Սիլվիա Հ. Օլրեդ
Սփոփող Միության Գերագույն Նախագահության Առաջին Խորհրդական
Երբ Սիլվիա Հենրիկեզ Օլրեդը 16 տարեկան էր, նա վերջերս է կանչվել որպես Սփոփող Միության գերագույն նախագահության առաջին խորհրդական, սիրով լցվեց Սփոփող Միության հանդեպ:
«Իր մկրտությունից ոչ շատ անց, մայրս կանչվեց որպես մեր ճյուղի Սփոփող Միության նախագահ Էլ Սալվադորում»,- բացատրում է Քույր Օլրեդը: «Նա շփոթված էր, բայց քույրս և ես [որ նույնպես նորադարձներ էինք] ասացինք նրան. «Ամեն ինչ լավ կլինի: Տերը կօգնի քեզ: Եվ Նա այդպես էլ արեց»:
Երբ Քույր Օլրեդը ծառայեց որպես Սփոփող Միության քարտուղար իր մայրիկի հետ, նա զարմացած էր այն հնարավորություններով, որ Սփոփող Միությունը ներկայացնում էր ղեկավարության, կրթության, տնարարության հմտությունների և ծառայության ասպարեզում, հնարավորություններ, ասում է քույր Օլրեդը, որոնք մատչելի են «յուրաքանչյուր կնոջ համար, որն ընդունում է Հիսուս Քրիստոսի ավետարանը»:
Քույր Օլրեդը ծնվել է Կառլոս Ֆլորենտինո Հենրիկեզի և Հիլդա Ալվարենգայի ընտանիքում 1944 թվականի հոկտեմբերի 11-ին Սան Սալվադորում, Էլ Սալվադոր, լինելով ութ երեխաներից չորրորդը: Նա հաճախել է Արիզոնայի համալասարանը, Բրիգամ Յանգի համալսարանը և Ջեներալ Ֆրանսիսկո Մորարզանի ինստիտուտը Էլ Սալվադորում, սովորելով մաթեմատիկա և լեզուներ:
Նա ամուսնացել է Ջեֆրի Ա. Օլրեդի հետ 1966 թվականի սեպտեմբերի 7-ին, Սոլթ Լեյքի Տաճարում: Նրանք ութ զավակների ծնողներ են:
Քույր Օլրեդը ծառայել է լիաժամկետ միսիա Կենտրոնական Ամերիկայի Միսիայում, որպես Սփոփող Միության և Երեխաների Միության նախագահ ծխի և ցցի մակարդակով և որպես Երիտասարդ Կանանց բարձրագույն խորհրդի անդամ: Նա նաև ծառայել է իր ամուսնու հետ, երբ նա նախագահում էր Պարագվայի Ասունսիոն Միսիայում և հենց վերջերս, երբ նա նախագահում էր Միսիոներների Պատրաստման Կենտրոնում Դոմինիկյան Հանրապետությունում:
Քույր Օլրեդն ասում է, որ իր կյանքի ընթացքում հիմնվել է այն բաների վրա, որոնք նա սովորել է Սփոփող Միության իր առաջին կոչման մեջ ծառայելիս. «Երկնային Հայրը տեղյակ է մեր կարիքներին: Ես գիտեմ, որ Նա մեզ ուժ է տալիս»: