Այցելող ուսուցիչների ուղերձ
Քահանայության երդումը և ուխտը
Աղոթքով ուսումնասիրեք այս նյութը և ձգտեք հասկանալ, թե ինչով կարող եք կիսվել: Ինչպե՞ս կարող է Սփոփող Միության նպատակի ըմբռնումը Աստծո դուստրերին պատրաստել հավերժական կյանքի օրհնությունների համար:
Մենք՝ որպես քույրեր, ինչքան լավ հասկանանք, որ քահանայության երդումն ու ուխտը վերաբերում է անձնապես մեզ, ավելի շատ կընդունենք քահանայության օրհնություններն ու խոստումները:
Երեց Ռասսել Մ. Բալլարդը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, ասել է. «Բոլոր նրանք, ովքեր սրբազան ուխտեր են կապել Տիրոջ հետ, և ովքեր պատվում են այդ ուխտերը, ունակ են ստանալ անձնական հայտնություն, օրհնվել հրեշտակների սպասավորումից, հաղորդակցվել Աստծո հետ, ստանալ ավետարանի լրիվությունը և, ի վերջո, Հիսուս Քրիստոսի հետ միասին դառնալ այն ամենի ժառանգորդը, ինչ մեր Հայրն ունի»։1
Քահանայության երդման և ուխտի օրհնություններն ու խոստումները վերաբերում են ինչպես տղամարդկանց, այնպես էլ՝ կանանց: Քույր Շերի Լ. Դյուն՝ Սփոփող Միության Գերագույն Նախագահության նախկին խորհրդականը, ասել է. «Քահանայության լրիվությունը, որը պարունակվում է Տիրոջ տան բարձրագույն արարողություններում, կարող է ձեռք բերվել միայն տղամարդու և կնոջ կողմից միասնաբար»:2
Քույր Լինդա Ք. Բըրթընը՝ Սփոփող Միության Գերագույն Նախագահը, կոչ է արել հետևյալը. «Ես հրավիրում եմ ձեզ սերտել քահանայության երդումն ու ուխտը, որը կարող եք գտնել Վարդապետություն և Ուխտեր 84.33–44-ում: Ես խոստանում եմ ձեզ, որ եթե այդպես վարվեք, Սուրբ Հոգին կընդարձակի ձեր հասկացողությունը քահանայության վերաբերյալ և կոգեշնչի ու կբարձրացնի ձեզ սքանչելի ուղիներով»:3
Սփոփող Միությանն ուղղված Ջոզեֆ Սմիթի հրահանգները նախատեսված էին պատրաստել կանանց «ձեռք բերել քահանայության արտոնությունները,օրհնությունները և պարգևները»: Սա կիրականացվի տաճարային արարողությունների միջոցով:
«Տաճարային արարողությունները քահանայության արարողություններ [են], բայց դրանք չեն շնորհվում կանանց կամ տղամարդկանց որպես եկեղեցական պաշտոններ: [Այս արարողությունները կատարում են] Տիրոջ խոստումը, որ Իր ժողովուրդը՝ կանայք և տղամարդիկ, «զորությամբ կօժտվեն ի վերուստ» [ՎևՈւ 38.32]:4
Լրացուցիչ սուրբ գրություններ և տեղեկություններ
Վարդապետություն և Ուխտեր 84․19–40, 121․45–46, reliefsociety.lds.org