2017
Խնդրում եմ, մի հնչեցրեք այդ երգը եթերում
April 2017


Վերջին Օրերի Սրբերի ձայները

Խնդրում եմ, մի հնչեցրեք այդ երգը եթերում

Նկար
children listening to sterio

Նկարազարդումները՝ Բրադլի Հ. Քլարկի

Որոշ ժամանակ առաջ ես և իմ ընտանիքն ապրում էինք Վերակրուզում (Մեքսիկա), որտեղ իմ երեխաները հաճախում էին տարրական դպրոց։ Ամեն առավոտ, մինչ ես օգնում էի իմ երեք երեխաներին պատրաստվել դպրոց գնալու, մենք լսում էինք ռադիո, քաղաքի ամենահայտնի ալիքը, որը վարում էր մի շատ հաճելի երիտասարդ հաղորդավար։

Մենք սկսեցինք լսել մի շատ գրավիչ երգ։ Երբ ես սկսեցի ավելի ուշադիր լսել բառերը, հասկացա, որ թեև գռեհիկ խոսքեր չէին ասվում, բայց անպարկեշտ մտքեր էին ակնարկում։

Ես վճռականորեն ասացի իմ երեխաներին․ «Մենք չենք կարող լսել այսպիսի խոսքեր»։ Հավանաբար նրանք նույնիսկ ուշադրություն չէին դարձրել երգի բառերին, սակայն բավական ուշադրություն էին դարձրել երաժշտությանը, քանի որ երգում էին այն։

Նրանք տեսան, թե ես ինչպես անջատեցի ձայնարկիչը և հարցրին, թե ինչ եմ անում։ «Ես պատրաստվում եմ ասել ռադիոյի հաղորդավարին, որ այդ երգը հանի ծրագրից»։ Նրանց զարմանքը քաջալերեց ինձ հետագա քայլեր կատարել։

Նրանք չէին կարողանում հավատալ իրենց տեսածին, և ես նույնպես դժվարանում էի դրան հավատալ, բայց ես վերցրի հեռախոսը և զանգահարեցի ռադիոկայան։ Ես չէի ակնկալում, որ ինձ կպատասխանեն, սակայն, ի զարմանս ինձ, ռադիոյի նույն հաղորդավարը, որին մենք քիչ առաջ լսում էինք եթերում, գրեթե անմիջապես պատասխանեց իմ զանգին։

Ես ասացի նրան, որ իմ կարծիքով ճիշտ չէր հնչեցնել այդ երգը եթերում, քանի որ առավոտյան այդ ժամին շատ ընտանիքներ ռադիո են միացնում։ Նա հարցրեց ինձ, թե ինչ երգով խորհուրդ կտար փոխարինել այն, սակայն նա այնքան բարեկիրթ պահեց իրեն, որ ես խնդրեցի միայնչմիացնել երգն այն ժամերին, երբ երեխաները տանն են լինում։

Ինձ չհաջողվեց պարզել, թե արդյոք իմ զանգը հնչեց եթերում, սակայն ես պարզապես երախտապարտ էի, որ ռադիոյի հաղորդավարը լսեց ինձ։ Եվ հաջորդ մի քանի օրերի ընթացքում ես համոզվեցի, որ իմ առաջարկն ընդունվել էր։

Այդ փորձառությունն ապացույց էր ինձ համար, որ մենք պետք է արիություն ցուցաբերենք, երբ մեր ձեռքերում է որոշումներ կայացնելու և անհրաժեշտ քայլեր կատարելու հնարավորությունը, որպեսզի պաշտպանենք մեր երեխաներին բացասական ազդեցություններից։ Երբ մենք անենք դա, Սուրբ Հոգին կարող է շարունակել լինել մեր մշտական ուղեկիցը։