2017
Ծառայել ուրիշներին հավատքով
April 2017


Երիտասարդներ

Ծառայել ուրիշներին հավատքով

Նկար
boys with shovels

Նախագահ Ուխդորֆն ասում է մեզ, որ առ Աստված մեր ունեցած հավատքը պետք է «ուղեկցվի գործերով»։ Նա բացատրում է, որ երբ մեր հավատքին «միանում են մշտական գործերը», այն «լցնում է … հոգին խաղաղությամբ և սիրով»։ Ունենալով այս օրհնության խոստումը՝ մենք կարող ենք ինչ-որ բան փոխել, և տեսնել սա մեր կյանքում, եթե ժամանակ տրամադրենք կատարել հավատով լի ծառայություն։ Դուք կարող եք աղոթել ամեն առավոտ՝ խնդրելով Տիրոջն օգնել ձեզ ծառայել ուրիշներին։ Օրինակ, խնդրել Նրան հուշել, երբ ձեր քույրերը կամ եղբայրներն իրենց ամենօրյա գործերում կունենան ձեր կարիքը կամ, երբ ձեր ընկերը կունենա հաճոյախոսության կարիք։ Ապա, երբ դուք ստանաք ոգեշնչում, գործեք ըստ դրա։ Եթե դուք այս աղոթքները և այս ծառայությունը դարձնեք սովորություն, ապա ձեր հավատարիմ, մշտական գործերը կօրհնեն ձեր և ուրիշների կյանքը։ Նախագահ Ուխդորֆը խոստանում է, որ դուք «կարող եք փոխել անհատներին, ընտանիքներին, ազգերին և աշխարհը»։