2017
Փրկիչի Քավությունը. ճշմարիտ քրիստոնեության հիմքը
April 2017


Փրկիչի Քավությունը. ճշմարիտ քրիստոնեության հիմքը

Հատված «Քավություն» ելույթից, որը տրվել է Պրովոյի միսիոներական ուսուցման կենտրոնում նոր միսիայի նախագահների սեմինարի ժամանակ 2008թ. հունիսի 24-ին:

Մենք բոլորս հարություն կառնենք և անմահ կդառնանք Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերության շնորհիվ։

Նկար
Savior in Gethsemane painting

Գեթսեմանի, Ջ․ Քլարկ Ռիչարդս

Մարգարե Ջոզեֆ Սմիթին (1805–44) հարցրին. «Որո՞նք են ձեր կրոնի հիմնական սկզբունքները»: Ջոզեֆ Սմիթն ասաց. «Մեր կրոնի հիմնական սկզբունքները Առաքյալների և Մարգարեների վկայությունն է Հիսուս Քրիստոսի մասին առ այն, որ Նա մահացավ, թաղվեց, երրորդ օրը հարություն առավ և համբարձվեց երկինք. իսկ մեր կրոնի մնացած բոլոր սկզբունքները լոկ դրա հավելումներն են»:1

Ես ուզում եմ իմ ձայնը տալ Մարգարե Ջոզեֆ Սմիթի հայտարարությանը: Մեր ողջ հավատքի կենտրոնը մեր Փրկիչն է և Նրա քավիչ զոհաբերությունը՝ «Աստծո բարեհաճությունը» (1 Նեփի 11.16), ում միջոցով Հայրը երկիր ուղարկեց Իր Որդուն՝ իրականացնելու Քավությունը: Հիսուս Քրիստոսի կյանքի հիմնական նպատակը քավիչ զոհաբերության իրականացումն էր: Քավությունը ճշմարիտ քրիստոնեության հիմքն է:

Ինչո՞ւ է Փրկիչի Քավությունը ավետարանի կենտրոնական սկզբունքը Եկեղեցում և մեր կյանքում:

Հավատո Հանգանակ 1․3

Հավատո երրորդ հանգանակն ասում է. «Մենք հավատում ենք, որ Քրիստոսի Քավության շնորհիվ ողջ մարդկությունը կարող է փրկվել՝ հնազանդվելով Ավետարանի օրենքներին և արարողություններին»:

«Փրկվել» բառը այս ենթատեքստում վերաբերում է սելեստիալ արքայության բարձրագույն աստիճանին հասնելուն։ Հարություն շնորհվում է բոլորին, ովքեր գալիս են երկիր, բայց հավերժական կյանքի լրիվ օրհնությունները ստանալու համար յուրաքանչյուր մարդ պետք է հնազանդվի օրենքներին, ստանա արարողությունները և կապի ավետարանի ուխտերը:

Ինչո՞ւ Հիսուս Քրիստոսը, և միայն Նա, կարողացավ քավել աշխարհի մեղքերը: Նա բավարարեց բոլոր չափանիշներին:

Աստված սիրում էր Նրան և վստահում էր Նրան:

Հիսուսը ծնվել էր Երկնային Ծնողներից նախամահկանացու աշխարհում: Նա մեր Երկնային Հոր Անդրանիկն էր։ Նա ընտրված էր ի սկզբանե: Նա հնազանդ էր Իր Հոր կամքին: Սուրբ գրությունները հաճախ խոսում են այն ուրախության մասին, որ Երկնային Հայրն ունի Իր Որդու հանդեպ:

Մատթեոսի ավետարանում կարդում ենք. «Եւ ահա երկնքիցը ձայն եկաւ, որ ասում էր. Դա է իմ սիրելի Որդին, որին ես հաւանեցի» (Մատթ. 3.17):

Ղուկասն արձանագրել է. «Եվ ձայն եղաւ ամպիցն, որ ասեց. Դա է իմ սիրելի Որդին, դորան լսեցէք» (Ղուկաս 9.35):

Իսկ Փրկիչի Հարությունից հետո Բաունթիֆուլի երկրի տաճարի մոտ, մարդիկ լսեցին Հոր ձայնը. «Ահա իմ Սիրելի Որդին, որից ես շատ գոհ եմ» (3 Նեփի 11.7):

Դա հատկապես հուզում է իմ սիրտը, երբ ես կարդում եմ, որ երբ Հիսուսը տանջվում էր Գեթսեմանիի Այգում, Հայրը Իր Միածին Որդու հանդեպ Իր մեծ սիրուց և կարեկցանքից դրդված, մի հրեշտակ ուղարկեց Նրան մխիթարելու և զորացնելու համար (տես Ղուկաս 22.43):

Հիսուսն օգտագործեց Իր ազատ կամքը՝ հնազանդվելու համար

Նկար
Christ before the crowd

Ecce Homo, Ջ․ Քլարկ Ռիչարդս

Հիսուսը պետք է կամավոր Իր կյանքը տար մեզ համար:

Երկնային մեծ խորհրդում Լյուցիֆերը՝ «արշալույսի որդին» (Եսայիա 14.12, ՎևՈւ 76.26–27), ասաց.

«Ահա, ես այստեղ եմ, ի՛նձ ուղարկիր, ես կլինեմ քո որդին և կփրկագնեմ ողջ մարդկությանը, այնպես որ մեկ հոգի չի կորչի, և անկասկած ես դա կանեմ. ուստի, տուր ինձ քո պատիվը:

Բայց, ահա, իմ Սիրելի Որդին, որն իմ Սիրելին ու Ընտրյալն էր ի սկզբանե, ինձ ասաց. Հայր, քո կամքը կատարվի, և փառքը քոնը լինի հավիտյան» (Մովսես 4.1–2, տես նաև Աբրահամ 3.27):

Իր Հոր և մեզանից յուրաքանչյուրի հանդեպ մեծ սիրո պատճառով, նա ասաց. «Ուղարկիր ինձ»: Երբ Նա ասաց «ուղարկիր ինձ» Նա օգտագործեց Իր ազատ կամքը:

«Ինչպէս Հայրն է ինձ ճանաչում, ես էլ ճանաչում եմ Հօրը, եւ իմ անձը դնում եմ ոչխարների համար: …

Նորա համար իմ Հայրը սիրում է ինձ, որ իմ անձը դնում եմ, որպէս զի դարձեալ առնեմ նորան:

Ոչ ով նորան վեր չէ առնում ինձանից. այլ ես ինքս եմ ինձանից դնում նորան. Ես իշխանութիւն ունիմ նորան դնելու եւ իշխանութիւն ունիմ նորան դարձեալ առնելու: Այս պատուէրն առայ իմ Հօրիցը» (Հովհաննես 10.15, 17–18):

Եթե Փրկիչը կամենար, հրեշտակների լեգեոնները խաչի վրայից ուղղակի կտանեին Նրան Իր Հոր տուն: Բայց Նա օգտագործեց Իր ազատ կամքը՝ զոհաբերելու Իրեն մեզ համար, իրականացնելու Իր առաքելությունը մահկանացու կյանքում և համբերելու մինչև վերջ, ավարտելով քավիչ զոհաբերությունը:

Հիսուսն ուզում էր գալ երկիր և Նա պատրաստված էր: Եվ երբ Նա եկավ, Նա ասաց. «Որովհետեւ ես իջայ երկնքիցը, որ ոչ թէ իմ կամքն անեմ այլ ինձ ուղարկողի կամքը (Հովհաննես 6.38):

Հիսուսը նախապատրաստված էր

Պետրոսն ուսուցանել է, որ Հիսուսը «պատրաստված էր Աշխարհի հիմնադրումից ի վեր» (տես 1 Պետրոս 1.19–21):

Բոլոր տնտեսությունների մարգարեները կանխագուշակել էին Հիսուս Քրիստոսի գալուստը, և թե ինչն էր լինելու Նրա առաքելությունը: Մեծ հավատքի միջոցով Ենովքին ցույց տրվեց մի սքանչելի տեսիլք Փրկիչի ծննդյան, մահվան, Համբարձման և Երկրորդ Գալուստի մասին.

«Եվ ահա, Ենովքը տեսավ Մարդու Որդու գալու օրը, այսինքն՝ մարմնում. և նրա հոգին ուրախացավ՝ ասելով. Արդարը բարձրացվել է և Գառը մորթվել է աշխարհի հիմնադրումից ի վեր: …

Եվ Տերն ասաց Ենովքին. Նայի՛ր. և նա նայեց ու տեսավ Մարդու Որդուն խաչի վրա բարձրացված, մարդկանց ձևով.

Եվ նա լսեց մի բարձր ձայն. և երկինքները քողարկվեցին. և Աստծո բոլոր արարչագործությունները ողբացին. և երկիրը հառաչեց. և ժայռերը ճեղքվեցին. և սրբերը վեր ելան և փառքի պսակներով պսակվեցին Մարդու Որդու աջ կողմում.

Եվ Ենովքը տեսավ, որ Մարդու Որդին համբարձվեց Հոր մոտ.

Եվ եղավ այնպես, որ Ենովքը տեսավ Մարդու Որդու գալստյան օրը, վերջին օրերին, որ բնակվի երկրի վրա արդարության մեջ, հազար տարվա ընթացքում» (Մովսես 7.47, 55–56, 59, 65):

Քրիստոսի ծնունդից մոտ 75 տարի առաջ Ամուղեկը վկայել է. «Ահա, ես ասում եմ ձեզ, որ ես իրոք գիտեմ, որ Քրիստոսը պիտի գա մարդկանց զավակների մեջ, իր վրա վերցնելու իր ժողովրդի օրինազանցությունները, և որ նա պիտի քավի աշխարհի մեղքերը. քանզի Տեր Աստված է ասել այս» (Ալմա 34.8):

Հիսուսն ուներ առանձնահատուկ հատկանիշներ

Նկար
Mary at the tomb

Ո՞ւր են նրան տարել, Ջ․ Քլարկ Ռիչարդս

Միայն Հիսուս Քրիստոսը կարող էր կատարել քավիչ զոհաբերությունը՝ ծնված լինելով մահկանացու մորից՝ Մարիամից, և ստացած լինելով կյանքի զորությունը Իր Հորից (տես Հովհաննես 5.26): Այդ կյանքի զորության շնորհիվ Նա հաղթեց մահին, գերեզմանի զորությունը անէացավ և Նա դարձավ մեր Փրկիչն ու Միջնորդը և մեր Հարության Տերը, որի միջոցով փրկությունը և անմահությունը տրվում է մեզ բոլորիս: Մենք բոլորս հարություն կառնենք և անմահ կդառնանք Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերության շնորհիվ։

Հիսուսը կամավոր քավեց սկզբնական մեղքը

Մենք հավատում ենք, որ մարդիկ կպատժվեն իրենց իսկ գործած մեղքերի, այլ ոչ թե Ադամի օրինազանցության համար:

Մեր ազատ կամքի օգտագործման միջոցով մեր ընտրությամբ հավատ ենք գործադրում: Ջանասիրությամբ մենք կարող ենք ապաշխարել, բայց առանց Քավության՝ չենք կարող:

Մովսեսի գրքում մեզ ուսուցանվում է. «Այդտեղից տարածվեց խոսքն ամենուրեք մարդկանց մեջ, որ Աստծո Որդին քավել է նախնական հանցանքը, որով ծնողների մեղքը չի դրվի զավակների գլխին, քանզի նրանք անմեղ են աշխարհի հիմնադրումից ի վեր» (Մովսես 6.54):

2 Նեփիում մեզ տրված է մի մեծ ուսմունք.

«Քանզի ինչպես մահն անցավ բոլոր մարդկանց վրա՝ իրագործելու մեծ Ստեղծողի ողորմած ծրագիրը, պետք է անպայման լինի հարության մի զորություն և հարությունը պիտի անպայման գա մարդուն՝ անկումի պատճառով. և անկումը եկավ օրինազանցության հետևանքով, և որովհետև մարդիկ դարձան ընկած, նրանք կտրվեցին Տիրոջ ներկայությունից:

Ուստի, պետք է անպայման լինի մի անսահման քավություն. մինչև չլինի մի անսահման քավություն, այս ապականությունը չի կարող հագնել անապականություն: Ուստի, առաջին դատաստանը, որը եկավ մարդու վրա, պետք է անպայման մնացած լիներ մի անվերջ ժամանակաընթացքի համար: Եվ եթե այդպես լիներ, այս մարմինը պետք է վայր դրվեր՝ փտելու և քայքայվելու իր մայր հողում՝ այլևս չբարձրանալու» (2 Նեփի 9.6–7):

Հիսուսը միակ կատարյալ էակն էր

Վարդապետություն և Ուխտերում Փրկիչն ասում է. «Հա՛յր, տե՛ս տառապանքներն ու մահը նրա, ով չմեղանչեց, որին դու հավանել ես. տե՛ս Որդուդ արյունը, որը հեղվել է, արյունը նրա, ում դու տվեցիր, որ ինքդ փառավորվես» (ՎևՈւ 45.4):

Հիսուսը միակ կատարյալ մարդկային էակն էր, ով կատարյալ էր՝ առանց մեղքի: Զոհաբերությունը Հին Կտակարանում նշանակում է արյան զոհաբերություն՝ մատնանշելով դեպի քավիչ զոհաբերությունն իրականացնելու համար մեր Տիրոջ և Քավիչի զոհաբերությունը խաչի վրա: Երբ արյան զոհաբերություններ էին արվում հին տաճարներում, քահանաները զոհաբերում էին ամեն ինչում կատարյալ անբիծ մի գառի: Սուրբ գրություններում Փրկիչը հաճախ հիշատակվում է որպես «Աստծո Գառ» Իր մաքրության շնորհիվ (տես օրինակ, Հովհաննես 1.29, 36, 1 Նեփի 12.6, 14.10, ՎևՈւ 88.106):

Պետրոսն ուսուցանեց, որ մենք փրկագնվում ենք «Քրիստոսի պատվական արիւնովը, ինչպէս մի անբիծ եւ անարատ գառի» (1 Պետրոս 1.19):

Հիսուս Քրիստոսն աշխարհի լույսն է

Հետևյալ հատվածները հստակեցնում են, որ Իր Քավության միջոցով Փրկիչը վճարեց մեր մեղքերի գինը.

«Մենք բոլորս ոչխարների նման մոլորվեցինք. մենք՝ յուրաքանչյուրս, դարձանք դեպի մեր սեփական ճանապարհը. և Տերը նրա վրա դրեց մեր բոլորի անօրինությունները» (Մոսիա 14.6):

«Բայց Աստուած յայտնեց իր սէրը դէպի մեզ, որ երբոր մենք դեռ մեղաւոր էինք: …

Որովհետեւ թէ որ դեռ թշնամի էինք, Աստուծոյ հետ հաշտուեցանք նորա Որդու մահովը, ո՞րքան աւելի որ հաշտուած ենք, կապրինք նորա կեանքովը:

Եւ ոչ միայն այսքան. այլ՝ Աստուծով էլ պարծենում ենք մեր Տէր Հիսուս Քրիստոսի ձեռովը, որով հիմա հաշտութիւնն ընդունեցինք: …

Որովհետեւ ինչպէս որ մէկ մարդի անհնազանութիւնովը շատերը մեղաւորներ եղան, այնպէս էլ մէկի հնազանդութիւնովը շատերը արդարներ կլինին» (Հռովմայեցիս 5.8, 10–11, 19):

«Որ կատարուի Եսայի մարգարէի ձեռով ասուածը, որ ասում է. Նա մեր հիւանդութիւնները վեր առաւ եւ մեր ցաւերը կրեց» (Մատթեոս 8.17):

«Բայց Աստված չի դադարում Աստված լինել, և ողորմությունը հայց է ներկայացնում զղջացողի համար, և ողորմությունը գալիս է քավության շնորհիվ. և քավությունն իրագործում է մեռելների հարությունը. և մեռելների հարությունը մարդկանց ետ է բերում Աստծո ներկայությունը. և այսպիսով, նրանք վերականգվում են նրա ներկայության մեջ՝ դատվելով համաձայն իրենց գործերի՝ ըստ օրենքի և արդարադատության: …

Եվ այսպես է Աստված իրականացնում իր մեծ ու հավերժական նպատակները, որոնք նախապատրաստված էին աշխարհի հիմնադրումից ի վեր: Եվ այսպես է տեղի ունենում փրկությունը և մարդկանց փրկագնումը, և նաև նրանց կործանումն ու թշվառությունը» (Ալմա 42.23, 26):

Հիսուսը համբերեց մինչև վերջ

Նկար
Christ on the cross

Գողգոթայի մութ օրը,, Ջ․ Քլարկ Ռիչարդս

Հիսուս Քրիստոսը համբերությամբ տարավ փորձությունները, տառապանքը, զոհաբերությունը և Գեթսեմանի չարչարանքները, ինչպես նաև Գողգոթայի տանջանքը: Այդ ժամանակ, վերջապես, Նա կարող էր ասել. «Կատարուած է» (Հովհաննես 19.30): Նա ավարտեց Իր աշխատանքը մահկանացու կյանքում և համբերեց մինչև վերջ, այսպիսով ավարտելով քավիչ զոհաբերությունը:

Պարտեզում Նա ասաց. «Իմ Հայր, եթե կարելի է, թող այս բաժակն ինձանից անցնի. Սակայն ոչ թէ ինչպէս ես եմ կամենում, այլ ինչպէս դու (Մատթեոս 26.39):

Վարդապետություն և Ուխտերում մեզ խորհուրդ է տրվում.

«Տառապանք, որը ստիպեց ինձ, նույնիսկ Աստծուս, բոլորից մեծագույնիս, ցավից դողալ և արյունահոսել ամեն մի ծակոտիից և տառապել` թե՛ մարմնով, թե՛ ոգով,- և ես ցանկացա, որ գուցե չխմեմ դառը բաժակը և ընկրկեմ,-

Այնուամենայնիվ, փա՛ռք լինի Հորը, և ես ճաշակեցի ու ավարտեցի իմ նախապատրաստությունները մարդկանց զավակների համար» (ՎևՈւ 19.16–19):

Հիսուսն ասաց Իր Հորը․ «Ես քեզ փառաւորեցի երկրի վերայ. այն գործը կատարեցի, որ տուիր ինձ՝ որ անեմ» (Հովհաննես 17.4):

Հետո, խաչի վրա «երբոր Հիսուսը քացախն առավ՝ ասեց. Կատարուած է, եւ գլուխը խոնարհեցրեց՝ հոգին աւանդեց» (Հովհաննես 19.30):

Հիսուսը եկավ երկիր, պահեց Իր աստվածայնությունը, որպեսզի կարողանար կատարել քավիչ զոհաբերությունը, և համբերեց մինչ վերջ:

Հիշեք Նրան հաղորդության միջոցով

Այսօր մենք հիշում ենք Փրկիչի քավիչ զոհաբերությունը հացի և ջրի խորհրդանիշերով, ինչպես հաստատեց Տերը Իր Առաքյալների հետ Վերջին Ընթրիքի ժամանակ:

«Եվ հաց առավ, գոհացավ, կտրեց և նորանց տվավ, և ասեց. Այս է իմ մարմինը, որ ձեզ համար տրվում է. այս արեք իմ հիշատակի համար:

Այնպես էլ ընթրիքից հետո բաժակն առավ, և ասեց. Այս բաժակը նոր ուխտն է իմ արյունովը, որ ձեզ համար թափվում է» (Ղուկաս 22.19–20):

Հովհաննես 11.25–26-ում կարդում ենք.

«Ես եմ յարութիւնը եւ կեանքը. ինձ հաւատացողը թէեւ մեռնի էլ, կապրի:

Եւ ամեն ով որ կենդանի է եւ ինձ հաւատում է, յաւիտեան չի մեռնիլ»:

Ես եմ կենդանի հացը, որ երկնքից է իջած. թէ մէկն այս հացից ուտի, յաւիտենապէս կ՚ապրի. եւ այն հացը, որ ես կը տամ, իմ մարմինն է, որը ես կը տամ, որպէսզի աշխարհը կեանք ունենայ» (Հովհաննես 6.51):

«Աշխարհը կեանք ունենայ» նշանակում է հավերժական կյանք:

Մենք պետք է պատրաստենք մեզ և մեր ընտանիքներին ամեն շաբաթ արժանի լինել ճաշակելու հաղորդությունից և վերանորոգելու մեր ուխտերը զղջացող սրտերով:

Հայրը և Որդին սիրում են մեզ

Նկար
Resurrected Christ

Մի երկմտիր, Թոմաս, Ջ․ Քլարկ Ռիչարդս

Հայրը երկիր ուղարկեց Իր Որդուն. ներողամտություն, որով , թույլ տվեց Նրան խաչվել և անցնել այն ամենի միջով, ինչով Նա պետք է անցներ: Հովհաննեսի ավետարանում մենք կարդում ենք.

«Ես եմ ճանապարհը և ճշմարտությունը և կեանքը։ Ոչ ոք չի գայ Հոր մոտ, եթե ոչ ինձանով։

Եթե ինձ գիտենայիք, իմ Հօրն էլ կգիտենայիք. Եւ սորանից յետոյ կգիտենաք նորան եւ տեսաք նորան» (Հովհաննես 14.6–7):

«Սորանում է սէրը. որ ոչ թէ մենք սիրեցինք Աստուծուն, այլ որ նա սիրեց մեզ. եւ ուղարկեց Իր Որդուն [լինելու հաշտեցում] մեր մեղքերի համար» (Ա Հովհաննես 4.10):

Հաշտեցում նշանակում է համաձայնեցում կամ խաղաղեցում:

Եզրակացություն

Յուրաքանչյուրը, ով գալիս է երկիր և ստանում է մահկանացու մարմին, հարություն կառնի, բայց մենք պետք է աշխատենք ստանալ վեհացման օրհնությունը մեր հավատարմության, մեր ազատ կամքի, մեր հնազանդության և մեր ապաշխարության միջոցով: Ընդունելով ապաշխարությունը՝ ողորմածությունը կտրվի արդարադատության հետ:

Քանի որ մեր ընտրությունն է հետևել և ընդունել Հիսուս Քրիստոսին որպես մեր Քավիչ, մենք վերցնում ենք Նրա անունը մեզ վրա մկրտության ժամանակ: Մենք վերցնում ենք մեզ վրա հնազանդության օրենքը: Մենք խոստանում ենք, որ միշտ կհիշենք Նրան և կպահենք Նրա պատվիրանները: Մենք նորոգում ենք մեր ուխտերը, երբ ճաշակում ենք հաղորդությունից:

Երբ նորոգում ենք մեր ուխտերը, մեզ տրվում է խոստում, որ Նրա Հոգին միշտ մեզ հետ կունենանք: Եթե մենք թույլ ենք տալիս, որ Նրա Հոգին գա մեր կյանք, մենք կարող ենք վերադառնալ Երկնային Հոր և Նրա Որդի՝ Հիսուս Քրիստոսի ներկայությունը, որը Նրանց երջանկության ծրագիրն է մեզ համար՝ փրկության ծրագիրը:

Հղում

  1. Եկեղեցու Նախագահների Ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ (2007), 49: