2017
Պատրաստվեք տաճարին ամեն օր
April 2017


Պատրաստվեք տաճարին ամեն օր

Նկար
Prepare for the Temple Every Day

Երբ ես ինը տարեկան էի, Երեխաների Խմբում ունեի հրաշալի ուսուցիչ՝ Քույր Կոհլերը։ Ես շատ ամաչկոտ էի, սակայն այնքան քնքշանք կար նրա մեջ, որ ինձ դուր էր գալիս լինել նրա հետ։ Մի օր նա մեզանից յուրաքանչյուրին տվեց մի թերթիկ։ Մենք բոլորս գրեցինք, թե ինչ էինք ուզում անել, երբ մեծանանք։ Ես գրեցի․ «Գնալ քոլեջ և ամուսնանալ տաճարում»։ Իմ թերթիկը ես ամրացրի զգեստապահարանիս դռանը։ Գիշերը փողոցի լապտերի լույսը ներս էր թափանցում իմ պատուհանից։ Ես նայեցի իմ թերթիկին։ Այն հիշեցրեց ինձ, որ ես ցանկանում էի գնալ տաճար:

Այդ ժամանակ աշխարհում կար ընդամենը 12 տաճար։ Ես ցանկանում էի լինել դրանցից յուրաքանչյուրում։

Մայրս ու հայրս արձակուրդներին մեզ միշտ տաճար էին տանում։ Մենք ապրում էինք Օրեգոնում (ԱՄՆ)։ Ամենամոտ տաճարը գտնվում էր 600 մղոն (965 կմ) հեռավորության վրա Քարդսթոնում (Ալբերտա, Կանադա)։ Մեր մեքենան չուներ օդորակիչ։ Ես, եղբայրս ու քույրս նստում էինք հետևի նստարանին։ Մեքենայի պատուհանից մենք խոնավ սրբիչ էինք կախում։ Ապա այն դնում էինք մեր ծնկներին հովանալու համար։

Մեծ ոգևորություն էր տիրում, երբ մենք վերջապես տեսանք տաճարը։ Ես շատ բան չգիտեի այն ամենի մասին, թե ինչ էր կատարվում այնտեղ, սակայն ծնողներս միշտ ուրախ էին լինում, երբ դուրս էին գալիս այնտեղից։ Ես գիտեի, որ տաճարը շատ կարևոր էր։ Ես գիտեի, որ դա Տիրոջ տունն է: (Լուսանկարում ե՛ս եմ՝ սպիտակ վերնաշապիկով։)

12 տարին բոլորելուց հետո ես տաճարային մկրտություններ կատարեցի մի շարք տաճարներում։ Ապա, երբ հանդիպեցի իմ ապագա ամուսնուն, պարզեցի, որ նա նույնպես սիրում էր տաճարը։ Մենք ամուսնացանք Մանթի Յուտա Տաճարում:

Դուք կարող եք պատրաստվել տաճարին ամեն օր։ Գնացեք տաճար, երբ հնարավորություն ունեք: Դիպչեք դրա պատերին։ Երբ թոռնիկը՝ Ջերրեթը, 11 տարեկան էր, նա ամեն շաբաթ օր աշխատում էր ընտանեկան պատմության վրա իր հայրիկի հետ միասին։ Նա գտավ շատ նախնիների անուններ։ Այժմ, երբ նա 12 տարեկան է, նա տաճարում մկրտություններ է կատարում այդ նախնիների համար։

Երբ դուք տաճարում եք, դուք կարող եք քայլել այնտեղ, որտեղ Հիսուսն է քայլում։ Դա Նրա տունն է։ Հուսով եմ, դուք կաղոթեք Երկնային Հորն ամեն օր, որ օգնի ձեզ պատրաստվել մտնելու տաճար և զգալ Նրա սերը։