2017
Հիսուս Քրիստոսի Հարությունը և ճշմարտություններ մարմնի վերաբերյալ
April 2017


Հիսուս Քրիստոսի հարությունը և ճշմարտություններ մարմնի վերաբերյալ

Իր Հարության միջոցով Հիսուս Քրիստոսն ուսուցանեց մեզ կարևոր ճշմարտություններ մարմնի վերաբերյալ:

Նկար
Resurrected Christ with Thomas

Հատված «Կասկածող Թովմասը» նկարից, Կառլ Հեյնրիխ Բլոխ

Background © janniwet/iStock/Getty Images

«Նա ասեց. Կատարուած է. եւ գլուխը խոնարհեցրեց՝ հոգին աւանդեց» (Հովհաննէս 19.30): Այդ պահին Հիսուս Քրիստոսի հոգին հեռացավ Իր մարմնից՝ մարմին, որը տարել էր չարչարանք, որպեսզի Նա կարողանար քավել բոլոր մարդկանց մեղքերը և սատարեր նրանց իրենց թուլությունների մեջ (տես Ալմա 7.12–13): Այդ մարմինը, հիմա արդեն դատարկ անոթ, հեռացրին խաչից, փաթաթեցին կտավներով և ի վերջո դրեցին գերեզմանում: Երրորդ օրը, կանայք մոտեցան գերեզմանին, որպեսզիավարտեն այդ մարմնի թաղման պատրաստությունները:

Բայց մարմինն անհետացել էր:

Դատարկ գերեզմանի հայտնաբերումը ընդամենը սկիզբն էր: Մարիամ Մագթաղենացին, Առաքյալները և ուրիշ շատերը հետագայում ականատես եղան հրաշագործ մի բանի՝ հարություն առած, կատարյալ, շոշափելի և մարդկային կերպարանքով Հիսուս Քրիստոսին:

Փրկիչը հավաստիացավ, որ նրանք, ովքեր տեսան Իրեն Հարությունից հետո, լիովին ըմբռնեցին, թե ինչպիսի մարմին ուներ Ինքը: Oրինակ՝ Նա հրավիրեց Առաքյալներին շոշափել Իր մարմինը, որպեսզի նրանք համոզվեին, որ Ինքը ֆիզիկական էր և ոչ թե ուրվական (տես Ղուկաս 24.36–40):1 Նա նույնիսկ կերավ նրանց հետ (տես Ղուկաս 24.42–43):

Երբ Առաքյալներն այնուհետև կատարեցին Հիսուս Քրիստոսի ավետարանը քարոզելու իրենց հանձնարարությունը, նրանք հանդիպեցին ընդդիմության և հալածանքի, որի մի մասը տեղի ունեցավ այն պատճառով, որ նրանք ուսուցանեցին, որ Հիսուս Քրիստոսը հարություն էր առել, որի արդյունքում հարություն էր առնելու ողջ մարդկությունը: (տես Գործք 4.1–3):

Այսօր Հիսուս Քրիստոսի Հարությունը նույնքան գլխավոր է Նրա Եկեղեցու կողմից աշխարհին հռչակվող ուղերձի համար, որքան այն ժամանակ էր: Ինչպես ուսուցանել է Մարգարե Ջոզեֆ Սմիթը. «Մեր կրոնի հիմնական սկզբունքները Առաքյալների և Մարգարեների վկայությունն է Հիսուս Քրիստոսի մասին, որ Նա մահացավ, թաղվեց և երրորդ օրը հարություն առավ և համբարձվեց երկինք. իսկ մեր կրոնի բոլոր մյուս բաները լոկ դրա հավելումներն են»:2

Հարությունն օգնում է պատասխանել Աստծո և մեր էության վերաբերյալ, Աստծո հետ մեր փոխկապվածության, այս կյանքի նպատակի և Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հույսի վերաբերյալ հիմնարար հարցերին: Ահա, Հիսուս Քրիստոսի Հարության միջոցով ընդգծված մի քանի ճշմարտություններ:

Երկնային Հայրն ունի փառավորված մարմին

Նկար
First Vision

«Առաջին Տեսիլքը», Գերի Լ. Քեփ

Գաղափարը, որ Աստված մարդկային կերպարանք ունի, իհարկե արմատացած է Աստվածաշնչում,3 ինչպես նաև ժողովրդական պատկերացման մեջ, բայց աստվածաբանական և կրոնական փիլիսոփայական շատ ավանդույթներ մերժել են այն՝ ի օգուտ «առանց մարմնի, օրգանների կամ զգացմունքների» մի Աստծո,4 քանի որ այս տեսակետից մարմինը (և ընդհանրապես նյութը) չար է կամ անիրական, մինչդեռ ոգին, միտքը կամ գաղափարները վերջնական գոյության կամ իրականության ճշմարիտ նյութն են:

Որքան պարզ և հեղափոխական էր այն ժամանակ Աստծո էության վերաբերյալ հայտնությունը՝ Իր Որդի Հիսուս Քրիստոսի միջոցով:

Իր ծառայության ընթացքում Փրկիչն ասաց. «Ինձ տեսնողը Հորը տեսավ» (Հովհաննես 14.9): Սա նույնիկ ավելի ճշմարիտ էր Իր Հարությունից հետո կատարյալ, անմահ մարմնով, որը ցույց տվեց, որ «Հայրն ունի մսից ու ոսկրից մարմին, այնպես շոշափելի, ինչպես մարդունը, Որդին՝ նույնպես» (ՎևՈւ 130.22):

Երկնային Հոր ֆիզիկական էությունը այսպես հայտնի դարձվեց: Ինչպես Ջոզեֆ Սմիթը հետագայում բացատրեց. Այն, ինչ առանց մարմնի կամ օրգանների է, ոչնչություն է: Չկա այլ Աստված երկնքում, բացի այն Աստծուց, ով ունի միս և ոսկոր»:5

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը՝ Տասներկուսի Քվորումից, արտահայտել է դա այս ձևով. «Եթե մարմին ունենալը ոչ միայն անհրաժեշտ չէ, այլև անցանկալի Աստվածության կողմից, ինչո՞ւ մարդկության Քավիչը փրկագնեց Իր մարմինը, փրկագնելով այն մահվան և գերեզմանի ճանկից, երաշխավորելով, որ այն երբեք կրկին չի բաժանվի Իր հոգուց ժամանակի կամ հավերժության մեջ: Յուրաքանչյուրը, ով վանում է մարմնավորված Աստծո գաղափարը, վանում է ինչպես մահկանացու, այնպես էլ հարություն առած Քրիստոսին:»6

Երկնային Հայրն Ամենազոր է, Ամենագետ և Ամենասեր

Երկնային Հոր բնավորության գերադրական հատկանիշները բացահայտվում են նաև Հիսուս Քրիստոսի Հարության բուն փաստում: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիսթոֆերսոնն ասել է. «Քրիստոսի Հարության իրողության շնորհիվ Հայր Աստծո ամենակարող, ամենագետ և բարի լինելու մասին կասկածներն անհիմն են, ով տվեց Իր Միածին Որդուն հանուն աշխարհի փրկության»:7

Աստծո զորությունը, գիտությունը և բարությունը ապացուցվում են Հիսուս Քրիստոսի Հարությամբ, որը տալիս է վկայություն Երկնային Հոր ծրագրի իմաստության և սիրո և այն իրագործելու Նրա (Նրա Որդու) կարողության մասին:

Մենք Աստծո զավակներն ենք

Ինչպես Աստվածաշունչն է ուսուցանում մեզ, մենք ձևավորվել ենք «Աստծո պատկերով … արու եւ էգ» (Ծննդոց 1.27): Հիսուս Քրիստոսի Հարությունը ամրացրեց այս ճշմարտությունը: Փաստորեն հենց Իր Հարության ժամին Հիսուս Քրիստոսը շեշտեց մեր փոխկապվածությունը Երկնային Հոր հետ, ասելով. «Ես վեր եմ ելնում իմ Հօր մօտ, եւ ձեր Հօր մօտ, իմ Աստուծոյ մօտ, եւ ձեր Աստուծոյ մոտ» (Հովհաննէս 20.17, շեշտադրումն ավելացված է):

Փրկիչը հայտնեց, որ Աստված և մարդկությունը կատարելապես տարբեր չեն միմյանցից իրենց հիմնական էությամբ: Մեր մարմինների հիմնական ձևը նման է մեր հոգիների ձևին,8 և մեր հոգիները ստեղծվել են Աստծո պատկերով, որովհետև դա ծնող-երեխա ազգակցության բնական հատկությունն է:

Մարմինը հնարավորություն տվող և ազնվացնող պարգև է

Նկար
sleeping infant

Լուսանկարը` Դեյվիդ Սթոքերի

Իր Հարությամբ Փրկիչը ցույց տվեց մեզ, որ ֆիզիկական, մարմնավորված գոյությունը Աստծո և Նրա զավակների հավերժական էության անբաժանելի մասն է: Ինչպես Տերը հայտնեց Ջոզեֆ Սմիթին. «Տարրերը հավերժական են, և ոգին ու տարրը, անբաժանելիորեն միացած, ստանում են ուրախության լիությունը» (ՎևՈւ 93.33): Այս անբաժանելի կապը միահյուսում է հոգին և ֆիզիկական նյութը միմյանց հետ, այնպես որ դրանք մեկ անմահ, անապականելի, փառահեղ և կատարյալ մարմին են, մարմնի միակ տեսակը, որն ընդունակ է ստանալ ուրախության այն լրիվությունը, որն Աստված ունի:

Ի հակադրություն սրա, ունենալով ֆիզիկական մարմին,այնուհետ առանձնանալով դրանից՝ հոգևոր աշխարհ մտնելու համար, ,մահացածները գերություն էին համարում իրենց հոգիների … բացակայությունն իրենց մարմիններից» (ՎևՈւ 138.50, տես նաև ՎևՈւ 45.17):

Նույնիսկ մեր մահկանացու մարմինները կարևոր մասն են մեր Երկնային Հոր ծրագրում և աստվածային պարգևներ են: Երբ մեր նախամահկանացու ոգիները գալիս են այս երկիր, նրանց «վրա ավելացվում» է (Աբրահամ 3.26) մարմին։ Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է. «Մենք եկել ենք այս երկիր, որպեսզի մարմին ստանանք և այն մաքուր ներկայացնենք Աստծուն սելեստիալ արքայությունում: Երջանկության մեծ սկզբունքը մարմին ունենալն է: Դևը մարմին չունի և դրանում է նրա պատիժը»:9

«Մեր ֆիզիկական մարմինները լայնություն, խորություն և պայծառություն են հաղորդում մեր փորձառությանը, որը պարզապես հնարավոր չէր ձեռք բերել մեր նախաերկրային կյանքում։ Այսպիսով, մեր հարաբերություններն այլ մարդկանց հետ, ճշմարտությունը հասկանալու և դրանով ապրելու մեր ունակությունը և Հիսուս Քրիստոսի ավետարանի սկզբունքներին և արարողություններին հնազանդվելու մեր կարողությունը ուժեղանում են մեր ֆիզիկական մարմինների միջոցով։ Մահկանացու կյանքի դպրոցում մենք զգում ենք քնքշություն, սեր, բարություն, երջանկություն, վիշտ, հիասթափություն, ցավ և նույնիսկ ֆիզիկական սահմանափակումների հետ կապված մարտահրավերներ, որոնք մեզ նախապատրաստում են հավերժության համար։ Պարզ ասած, կան դասեր, որոնք մենք պետք է սովորենք և փորձառություններ, որոնք մենք պետք է ունենանք, ինչպես նկարագրում են սուրբ գրությունները՝ «ըստ մարմնի» (1 Նեփի 19․6, Ալմա 7․12–13)»:10

Բացի այդ, ինչպես Ջոզեֆ Սմիթն է ուսուցանել. «Բոլոր մարդիկ, ովքեր մարմին ունեն, զորություն ունեն նրանց վրա, ովքեր մարմին չունեն»։11 Սատանան կարող է գայթակղել մեզ, բայց նա չի կարող ստիպել մեզ: «Դևը զորություն չունի մեզ վրա, բացառությամբ միայն այն դեպքում, երբ մենք թույլ ենք տալիս նրան»:12

Ի վերջո կատարյալ, հարություն առած մարմնի պարգևն օգնում է հավիտյան դնել մեզ սատանայի իշխանությունից վեր: Եթե չլինի Հարություն, «մեր հոգիները պետք է դառնան ենթակա … դևին՝ չբարձրանալով այլևս: Եվ մեր հոգիները պիտի դառնային նրա նման, և մենք՝ դևեր դարձած, դևի համար հրեշտակներ, զրկված լինելով մեր Աստծո ներկայությունից՝ ստերի հոր հետ մնալու, թշվառության մեջ, ինչպես ինքը» (2 Նեփի 9.8–9):

Հոգին ու մարմինը թշնամիներ չեն

Չնայած դրանք տարբեր են, հոգին և մարմինը չեն պատկանում երկու էականորեն տարբեր ամհամատեղելի իրականության: Ինչպես Ջոզեֆ Սմիթն իմացավ. «Չկա աննյութական նյութ: Ոգին ամբողջությամբ նյութ է, բայց ավելի նուրբ, կամ մաքուր և կարող է զանազանվել միայն ավելի մաքուր աչքերով, մենք չենք կարողանում տեսնել այն, բայց երբ մեր մարմինները մաքրագործվեն, մենք կտեսնենք, որ այն ամբողջությամբ նյութ է» (ՎևՈւ 131.7–8):

Նկար
Christ appears to the Nephites

Հատված «Քրիստոսը հայտնվում է արևմտյան կիսագնդում» նկարից, Առնոլդ Ֆրայբերգ

Իր փառավորված, հարություն առած վիճակով, Հիսուս Քրիստոսը ներկայացնում է ոգու և մարմնի կատարյալ միությունը, մեզ համար պարզաբանելով, որ «ոգին ու մարմինը մարդու հոգին են» (ՎևՈւ 88.15): Այս կյանքում մենք ձգտում ենք լինել ավելի շուտ «հոգևոր մտածողությամբ», քան «մարմնական մտածողությամբ» (2 Նեփի 9.39), «բնական մարդը [հանելու]» համար (Մոսիա 3.19), և «սանձելու բոլոր [մեր] կրքերը» (Ալմա 38.12): Բայց դա չի նշանակում, որ հոգին և մարմինը թշնամիներ են: Ինչպես Հիսուս Քրիստոսը ցույց տվեց մեզ, մարմինը չպետք է արհամարհվի և գերակայեցվի, այլ տիրապետվի և փոխակերպվի:

Կյանքը մահկանացու մարմնում իմաստալի նպատակ ունի

Այն հասկացությունը, որ այս կյանքը ստուգարք է, ավելի մեծ իմաստ է ձեռք բերում, երբ մենք մտածում ենք, թե մենք ինչ գիտենք մեր նախկին և հետագա կյանքի մասին: Մենք ապրում էինք որպես ոգիներ, նախքան երկիր գալը, և Երկնային Հայրը նախատեսել է մեզ համար Իր նման դառնալ և հավերժ ապրել անմահ ֆիզիկական մարմիններով: Այս ճշմարտությունները նշանակում են, որ այս մահկանացու մարմիններում մեր ստուգարքի ժամանակը ինքնակամ չէ, այլ ունի իսկական իմաստ և նպատակ:

Ինչպես Երեց Քրիսթոֆերսոնն է բացատրել. «Մեր ընտրություններով մենք ցույց կտայինք Աստծուն (և ինքներս մեզ) նրա սելեստիալ օրենքով ապրելու մեր նվիրվածությունն ու կարողությունը, մինչ կգտնվեինք Նրա ներկայությունից դուրս և ֆիզիկական մարմնում՝ դրա ողջ զորություններով, հակումներով և կրքերով հանդերձ։ Մենք արդյոք կկարողանայի՞նք սանձել մարմինը, որպեսզի այն դառնար գործիք հոգու համար, ոչ թե դրա տերը։ Կարելի՞ էր մեզ վստահել աստվածային զորությունները ժամանակի և հավերժության մեջ, ներառյալ՝ կյանք արարելու զորությունը։ Մենք արդյոք կկարողանայի՞նք անհատապես հաղթել չարին։ Ովքեր կանեին դա, «նրանց գլխին փառք կավելացվեր հավիտյանս հավիտենից» [Աբրահամ 3.26], այդ փառքի մի շատ կարևոր մասը լինելով հարություն առած, անմահ և փառավորված ֆիզիկական մարմինը»։13

Մեր առկա մարմիններում մեր փորձառությունները, ներառյալ մեր փոխհարաբերությունները միմյանց հետ, իմաստալի են, որովհետև դրանք այն բաների նմանությամբ են, որոնք գալու են: Ինչպես իմացավ Ջոզեֆ Սմիթը. «Այն նույն հարաբերությունները, որոնք գոյություն ունեն մեր մեջ այստեղ, գոյություն կունենան մեր մեջ այնտեղ, միայն թե դրանք կզուգակցվեն հավերժական փառքով, փառք, որը մենք այժմ չենք վայելում» (ՎևՈւ 130.2):

Մենք հույս ունենք առ Հիսուս Քրիստոս

Նկար
women at the tomb

«Երեք Մարիամները գերեզմանի մոտ», Վիլյամ-Ադոլֆ Բուգուրոու, Superstock.com

Հիսուս Քրիստոսի Հարությունը հույս բերել է այն ժամանակից ի վեր, երբ Նրա գերեզմանը դատարկ տեսան, որովհետև Նրա Հարության մեջ մենք ընդունում ենք մեր իսկ հեռանկարը, որում «բոլոր [մեր] կորուստները» … [մեզ] կվերադարձվեն, եթե [մենք] հավատարմորեն շարունակենք»:14

Փրկիչի վաղեմի Առաքյալները կարողացան համարձակ վկայություն բերել Նրա Հարության մասին, որովհետև նրանք տեսել էին և շոշափել Նրա մարմինը: Բայց կար շատ ավելին, քան դա էր: Ինչպես Հիսուս Քրիստոսը բժշկեց մարմնական տկարությունները, որպեսզի ցույց տար, որ Ինքը իշխանություն ուներ մեղքեր ներելու (տես Ղուկաս 5.23–25), Նրա Հարությունը՝ ֆիզիկական մահին հաղթելու Նրա զորությունը, դարձավ Նրա հետևորդների համար համոզմունք՝ հոգևոր մահին հաղթելու Նրա իշխանության վերաբերյալ: Խոստումները, որոնք Նա տվեց Իր ուսմունքներում՝ մեղքերի ներումը, խաղաղությունն այս կյանքում, հավերժական կյանքը Հոր արքայությունում, դարձան իրական և նրանց հավատքը՝ անսասան:

«Եթէ Քրիստոս յարութիւն չէ առել` ունայն է [մեր] հաւատքը» (1 Կորնթացիս 15.17): Բայց քանի որ Նա իսկապես հարություն առավ մեռելներից, մենք կարող ենք «հույս ունենալ, Քրիստոսի քավության և նրա հարության զորության միջոցով, բարձրացվելու դեպի հավերժական կյանք, և դա՝ [մեր] հավատքի շնորհիվ առ Նա՝ խոստումի համաձայն (Մորոնի 7.41):

Իր մահկանացու կյանքի ընթացքում Հիսուս Քրիստոսը հրավիրեց մարդկանց հետևել Իրեն: Նրա մահից ու հարությունից հետո նշանակետը դարձավ էլ ավելի հստակ: Եթե մենք ավետարանի օրենքներին և արարողություններին հնազանդվելու միջոցով մշակում ենք «սելեստիալ հոգի» մեր ներսում, մենք կարող ենք «ստանալ նույն մարմինը, որը բնական մարմին էր» և «կկենդանացվենք սելսետիալ փառքի մի մասով, այնուհետև կստանանք նույնից, նույնիսկ մի լրիվություն» (ՎևՈւ 88.28–29): Նա ցույց է տվել ճանապարհը: Նա է ճանապարհը: Դա Նրա զորությամբ է՝ Նրա Քավության և Հարության, որ այս սելեստիալ լրիվությունը հնարավոր է, որը ներառում է ուրախության լրիվություն հարություն առած մարմնում:

Հղումներ

  1. Երբ Հիսուս Քրիստոսը հայտնվեց ժողովրդին Նոր Աշխարհում, Նա խնդրեց նրանց՝ նրանցից հազարավորների, մոտենալ «մեկ առ մեկ» և շոշափել Իր ձեռքերը, ոտքերը և կողքը, որպեսզի նրանք կարողանային վկայել, որ իրենք ինչպես շոշափել էին, այնպես էլ տեսել էին հարություն առած Տիրոջը (տես 3 Նեփի 11.14–15, 18.25):

  2. Եկեղեցու Նախագահների Ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ (2007), 49:

  3. Տես Ծննդոց 1.27, Ելից 33.11, Գործք 7.56:

  4. Չնայած նմանատիպ գաղափարներ պարունակվում էին ավելի վաղ քրիտոնեական դավանանքներում, կոնկրետ այս ձևակերպումը գալիս է Անգլիական Եկեղեցու երեսունինը հանգանակից (1563):

  5. Ուսմունքներ. Ջոզեֆ Սմիթ, 42:

  6. Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Միակ ճշմարիտ Աստված և Հիսուս Քրիստոս, որին Նա ուղարկեց», Լիահոնա, Նոյ. 2007, 42:

  7. Դ. Թոդ Քրիսթոֆերսոն, «Հիսուս Քրիստոսի Հարությունը», Լիահոնա, մայիս 2014, 113:

  8. Նույնիսկ նախամահկանացու Հիսուս Քրիստոսի հայտնվելը մի վկայություն էր այս փաստի վերաբերյալ, քանի որ այն ցույց տվեց, որ Նրա ոգու մարմինը մարդկային էր կերպարանքով (տես Եթեր 3.16):

  9. Ուսմունքներ. Ջոզեֆ Սմիթ, 211:

  10. Դեյվիդ Ա. Բեդնար, «Մենք հավատում ենք մաքրաբարո լինելուն», Լիահոնա, մայիս 2013, 41:

  11. Ուսմունքներ. Ջոզեֆ Սմիթ, 211:

  12. Ուսմունքներ. Ջոզեֆ Սմիթ, 214:

  13. Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Ինչո՞ւ ամուսնանալ, ինչո՞ւ ընտանիք ունենալ», Լիահոնա, մայիս 2015, 51:

  14. Ուսմունքներ. Ջոզեֆ Սմիթ, 51: