան ֆիզիկապես չտեսնելով։ Դուք կարող եք առաջարկել գաղափարներ, որոնք ձեզ ավելի կմոտեցնեն Փրկիչին, ինչպես օրինակ՝ գտնել հնարավորություններ ձեր համայնքի նորաբնակներին ծառայություն մատուցելու համար, սովորել Փրկիչի կյանքի մասին սուրբ գրություններն ուսումնասիրելիս,հոգ տանել մի զույգի մասին, որպեսզի նրանք կարողանան տաճար այցելել, օգնության հասնել կարիքի մեջ գտնվող ընկերոջը։ Դուք կարող եք նաև տեսաֆիլմ դիտել, որը գտնվում է mormon.org/easter։

Նկար
family at the temple

«Պատրաստվեք տաճարին ամեն օր», էջ 69․ Դուք կարող եք խորհել ընտանեկան երեկոն «ընտանեկան պատմություն և տաճարի երեկո» թեմային նվիրելու մասին: Դուք կարող եք սովորել, թե ինչպես մուտքագրել անունները և փնտրել ընտանեկան գրառումները կամ քննարկեք տաճարային արարողությունների կարևորությունը և դիտեք աշխարհի տարբեր մասերում գտնվող տաճարների նկարներ։ Եթե դուք ապրում եք տաճարի մոտ, կարող եք գնալ տաճարային հրապարակ և քննարկել, թե տաճարներն ինչպես կարող են մեզ ավելի մոտեցնել Երկնային Հորը և օգնել մեզ զգալ Նրա սերը։