2007
Օրհներգերի սնուցող ուժը
Մայիս 2007թ.


Օրհներգերի սնուցող ուժը

Օրհներգերը կարևոր դեր են խաղում հոգևորության, հայտնության և դարձի գալու գործում:

Նկար

«Այս հրաշալի երգչախումբը ոգեշնչող քարոզներ է հղում: Իրականում, ամենամեծ քարոզներից մի քանիսը քարոզվում են օրհներգեր երգելով»:1 Դեպի վերականգնված ավետարանը իմ դարձի ու վկայության վրա մեծ ազդեցություն է ունեցել Սիոնի օրներգերը երգելը, երբ ես փոքր տղա էի: Ես մեծացել եմ Մեյփլթոն քաղաքում, Յուտա և ժողովների էի հաճախում այնտեղ, որն այժմ հայտնի է որպես «սպիտակ հին եկեղեցի»: Իմ 95-ամյա ծեր մայրը դեռ ապրում է Մեյփլթոնում: Երբ այցելում եմ նրան, ես անցնում եմ «սպիտակ հին եկեղեցու մոտով» և քաղցր հիշողությունները հեղեղում են միտքս: Դրանց շարքում են օրհներգերի դարձի բերող ուժը, որոնք մենք երգում էինք քահանայության, Կիրակնօրյա Դպրոցի և հաղորդության ժողովների ընթացքում: Իմ փորձառությունները նման էին Նախագահ Հինքլիի փորձառություններին, երբ նա որպես սարկավագ իր հոր հետ մասնակցում էր ցցի քահանայության ժողովին: Նրանք երգեցին «Փառք տանք մարդուն»:2 Հետագայում նա ասաց. «Ես այնպիսի զգացողություն ունեցա, որը երբեք չի լքել ինձ, որ Ջոզեֆ Սմիթը իսկապես Աստծո մարգարեն էր»:3 Հավատում եմ, որ մեր Սրբերից շատերը կրկին ու կրկին ունենում են նույն զգացողությունը: Օրհներգերը կարևոր դեր են խաղում հոգևորության, հայտնության և դարձի գալու գործում:

Օրհներգերը հրավիրում են Հոգին

Օրհներգերը «եկեղեցական ժողովների կարևոր մասն են կազմում: Դրանք հրավիրում են Տիրոջ Հոգին»:4 Դրանք հաճախ անում են դա ավելի արագ, քան որևէ այլ բան, որ մենք կարող ենք անել: Նախագահ Ջ. Ռուբեն Կլարկ Կրտ. ասել է. «Մենք ավելի ենք մոտենում Տիրոջը երաժշտության միջոցով, քան որևէ այլ բանի միջոցով, բացի աղոթքը»:5

Երկու միսիոներների, ովքեր սովորեցնում էին մի տարեց զույգի իրենց տանը Պերույում, խանգարեց նրանց որդու, իր տիկնոջ և երեք երեխաների ժամանումը: Երեցները բացատրեցին, թե ովքեր էին իրենք և ինչ էին անում: Որդին կասկածանքով վերաբերվեց միսիոներներին անհարմար մի պահ ստեղծելով: Ավագ զուգընկերը լուռ աղոթեց. «Երկնային Հայր, ի՞նչ անենք»: Եկավ երգելու զգացողություն: Նրանք երգեցին. «Աստծո զավակն եմ»:6 Հոգին հուզեց այս հինգ հոգուց բաղկացած ընտանիքի սրտերը: Երկու նորադարձների փոխարեն, բոլոր յոթն էլ դարձան անդամներ` սկզբում ազդվելով օրհներգից:

Եկեղեցու ժողովներում և դասերին երաժշտությունը պետք է երկրպագության, հայտնության և վկայության հոգի ստեղծի: Հաղորդության ժողովների համար եպիսկոպոսությունը կամ ճյուղի նախագահությունը պարտավոր է ընտրել կամ հավանություն տալ երաժշտությանը: Նրանք պետք է համոզված լինեն, որ երաժշտությունը, խոսքերը և երաժշտական գործիքավորումը սրբազան, վեհացնող և երկրպագություն և հայտնություն են առաջացնում: Երաժշտությունը ներկայացում է դառնում, երբ այն իր վրա ուշադրություն է հրավիրում: Տարիներ առաջ ես մի ժողովում պատասխանատու էի երաժշտության համար, որտեղ երաժշտական մի հատուկ համարը ներկայացում էր: Այն հիասթափեցրեց մեզ: Երկրպագության հոգին թուլացավ:

Օրհներգերը հայտնություն են բերում

Օրհներգերը «ստեղծում են ակնածանքի զգացում»:7 Ակնածանք և հայտնություն բառերը նման են երկվորյակների, որոնք սիրում են մեկը մյուսի ընկերակցությունը: Երբ Յոթանասունը և Նախագահող Եպիսկոպոսությունը հրավիրվում են Առաջին Նախագահության և Տասներկուսի հետ ժողովի, մեզ հիշեցվում է, շուտ գալ և ակնածանքով լսել նախերգանքային երաժշտությունը: Այդ անելը բերում է հայտնություն և պատրաստում մեզ ժողովի համար:

Նախագահ Փակերը սովորեցրել է, որ անդամը, որը մեղմորեն նվագում է «նախերգանքային երաժշտություն հիմների գրքից, մեղմացնում է մեր զգացմունքները և դրդում մեզ մտքում վերհիշել հիմնի խոսքերը, որոնք սովորեցնում են արքայության խաղաղարար բաների մասին: Եթե լսենք, դրանք սովորեցնում են ավետարանը, քանի որ Վերականգման հիմները փաստորեն վարդապետական դաս են պարունակում»:8

Օրհներգերը դարձի են բերում

Վերականգման հիմներն իրենց մեջ կրում են դարձի բերելու ոգին: Դրանք եկել են որպես զոհաբերության արդյունք: Այնպիսի հիմներ, ինչպիսիք են` «Փառք տանք մարդուն»,9 «Եկեք Սրբեր»,10 «Դուք Իսրայելի Երեցներ»,11 «Փառք քեզ Տեր մարգարեի համար»,12 «Փրկիչն Իսրայելի»13 և շատ ուրիշ հիմներ նոր ուժով են ամրացնում Վերականգման մեծ ճշմարտությունները, որոնք վերաբերում են օրինակ` Հոր և Որդու աստվածայնությանը, փրկագնման ծրագրին, հայտնությանը, վերջին օրերի սուրբ գրություններին, Իսրայելի հավաքմանը, սուրբ քահանայությանը, արարողություններին և ուխտերին: Այս սնուցող հիմները ստեղծում են Հոգին գրավող մթնոլորտ, որը մեզ դարձի է բերում:

Որքան ոչ կատարյալ և դատարկ կլինեին հաղորդության ժողովներն առանց երկրպագության օրհներգերի:14 Բոլոր հիմների մեջ սրբազան են նրանք, որոնք նկարագրում են զոհաբերությունը և Հիսուս Քրիստոսի արյան հեղումը և Նրա անսահման Քավությունը:

Փրկչի ապաքինող զորության իմ ամենավաղ հիշողությունները կապված են հաղորդության հիմների հետ: Այս նախադասությունն իրական է ինձ համար. «Հիսուսի մեծ սիրուց ես մնում եմ զարմացած, շփոթված շնորհներից, որ տալիս է ինձ սրտանց»:15

Քավության վարդապետությունների իմ ըմբռնումը կապված է օրհներգերի հետ: Այս քառյակը պատկերավոր է.

Ինչ մեծ է, ինչ կարկառուն

Ծրագիրը Քավության,

Ուր սեր, գութ և արդարություն

Դաշն են ու անբաժան:16

Երեխաներին օրհներգեր սովորեցնելը սկսվում է տանը

Օրհներգեր երգելը և պատշաճ երաժշտություն լսելը սկսվում է տանը: Առաջին Նախագահությունը հիշեցնում է մեզ.

«Վերջին Օրերի Սրբերը պետք է լցնեն իրենց տները արժանավոր երաժշտության հնչյուններով:

… Մենք հուսով ենք, որ մեր տներում հիմների գրքերը կարևոր տեղ կգրավեն սուրբ գրքերի և մյուս կրոնական գրքերի շարքում: Հիմները կարող են գեղեցկության և խաղաղության հոգի բերել մեր ընտանիքներ և կարող են ներշնչել սեր և միասնություն ընտանիքի անդամների մեջ:

Սովորեցրեք ձեր երեխաներին հիմներ սիրել: Երգեք դրանք կիրակի օրը, ընտանեկան երեկոյի ժամանակ, սուրբ գրությունների ուսումնասիրության ժամանակ, աղոթքի ժամանակ: Երգեք աշխատելիս, խաղալիս և միասին ճանապարհորդելիս: Հիմներ երգեք որպես օրորոցային` հավատք և վկայություն կառուցելու ձեր փոքրիկների մեջ»:17

Ավելի նպատակային ձևով երկրպագենք օրհներգերի միջոցով

Իմ սովորած կարևոր դասերը, որոնք ձգտում եմ կիրառել օրհներգերի հետ կապված հետևյալն են`

  1. Ձգտեք ավելի ճշտապահ լինել ժողովներ գնալիս, նստեք լուռ և լսեք նախերգանքային երաժշտություն և զգացեք ակնածանք և հայտնություն:

  2. Դուրս եկեք ժողովներից ավելի ակնածալի ձևով, թույլ տալով ժողովի փակման երաժշտությունը երկարաձգի ժողովի ոգին:

  3. Երգեք օրհներգերը: Ես տեսնում եմ ոմանց, ովքեր ունեն երգարաններ, բայց չեն երգում:

  4. Ընտրեք օրհներգեր, որոնք համապատասխանում են ժողովին և ուղերձներին:

  5. Օգտագործեք օրհներգերը` ներկայացնելու կամ շեշտելու սուրբ գրությունները կամ ավետարանական ճշմարտությունները դասերի կամ ուսուցումների ժամանակ:

  6. Ավելի հաճախ լսեք օրհներգներ ձեր տներում, հրավիրելով, որ Հոգին գերիշխի:

Ես աղոթում եմ, որ մենք կարողանանք արմատախիլ անել ցանկացած անպատշաճ երաժշտություն մեր կյանքից և հետևել Առաջին Նախագահության խորհրդին. «Եղբայրնե՛ր և քույրե՛ր, եկեք օգտագործենք օրհներգերը, որ Տիրոջ Հոգին հրավիրենք մեր համայնքներ, մեր տներ և մեր անձնական կյանք: Եկեք սերտենք դրանք և խորհենք դրանց մասին, արտասանենք և երգենք դրանք և ճաշակենք դրանց հոգևոր սնուցումից: Իմացեք, որ արդարի երգը աղոթք է մեր Երկնային Հոր համար և այն կպատասխանվի օրհնությամբ [ձեր] գլխին»:18 Այս ճշմարտությունների մասին ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Hymns, ix.

  2. Հիմներ և մանկական երգեր, էջ 50:

  3. Teachings of Gordon B. Hinckley (1997), 399.

  4. Hymns, ix.

  5. In Conference Report, Oct. 1936, 111.

  6. Հիմներ և մանկական երգեր, էջ 58:

  7. Hymns, ix.

  8. “Reverence Invites Revelation,” Ensign, Nov. 1991, 22.

  9. Հիմներ և մանկական երգեր, էջ 50:

  10. Հիմներ և մանկական երգեր, էջ 2:

  11. Hymns, no. 319.

  12. Հիմներ և մանկական երգեր, էջ 36:

  13. Հիմներ և մանկական երգեր, էջ 5:

  14. Ճիշտ ինչպես օրհներգերն են կարևոր Կիրակի օրվա և ընտանեկան երկրպագության համար, այնպես ել օրհներգերն ու ուրախ երգերն են կարևոր Սուրբ Ծննդյան համար (տես Hymns, 201–214):

  15. «Ես մնում եմ զարմացած», Հիմներ և մանկական երգեր, էջ 22:

  16. «Ինչ մեծ է իմաստությունն ու սերը», Հիմներ և մանկական երգեր, էջ 19:

  17. Hymns, x.

  18. Hymns, x.