2017
Հիսուսը տվեց մեզ հաղորդությունը
April 2017


Պատմություններ Հիսուսի մասին

Հիսուսը տվեց մեզ հաղորդությունը

Նկար
Jesus Gave Us the Sacrament 1
Նկար
Jesus Gave Us the Sacrament 2
Նկար
Jesus Gave Us the Sacrament 3

Հիսուսը գիտեր, որ երկրի վրա Իր ժամանակը գրեթե ավարտված էր։ Նա հավաքեց Իր Առաքյալներին Վերջին Ընթրիքին։ Նա տվեց նրանց հաղորդությունը և խնդրեց միշտ հիշել Իրեն:

Հիսուսը գնաց պարտեզ աղոթելու։ Նա ցավ կրեց բոլոր մեղքերի և ամեն մարդու կյանքում տեղ գտած տխուր բաների համար։ Հետո Նա մահացավ խաչի վրա և դրվեց գերեզման։

Հիսուսի մահանալուց հետո կիրակի օրը առավոտյան մի քանի կանայք եկան գերեզմանի մոտ: Քարը գերեզմանից հեռու էր գլորված, իսկ գերեզմանը դատարկ էր: Որտե՞ղ էր Հիսուսը։

Նա կրկին ապրում էր։ Մարիամ Մագդաղենացին տեսավ Հիսուսին։ Նա այցելեց Իր Առաքյալներին, որպեսզի նրանք պատրաստ լինեին ուսուցանել ավետարանը, երբ Նա վերադառնար երկինք։

Երբ ես հաղորդություն եմ ընդունում, ես հիշում եմ Հիսուսին։ Ես հիշում եմ, որ Նա ապրեց, մահացավ և հարություն առավ, որպեսզի ես կարողանամ կրկին ապրել։